Իսպանիայի Լյուկմայոր կղզում այսօր ավարտվում է շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որտեղ հայաստանցի գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը եւ իսպանացի Սալվադոր Դել Ռիոն ութ հնարավորից 6,5-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը:
Այսօր եզրափակիչ տուրում նրանք միմյանց միջեւ որոշելու են հաղթողին: Հայաստանցի շախմատիստը խաղալու է սեւերով: Բելառուսը ներկայացնող մեր հայրենակից, գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը իր անվան դիմաց գրանցել է 6,0 միավոր եւ բուլղարացի Վլադիմիր Պետկովի հետ խաղում հաջողության հասնելու դեպքում կարող է մրցանակային տեղի արժանանալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































