3/23 ընտրատարածքում մինչ Երեւանի ավագանու թեկնածուների ՀՅԴ ցանկը գլխավորող Արմեն Ռուստամյանը կժամաներ ընտրատարածք, արդեն ընտրողներից մեկը՝ Հարություն Մինասյանը նկատել էր, որ իր անվան դիմաց քվեարկություն է կատարվել: Քաղաքացին այս մասին տեղեկացրել է հանձնաժողովի անդամներին, որոնցից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը կճշտի, թե ով է ստորագրել այդ քաղաքացու անվան դիմաց, եւ իր խոսքերով ասած՝ եթե վերեւ-ներքեւ է, սլաքով կուղղեն, կկնքեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Արմեն Ռուստամյանը ընտրության էր եկել իր մոր հետ, իսկ լրագրողների հետ զրույցում պարոն Ռուստամյանն ասաց, որ քվեարկել է իշխանափոխության համար եւ այդ իշխանափոխությունը պետք է սկսվի Երեւանից:
Ըստ Արմեն Ռուստամյանի, իրենց տվյալներով՝ ընտրողների մասնակցության թիվն աննախադեպ բարձր է, եւ դա շատ կասկածելի է.«Թե ինչ կա դրա հետեւում, ինչ է թաքնված, անհրաժեշտ է ուսումնասիրել, պարզենք»:
Կարդացեք նաև
Պարոն Ռուստամյանի խոսքերով ՝ ոչ իշխանական ուժերի հետ կապ են պահպանում եւ միմյանց փոխանցում խախտումների վերաբերյալ տեղեկությունները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































