Լրահոս
Օրվա լրահոսը

Շարժական ատամնաբուժական կլինիկան սկսեց շարժվել Լոռիից

Նոյեմբեր 11,2011 17:35

Ֆրանսահայ բժիշկների միության Փարիզի մասնաճյուղն այսօր շարժական ատամնաբուժական կլինիկա տրամադրեց Լոռու մարզին, որն անվճար կսպասարկի մինչեւ 18 եւ 60-ից բարձր տարիք ունեցող ազգաբնակչությանը: Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացնում են, որ շարժական կլինիկան գյուղ առ գյուղ կշրջի եւ գյուղից դուրս կգա միայն այն դեպքում, երբ սպասարկվեն նշված տարիքային խմբերի բոլոր մարդիկ: «Բացի պրոթեզավորումից, յուրաքանչյուր հիվանդություն կբուժվի, նաեւ պրոֆիլակտիկա է նախատեսվում»,- ասում է Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահվության առողջապահության վարչության պետ Լուսինե Վարդանյանը:

Վարչությունից տեղեկացանք նաեւ, որ սա առաջին նմանատիպ ծրագիրն է, որի շահառուները սոցիալապես անապահով խավն է:

Թեեւ մարզկենտրոն Վանաձորում մանկական բարեգործական 2 կլինիկա կա, բայց սպասարկում է 0-15 տարեկան խմբին, ու պետպատվերի շրջանակում կենսաթոշակային տարիքի բնակչությանը: «Գյուղերում այս բացը կա: Ըստ ծրագրի, մինչեւ վերջին մարդը չհետազոտվի ու չսպասարկվի, մեկ թե հինգ տարի կտեւի, կլինիկան մնալու է մեր մարզում»,– ասում է Լուսինե Վարդանյանը:

 Շարժական կլինիկայի հաջորդ կանգառը Տավուշի մարզն է: Ողջ Հայաստանով շրջելը, բուժանյութերի ձեռքբերումն ու բժիշկների վարձատրությունը կարժենա մոտ 100 հազար եվրո:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930