Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Որ ոմն Հայկ Բաբուխանյան հայտարարի, թե Շանթի թիկունքում արեւմտյան գրանտներ են…»

Նոյեմբեր 11,2013 18:41
Hranush kharatyan

Շատ բան էր սպասելի մեր իշխանություններից, բայց որ դրա ներկայացուցիչ ոմն Հայկ Բաբուխանյան հայտարարի, թե Շանթի թիկունքում արեւմտյան գրանտներ են… Նույնիսկ արդեն զավեշտալի չի: Արեւմտյան գրանտակերներ են ՀՀ մշակութային արժեքների համար պայքարողները, տրանսպորտի գների բարձրացման դեմ պայքարողները, խաղաղ պայմաններում բանակում սպանված զինվորների համար արդար դատավորություն պահանջողները, հանքահանության հետեւանքով թունավորվող միջավայրի եւ մարդկանց ճակատագրով մտահոգները…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով

նոյեմբերի ութին «Պոստ սկրիպտում» ակումբում կայացած ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի ասուլիսում հնչեցրած նրա խոսքերին, որոնք վերաբերվում էին Շանթ Հարությունյանին:

Հրանուշ Խառատյանի ձեւակերպմամբ`իշխանությունների ներկայացուցիչներին մնում է հայտարարել, որ ղարաբաղյան պատերազմին մասնակից ազատամարտիկները նույնպես արեւմտյան «գրանտակերներ» են, ընդ որում` «Նրանք գրանտներ ստացել են հենց պատերազմին մասնակցելու համար: Այս մարդկանց կարծիքով, հավանաբար, արեւմտյան գրանտներ տրամադրողները ընտրում են մեր երկրի ճակատագրով հիրավի մտահոգներին եւ օգնում են նրանց՝ Հայաստան երկիրը պահելու: Այս տրամաբանությամբ շատ լավ կլիներ, եթե մեր երկրի բյուջեն բաշխվեր «արեւմտյան գրանտատուների» կողմից: Բայց քանի դեռ հայկ բաբուխանյանները ՀՀ պետական բյուջեի գրանտակերներ են (մեծ հաշվով՝ ողջ ԱԺ-ն), եւ նրանց լավ հայտնի է «բյուջետային գրանտակերության» պրակտիկան, հավանաբար առաջնորդվում են իրենց փորձով:

«Գրանտակերության» մեղադրանքի այս արատավոր պրակտիկան վաղուց պետք էր վերացնել: Քանի որ ՀՀ կառավարությունը թիվ մեկ «գրանտակերն» է, այսինքն՝ իրական գրանտակերն է, թերեւս արժի կառավարության ճակատին գրել՝ «Պետական առեւտրային կազմակերպություն»: Գոյատեւում է զանազան կառույցների՝ ՀԲ, ՄԱՀ, ամերիկյան եւ եվրոպական, այլ երկրների ու միջազգային բանկերի ֆինանսական օժանդակությամբ, գրանտների եւ նվիրատվությունների, ինչպես նաեւ ազգային հարստությունը՝ շենքերը, երկրի ընդերքը, վերգետնյա ռեսուրսները ծախելու հաշվին»,-պարզաբանում է Հրանուշ Խառատյանը:

Հայկ Բաբուխանյանի ասուլիսի ձայնագրությունը՝ լսեք այստեղ
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/119657157″ width=”100%” height=”166″ iframe=”true” /]

Պատրաստեց` Եվա Հակոբյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930