Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ում հորինել են աշխարհում առաջին ոչ ալկոհոլային վիսկին

Նոյեմբեր 11,2011 18:00 Share

Նոր խմիչքի  հեղինակն է Arkay Beverages ամերիկյան ընկերությունը, որի ներկայացուցիչների պնդմամբ, ոչ ալկոհոլային վիսկին ունի նույն համն ու  գույնը եւ համտեսելուց հետո այն գրեթե չի տարբերվում իսկական վիսկիից:
Ինչպես տեղեկացնում է «Ռիա նովոստի»-ն՝ նոր արտադրանքը նախատեսված է  հիմնականում վարորդների համար, նաեւ նրանց, ովքեր առողջական խնդիրներ ունեն,  կամ կրոնական համոզմունքները թույլ չեն տալիս օգտագործել ալկոհոլ:
Նոր խմիչքը շուկա է մտնելու Don’t Drink and Drive, Unless It’s ArKay կարգախոսով, որը թարգմանաբար նշանակում է՝ մի խմիր ու նստիր ղեկին, եթե չես խմել Arkay :

Ըստ ընկերության ներկայացուցիչների, ոչ ալկոհոլային վիսկին շուկայում կսկսի վաճառվել դեկտեմբերի 1-ից՝  մեկ լիտրի համար $10 գնով:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930