ԱԺ անկախ պատգամավոր , թիվ 41 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանին «Առավոտը» հարցրեց՝ եթե իրեն առաջարկեն , խնդրեն կամ պահանջեն դառնալ որեւէ կուսակցության անդամ, կդառնա՞ կուսակցական, մանավանդ, հայտնի է պարոն Հակոբյանի համակրանքը ՕԵԿ-ի հանդեպ, հայտնի է նաեւ, որ պատգամավորը բավականին ջերմ եւ սերտ կապեր ունի իր նախկին կուսակից ընկերների հետ: Պատասխանելով «Առավոտի» այս հարցին, Հակոբ Հակոբյանն ասաց. «Ես հասկանում եմ Դուք ո՞ւր եք տանում, այդ մասով ասեմ, քանի որ այսօր այդպիսի խնդիր կա կապված ՕԵԿ-ի հետ, որն ինձ համար եղել է հարազատ կուսակցություն եւ հարազատ ընկերներ ունեմ այնտեղ: Ցավոք, այսօր որոշ մարդիկ փորձում են այդ կապերը փչացնել, բայց, Աստված իրենց հետ, ես ցավով եմ ասում դա, բայց եթե իրենք մնան իրենց կարծիքին, բնականաբար, այդ կապերը կփչանան, եւ իմ կողմնակիցները, որոնք շատ-շատ են, հաստատ, ուրիշ որոշում կկայացնեն»:
ԱԺ անկախ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: