Օրվա լրահոսը
Մարգարյանի թիմը շարունակում է պայքարը
Արգենտինայում ընթացող ֆուտբոլի «Ամերիկայի գավաթի» խաղարկությունում Պերուի ազգային հավաքականը, որի գլխավոր մարզիչը Սերխիո Մարգարյանն է, չնայած վերջին խաղում 0:1 հաշվով պարտվեց Չիլիին, «C» խմբում չորս միավորով գրավեց երրորդ տեղը, սակայն կանոնակարգով նախատեսված, որպես լավագույն ցուցանիշ ունեցող երրորդ տեղ գրաված թիմերից մեկը, պայքարը քառորդ եզրափակչում շարունակելու իրավունք վաստակեց:
ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ
Այսօր Երեւանի «Միկան» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի մեկնարկային խաղում մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու Նորվեգիայի «Վոլերենգա» թիմի հետ: «Միկան» հայ ֆուտբոլասերների վերջին հույսն է եվրագավաթների այս տարվա խաղարկությունում: Մեր մյուս երկու թիմերն արդեն լքել են Եվրոպայի լիգայի մրցաշարը, իսկ «Փյունիկը», որ տանը 0:4 խոշոր հաշվով պարտվեց Չեխիայի «Վիկտորիային», պատասխան խաղից առաջ գրեթե լիովին
ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ
Գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Տիգրան Լ. Պետրոսյանը հիանալի է հանդես գալիս Իսպանիայի Բենասկ քաղաքում ընթացող «Villa de Benasqe» միջազգային 31-րդ մրցաշարում: Հայ շախմատիստը խաղացված վեց տուրերում էլ միայն հաղթանակներ է տոնել եւ հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջող են հանդես գալիս նաեւ մեր հանրապետության մյուս երկու ներկայացուցիչները: Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը մրցակիցներին
Ռոման Բալայանից մինչեւ հավասարակշռված խենթ
«Ոսկե ծիրանի» շրջանակներում այս օրերին Հայաստանում է ուկրաինահայ ռեժիսոր, ծագումով ղարաբաղցի Ռոման Բալայանը: Երեկ նա հանդիպեց լրագրողների հետ: Ինչպես նշեց՝ օրն իր համար վատ էր սկսվել. «Դեռ քնած եմ: Չգիտեի, որ պետք է լրագրողներին հանդիպեմ: Արթնացել եմ ասուլիսի մասին զանգով»: Ռ. Բալայանը չնայած լավ խոսում է հայերեն, բայց նախընտրեց հարցերին պատասխանել ռուսերեն՝ բացի «ցավդ տանեմ»
«ԱՆԳՐԱԳԵՏ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ»
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կոչ է անում դադարեցնել Գանձասարի սալիկապատումը Գանձասարի վանքի պարսպի վերանորոգման հարցը՝ պարիսպը ամբողջությամբ սալիկապատելու նախագիծը մեծ արժիոտաժ է առաջացրել հասարակության շրջանում: Հիշեցնենք, որ վերականգնման աշխատանքներն իրականացվում են ռուսաստանաբնակ գործարար, ծնունդով ղարաբաղցի Լեւոն Հայրապետյանի հովանավորությամբ: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը վերջերս է իմացել հայ գործարարի նախաձեռնության մասին: Նրա բնութագրմամբ, դա ընդամենը անգրագետ հայրենասիրություն է. «Սալիկապատման
ՔԱԴԴԱՖԻԻ ՓՈՂԵՐՆ ՈՒ ՎԱՌԵԼԻՔԸ ՎԵՐՋԱՆՈՒՄ ԵՆ
Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի կառավարության տրամադրության տակ առկա վառելիքը, որը նախատեսված է զորքերի եւ բնակչության սպառման համար, ինչպես նաեւ ֆինանսական կանխիկ միջոցները, որոնք վճարվում են ռեժիմին հավատարիմ զինվորներին՝ սպառվում են: Այդ մասին, ըստ lenta.ru-ի, հայտարարել են Միացյալ Նահանգների հետախուզության պաշտոնական ներկայացուցիչները: Նրանց ասելով, վերջին օրերին ընդդիմադիր ուժերին հաջողվել է իրենց վերահսկողության տակ առնել Ջեբել-Նաֆուս լեռնային
«ՄԵԴՎԵԴՆԵՐԸ» ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԾՈՎԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԱՐԵԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐԵԼ
Ռուսական ռազմավարական «Տու-95ՄՍ» գնդակոծող հրթիռակիր ինքնաթիռները, որոնք դասվում են «Մեդվեդ» դասին, Նորվեգական ծովի ջրային տարածքում օդային պարեկություն են իրականացրել: «Ռազմավարական գնդակոծող- հրթիռակիր ռազմավարական ինքնաթիռների երկու անձնակազմեր, որոնք երկիք էին բարձրացել Սարատովի մարզում տեղակայված «Էնգելս» ավիաբազայից, հաջողությամբ են կատարել իրենց առջեւ դրված խնդիրը»,- ԼՁԸՀ-ՁԸհհ –ի մատուցմամբ, չորքեշաբթի օրը հայտարարել է ՌԴ ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր
ԺԵՐԱՐ ԼՈՆԳԵ. ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՉԻՆԱՍՏԱՆՆ ԻՐԵՆՑ ԱՆՎԱՅԵԼ ԵՆ ՊԱՀՈՒՄ
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժերար Լոնգեն (նկարում) հուլիսի 13-ին հայտարարել է, թե Ռուսաստանն ու Չինաստանն իրենց «անվայել» են պահում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակելով Սիրիայի իշխանությունների կողմից սեփական ժողովրդի նկատմամբ բռնություններ կիրառելը դատապարտող բանաձեւի ընդունումը: «Երկրները՝ ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը, պետք է ընդունեն ընդհանուր կանոնները. ոչ ոք չպետք է ընդդիմության դեմ պայքարի՝ հրետանիների օգնությամբ»,- France Press-
Թուրքիայում ձերբակալություններ են իրականացվել
Թուրքիայի ոստիկանությունը «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել է 14 մարդու: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարայի արվարձանում իրականացված խուզարկությունների արդյունքում իրավապահները հայտնաբերել են զենքի եւ պայթուցիկների գաղտնի պահեստ: Այդ մասին, վկայակոչելով Թուրքիայի ՆԳՆ-ն, հաղորդում է reuters-ը: Աղբյուրի մատուցմամբ, տներից մեկում խուզարկությամբ հայտնաբերվել է 700 կգ ամիակի բորակ, որը ահաբեկիչների
Ճապոնիան աստիճանաբար կհրաժարվի ատոմակայաններից
Ապագայում Ճապոնիան ամբողջովին կհրաժարվի ատոմային էներգիայի օգտագործումից: France Press-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը: Նա շեշտել է, որ մոտ ապագայում անհրաժեշտ է մշակել նոր էներգետիկ քաղաքականություն եւ աստիճանաբար նվազեցնել էներգիայի կախվածությունը ԱԷԿ-ներից: Վարչապետն ընդգծել է, թե այդպիսով պետք է հրաժարվել իշխանությունների կողմից ավելի վաղ ընդունած որոշումից՝ մինչեւ 2030թ. երկրում արտադրվող ատոմային
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԴԻՄԵԼ Է ՄԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն Մարդու իրավունքների եվրոպական դատարանին գանգատ է ներկայացրել, որի բովանդակությունը տեղադրված է Տիմոշենկոյի պաշտոնական կայքում: Ստրասբուրգի դատարանին ուղղված նախկին վարչապետի գանգատը վերաբերում է 2011թ. մայիսի 24-ին իր կալանավորման անօրինականությանը: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն: Հիշեցնենք, որ մայիսին Պեչորսկի դատարանը որոշում էր ընդունել նրան ձերբակալել եւ բերման ենթարկել Գլխավոր
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԺՊԻՏՆ ԷՐ
Հովհաննես Գեւորգյանը երեկ կարմիր դիպլոմ ստացավ, հպարտ էր՝ դիպլոմը հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնեց: «Նշանակում է՝ կառավարությունը կարեւորում է տնտեսագիտական կադրերի պատրաստումը համալսարանում»,- ասում է նա: ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրի կոչում է ստացել, որոշել է մագիստրոսի էլ ստանալ, հիմա էլ աշխատում է բանկում: Արփինե Այվազյանի համար էլ գերազանցիկության դիպլոմ ստանալը անակնկալ չէր, օրն էր միայն
«Մեզ մի 0.25 միավոր է պետք»
Այս հարցով ԳԹԿ-ին հաճախ են դիմում «Չէ» է պատասխանում քննական սենյակից դուրս եկած դիմորդը՝ առանց լսելու «Առավոտին», շտապում է լքել քննակենտրոնը: Իսկ մեզ հետաքրքրում էին՝ 12 րոպեում քննական հարցաթերթիկը լրացրած դիմորդի տպավորությունները քննությունից: Նախորդ տարի ռուսաց լեզվի միասնական քննությանը Գայանե Խաչատրյանը 13 միավոր էր հավաքել, այս տարի ցանկանում է «գոնե» 19-ը: «Անցած տարի չեմ ընդունվել,
ՊԵՏՔ ՉԷ ԱՐԱՏԱՎՈՐԵԼ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ԱՆՈՒՆԸ
Երեւանի պետական համալսարանի պատասխանը «Առավոտի» հուլիսի 8-ի համարում տպագրվել էր ԵՊՀ նախկին աշխատակից Նվերա Գալստյանի՝ «Հրեշտակի թեւերով՝ դեպի Եվրոպա» վերնագրով հոդվածը, եւ «Առավոտն» էլ պատրաստակամություն էր հայտնել տպագրել նաեւ ԵՊՀ տեսակետը: Այժմ ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը պատասխան է ուղարկել, որտեղ մասնավորապես ասված է. «Չցանկանալով մանրամասն անդրադառնալ Նվերա Գալստյանի մի շարք հոդվածներում հրապարակված
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՆ ԱՅԼ Է, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ՝ ՄԵԿ ՈՒՐԻՇ
«Առավոտը» տեղեկացրել էր հունիսի 20-ին մեկնարկած Տաթեւիկ Սազանդարյանի եւ Պավել Լիսիցյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթի մասին: Օրերս Ազգային օպերային թատրոնում ներկա գտնվելով մրցույթի մրցանակաբաշխությանն ու գալա համերգին, կրկին համոզվեցինք, որ ունենք հայկական վոկալ դպրոցի հրաշալի ավանդույթների շարունակողներ: Հետաքրքիր մի ինտրիգ ձեւավորվեց մրցանակների հանձնման ժամանակ. Ազգային օպերային թատրոնի տնօրինությունը, որպես պարգեւ, Տաթեւիկ Սազանդարյանի եւ Պավել Լիսիցյանի
Աստված պատժո՞ւմ է սյունեցիներին
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը «Խորհրդային իշխանությունների անաստվածության պատճառով Աստված պատժում է սյունեցիներին» վերնագրով հայտարարություն է տարածել, ուր անդրադարձել է Սյունիքի մարզի Տոլորսի ջրամբարին եւ դրանում կիսախորտակված եկեղեցուն: «Երեկ «Facebook» սոցիալական ցանցում հայտնվեցին ցնցող լուսանկարներ, որոնցում պատկերված է Սյունիքի մարզում գտնվող Տոլորսի ջրամբարում կիսախորտակված մի եկեղեցի: Տոլորս գյուղի բնակիչների հավաստմամբ, ամեն տարի, երբ ջուրը ծածկում է
ԱԶԱԳԻՏԿԱՇԱՌՔՊՐՈՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ
Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրախորհրդարանում առաջին լսումներից ակնհայտ դարձավ՝ Չավուշօղլուի եւ ադրբեջանական նավթադոլարային ակտիվ միջամտությամբ ձեռնարկված այս «միջոցառումը» գնում է ոչ այն հունով, որն ակնկալում էին վերջիններս: Հենց առաջին ու ամենակարեւոր ելույթում, որի իրավունքը վերապահված էր ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր պատասխանատու եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնին, կշեռքի նժարները հավասարակշռության բերվեցին, իսկ ենթատեքստով նույնիսկ ասվեց ավելին՝ հօգուտ
ԿԱՊԱՆՆ ՈՒ ՄԵՂՐԻՆ ԱՄԵՆԱՀՐԴԵՀՎՈՂՆ ԵՆ
Սյունիքի մարզային հրդեհային տեսչության աշխատակիցները տարվա այս ժամանակաշրջանում մարզի տարածքում խոտհունձն ու բերքահավաքն անկորուստ կազմակերպելու եւ իրականացնելու համար բացատրական աշխատանքներ են տանում գյուղական համայնքներում: Ընթացիկ տարում, սակայն, չոր խոտածածկույթի հրդեհման դեպքեր արդեն արձանագրվել են: Ըստ Սյունիքի մարզային հրդեհային տեսչության պետ Միշա Խաչատրյանի` այս տարվա առաջին կիսամյակում Սյունիքի մարզում արձանագրվել է 37 հրդեհի դեպք, որի հասցրած
Նախագահի այց, բնակիչների հուսախաբություն
ՈԿՖ-ի բանավանում բնակիչները նախագահին սպասեցին, բայց նա այդպես էլ չեկավ, փոխարենը մի քիչ ասֆալտ փռվեց ու մեկ ցուցանակ դրվեց: Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 6-ին աշխատանքային այցով մեկնել էր Արարատի մարզի Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկա, որտեղ ոսկու արդյունահանման նոր՝ «Ալբիոն» տեխնոլոգիան է ներդրվել: Ու մինչ ֆաբրիկայի բանավանի բնակիչները վիճում էին, թե երկրի նախագահը հատկապես որտեղ պետք
ՄԱՐԶՊԵՏԻ ԵՂԲԱՅՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՃՈՒՅՔԸ
Դեռեւս փետրվարի 3-ին էր, երբ հայրենի կառավարությունը՝ «Հայաստանի մարզերի բնակիչների կենսամակարդակը բարձրացնելու նպատակով», մարզերին 10,12 միլիարդ դրամ հատկացրեց: Սրանով նորոգվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ եւ այլն: Այս ծրագրով նորոգվում է նաեւ Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի դպրոցը, որը չի նորոգվել արդեն 40 տարի: Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ դպրոցը նորոգում է «Ես եւ նա» ՍՊԸ-ն, իսկ «Ես
ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ը՝ ՎՃՌՈՐՈՇ ՕՐ
Հուլիսի 12-ին «Առավոտը» եւ մի շարք այլ լրատվամիջոցներ տեղեկացրել են, որ ՀՀ Լոռու մարզի հանրապետական մարզպետ Արամ Քոչարյանը հրաժարական է տվել: Ոչ կառավարությունը, ոչ մարզպետարանը պատճառների մասին մինչ օրս որեւէ պաշտոնական հայտարարություն չեն արել: Երեկ մեզ հաջողվեց զրուցել Արամ Քոչարյանի հետ: Արդեն նախկին մարզպետն ասաց. «ՀՀ կառավարությանը հրաժարականի դիմում ներկայացնելը իրավիճակի թելադրանք չի, ես այն
ԻՐԱԿԱՆՈՒՄ
Հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 03.35-ին դեմքի սալջարդով, քթոսկրի կոտրվածքով եւ դաստակի քերծվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա Գոռ Հ.-ն: Նա ոստիկաններին հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է շենքի շքամուտքում՝ աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Էմիլ Ա.-ն «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով Թալինի Սպանդարյան փողոցում բախվել
ՉԷՐ ԸՆԿԵԼ՝ ՀԱՐՎԱԾԵԼ ԷՐ
Հուլիսի 8-ին հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա Կարեն Ս.-ն, որը հայտնել էր, թե վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետեւանքով: Ոստիկանները պարզել են, որ Վանաձորի բուքմեյքերական գրասենյակներից մեկում Կարեն Ս.-ին դանակով հարվածել եւ ծանր վնասվածք է պատճառել 6-ամյա Տիգրան Մ.-ն:
Ստորագրահավաք՝ դատավորների դեմ
Քրեական օրենսգրքի փոփոխություններն ու լրացումները կարելի է համարել չկայացած Վերջապես կյանքի կոչվեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» որոշումը, որը կարելի է համարել չկայացած: Բազմաթիվ դատապարտյալների դատավճիռների վերանայման դիմումները դատարաններից վերադարձան մերժված: Դատավորները նախապես խնամքով պատրաստել էին մի դաժան, չլսված ու չտեսնված ծրագիր, որի արդյունքում դատապարտյալին կրկին ու կրկին պահում են աքցանի մեջ՝ մարելով
ՀԵՏԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Թե ինչ պատահեց, երբ կին վարորդը բախվեց դատավորի «Չերիին» 2008թ. մայիսի 2-ին Անդրանիկի 51/1 փողոցում Սուսաննա Սիրեկանյանի «Օպել-Վեկտրա» մակնիշի 09 ԼՏ 965 պետհամարանիշի ավտոմեքենան բախվեց Աշոտ Աբովյանի «Չերի Ա-21» մակնիշի 09 ՕՏ 099 պետհամարանիշի ավտոմեքենային: Բախման ժամանակ չինական արտադրության մեքենան վարել է ԱՆ նախկին փոխնախարար Աշոտ Աբովյանի որդին՝ Արամ Աբովյանը: Թանկարժեք «Չերին» ապահովագրված էր «Սիլ
ԵՐԵԽԱՆ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 23-ամյա Արտակ Մ.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա մի տղայի եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
96 ՏԱՐԵԿԱՆԻ ԱՎԱՆԴԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ
«Ես գիշերները քուն չունեմ, ամբողջ օրը մտքիցս չի գնում ավանդիս հարցը: Վարչապետն ամբողջ օրը պրոպագանդում է կենսաթոշակի կուտակային համակարգը, ես այն ժամանակ այդպես եմ մտածել, որ 2000 ռուբլի կուտակել եմ, ավանդ եմ դրել «Հայխնայբանկում», իսկ հիմա նույնիսկ դեղի փող չունեմ»,- երեկ «Առավոտին» է դիմել 96-ամյա Եվգենիա Եղիյանը, որը պատերազմի վետերան է, մեդալակիր, 52 տարվա մանկավարժ:
Բռնվեցի՞ն
Գրում են՝ հույս ունենալով, որ կարդացող չի լինի Օրերս «Առավոտին» էր դիմել «Ժառանգություն» խմբակցության ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ մտահոգություն հայտնելով մեր երկրի հաշմանդամների վերաբերյալ ՀՀ կառավարության ընդունած որոշումների առնչությամբ: Ըստ նրա, այդ որոշումների եւ իրականության միջեւ անհամապատասխանություն կա: Պատգամավորի ներկայացմամբ, ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 392-Ն որոշմամբ հաստատվել է Հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժության
ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆՏԵՐ
Փողատերե՞րն են պակասել, թե՞ ուղեւորահոսքն է նվազել Ի տարբերություն նախորդ տարիների, երբ Շիրակի մարզի ունեւորները գլուխ էին ջարդում այս կամ այն համայնքի տրանսպորտային գծին տիրանալու համար, այսօր էականորեն հակառակ պատկերն է: Մեծահարուստների շահագրգռությունը խիստ նվազել է: Նույնիսկ այն աստիճան, որ միջհամայնքային մի շարք երթուղիների համար հայտարարված մրցույթին բացարձակապես ոչ ոք չի մասնակցում: Պատճառը, բնականաբար, եկամտի
Արտագաղթելուց բացի՝ այլ ելք չեն տեսնում
Գետազատցիները պետությունից հույսները կտրել են Գետազատի նախկին Մշակույթի տունն է, որը Ալ. Թամանյանի նախագծով է կառուցվել: Տարեց գետազատցիներն ասացին, որ մինչեւ վերջերս, երբ կառույցի պատուհանները կային, գյուղի տարեցները հավաքվում՝ շաշկի, նարդի էին խաղում: Այժմ Մշակույթի տունը պետքարանի է վերածվել: Գետազատցի փոքրիկների համար մի քանի օրից մանկապարտեզը կգործի, բայց շենքի մուտքը դեռեւս շինարարական աղբով է լցված:


















































