Օրվա լրահոսը
Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Իրանում
Ապրիլի 23-ի երեկոյան Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսյանի գլխավորությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն, որի ավարտին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության անձնակազմի, իրանահայ բոլոր միությունների և կազմակերպությունների կողմից տեղի ունեցավ ծաղկեմատույցի արարողություն Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակների հուշակոթողին: Ապրիլի 24-ին Սուրբ Սարգիս առաջնորդանիստ և Թեհրանի բոլոր եկեղեցիներում իրանահայ համայնքի հազարավոր ներկայացուցիչների
Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Վրաստանում
Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 23-ին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակությին կենտրոնի, «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայերի ազգային կոնգրես» և «Թբիլիսյան հայերի ասամբլեա» կազմակերպությունների նախաձեռնությամբ և աջակցությամբ խաղաղ հանրահավաք անցկացվեց Վրաստանի խորհրդարանի շենքի առջև: «Ո՛չ ցեղասպանությանը» և «Հայոց Մեծ Եղեռն՝ 97» ցուցապաստառներով հանրահավաքի մասնակիցները Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պողոտայի վրա գտնվող խորհրդարանի
Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Ղազախստանում
Ապրիլի 24-ին Ղազախստանի բոլոր 14 հայկական համանքներում անցկացվեցին 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ: Կարագանդա քաղաքի մոտ գտնվող Սպասկի հուշահամալիրում գտնվող հայկական խաչքարի կոթողի մոտ մերձակա քաղաքներից և գյուղերից եկած ղազախստանահայերը զետեղեցին պսակներ և ծաղիկներ, ինչպես նաև լռության րոպեով հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Ալմաթիում գտնվող հայկական «Լույս» կենտրոնի տարածքում գտնվող խաչքարի մոտ
Կոմկուսի նախընտրական ծրագրում բացակայում են ազգային հիմնահարցերը
Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) նախընտրական ծրագրին ծանոթանալով՝ կարելի է նկատել, որ այստեղ որեւէ խոսք չկա Հայ Դատի, կամ ԼՂՀ հարցի կարգավորման հիմնահարցերի վերաբերյալ: Փոխարենը կոմունիստները կարծում են, որ 1990-ական թվականներից սկսել եւ առ այսօր տեղի են ունենում քաղաքական, տնտեսական խոշոր հանցագործություններ, որոնք վաղեմության ժամկետ չունեն եւ ժողովուրդը պատասխան է պահանջելու: ՀԿԿ-ն կարծում է, որ համակարգի
Արամ Մանուկյանը Արաբկիրում ՀՀԿ թեկնածուի պարտությունը երաշխավորեց
ՀԱԿ թեկնածու Արամ Մանուկյանն այս օրերին տնետուն, դռնեդուռ այցելություններ է կազմակերպում եւ արդեն ավելի քան 1300 բնակչի հետ է զրուցել. «Ընդհանուր վիճակն այս է՝ մոտ 30 տոկոսը ֆիզիկապես չկա, դռները փակ են, մնացած 40 տոկոսի մոտ պարտադիր կան բացականեր, կեսից ավելին դրսում մարդ ունի, ընդհանուրի 30-40 տոկոսը հուսահատ է, պասիվ ու չի հավատում որեւէ քաղաքական
«Ժառանգությունն» օժանդակել է, որ «Հանրապետությունն» էլ ունենա հանձնաժողովականներ
Aravot.am-ի հետ զրույցում վերստին անդրադառնալով տեղամասային ընտրական հանձնաժողովներից մի քանիսում «Ժառանգության» կողմից անդամների նշանակումը տապալելու խնդրին, որն, ի դեպ, հավելյալ կասկածներ է առաջացրել այդ կուսակցության եւ ՀՀԿ-ի հնարավոր համագործակցության վերաբերյալ շրջանառվող դատողությունների համատեքստում, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե «տեղի ունեցածը նոր եւ հատուկ բացատրության կարիք չունի ու մատնացույց արեց, թե դրա
«Մորս ճչոցը լսեցի, սպանեցին…». Քիշմիշ տատիկը չի ցանկանում հիշել կյանքի «ամենասեւ» օրերը
104-ամյա Քիշմիշ տատիկն ապրիլի 24-ին իրեն միշտ վատ է զգում: Դողում է, տարբեր բառեր արտասանում, լաց է լինում, տխրում է: Հիշում է՝ այդ օրերն իր համար ամենասեւն էին: «Ամեն ինչ այնքան հանկարծակի եղավ, – ասում է նա, – որ մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչպես ողջ մնացինք»: Քիշմիշ տատիկը չորս եղբայր է ունեցել: Ինքը մեծ երեխան
Ոգեկոչման երթ դեպի Ցեղասպանության զոհերի հուշարձան (ֆոտոշարք)
Լուսանկարները՝ «Ֆոտոլուր»-ի եւ «Պանարմենիան»-ի
Երեւանի անվան փոփոխությունը ազգային նշանակության հա՞րց է
Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, Հայ Դատ, ազգային գաղափարախոսություն. սրանք այն հիմնահարցերն են, որ տեղ են գտել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քաղաքական ծրագրերում: Aravot.am-ն ուսումնասիրեց «Միավորված հայեր» կուսակցության (ՄՀԿ) ծրագիրը, պարզելու՝ նշված խնդիրների լուծման կապակցությամբ ինչ է առաջարկում քարոզարշավի ընթացքում ոչ այնքան ակտիվ հանդես եկող քաղաքական այս ուժը: Պարզվեց, ՄՀԿ-ն ազգային հոգեկերտվածքի եւ բարոյականության
«Ժառանգությունը» թերահավատ է ՀՀԿ-ի նախաձեռնության առնչությամբ, իսկ ՀՅԴ-ն այն կքննարկի
Aravot.am-ը դիմեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին՝ փորձելով ճշտել, թե հնարավո՞ր է արդյոք, որ կուսակցությունը միանա ՀՀԿ գործադիր մարմնի մշակած՝ «Ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոններին», որը հրապարակվել է երեկ եւ բաց է ոչ միայն ընտրական գործընթացի մասնակից ուժերի, այլեւ ընտրական գործընթացին առնչվող հասարակական շարժումների ու հասարակական կազմակերպությունների համար: «Ողջունելի է, որ
«Ծիծեռնակաբերդը գերեզմանոց չէ, փոսի միջով էլ արյուն չի՛ հոսում»
Ըստ հոգեբանի՝ սգո օրերին իրականացվող միջոցառումներին չպետք է մասնակից դարձնել երեխաներին «Երեխայի ուղեղը մի ծանրաբեռնեք եղեռնի թեմայով ձեր ահասարսուռ պատմություններով: Ասում են՝ թուրքերը սպանել են հայերին, մորթել են, կախել, վառել, մամաների փորը թրերով բացել ու չծնված բալիկներին այնտեղից հանել… Ահա այսպես են նկարագրում իրենց թոռնիկներին, զավակներին ծնողներն ու հարազատները, երբ փորձում են 4-5 տարեկան երեխային
Բուլղարիայում հայ ըմբիշները օլիմպիական 4 ուղեգիր նվաճեցին
Սոֆիայում ավարտվեց ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի եվրոպական երկրների օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Երկու մրցաձեւերում էլ շուրջ 40 երկրների ներկայացուցիչներ պայքարում էին իրենց քաշային կարգերում եզրափակիչ մտնելու համար, քանի որ, ըստ միջազգային ֆեդերացիայի ընդունած կանոնակարգի, Լոնդոնի ուղեգիր տրվում էր միայն երկու լավագույններին: Երկու ոճերում էլ Հայաստանը ներկայացված էր յոթ քաշային կարգերից վեցում, քանի որ մեկական ըմբիշ՝ ազատ
Կիթառահարների «պապան»՝ Ջոն Ուիլյամսը նամակ գրեց
Իսկ բրիտանական դեսպանատունը մերժեց կիթառահար Վարդան Շահինյանին Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարած «Վերածնունդ» կամերային նվագախումբը եւ հրավիրյալ մենակատարները ներկայացրին արեւմտաեվրոպական եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: «Առավոտի» ուշադրությունը գրավեց կիթառահար Վարդան Շահինյանի եւ նվագախմբի մատուցմամբ հնչած Արմեն Պողոսյանի «Տանգո Մարիաննա» ստեղծագործությունը: Ժամանակին մեզ հետ զրուցած երաժիշտները փաստում էին, թե դասական կիթառի համար
Ներքին լարվածություն կա
Թիվ 14 ընտրատարածքում, որտեղից մի քանի անգամ պատգամավոր է ընտրվել Լյովա Խաչատրյանը, արդեն այլ թեկնածուներ են մրցակցում: Արագածոտնի մարզի որոշ տարածաշրջաններ ընդգրկող այս ընտրատարածքում առաջադրվել է երեք թեկնածու՝ Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը՝ ՀԱԿ-ից, ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանը, Վրեժ Մարկոսյանը՝ ՀՀԿ-ից: Պարոն Մարկոսյանին, բացի ՀՀԿ-ից, սատարում է նաեւ «Նիգ Ապարան» հայրենակցական միությունը: Հիշեցնենք, որ «Նիգ Ապարանը»
«Ինձ դատում են, որովհետեւ չեմ զոհվել»
Ասում է գյումրեցի ազատամարտիկ Ժորա Աթոյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտին է մոտենում ՀԱԿ ակտիվիստ, ազատամարտիկ Ժորա Աթոյանի՝ մոտ 8 ամիս տեւած դատավարությունը: Դատախազը արդեն իսկ պահանջել է նրան ենթարկել 6 տարի 6 ամիս ազատազրկման. պատճառն այն է, որ Ժորա Աթոյանը մեղադրվում է խարդախություն կատարելու, կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ ստանալու ու պետությանը 8.733.879 դրամի
«Ոտքի վրա» ընդունված օրենք
Փոքր ու միջին ձեռնարկատերերի հոգսը դեռ մի բան էլ ծանրացնում են «Արտոնագրային վճարի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ընդունվեցին անցյալ տարվա դեկտեմբերին, որակվում են որպես «ոտքի վրա» ընդունված օրենք: Այդ օրենքի հետ առնչվողները պարզ տեսնում են իրենց սպասվող անհարմարությունները, քանի որ դրանում առկա են որոշ թերություններ: Այս օրերին «Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնում»
Հայաստանը 18 օլիմպիական վարկանիշ ունի
Հայաստանի լավագույն մարզիկները շարունակում են պայքարել Լոնդոնի օլիմպիական խաղերի վարկանիշներ ձեռք բերելու համար: Այս առումով բերքառատ եղան ապրիլ ամսվա վերջին մի քանի օրերը: Սոֆիայում հայ ըմբիշները միանգամից չորս օլիմպիական ուղեգիր նվաճեցին, Դավիթ Սաֆարյանն ու Հաջիմուրադ Նուրմագոմեդովը` ազատ ոճում եւ Արթուր Ալեքսանյանն ու Յուրի Պատրիկեեւը` հունահռոմեականում: Իսկ գյումրեցի Քրիստինե Հարությունյանը օլիմպիական ուղեգիր նվաճեց նիզականետումում: Այսպիսով, Հայաստանի
«Դաշնակցությունը երբեք ոչինչ չի բաժանել ու չի էլ բաժանելու»
Հատված ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի հարցազրույցից: – Պրն Շահբազյան, իսկ ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այս օրերին բաժանվող ընտրակաշառքների հետ կապված։ Արդյո՞ք դա է արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու գլխավոր երաշխիքը։ – Թող բաժանեն, բաժանում են՝ բաժանեն, Դաշնակցությունը երբեք ոչինչ չի բաժանել ու չի էլ բաժանելու։ Դաշնակցությունը շատ մեծ միջոցներ չունի, բայց որ ունենա էլ՝
Նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին: Նախագահն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, դիտել «Գիրքը որպես Ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրությունը, որը ներառում է շուրջ 300 հնատիպ ու սկզբնաղբյուրային նշանակության տպագիր փաստագրական նյութեր: Ցուցադրությունը կազմակերպվել է հայ գրատպության 500-ամյակի և
Միայն մենք չենք բազմաչարչար
Երբ դու ինքդ քո մասին ասում ես՝ «բազմաչարչար ժողովուրդ», դու, առաջին հերթին, նկատի ունես, որ դրանով քո ժողովուրդը տարբերվում է մնացածներից: Այսինքն՝ կան աշխարհիս երեսին ժողովուրդներ, որոնք իրենց պատմության ընթացքում չեն չարչարվել, զրկանքներ չեն կրել, տեղահան չեն արվել: Այդ տրամաբանության համաձայն՝ կան ժողովուրդներ, որոնց տները չեն ներխուժել թշնամիները, չեն սպանել անզեն մարդկանց, չեն բռնաբարել կանանց,
ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում բացվեց «Ճանաչել զիմաստություն և զխրատ՝ հայկական գրականության ավանդույթը Կոնգրեսի գրադարանում» խորագրով ցուցահանդեսը
Ապրիլի 18-ին հայ գրատպության հինգհարյուրամյակի և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում բացվեց «Ճանաչել զիմաստություն և զխրատ՝ հայկականգրականության ավանդույթը Կոնգրեսի գրադարանում» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչև ս.թ. սեպտեմբերի 26-ը և ներկայացնելու է Կոնգրեսի գրադարանի պահոցում առկա հայ մատենագրության և գրատպության վաղ ու ժամանակակից շրջանի նմուշներ: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչ Ֆրենք Փըլլոնը, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալներ Էրիկ Ռուբինը, Մարի Յովանովիչը, Սպիտակ Տան, Պետքարտուղարության, ինչպես նաև ԱՄՆ վարչակազմի այլ օղակների ներկայացուցիչներ, ՀՀ-ում
Գյումրեցի Քրիստինե Հարությունյանը օլիմպիական ուղեգիր է նվաճել
Սոչիում անցկացված Ռուսաստանի աթլետիկայի առաջնությունում գյումրեցի նիզականետորդուհի Քրիստինե Հարությունյանը մարզագործիքը նետել է 59 մ 12 սմ: Այս ցուցանիշը 12 սանտիմետրով գերազանցում է օլիմպիական նորմը: Այնպես որ, 21-ամյա մարզուհին համալրել է ամառային 30-րդ օլիմպիական խաղեր մեկնող Հայաստանի հավաքականի կազմը: Դրանից առաջ օլիմպիական խաղերում նիզականետորդների տղամարդկանց մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել էր նույնպես հանրապետության երկրորդ քաղաքի ներկայացուցիչ Մելիք
Անահիտ Բախշյան. «Այդպիսի բան ասողները գլուխները պատով են տվել»
Հատված «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցազրույցից – Անցնող շաբաթ մամուլը ողողված էր նաև Րաֆֆի Հովհաննիսյան–իշխանություն գործարքի մասին տեղեկություններով։ Ճշմարտության հատիկ կա՞ սրանում։ – Հերթական «մուտիլովկաներն» են անում այն քաղաքական ուժերը, որոնք ձայնագողությամբ են զբաղված եւ իրենց դիրքը վտանգված են տեսնում։ Իրենք գիտեն, որ ժողովուրդն իրենց ձայն չի տալու։ Ավելին, «Ժառանգության» աշխատանքն են գնահատում, ուստի
Կդադարեցվի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 25-ին ժամը 9.00-ից մինչև ապրիլի 26-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1-2 զանգվածների, Սեբաստիա, Մալաթիա, Բատիկյան, Միրաքյան, Մելիքյան, Օտյան, Քուչակ, Մ.Գոշ, Գագարին, Ջամբուլի, Մանուկյան, Միքայելյան, Վագների, Մեծարենց, Դ.Վարուժան, Շրջանային, Կուրղինյան, Դուրյան, Վանտյան,
Սաթիկ Սեյրանյան. «Մարդիկ իրենց խաբված են զգում հավասարապես բոլոր ուժերից՝ ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից»
Հատված «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, թիվ 4 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սաթիկ Սեյրանյանի հարցազրույցը: – Քարոզարշավի ժամանակահատվածի կեսն արդեն անցել է, Դուք նաեւ հանդիպումներ եք ունենում ընտրողների հետ։ Ի՞նչ տրամադրություններ ունեն մարդիկ։ – Մարդիկ հոգնած են, ծայրաստիճան հուսահատված, լքված։ Նրանք շատ լավ են պատկերացնում իրավիճակը, ամեն ինչ լավ հասկանում են։ Ընդ որում, մարդիկ
Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Սան Պաուլոյում
Ապրիլի 21-ին Սան Պաուլո քաղաքի կենտրոնական` Ավենիդա Պաուլիստա պողոտայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված բազմամարդ երթ, որին մասնակցում էին բրազիլահայ համայնքի կրոնական և աշխարհիկ բոլոր միությունների և կազմակերպությունների ղեկավարներն ու անդամները, հայ և բրազիլացի երիտասարդական ու սկաուտական ջոկատներ` ընդհանուր առմամբ ավելի քան 500 մարդ: Քայլերթի մասնակիցները ցույցի էին դուրս էին բերել ցեղասպանության դրվագները պատկերող
Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
Ապրիլի 23-ին Հաագայում, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը կազմակերպել է ջահերով երթ դեպի Թուրքիայի դեսպանություն: Երթը սկսվել է Նիդերլանդների խորհրդարանի դիմացի «Het Plain» հրապարակից, որտեղ հավաքված մասնակիցները, «Արդարություն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին» կարգախոսերով և ազգային երգերի կատարմամբ քայլարշավով շարժվել են դեպի Հաագայում Թուրքիայի դեսպանություն: Թուրքիայի դեսպանության դիմացի տարածքում փոքր հոգևոր ծես է կատարվել` ի
Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
Ֆրանսիայի հարյուրավոր բնակավայրերում սկսվել են Հայոց Եղեռնի հիշատակի միջոցառումները: Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվեց պատարագ հայ նահատակների հիշատակին: Ֆրանսիայի գլխավոր տաճարում հայկական ծեսով տրված պատարագին, որտեղ քարոզը կարդաց եպիսկոպոս Էրիկ դե Մուլեն-Բոֆորը, ներկա էին ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին նախարար Պատրիկ Դեվեջյանը, քաղաքական եւ պետական դեմքեր, դիվանագետներ եւ հազարավոր հայ
Սերժ Սարգսյանը կոչ չի անում քվեարկել ՕԵԿ-ականների օգտին
Սերժ Սարզսյանը «քցում է» կոալիցիոն գործընկերոջը, որին դեռ շաբաթներ առաջ համարում էր բարոյականության տիպար։ Այս տպավորությունը ամրապնդվեց նախորդ շաբաթ Շենգավիթում Սերժ Սարգսյանի ելույթից հետո։ Սարգսյանը կոչ արեց Երեւանի թիվ 11 ԸՏ-ում քվեարկել ոչ թե ՕԵԿ թեկնածու Հեղինե Բիշարյանի, այլ ԲՀԿ թեկնածու Գրիգորի Մարգարյանի՝ Բելաջիոյի Գրիշի օգտին։ Սարգսյանը Շենգավիթի 12 ԸՏ-ի ՕԵԿ թեկնածու Ռուբեն Մասումյանին՝ Բենզին


















































