Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաշնակցությունը երբեք ոչինչ չի բաժանել ու չի էլ բաժանելու»

Ապրիլ 24,2012 12:51

Հատված ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի հարցազրույցից:

 – Պրն Շահբազյան, իսկ ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այս օրերին բաժանվող ընտրակաշառքների հետ կապված։ Արդյո՞ք դա է արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու գլխավոր երաշխիքը։

– Թող բաժանեն, բաժանում են՝ բաժանեն, Դաշնակցությունը երբեք ոչինչ չի բաժանել ու չի էլ բաժանելու։ Դաշնակցությունը շատ մեծ միջոցներ չունի, բայց որ ունենա էլ՝ չի բաժանի։ Մենք մեկ կամ երկու ընտրություններ

անցկացնելու համար ստեղծված կուսակցություն չենք։ Մենք մի օր իշխանության ենք գալու։

Դե գալիս, գալիս եք, տեղ չեք հասնում։

– Ոչինչ, մի օր գալու ենք պատմական անհրաժեշտությամբ:

Գուցե դաշնակցական Արմեն Ռուստամյանի մատնանշած ընտրական հնղափոխությանից հետո եք պատրաստվում գալ իշխանության։

– Այո, եթե մենք կարողանանք էդ քաջությունն ու կամքը ունենալ եւ ճիշտ ընտրություն կատարել, Հայաստանում ընտրությունը կարող է ընտրական հեղափոխություն դառնալ։ Եվ մենք էլ իսկապես հիմք դնենք արմատական փոփոխության ու քո ասածի պես՝ գանք իշխանության։

Գայանե ԶԱՐԳԱՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30