Օրվա լրահոսը

Հրաչ Մուրադյանի սպանության մեջ կասկածվողի հայրը դիմում է ՀՀ նախագահին

Բաց նամակ ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ոստիկանապետին, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին , մարդու իրավունքների պաշտպանին Հարգելի պարոն նախագահ Հանգամանքների բերումով դիմում եմ Ձեզ արդեն երկրորդ անգամ: Ս.թ. ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի վարչական շենքի դիմաց սպանվեց համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը: Հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ: Նույն օրը նշված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է

ԵԱՀԿ-ն խթանում է ներդրումները Սյունիքի մարզում

Այսօր մեկնարկեց Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի աջակցությամբ և  Սյունիքի մարզպետարանի կողմից կազմակերպված եռօրյա ֆորումը՝ ուսումնասիրելու ներդրումների հեռանկարները հեռավոր Սյունիքի մարզում: Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի հարավում և մեծապես կախված է հանքաարդյունաբերությունից: Ֆորումի նպատակն է ներկայացնել ոչ հանքարդյունահանման ներդրումային հնարավորությունները մասնավոր ներդրողներին և դրամաշնորհային կազմակերպություններին: Ակնկալվում է, որ նոր ներդրումները կդիվերսիֆիկացնեն մարզի տնտեսությունը `ստեղծելով աշխատատեղեր

Հրանուշ Խառատյան. «Որ ոմն Հայկ Բաբուխանյան հայտարարի, թե Շանթի թիկունքում արեւմտյան գրանտներ են…»

Շատ բան էր սպասելի մեր իշխանություններից, բայց որ դրա ներկայացուցիչ ոմն Հայկ Բաբուխանյան հայտարարի, թե Շանթի թիկունքում արեւմտյան գրանտներ են… Նույնիսկ արդեն զավեշտալի չի: Արեւմտյան գրանտակերներ են ՀՀ մշակութային արժեքների համար պայքարողները, տրանսպորտի գների բարձրացման դեմ պայքարողները, խաղաղ պայմաններում բանակում սպանված զինվորների համար արդար դատավորություն պահանջողները, հանքահանության հետեւանքով թունավորվող միջավայրի եւ մարդկանց ճակատագրով մտահոգները…»,- ֆեյսբուքյան

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Նախագահ Բենինո Ս. Աքինո Երրորդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության Նախագահ Բենինո Ս. Աքինո Երրորդին՝ վերջին օրերին երկիրը պատուհասած «Հայան» փոթորկի կապակցությամբ, որը հազարավոր անմեղ զոհերի և հսկայածավալ ավերածությունների պատճառ է դարձել:   ՀՀ նախագահի աշխատակազմ

«Բանդայի գործով» կասկածյալները վնասվածքներով են եղել, նրանց տրվել է միայն ասկոֆեն (Տեսանյութ)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարանային գողությունների գործով դատական հերթական նիստը: Ապացույցների հետազոտման այսօրվա փուլը, թերեւս ամենաթեժն էր: Այն ուղեկցվեց անգամ ամբաստանյալ Դավիթ Գալստյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելով: Ապացույցներից մեկի հետ կապված, երբ հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, մեղադրող Սասուն

«Տեղի է ունեցել խայտառակ կեղծարարություն»․ Լևոն Զուրաբյան

Վերահսկիչ պալատի նախագահի ընտրության վերաբերյալ Լևոն Զուրաբյանի ելույթը ՀԱԿ խմբակցության անունից Մենք արդեն երկար տարիներ հետեւում ենք Վերահսկիչ պալատի գործունեությանը եւ պետք է հանուն ճշմարտության  արձանագրենք, որ Իշխան Զաքարյանի ղեկավարության օրոք պատրաստված նյութերը լուրջ աշխատանք են եւ պարունակում են բացահայտումներ եւ բավական լուրջ փաստեր չարաշահումների, պետական բյուջեի վատնումների եւ մսխումների մասին: Ընդ որում` դրանք ցույց

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները որևէ դիմում չեն ստացել

Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքերում ս.թ. նոյեմբերի 10-ին կայացած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել այսօր` մինչև ժամը 18.00-ն: Սահմանված ժամկետում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները որևէ դիմում չեն ստացել:   ԿԸՀ

«Հայաստանը մասսայական հաղորդակցության համակարգում»

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Հայաստանը մասսայական հաղորդակցության համակարգում» սեմինարը, որի ընթացքում մասնակիցներին ողջունել և ելույթով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, անդրադարձել է, թե ներկայիս տեղեկատվական դարաշրջանում մասսայական հաղորդակցության ինչ նոր մարտահրավերներ են առաջ գալիս և ինչպիսին պետք է լինի ժամանակակից հասարակական-քաղաքական

Կասկադի աշխատակիցները խանգարում էին «Մենք սատարում ենք Վարդան Պետրոսյանին» խմբի ստորագրահավաքը

«Թամանյանի արձանի մոտ ինչ-որ անձինք (ենթադրում եմ Կասկադի սեփականատերերի հետ կապ ունեցող) «Մենք սատարում ենք Վարդան Պետրոսյանին» խմբի ակտիվիստներին արգելում են արդար դատաքննության պահանջով ստրագրահավաք անցկացնել: Նրանք պատճառաբանում են, թե «տարածքն իրենց սեփականություն է»,- այս մասին ահազանգում է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Aravot.am-ի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանը մանրամասնեց տեղի ունեցած միջադեպը. «Առավոտյան խմբի անդամները

Գալուստ Սահակյանը Լեւոն Զուրաբյանին`«այ տղա ջան»-ով դիմեց

«Ինչո՞ւ Իշխան Զաքարյանը, որովհետև Իշխան Զաքարյանը ստեղծված կառույցի ղեկավարն էր և կարճ ժամանակահատվածում այդ կառույցն ամրացրեց: Ինչո՞ւ նախագահը քննադատեց և հետո առաջադրեց. աշխատանքային պրոցես է»,- այսօր այս հարցուպատասխանով խորհրդարանի ամբիոնից ներկայացավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահի պաշտոնում նշանակելու մասին խմբակցության տեսակետը ներկայացնելիս: ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ պիտի ուրախանանք, որ քննադատություն

Հայ հասարակության կարծիքը խեղաթյուրո՞ւմ են. ՄՄ-ի անդամակցության մասին հարցումների արդյունքները չեն համընկնում

Օրեր առաջ հրապարակվեց   «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի անցկացված սոցհարցման արդյունքները, համաձայն որի` հարցվածների 86 տոկոսը բավականին դրական է վերաբերվում Մաքսային միությանը միանալու` ՀՀ իշխանությունների որոշմանը:  Երեկ էլ նույն հարցի կապակցությամբ Պարույր Հայրիկյանը ներկայացրեց ԱԻՄ–ի ու «Պետություն հանուն մարդու իրավունքների»  ՀԿ-ի իրականացրած հարցումների արդյունքները` համաձայն որոնց` ժողովրդի միայն 20 տոկոսն է կողմ Մաքսային  միությանը անդամակցելուն: Aravot.am-ը

ԲՀԿ-ն վստահում է ՎՊ-ին եւ Իշխան Զաքարյանին

Չկա մի պատգամավոր, որ կասկածի տակ դնի ամիսներ առաջ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից ներկայացրած պետբյուջեի չարաշահումների մասին փաստերը։ Այսօր խորհրդարանում, խոսելով ԲՀԿ խմբակցության անունից, հայտարարեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը`Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահ նշանակելու հարցի քննարկման ժամանակ։ Բայց այն, որ կառավարությունը պետք է ոչ ադեկվատ արձագանքեր ՎՊ նախագահի հայտարարություններին, տիկին Զոհրաբյանը նաեւ բնական է

Իշխան Զաքարյանն «ընդդիմության բերանը լեզու չդրեց»

Իշխան Զաքարյանի բացահայտումները լուրջ փաստեր են պարունակում՝ պետբյուջեի չարաշահումների և մսխումների մասին, ու այդ փաստերը խոսում են մեր երկրում կոռուպցիայի համակարգային բնույթ կրելու մասին: Այսօր խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` խմբակցության անունից Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահ նշանակելու հարցի  մասին իր ելույթում: Զուրաբյանն ասաց, որ իշխող մեծամասնության ճնշումների ազդեցության տակ Իշխան Զաքարյանը հրաժարվել է

Յուրա Մովսիսյանի հեթ-տրիկի ծանր հետեւանքը

Մոսկվայի «Սպարտակի» լավագույն հարձակվող Յուրա Մովսիսյանը, հնարավոր է, մինչեւ տարեվերջ չկարողանա մտնել խաղադաշտ: Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի հերոսը «Զենիթի» հետ խաղում խորացրել է ծնկահոդի վնասվածքը: «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովի խոսքերով, Յուրան ծնկահոդի հին վնասվածք ուներ եւ ամենայն հավանականությամբ հիմա արտրոսկոպիկ օպերատիվ վիրահատության անհրաժեշտություն է հարկավոր լինելու: Առայժմ հայտնի չէ, թե Մովսիսյանը մինչեւ տարեվերջ

«Գյումրին` 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը եզրափակեց Վլադիմիր Սպիվակովը. (Տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզպետի առանձնասենյակում, ամփոփելով «Գյումրին` ԱՊՀ 2013թ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, որ այդ ծրագրով եղած միջոցառումները ոչ թե ավարտվում են, այլ ընդամենը մի միջակետ են դնում՝ հետագայում փորձելով ամեն ինչ անել մշակութային Գյումրու շունչը պահպանելու համար: Տիկին նախարարը շեշտեց, որ հսկայական ռեսուրսներ ներդրեցին Գյումրու համար, որը չի արվել նախորդ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի հիմնման որոշումից հետո հիշյալ հաստատության գործունեության կազմակերպմանը վերբերող հարցերի: ՀՀ Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել

Գագիկ Բեգլարյանն ընդունեց «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրի նոր ղեկավարին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 11-ին հանդիպեց Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրի ղեկավար Վիքրամ Քութարիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ավարտվող ծրագրի արդյունքները, ինչպես նաև նոր ծրագրի ընթացքը: Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրը մեկնարկել է 2009թ-ին և ավարտվում է տարեվերջին: Ծրագրով նախատեսված 430կմ ճանապարհների վերականգնման փոխարեն ՝տնտեսումների հաշվին այդ

ԱԺ ՀՅԴ խմբակցության միջնորդությունը Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Գ.Կոստանյանին Պատճենը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ պարոն Տ. Սահակյանին, ՀՀ Կոտայքի մարզի դատախազ պարոն Վ. Ռշտունուն, ՀՀ Ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ պարոն Հ. Հակոբյանին                                                   

Բնակիչները պառկեցին գետնին

Սայաթ- Նովա 10, 12 շենքերի բնակիչները առաջիկա օրերին դիմելու են դատարան՝ բողոքարկելու Երեւանի քաղաքապետարանի որոշումը։ Քաղաքապետարանը թույլատրել է «Լարկո Գրուպ» ընկերությանը շենքի բակում շինարարություն սկսել։ Բնակիչներին զայրացնում է այն փաստը, որ իրենք զրկվում են բակից, հասարակական քննարկում տեղի չի ունեցել եւ ոտնահարվել են իրենց իրավունքները։   Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Ագրարային համալսարանում կարևորում են ուսանողների ներգրավումը գիտական աշխատանքներում

Նոյեմբերի 11-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պարգևատրվեցին բուհի ուսանողական 14-րդ գիտաժողովում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները։ Գիտական աշխատանքների համար մրցութային հանձնաժողովը մրցանակների է արժանացրել 35 ուսանողի։  Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր խոսքում բարձր գնահատեց ուսանողների՝ գիտությամբ զբաղվելու ցանկությունը։ «Բուհի ուսանողներից շատերն ուսումն ավարտելուց հետո իրենց նվիրելու են գյուղատնտեսական արտադրությանը, բայց մի մասն ընտրել է ամենադժվար,

Սպառողների շահերը գործով է պետք պաշտպանել

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը լրատվամիջոցների հետ օրերս տեղի ունեցած հանդիպաման ժամանակ թույլ է տվել հայտարարություններ, որոնք ոչ միայն հիմնազուրկ ու ստահոդ են, այլև թյուրիմացության մեջ կարող են գցել հանրությանը: Այս առնչությամբ հարկ ենք համարում որոշակի պարզաբանումներ տրամադրել: Մասնավորապես. Արմեն Պողոսյանը հայտարարում է, որ Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման

Ըստ Փոստանջյանի` Սերժ Սարգսյանն Իշխան Զաքարյանին «սխալ է հանել»

Այսօր խորհրդարանում, Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահի պաշտոնում նշանակելու հարցի քննարկումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նույնպես հիշեց հինգ ամիս առաջ խորհրդարանում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կողմից արված բացահայտումները։ Նա չի մոռացել նաև, որ խորհրդարանից Զաքարյանը կանչվեց նախագահական, որտեղ ենթարկվեց բավականին կոշտ քննադատության: Այս իրողությունների ֆոնին, պատգամավորին զարմացնում է այն իրականությունը, որ «այսօր այդ անձը

Ամփոփվել է Արա Զոհրաբյանի Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Արցախի փաստաբանների հետ: Արա Զոհրաբյանը ներկայացրել պալատի կառուցվածքը, անդամների թիվը, պալատի կազմում գործող ստորաբաժանումները և նրանց գործառույթները:  Ըստ Արա Զոհրաբյանի, այցը ճանաչողական է և հետապնդում է երկու հայկական հանրապետությունների փաստաբանների միջև առաջացած խնդիրների համատեղ լուծման ճանապարհների որոնումը: Հայաստանի

Ա. Աշոտյան. «Եղեք ավելի նախանձախնդիր և պահանջատեր ուսումնական գործընթացին վերաբերող ցանկացած հարցում»

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն երիտասարդության օրվա կապակցությամբ հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Նախարարը շնորհավորել է նրանց երիտասարդության օրվա առիթով և մի քանի ուսանողական խորհուրդների պարգևատրել ԿԳՆ “Ոսկե հուշամեդալով”՝ ուսանողական կառույցների կայացման գործում ունեցած ավանդի ու արդյունավետ գործունեության համար: Ա. Աշոտյանը շեշտել է,

404.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 9,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Պալիատիվ խնամք ենք ներդնում, առանց թմրամիջոցների հարցը լուծելո՞ւ (Տեսանյութ)

Բժիշկները ձեռնպահ են մնում թմրադեղերով ցավազրկողներ նշանակել Հայաստանում պալիատիվ` ամոքիչ բուժօգնության ներդրման խոչընդոտներից մեկը թմրանյութերի հասանելիությունն է: Պալիատիվ բուժօգնության նպատակն է կյանքի վերջին փուլերում գտնվող հիվանդներին ազատել տառապանքից, ցավից եւ արժանապատիվ կյանք ապահովել: Ծանր հիվանդներին ցավազրկելու համար օգտագործվում են թմրանյութեր պարունակող դեղամիջոցներ, որոնք, սակայն, մեր երկրում խիստ սահմանափակ ձեւով են տրամադրվում, մինչդեռ պալիատիվ խնամքի մասնագետները

Զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով նախկին զինվորականը զոհվել է

  Որսորդական հրացանը որպես հենակ է օգտագործել: Տեղեկացրել ենք, որ Բերդի տարածաշրջանի Քոլագիրի անտառում կրակոց է հնչել; Իրավապահ համակարգից  տեղեկացանք, որ Այգեձոր գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Արայիկ Հենրիկի Դալլաքյանը անտառում խոզեր պահելիս որսորդական հրացանը որպես հենակ օգտագործելու ժամանակ հրացանը կրակել  է: Ծանր վիրավոր Դալլաքյանին տեղափոխել են  հիվանդանոց, ուր նա մահացել է: Ա. Դալլաքյանը, մեր տեղեկություններով,

Նիկոլ Փաշինյանը`Իշխան Զաքարյանին. «Էն կաբելը ի՞նչ եղավ»

ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանին նշանակելու հարցն այսօր խորհրդարանում բուռն կրքերի առիթ դարձավ:  Հիշեցնենք, որ բավականին վայրիվերումներից հետո, նախագահ Սարգսյանը ՎԵՊ նախագահի պաշտոնում կրկին առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը: «Դուք մեղադրանքներ էիք հնչեցնում, կառավարությունը հակադարձում էր ձեր մեղադրանքներն, դուք կաբել էիք ցույց տալիս, իսկ կառավարությունը իր բացատրություններն էր տալիս, հիմա ի վերջո ի՞նչ եղավ: Այն

Թեժ բանավեճ ադրբեջանական պատվիրակության մեջ

«Դուք ոնց որ թե հպարտանում եք, որ ձեզ նկարահանել են»,- ասաց Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական քաղաքական հարցերով բաժանմունքի ԶԼՄ-ների եւ տեղեկատվական կառույցների հարցերով բաժնի ղեկավար Վուգար Ալիեւը: Հեգնական դիտարկումն ուղղված էր «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովային, որի վերաբերյալ ժամանակին սեռական բնույթի տեսահոլովակ էր հրապարակվել: «Դուք պիտի ամաչեք նման խոսքերի համար»,- հակադարձեց Խադիջա Իսմայիլովան:

Ալեքսանդր Արզումանյանը հեգնեց Իշխան Զաքարյանին

«Դուք լուրջ դեմքով ասում եք՝ անկախ մարմին եք, մենք էլ լուրջ դեմքով ձևացնում ենք, թե հավատում ենք: Սա ընդամենը բեմականություն է: Կոմսոմոլից սկսած դուք միշտ եղել եք նոմենկլատուրա: Չեմ էլ կասկածում, որ եթե Շանթ Հարությունյանը գա իշխանության, դուք ցեղակրոնության ամբիոնի վարիչ կարող եք դառնալ»,- այսօր խորհրդարանում ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանին նշանակելու հարցի քննարկումների ժամանակ,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031