Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրին` 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը եզրափակեց Վլադիմիր Սպիվակովը. (Տեսանյութ)

Նոյեմբեր 11,2013 17:36

Այսօր Շիրակի մարզպետի առանձնասենյակում, ամփոփելով «Գյումրին` ԱՊՀ 2013թ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, որ այդ ծրագրով եղած միջոցառումները ոչ թե ավարտվում են, այլ ընդամենը մի միջակետ են դնում՝ հետագայում փորձելով ամեն ինչ անել մշակութային Գյումրու շունչը պահպանելու համար:

Տիկին նախարարը շեշտեց, որ հսկայական ռեսուրսներ ներդրեցին Գյումրու համար, որը չի արվել նախորդ տարիներին եւ, որ ամենակարեւորն է, մշակութային մայրաքաղաք հռչակված որեւէ այլ քաղաքում նման ծավալով միջոցառումներ չեն իրականացվել, ինչ Գյումրիում:

Հասմիկ Պողոսյանի գնահատմամբ, բոլոր ծրագրերը ստեղծագործական էին, ոչ ֆորմալ.խոսքը թե աշուղական, թե հացի փառատոնների մասին էր:Նախարարի տեղեկացմամբ, այս ծրագրի վրա ծախսվել է150 միլիոն դրամ՝ պետական պահուստային ֆոնդից , 110 միլիոն ներդրել է մշակույթի նախարարությունը, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը փոխանցել է 17 միլիոն ռուբլի, մասնակցել է նաեվ Գյումրու քաղաքապետարանը:

Հասմիկ Պողոսյանին ուղեկցում էր գյումրեցիների համար վաղուց սպասված Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը: Այս կապակցությամբ նախարարն ասաց.«Մեզ հետ ինչ-որ բան այնպես չէր լինի  եթե այսօր մեզ հետ չլիներ Վլադիմիր Սպիվակովը՝ իր մեծ նվագախմբի հետ: Այսօր իր օրն է այս քաղաքում, ու առանձնահատուկ պետք է նշենք այս իրադարձության նշանակությունը, կարծում եմ, որ այսօր մեզ իսկապես սպասվում է շատ գեղեցիկ, հաճելի  օր՝ իր ներկայությամբ, իր նվագախմբի նկատառմամբ; Եվ կարծում եմ նաեւ, դա կլինի վաղվա օրվա հայց, որ այսպիսի ոգով ու այսպիսի շնչով Գյումրին պետք է շարունակի իր կյանքը»:

ԱՊՀ հումանիտար  համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանն էլ այնպես մեծարեց գյումրեցիներն, որ մի մեծ ժպիտ հայտնվեց Գյումրու քաղաքապետի դեմքին, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ նկարահանող օպերատորներին հորդորեց ելույթի այդ հատվածը լավ նկարել: «Մշակութային մայրաքաղաք միտքը առաջացել է 3 տարի առաջ Մոսկվայում եւ առաջարկել է Հայաստանը: Տարբեր երակներում անցկացրեցին «մշակության մայրաքաղաք» ծրագիրը, բայց, ի հպարտություն բոլորիս,  ամենափայլուն ձեվով անցկացվեց Գյումրիում. Եվ քանի որ ե՛ւ կառավարությունը,  ե՛ւ նախարարությունը, ե՛ւ Գյումրու ամբողջ ժողովուրդը …ես չեմ կարող մոռանալ, թե ինչպիսի բացում էր այստեղ , ուղղակի զարմանում եմ, թե ինչպես է հնարավոր այդպիսի բացում կազմակերպել, այդքան հյուրեր, դա մեծ հաղթանակ է բոլորիս համար: Ինձ համար Գյումրին միշտ եղել է մշակութային մայրաքաղաք, Երեւանը դեռ չկար , երբ Գյումրին Գյումրի էր, մենք դա շատ լավ գիտենք եվ հպարտանում ենք դրանով»:

Արմեն Սմբատյանը նաեւ ասաց, որ խիստ կասկածում է՝ եթե այս միջոցառումը անցկացվեր մեկ այլ քաղաքում, այսքան լավ կկազմակերպվեր:

Վլադիմիր Սպիվակովը վերհիշեց հետերկրաշարժյան Գյումրին, ուր եկել էր ու իր հիշողության մեջ մնացել էր երեխաների նվերը՝ գորգ՝ ծաղրածուով, որը պատրաստել էին երկրաշարժին զոհված երեխաները:10 տարի անց Վլադիմիր Սպիվակովին նվիրել են մեկ այլ գորգ, որը նվիրել են այն երեխաները,ովքեր ծնվել էին երկրաշարժի  ահավոր օրը : Վլադիմիր Սպիվակովը խոսեց նաև  Գյումրիում կատարված փոփոխությունների մասին: Նրա խոսքը քիչ անց դիտեք շուտով՝տեսանյութում:

Նշենք  որ րոպեներ անց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ելույթ կունենա Վլադիմիր Սպիվակովի  գլխավորած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի հրավիրատոմսերի համար մեծ իրարանցում է Գյումրիում: Տոմսեր գրեթե չեն ճարվում, ու  գյումրեցիները դռնեդուռ ընկած փորձում են ամեն գնով ձեռք բերել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930