Այսօր առավոտյան, Ավան վարչական համայնքում տեղակայված 1/17 ընտրատեղամասում հանուն ավելի լավ Երեւանի քվեարկեց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանը: Նա տեղամաս էր եկել կնոջ, մոր եւ դստեր հետ: Հիշեցնենք, որ մինչ այդ 1/17 տեղամասում արդեն միջադեպ էր եղել՝ կապված անհետացող կնիքի հետ:
Լրագրողները քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուից հետաքրքրվեցին՝ ինչով է բացատրում այն, որ երեկ ամբողջ օրը ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ահազանգում էին իշխանությունների կողմից ընտրակաշառքի մասսայական դեպքերի մասին: Մարգարյանը հայտարարեց, որ իրենք նույնպես դատապարտում են նման դեպքերը, եւ եթե նման փաստեր կան, պետք է դիմել իրավապահ մարմիններին, սակայն իրենք ընտրակաշառքների մասին լուրեր չունեն:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































