Iditord.org կայքը, հղում կատարելով ՀԱԿ-ի ամփոփաթերթիկին, հայտնում է, որ
Արցախի 30 հասցեում տեղակայված «Հայտրանսշին» գործարանում գտնվող 11/14 ընտրատեղամասի կողքի բակում կուտակումներ են, մարդկանց հավաքում եւ բերում են տեղամաս: Մասնավորապես ՀՀԿ-ից Դավիթ Վարդանյանը տեղամասից դուրս է գալիս եւ մարդկանց ուղղորդավորված տանում է քվեարկության:
Aravot.am-ը դեպքի առիթով պարզաբանումներ ստացավ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանից: Նա փոխանցեց հետևյալը. «Կոնկրետ այդ դեպքը ես գրանցեցի, որին անպայման ընթացք կտանք: Կենտրոնական ընտրական շտաբը հետևում է ընտրությունների ընթացքին: Այս պահին ընտրությունների ընթացքը գնահատում ենք նորմալ, հետևում ենք ինչպես լրահոսին, այնպես էլ մյուս շտաբների կողմից գրանցված ահազանգերին: Մեր շտաբներից ևս ստանում ենք ահազանգեր, դրանք ուսումնասիրվում, ճշտվում և ներկայացվում են համապատասխան մարմիններին՝ կոնկրետ ընթացք տալու համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































