Օրվա լրահոսը

Սուրճի բաժակը նայելիս

Եթե հետեւես կայքերում տեղադրվող մամուլի տեսությանը, ապա մեր թերթերը գրում են բացառապես սպասվող պաշտոնանկությունների եւ նշանակումների մասին: Երեկ, օրինակ, ես նմանատիպ լուրեր կարդացի Հեղինե Բիշարյանի, Հերմինե Նաղդալյանի, Գագիկ Բեգլարյանի, Վճռաբեկ դատարանի նախագահի եւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի մասին: Կարելի է մտածել, որ մեր երկրի բնակչությունը ապրում է նրանով, թե կդառնա՞, ասենք, Հերմինե Նաղդալյանը ԱԺ

Թուրքիան աստիճանաբար դառնում է նաեւ Արեւմուտքի թշնամին

Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով՝ գալու է մի պահ, երբ գերտերությունների եւ Հայաստանի շահերը համընկնելու են: – Երկու տարի առաջ այս օրերին, երբ հայ-թուրքական արձանագրությունները մտան Թուրքիայի խորհրդարան, Հայաստանի իշխանական շրջանակներում խոսում էին արձանագրությունների՝ մինչեւ տարեվերջ վավերացման եւ անգամ սահմանի բացման սպասելիքների մասին: Ձեր գնահատմամբ՝ այդ լավատեսությունն

«Գործարարը պետք է լինի խորհրդարանում»

Համոզված է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (թիվ 41 ընտրատարածք) – ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արդյունաբերողների եւ գործարարների համագումարի ժամանակ գործարարներին ուղղված մի քանի առաջարկներ արեց՝ ասելով, որ պատրաստվում է մի ծրագիր, որին մասնակցությունը զարկ կտա գործարարությանը եւ տնտեսության զարգացմանը, Դուք ի՞նչ եք մտածում այս առաջարկի մասին: – Բնականաբար, ես լսեցի հանրապետության նախագահի խոսքը, ծրագիրը երբ

12.11.2011

Պետրարկային փոխարինում է Պատրիարկան

Գրադարան այցելողները շփոթում են հեղինակների անունները    Տիգրան Մեծի 59 հասցեում գտնվում է Էրեբունի համայնքի Օքրո Օքրոյանի անվան թիվ 3 գրադարանը, որը գործում է շուրջ 57 տարի: Այն այդքան էլ բարվոք վիճակում չէ. սենյակները փոքր են, պատուհանները` հին, չնայած աշխատողները շուրջբոլորը զարդարել են ծաղիկներով` փորձելով գրադարանին կենդանության շունչ հաղորդել: Արդեն աշուն է եւ օրերն սկսել

Սելիմի լեռնանցքը փակ է

Նոյեմբերի 12-ի ժամը 01.00-ի դրությամբ Հայաստանի ավտոճանապարհներն անցանելի են: ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, ուժեղ ձնաբքի պատճառով փակ է մնում Սելիմի լեռնանցքը:

Ատամհատիկին էլ է գնդակ վերցրել

«Առավոտ երիտասարդականը» այս  անգամ ժամադրվել էր Հայաստանի երիտասարդական հավաքականի, Բանանցի ֆուտբոլիստ Վալտեր Պողոսյանի հետ: Ժամադրությունը փոքր-ինչ դժվար ստացվեց: Ստիպված էինք դիմել նրա մայրիկի օգնությանը, որը մեծ սիրով համաձայնեց օգնել մեզ: Մի քանի անգամ հետաձգվելուց հետո` մեր ժամադրությունը վերջապես կայացավ: Հանդիպեցինք Աբովյան փողոցի սրճարաններից մեկում: –Ինչպե՞ս է անցել Ձեր մանկությունը: Մանկությունս անցել է հենց այս` Աբովյան

«Պարզապես»-ը և «Ես իմ համար եմ գրում»-ը պետք է տեղ չունենան

Հիմա շատերն ուզում են գրել, քանի որ դա այսօր, ինչպես մի ժամանակ անգլերեն  պարապելն էր,  դարձել է «պրեստիժ», բայց քչերն են մտածում գրական գործ ստեղծելու մասին, այնպիսի տպավորություն է, որ մարդիկ ստեղծում են «արվեստ արվեստի համար» կամ հարազատ-բարեկամների համար: Այսպիսին է հայ գրականության վիճակը, ըստ «Առավոտ երիտասարդականի» հետ զրուցած մի քանի երիտասարդ բանասերների: «Որպես ստեղծագործող

Firefox-ը կունենա իր նոր սեփական բջջային օպերացիոն համակարգը

Mozilla Firefox-ն այժմ փորձարկում է Boot 2 Gecko-ն՝ իր նոր բջջային օպերացիոն համակարգը: Այն պատրաստ կլինի թողարկման` 2012-ի առաջին եռամսյակում:  Հաղորդում է HotHardware-ը: Boot 2 Gecko-ն (B2G) բաց ելքային կոդով համակարգ է, որը կտեղադրվի հեռախոսի մեջ անմիջապես դիտարկչից: Շուտով մշակողները կթողարկեն ՕՀ-ի առաջին փորձնական տարբերակը, իսկ պաշտոնական դեմո-տարբերակը պատրաստ կլինի 2012-ի սկզբին: Նոր օպերացիոն համակարգը-ն

«Տղաները պետք է հասկանան, որ կուսաթաղանթի հետ չեն ամուսնանում, այլ` աղջկա»

62-ամյա Նինա Մարկոսյանը աղջկա կույս լինելը համարում է ամուսնության համար ամենակարևոր պայմանը. «Ես զարմանում եմ մեր երիտասարդների մտածելակերպի վրա, իբր ժամանակակից են ու ազատ: Կարմիր խնձորը սուրբ բանա, աղջկա անմեղություննա: Հիմա մեր ջահելները էդ համարում են հետամնացություն: Իսկ ժամանակակիցա°, որ ամեն երկրորդ զույգը բաժանվումա: Սաղ էդ եվրոպական անբարոյական արժեքներն են. կարմիր խնձոր են թաղում, եսիմ

Կես ժամ Կուլտուրայի ֆակուլտետում

2-րդ դասաժամից հետո` կեսօրին՝ 12:20-ին,   մտնում ես Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետ: Առաջին հարկում քեզ դիմավորում են լուսանկարիչները: Նրանք ամեն ինչ տեսնում են ակնթարթորեն, այստեղ են նաեւ՝ օպերատորները: Ինչ-որ տերմիններ, բառեր, որ հասկանում են միայն  նրանք: Գլուխդ ազատելով՝ արագ բարձրանում ես 2-րդ հարկ, տեսնում ես իսկական կինո` ռեժիսորներ, դերասաններ, լրագրողներ: Ամեն մեկը զբաղվում է իր գործով,

Սերգեյ Մովսիսյանի պարտությունը ճակատագրական եղավ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության եզրափակիչ տուրն այս պահին դեռ շարունակվում է, սակայն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը ձեռքից բաց է թողել չեմպիոնական ոսկին: Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը կեսական միավոր են վաստակել, իսկ ահա Սերգեյ Մովսիսյանը պարտվել է, ինչն էլ ճակատագրական եղավ մեր ընտրանու համար: Ճիշտ է, Գաբրիել Սարգսյանը դեռ շարունակում է պայքարը, սակայն անկախ Յան

«Էնքան մեծ էր, որ չկարողացան ճամփից հանել»

Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում, արտաքինից փոքր թվացող, բայց իրականում բավականին մեծ քար է ընկած: Գյուղացիները պատմում են, որ քարն իր տեղում է արդեն համարյա 70 տարի: «Էն ժամանակ էս տարածքներում դաշտեր էին,- պատմում է 81-ամյա Գուրգեն Մուրադյանը,- ու երբ ճանապարհ էին սարքում, որ շուրջը տներ կառուցեին,  քարը իր մեծության պատճառով  չկարողացան հանել ճանապարհից»: Նա պատմում

Գագիկ Ջհանգիրյանի դստեր հարսանիքը՝ առանց քաղաքականության

Այս պահին Երեւանի «Բելաջիո» ռեստորանում տեղի է ունենում նախկին զինդատախազ, նախկին քաղբանտարկյալ, ներկայումս ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանի դստեր հարսանիքը: «Առավոտի» տեղեկություններով, հրավիրյալների ցանկը սահմանափակ է, հավանաբար քաղաքական շահարկումներից խուսափելու նպատակով: Համենայնդեպս, ըստ մեր տեղեկությունների՝ հարսանիքին ներկա չեն Կոնգրեսի առաջին դեմքերը, այդ թվում՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մեր տեղեկություններով, փեսան քաղաքական շրջանակներից չէ: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ երիտասարդականի» ակնկալիքները 11.11.11-ից

Սպասված օրը, որը սկսվեց մռայլ տպավորություններով ու գույներով: Շատերը, գուցե, այս օրը համարելով յուրօրինակ` որոշել են իրականացնել իրենց ամուսնական արարողությունը: Իսկ ես չեմ ուզում ոչ մի երազանք կապել այս օրվա հետ, քանի որ այն անցողիկ է ու գուցե իմ երազանքը տանի իր հետ` այդպես էլ չիրականացնելով այն: Ռուբինա Սաֆարյան 11.11.11-ից սպասելիքներ շատ ունեմ: Մի բան

U21. Հայաստան-Չեխիա՝ 0:2

Քիչ առաջ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում 0:2 հաշվով պարտվեց խմբի ֆավորիտին՝ Չեխիային: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սպանություն` Արագած գյուղում. 33-ամյա տղամարդը քարով սպանել է իր համագյուղացուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 8-ին սպանություն էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես Արագածոտնի մարզից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նոյեմբերի 8-ին` ժամը 20.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արագած գյուղում տեղի էր ունեցել սպանություն. այդ մասին ոստիկանությունն ահազանգ էր ստացել անհայտ քաղաքացուց: Սպանության վայր էին ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը` Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի, օպերգծով տեղակալ

Գարեգին Նժդեհի եւ Անդրանիկ Օզանյանի ձեռագրերն այսօր ցուցադրվեցին Սյունիքի մարզային արխիվի սրահում

2011 թվականի 11-րդ ամսվա 11-րդ օրը նշանակալից էր 35 տարվա պատմություն ունեցող Սյունիքի մարզային արխիվի համար: Արխիվի սրահն այսօր մարդաշատ էր: Հայաստանի ազգային արխիվի Սյունիքի մարզային մասնաճյուղի վարիչ Արշալույս Փափազյանը խոստովանեց, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ է արխիվը միանգամից այսքան հյուր ընդունել: Իսկ հյուրերը տեսնելու շատ բան ունեին: Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 15-այմակին

80-ամյա դերասանուհի Ռոզա Մխիթարյանը տարիքը չի զգում

Այս տարի Վանաձորը միանգամից մի քանի հոբելյան է տոնում. լրացել է Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասարուհիներ, ՀՀ վաստակավոր եւ ժողովրդական արտիստուհիներ Լենա Փաշինյանի եւ Ռոզա Մխիթարյանի 80 ամյակները: Լենա Փաշինյանի հիշատակին իր ապրած շենքին հուշատախտակ փակցրեցին, իսկ Ռոզա Մխիթարյանին մեծարում են դպրոցներում` աշակերտների հետ հանդիպումներով: «Հիմա արդեն մեր դպրոցի յուրաքանչյուր սան, կճանաչի, փողոցում

Կազինոները փողեր չե՞ն լվանա, խարդախություններ չե՞ն անի

ՀՀ տարածքում շահագործվող շահումով խաղային էլեկտրոնային սարքավորումների միջոցով փողերի լվացումից, խարդախությունից, այլ տնտեսական հանցագործություններից եւ խաղային խաբեություններից խուսափելու նպատակով մեր երկրում կներդրվի շահումով խաղերի սարքավորումների վերահսկողության միասնական համակարգ եւ կկազմակերպվի պետական վիճակախաղ: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Այդ ծրագիրը կյանքի կոչելու համար այսօր ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ «Ամայա գեյմինգ գրուպ» կանադական կորպորացիայի նախագահ

Նոտարների քննություններին են պատրաստվում

«Առավոտի» տեղեկություններով, նոտարների որակավորման քննությունների հայտատուների ցուցակը համալրվել է ճանաչված դեմքերի երեխաներով: Մասնավորապես, այս տարվա քննություններին կմասնակցեն «Ջերմուկի» Արսենյանի, ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի դուստրերը, «Գլաձոր» համալսարանի ուսանողները, կառավարության 5 աշխատակիցների կանայք: Ռ.Մ.  

Վարդան Այվազյան. «Առա պալտոն, հազար դոլար տվեցի էդ պալտոյին»

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը երեկ իր հանձնաժողովի անդամներին, լրագրողներին եւ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանին վերնագիր դարձած այս փաստարկով փորձում էր բացատրել, թե ինչու չի կարելի որոշ փոփոխություններ անել շահութահարկին եւ ավելացված արժեքի հարկին առնչվող որոշ օրենքներում: Երեկ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց նաեւ ավելի քան 20 օրենքի նախագծեր ներառող

Արմեն Մնջոյանին մերժել են: Ցմահ ազատազրկվածները դիմում են դատարաններ

1995թ.-ից արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է գտնվում «Դրո» խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Մնջոյանը: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրավիրել էր շրջիկ դատական նիստ քրեակատարողական հիմնարկում, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ: Լսվեց ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Մնջոյանի դիմումը, կապված այս տարի Ազգային ժողովի կողմից քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետ: Խոսքն այն

ԱՄՆ ում հորինել են աշխարհում առաջին ոչ ալկոհոլային վիսկին

Նոր խմիչքի  հեղինակն է Arkay Beverages ամերիկյան ընկերությունը, որի ներկայացուցիչների պնդմամբ, ոչ ալկոհոլային վիսկին ունի նույն համն ու  գույնը եւ համտեսելուց հետո այն գրեթե չի տարբերվում իսկական վիսկիից: Ինչպես տեղեկացնում է «Ռիա նովոստի»-ն՝ նոր արտադրանքը նախատեսված է  հիմնականում վարորդների համար, նաեւ նրանց, ովքեր առողջական խնդիրներ ունեն,  կամ կրոնական համոզմունքները թույլ չեն տալիս օգտագործել ալկոհոլ: Նոր

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը ՀՀ ոստիկանության դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը նոյեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան, պահանջելով ճանաչել կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքներիի խախտման փաստը, ինչպես նաեւ` ճանաչել ոստիկանների գործողությունները որպես ոչ իրավաչափ: Միջադեպը, որ տեղի է ունեցել հանրահայտ է. 2011

ՕԵԿ-ը կստիպի՞ ետ վերադառնալ

ԱԺ անկախ պատգամավոր , թիվ 41 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանին «Առավոտը» հարցրեց՝ եթե իրեն առաջարկեն , խնդրեն կամ պահանջեն դառնալ որեւէ կուսակցության անդամ, կդառնա՞ կուսակցական, մանավանդ, հայտնի է պարոն Հակոբյանի համակրանքը ՕԵԿ-ի հանդեպ, հայտնի է նաեւ, որ պատգամավորը բավականին ջերմ եւ սերտ կապեր ունի իր նախկին կուսակից ընկերների հետ: Պատասխանելով «Առավոտի» այս

Հանդբոլի միջազգային մակարդակի օրեր՝ Հայաստանում

Վաղը «Միկա» մարզադահլիճում մեկնարկում է հանդբոլի «ՀՀ վարչապետի գավաթ» միջազգային ավանդական 3-րդ մրցաշարը, որին մասնակցելու են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Ուզբեկստանի պատվիրակները: Այդ առիթով երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը տեղեկացրեց, որ Հայաստանի հավաքական հրավիրվել են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի առաջնությունների առաջատար մեր հայրենակիցները: Սարգիս Գրիգորյանի ասուլիսի մանրամասների մասին կարդացեք «Առավոտի» վաղվա

Շարժական ատամնաբուժական կլինիկան սկսեց շարժվել Լոռիից

Ֆրանսահայ բժիշկների միության Փարիզի մասնաճյուղն այսօր շարժական ատամնաբուժական կլինիկա տրամադրեց Լոռու մարզին, որն անվճար կսպասարկի մինչեւ 18 եւ 60-ից բարձր տարիք ունեցող ազգաբնակչությանը: Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացնում են, որ շարժական կլինիկան գյուղ առ գյուղ կշրջի եւ գյուղից դուրս կգա միայն այն դեպքում, երբ սպասարկվեն նշված տարիքային խմբերի բոլոր մարդիկ: «Բացի պրոթեզավորումից,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031