Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւ Աբրահամյանն ԱՄՆ-ում հաղթում է

Մայիս 05,2013 13:33

Սենթ-Լուիսում մեկնարկած շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը կայացած երկու տուրերում էլ հաղթանակ է տարել եւ Իրինա Կրուշի հետ միասին գլխավորում է կանանց մրցաշարային աղյուսակը:

Տղամարդկանց առաջնությունում հանդես եկող երեք հայ շախմատիստներն էլ` գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը, Մելիքսեթ Խաչիյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Սամուել Սեւյանը, երկուական ոչ-ոքի են արել եւ ունեն մեկական միավոր: Վարուժանը 2-րդ տուրից հետո եզրափակում է առաջատարների տասնյակը, Մելիքսեթը 13-րդ տեղում է, Սամուելը` 16-րդ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031