Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ով չի գալիս ընտրության` դժգոհելու իրավունք չունի»

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում: «Մաղթում եմ, որ բոլորը գան ու մասնակցեն ընտրություններին: Ժողովուրդը պետք է վերջապես հասկանա, որ ամեն բան իրենից է կախված:  

Աղասի Եսայան. Առավել ակտիվ են Ավանի և Նոր Նորքի բնակիչները

Ընտրական ժողովրդավարության կենտրոնի նախագահ, «Աչքաբաց» ծրագրի ղեկավար Աղասի Եսայանի գնահատմամբ` Երևանի ավագանու ընտրություններում իրենք հանդես են գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ: «Մենք փորձում ենք թվային տվյալներ ստանալ և անմիջապես ամփոփել ընտրական տեղամասերում գրանցված ընտրողների մասնակցության արդյունքները: Համագործակցում ենք 10 դիտորդական կազմակերպությունների հետ, որոնք տեղակայված են բոլոր 464 ընտրական տեղամասերում և այնտեղից հաղորդագրությունների միջոցով փոխանցում են ընտրություններին մասնակցության

5/29 ընտրատեղամասում շատ են եղել «անգրագետները»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ի թիվս իրենց կազմակերպության դիտորդների կողմից գրանցված ընտրախախտումների, նշեց, որ թիվ 5/29 ընտրատեղամասում (Դավիթաշեն) արձանագրել են, որ զգալի թվով ընտրողներ ներկայացել են որպես անգրագետ եւ հայտարարել են, որ իրենց օգնություն է պետք քվեարկության ժամանակ: Պարոն Իշխանյանի պնդմամբ՝ օրենքով ամրագրված չէ քվեարկության ժամանակ անգրագետ քաղաքացիներին օգնության փաստը: Նշենք, որ Հայաստանի

Ընտրակաշառքի ակնհայտ դեպք

YERKIR.AM. «Ֆոտոլուր»-ի լուսանկարիչը ընտրակաշառք տալու ակնհայտ դեպք է արձանագրել 9/11 ընտրատեղամասում, որտեղ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է  քվեարկել: Լուսանկարներից մեկում երկու հոգի պատի տակ, թեեւ թիկունքով կանգնած, հաստատապես ինչ-որ ցուցակ են նայում, ինչ-որ բան տալիս-առնում: Մյուս նկարում այդ մարդկանցից մեկն ընտրում է, մյուսը` ահազդու հայացքով, ոչ հեռու կանգնած, հետեւում:

«Առաքելությունը» ահազանգեց Նորագյուղի եւ Ucom-ի մասին

«Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երեւան քաղաքի ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Նորագյուղ թաղամասում 2 ընտրական տեղամաս կա, երկուսում էլ անձնագրերում դրված կնիքները շարունակում են ցնդել, նաեւ մեզ լուրեր են հասել, որ Ucom ընկերությունը իր աշխատակիցներին հարկադրում է գնալ ընտրության եւ անպայման քվեարկել Տարոն Մարգարյանի օգտին: Հիշեցնենք, որ Ucom-ի վերաբերյալ ահազանգ էին ստացել նաեւ

Հարուցվեց քրեական գործ՝ ՀԱԿ-ի օգտին քվեարկության փորձի առնչությամբ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 8/23 ընտրատեղամասում գրանցվել էր լցոնման դեպք: Դատախազությունից քիչ առաջ Aravot.am-ին տեղեկացրին, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 153 հոդվածի հատկանիշներով (այլ անձի փոխարեն քվեարկություն): Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Ժամը 14:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 273 899 մարդ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը մինչեւ ժամը 14:00 –ը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի հետ կապված տվյալներ փոխանցեց: Աջափնյակ վարչական շրջան- 81 627 Ավան վարչական շրջան- 15 273 Արաբկիր վարչական շրջան-28 994 Դավիթաշեն վարչական շրջան-10 531 Էրեբունի վարչական շրջան- 29 117 Կենտրոն վարչական շրջան- 28744 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան- 26 292 Նոր Նորք վարչական շրջան-

ՀԱԿ արձանագրած խախտումները՝ ժամը 14:00-ի դրությամբ

1/8 տեղամասում անհայտացել է կնիքը 1/8 ընտրատեղամասի բացվելուց հետո, երբ քվեարկությունը սկսելու համար բացվել է չհրկիզվող պահարանը, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Սակայն նախորդ օրը երեկոյան հանձնաժողովի անդամներն այն տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել: Այժմ կազմվում է արձանագրություն: 1/27 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի անդամը չի թուլատրել ստուգել ստրագրությունների

«Յուքոմ»-ն իր աշխատակիցներին հրահանգել է ընտրել Տարոն Մարգարյանի՞ն. «Յուքոմ»-ից հերքում են

Ինչպես տեղեկացնում է Iditord.org կայքը,  «Բարև Երևան» դաշինքը ահազանգ է ստացել, որ «Յուքոմ» ընկերությունն իր աշխատակիցներին հրահանգել է ընտրել Տարոն Մարգարյանին: Aravot.am-ի հետ զրույցում «Յուքոմ»-ի կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը հերքեց տարածված տեղեկությունը և մանրամասնեց. «Նման բան Ձեզանից եմ լսում: Մենք ապաքաղաքական կազմակերպություն ենք, և որևէ մեկի շահերը չենք ներկայացնում: Ինձ թվում է՝ այդպիսի տեղեկություններ ժամանակ

Թիվ 2 ընտրատարածքում դիտորդներն արձանագրել են որոշ խախտումներ

Տեղամասերից մեկի քվեախցում այս կազմակերպությունը ներկայացնող դիտորդները գտել են բաց ծրարներ, ներկայացրել են հանձնաժողովի նախագահին և վերջինս արձանագրություն է կազմել:

Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 4-ին, ժամը 07.25-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 1 շենքի աղբարկղի մոտ զենք-զինամթերք կա: Ոստիկանները նշված վայրից հայտնաբերել են առանց գործարանային համարի, անհայտ արտադրության 9 մմ տրամաչափի 2 ինքնաձիգ՝ քանդված վիճակում, 2 դատարկ պահունակով, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի

Դավիթ Մ.-ի մոտից քվեարկած 3 քվեաթերթիկ է հայտնաբերվել

Մայիսի 5-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում  ահազանգ է ստացվել, որ 8/23 ընտրատեղամասում  հանձնաժողովի նախագահն արձանագրել է միջադեպ, որ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մ.-ի մոտից քվեարկած 3 քվեաթերթիկ է հայտնաբերվել: Հետաքննությունը վարում է ոստիկանության Մալաթիայի բաժինը: ՀՀ ոստիկանություն

Սամվել Ալեքսանյանը սպառնում է. «Եթե մի հատ էլ ստից զանգ եկավ, ինձնից չնեղանաք» (Տեսանյութ)

Քիչ առաջ 8/8 տեղամասից ստացված ահազանգի հետքերով տեղամաս եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հետաքրքրվեց իրավիճակով, ցուցումներ տվեց ՀՀԿ-ական բոլոր տղաներին ու սպառնաց. «Եթե մի հատ էլ ստից զանգ եկավ, ինձնից չնեղանաք, մնացածը դուք որոշեք»: Հարցին, թե ինքը իրավունք ունի՞ ցուցումներ տալու հանձնաժողովի անդամներին ու վստահված անձանց, ասաց. «Ես վստահված անձի թուղթ էլ ունեմ»: Դիտորդ Ռուզաննա

Գուրգեն Արսենյանն անդրադարձել է իր հետ կապված ապատեղեկատվությանը (տեսանյութ)

7or.am. Այսօր կայքերից մեկը գրել էր, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ համար Գուրգեն ԱրսենյանիՄիավորված աշխատանքային կուսակցության գրասենյակի դիմաց ընտրակաշառք են բաժանում։ «Խախտումն» այն էր, որ ՄԱԿ գրասենյակի դիմաց մի քանի հոգի կանգնած է եղել, և դա ֆիքսել խիստ «օրինապաշտ» քաղաքացին։ «7օր»–ի հետ զրույցում, սակայն, Գուրգեն Արսենյանը ոչ միայն կտրականապես հերքել է դա, այլև պնդել, որ այդ տեղեկության

«Ռազբորկա» 8/8 տեղամասում (Տեսանյութ)

Քիչ առաջ տեղամաս այցելեց նաեւ ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը, ՀՀԿ-ականներին ցուցումներ տվեց, հեռացավ:

Թիվ 4/27 ընտրատեղամասի տարածքում ինչ-որ տղաներ են ցուցակներով ու փոքրիկ պայուսակներով (ֆոտոշարք)

Այս ընտրատարածքում ընտրողների հետ եկած փոքրիկներին հանձնաժողովականները կոնֆետ էին բաժանում, ընտրակաշա՞ռք եք բաժանում Aravot.am-ի հարցին հանձնաժողովի նախագահը նկատեց՝ չէ, «մանկակաշառք»:

Խախտումները չեն հասցրել գրանցել տեսախցիկով

Դիտորդներից մեկը ահազանգել է, որ թիվ 2/12 տեղամասում ինչ-որ երիտասարդ ընտրատեղամաս մտնող քաղաքացիներին հեռախոս է փոխանցում: Դիտորդը նկատել է, որ ընտրատեղամասից դուրս գալուց քաղաքացիները այդ հեռախոսը հանձնել են այդ նույն երիտասարդին:

ՀՀԿ շտաբը ընթացք կտա ընտրողներին ուղղորդավորված ընտրության տանելու մասին ահազանգին

Iditord.org կայքը, հղում կատարելով ՀԱԿ-ի ամփոփաթերթիկին, հայտնում է, որ Արցախի 30 հասցեում տեղակայված  «Հայտրանսշին» գործարանում գտնվող 11/14 ընտրատեղամասի կողքի բակում կուտակումներ են, մարդկանց հավաքում եւ բերում են տեղամաս: Մասնավորապես ՀՀԿ-ից Դավիթ Վարդանյանը տեղամասից դուրս է գալիս եւ մարդկանց ուղղորդավորված տանում է քվեարկության: Aravot.am-ը դեպքի առիթով պարզաբանումներ ստացավ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանից:

Անուշ Չուբարյանն իր անունը գտավ անհայտ ցուցակում

Քանդակագործ Ղուկաս Չուբարյանի դուստրը՝ Անուշ Չուբարյանն այսօր չկարողացավ մասնակցել ավագանու ընտրություններին։ «Ա1+»-ի հետ զրույցում, տիկին Չուբարյանը նշեց, որ իր անունը չկա իրական ցուցակում, սակայն կա «անհայտ» ցուցակում։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

3/23-ում քաղաքացու փոխարեն արդեն ընտրությունն արված էր (Տեսանյութ)

3/23 ընտրատարածքում մինչ Երեւանի ավագանու թեկնածուների ՀՅԴ ցանկը գլխավորող Արմեն Ռուստամյանը կժամաներ ընտրատարածք, արդեն ընտրողներից մեկը՝ Հարություն Մինասյանը նկատել էր, որ իր անվան դիմաց քվեարկություն է կատարվել: Քաղաքացին այս մասին տեղեկացրել է հանձնաժողովի անդամներին, որոնցից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը կճշտի, թե ով է ստորագրել այդ քաղաքացու անվան դիմաց, եւ իր խոսքերով ասած՝

Քննիչը՝ ընտրատեղամասում

Aravot.am-ի տեղեկություններով, 8/23 ընտրատեղամասում ՀԱԿ-ի օգտին լցոնման դեպք է արձանագրվել (նախնական տեղեկություններով՝ 3 քվեաթերթիկ): Այդ լուրը հաստատեցին դատախազությունից, տեղեկացնելով նաեւ, որ այս պահին ոստիկանության քննիչը գտնվում է նշյալ տարածքում: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հովիկ Աբրահամյանը տեղյակ չէ, որ Սամվել Ալեքսանյանն ուժ է կիրառելու այս ընտրություններում (Տեսանյութ)

Հանրապետության նախագահը տվել է շատ խիստ հանձնարարական՝ ամեն ինչ անել, որպեսզի որեւէ մի դեպք չարձանագրվի, նույնիսկ ձեռնպահ մնալ շփումներից այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ովքեր կփորձեն պրովոկացիաներ անել:

Կարեն Մովսիսյանն այսօր կարող է Իսպանիայում հաղթող ճանաչվել

Իսպանիայի Լյուկմայոր կղզում այսօր ավարտվում է շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որտեղ հայաստանցի գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը եւ իսպանացի Սալվադոր Դել Ռիոն ութ հնարավորից 6,5-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը: Այսօր եզրափակիչ տուրում նրանք միմյանց միջեւ որոշելու են հաղթողին: Հայաստանցի շախմատիստը խաղալու է սեւերով: Բելառուսը ներկայացնող մեր հայրենակից, գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը իր անվան դիմաց գրանցել է 6,0

Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին «Կայզերի» աշխատակիցներին տանում է քվեարկության

«Բարեւ Երեւան» դաշինքին քիչ առաջ ահազանգեցին, որ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին՝ Արթուրը, ստիպողաբար Աջափնյակ համայնքի «Կայզեր» սուպերմարկետի աշխատակիցներին տանում է քվեարկության եւ ուղղորդում է նրանց: «Կայզեր» սուպերմարկետը պատկանում է պարոն Ալեքսանյանի այդ քրոջորդուն: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տարեց կինը՝ Հովիկ Աբրահամյանին. «Նաստոյաշիյ ջենտլմեն» (Տեսանյութ)

Երեւանի Հրաչյա Աճառյանի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մայրաքաղաքի կենտրոնում եւ հայտնի լեզվաբանի անունը կրող դպրոցը բավականին անմխիթար տեսք ուներ՝ քանդված տանիք, պատեր: Հենց տեղամասում ընտրողներից մի տարեց կին, ով չցանկացավ ասել իր անունը, ԱԺ նախագահին հորդորեց, որ կարգի բերեն դպրոցը: Հովիկ Աբրահամյանը խոստացավ անպայման հոգալ այդ հարցը:

Տաթեւ Աբրահամյանն ԱՄՆ-ում հաղթում է

Սենթ-Լուիսում մեկնարկած շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը կայացած երկու տուրերում էլ հաղթանակ է տարել եւ Իրինա Կրուշի հետ միասին գլխավորում է կանանց մրցաշարային աղյուսակը: Տղամարդկանց առաջնությունում հանդես եկող երեք հայ շախմատիստներն էլ` գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը, Մելիքսեթ Խաչիյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Սամուել Սեւյանը, երկուական ոչ-ոքի են արել եւ ունեն մեկական միավոր: Վարուժանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ընտանիքի՝ տիկնոջ, դստեր և թոռնուհու հետ Երևանի ավագանիի ընտրություններին քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ընտրություններն ընթանում են խաղաղ, անհանգստանալու որևէ պատճառ չկա: Բոլոր ահազանգերն արձանագրվում են և իրավապահ մարմիններն անհապաղ մեկնում են դրանց հետքերով: Որևէ օրինազանցություն, օրինախախտում անպատիժ չի մնալու, եթե

Տարոն Մարգարյանն ընտրակաշառքի ահազանգերով հորդորում է դիմել իրավապահներին (Տեսանյութ)

Այսօր առավոտյան, Ավան վարչական համայնքում տեղակայված 1/17 ընտրատեղամասում հանուն ավելի լավ Երեւանի քվեարկեց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանը: Նա տեղամաս էր եկել կնոջ, մոր եւ դստեր հետ: Հիշեցնենք, որ մինչ այդ 1/17 տեղամասում արդեն միջադեպ էր եղել՝ կապված անհետացող կնիքի հետ: Լրագրողները քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուից հետաքրքրվեցին՝ ինչով է բացատրում

«Առաքելության» ներկայացուցիչ. ՀՀԿ-ի մարդիկ Նորագյուղում վերահսկելի մթնոլորտ են ստեղծում

«Նորագյուղում լարված իրավիճակ է, հանձնաժողովի անդամները ընտրական պրոցեսում իրենց դերակատարությունը կորցրել են, հույսը մնացել է վստահված անձանց վրա: Տեղում ՀՀԿ-ի ուղարկած մարդիկ փորձում են վերահսկելի մթնոլորտ ստեղծել»,- Aravot.am-ին քիչ առաջ հայտնեց  «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երեւան քաղաքի ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը: Նա նաեւ հավելեց. «Առհասարակ Երեւան քաղաքի տարբեր տեղամասերից ստանում ենք ահազանգեր, որ հանձնաժողովները, որպես

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930