Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտումները չեն հասցրել գրանցել տեսախցիկով

Մայիս 05,2013 14:36

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հ/կ ներկայացուցիչ Եղիազար Դավթյանն այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց, որ ժամը 14.00-ի դրությամբ իրենց կազմակերպության դիտորդները լուրջ խախտումներ չեն գրանցել:

Նրա խոսքով՝ իրենց դիտորդներից մեկը ահազանգել է, որ թիվ 2/12 տեղամասում ինչ-որ երիտասարդ ընտրատեղամաս մտնող քաղաքացիներին հեռախոս է փոխանցում: Դիտորդը նկատել է, որ ընտրատեղամասից դուրս գալուց քաղաքացիները այդ հեռախոսը հանձնել են այդ նույն երիտասարդին: Երբ դիտորդը մոտեցել է պարզելու երիտասարդի ինքնությունը, նա լքել է ընտրատեղամասի տարածքը:

Բանախոսի պնդմամբ՝ ավագանու ընտրությանը մասնակցող ընտրողների թիվը զգալի բարձր է, քան նախագահական ընտրության ժամանակ:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031