Օրվա լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի հայցի վերաբերյալ

Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ վեճերով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններ կազմելն ու հրապարակելը, Խորհուրդը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է «Հրապարակ» օրաթերթի 12.02.2011թ. 25(695)-րդ, 22.02.2011թ. 31(671)-րդ եւ 12.03.2011թ. 45(685)-րդ համարներում հրապարակված վիճարկվող հոդվածները եւ հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը: Տեղեկատվական վեճերի խորհուրդը, գնահատելով վիճարկվող հոդվածները եւ հայցադիմումում մեջ բերված արտահայտությունները ՀՀ

Երեխաներին հիշում են տոնից տոն

Այսօր շատ երեխաներ պաշտպանված չեն անգամ տարրական ինֆորմացիոն ագրեսիայից, ինչն էլ մանուկների մեջ ձեւավորում է խեղաթյուրված արժեհամակարգ: Երեկ՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ, նման կարծիք են հայտնել Հայ օգնության միության մասնագետները: Նրանց համոզմամբ, ծնողն այսօր հնարավորություն չունի երեխային պաշտպանել նման «ագրեսիվ» ինֆորմացիոն հոսքից: «Պետք է մշակույթի մատուցման միջոցով երեխային հաղորդես պաշտպանական մեխանիզմները: Պետք է տաս հոգեբանական

ՉԵՄ ԿԱՐՈՂ ՏՆՕՐԻՆԵԼ

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Երեւանի քաղաքապետը հայցադիմում է ներկայացրել իմ՝ Գոհար Արամյանի դեմ, խնդրելով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ լուծել 29.06.2004թ. կնքված թիվ 23/25-436 հողի վարձակալության պայմանագիրը եւ որպես հետեւանք չեղյալ համարել իմ անվամբ 14.02.2004թ. կատարված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցամատյանում կատարված սեփականության եւ վարձակալության իրավունքների գրառումը: Նույն հայցադիմումը

ԶԵՆՔԵՐ՝ «ԱՂԲԱՄԱՆՈՒՄ»

Մի քաղաքացի զանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ զենք-զինամթերք է թողնում «ԵրԱԶ» գործարանի մոտ գտնվող աղբարկղի հետնամասում: Նշված վայրում հայտնաբերվել է ինքնաշեն 1 ատրճանակ, «Ջ-1» տիպի 5 նռնակ՝ առանց պայթուցիչների, ձեռքի նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով եւ 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտ: Իսկ մեկ այլ քաղաքացի

ԼՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԿԱՏԱՐՎԱԾԸ

Եթե ուսումնական տարվա ավարտին դպրոցներում կրքերը թեժանում են՝ քննաշրջանով պայմանավորված, ապա Էջմիածնի 2-րդ ավագ՝ աղմկահարույց դպրոցում զգայական բորբոքումների փոխարեն բառացիորեն իրական թեժացումներ են: Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցի անառողջ մթնոլորտի մասին «Առավոտը» գրել է յոթ անգամ՝ փետրվարի 19-ին, 23-ին, 25-ին, մարտի 1-ին եւ 25-ին, մայիսի 3-ին եւ 30-ին: Ըստ դպրոցի աշակերտների ու նրանց ծնողների, տնօրեն Սուսաննա

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՎ ՈՒ ԼՈՒՑԿՈՒ ՏՈՒՓՈՎ

Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում լսվեց մոսկվաբնակ Արեւիկ Ասրիյանի բողոքը՝ ընդդեմ Նորաբաց գյուղի բնակիչ իր մոր՝ Մարուսյա Դանիելյանի: 76-ամյա Մարուսյա Դանիելյանը դատարան էր եկել Աստվածաշնչով ու լուցկու տուփով: Նա մեկ անգամ արդեն հասցրել է ինքնահրկիզման փորձ անել եւ դա կանխվել է մեկ այլ դատարանի անվտանգության աշխատակիցների կողմից: Մ. Դանիելյանը վիճարկում է իր պատիվն ու

ՇՐՋՎԵԼ Է ՁՈՐԸ

Երեկ,  ժամը 04.45-ին ստացված տեղեկատվության համաձայն` Արագածոտնի մարզի Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կիլոմետրում՝ Բազմաբերդ գյուղի մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի 25 ՍՏ 603 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել էր ձորը: Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ, Արթիկ քաղաքի Տոնականյան փողոցի 2-րդ շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ՝ 39-ամյա Սմբատ Դարբինյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի հիվանդանոց: Բժիշկների կողմից տուժածի

Փախուստ դատարանի դահլիճից

Պաշտպանը փաստում է. թե նախաքննական, թե դատաքննական մարմինները կոպիտ խախտումներ են թույլ տվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, Վանաձորի բնակիչ Ալ. Պողոսյանին 3 տարի 3 ամիս ժամանակով դատապարտել է ազատազրկման եւ տուգանք սահմանել հիսուն հազար դրամի չափով: Իսկ  Վանաձոր քաղաքի մեկ այլ բնակչի՝ Կ. Ասատրյանին դատապարտել է կալանքի՝ 1

Մեծերի տոմսն է թանկացել

Կենդանաբանական այգու տնօրինությունը մի քանի օր է՝ մուտքի տոմսերը թանկացրել է, ինչն էլ հարուցել է որոշ քաղաքացիների դժգոհությունը: Մեզ հետ զրույցում նրանք կարծիք հայտնեցին, որ այգու վիճակն ու տոմսերի թանկացումը բացարձակ չի համապատասխանում իրար. «Երեկ, Երեխաների պաշտպանության օրը, անակնկալ եղավ, երբ մեծահասակներից 500 դրամ պահանջեցին: Լավ է՝ գոնե երեխաների տոմսն էր անվճար»: Երեկ այս առնչությամբ

ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ ՓՈԽԵԼ ԵՆ ՈՒ ԿՐԱԿՆ ԸՆԿԵԼ

«Հայջրմուղկոյուղուն» մեղադրում են ջրամատակարարումը հավուր պատշաճի չիրականացնելու եւ փողեր լվանալու մեջ Արդեն 3 ամիս է, ինչ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը Մասիս-Արգավանդ ջրագծի մոտ 40 կմ երկարությամբ 1200 մմ տրամագծով 2 խողովակաշարերը փոխարինել է 500 մմ տրամագծով 1 խողովակաշարով: Սա պատճառ է դարձել, որ Մասիսի խմելու ջուրը որակազրկվի, քանի որ նոր անցկացված խողովակը փտած է եւ խմելու ջրի

1%-ի ձեռքին հարստության 39%-ն է

Տնային տնտեսությունների մեկ տոկոսը վերահսկում է համաշխարհային հարստության 39 տոկոսը, ինչը հաստատում է ֆինանսական ճգնաժամից հետո երկրագնդի հարուստ ու աղքատ մարդկանց կարողությունների հետզհետե աճող տարբերությունը: Նման եզրահանգման է եկել ամերիկյան The Boston Consulting Group սոցիոլոգիական ընկերությունն իր վերջին հետազոտության արդյունքում: Այս մասին տեղեկանում ենք tert.am-ից: Վիճակագրության համաձայն՝ 1 մլն դոլարից ավելի եկամուտ ունեցող տնային տնտեսությունների

Հայկական «Պեպսի» կունենանք

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում բացված «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարան: Ինչպես տեղեկանում ենք նախագահի մամուլի գրասենյակի ուղարկած հաղորդագրությունից՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված եւ ամբողջությամբ ավտոմատացված ու արդիական հոսքագծերով համալրված  գործարանի բացման արարողությունից  հետո Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել կարբոնացված քաղցրահամ ըմպելիքներ արտադրող

ՀՀ-ն գնաճի մակարդակով դեռ առաջատար է

Այս տարվա առաջին 5 ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական շուկայում 9% գնաճ է արձանագրվել: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, մայիսին ապրիլի համեմատությամբ՝ աճել են կաթնամթերքի, մսի, կենդանական ու բուսական յուղի, շաքարավազի, սուրճի, թեյի, կակաոյի ու հրուշակեղենի գները՝ 0,1-1,3%-ով: Նախորդ ամիսներին էական գնաճ է արձանագրվել հատկապես բանջարեղենի ու կարտոֆիլի գծով, աճել են նաեւ մրգի գները:

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳԱՂՈՒԹՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեխաների պաշտպանության օրվա առթիվ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ուղեկցությամբ այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Վարչապետը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկի խնդիրներին, 17 անչափահաս դատապարտյալների, նրանց ծնողների եւ հարազատների հետ մասնակցել ճաշկերույթի: «Իմ երազանքը», «Իմ ապագան» խորագրով շարադրության մրցույթին օրեր առաջ մասնակցած 8 դատապարտյալներին Տիգրան Սարգսյանը հանձնել է պատվոգրեր եւ նվերներ՝ շախմատներ,

Առաջին մանկական մրցանակաբաշխությունը

Հունիսի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Ազգային մանկական առաջին մրցանակաբաշխությունը, որին մասնակցելու են ՀՀ սպորտի եւ երիտասարդության, կրթության եւ մշակույթի նախարարությունների ներկայացրած մինչեւ 16 տարեկան լավագույն երեխաները: Lինելու է մոտ 20 անվանակարգ՝ երաժշտության, սպորտի, կրթության եւ այլն: «Մրցանակաբաշխությունների տեղատարափի մեջ մանկական մրցանակաբաշխությունը հրատապ  է: Փորձել ենք տարբեր ասպարեզների տաղանդավոր երեխաներին (երաժշտություն, գեղարվեստ, սպորտ) մեկտեղել

ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՉԵԶՈՔԱՑՎԵՑ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿՈՆԴԻՑԻԱՆ»

Արտախորհրդարանական ուժերի հարցը Լեւոն Տեր-Պետրոսյանին «Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտ ներկայացրեց մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, ես մի առիթով ասել եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով է ճիշտ: ՀԱԿ-ը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ներկայիս իշխանությունները դավանում են միեւնույն գաղափարախոսությանը: 20 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել, հետեւաբար դա չի կարող տանել իշխանափոխության»,- երեկ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով նախորդ օրը հանրահավաքում

ՇԻՐԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԹԵՆԳԻԶԻՆ

«Ջավախքում իմ հայրական տունն է, ես այնտեղ եմ ծնվել եւ ես չեմ կարող այնտեղ հյուր լինել»,- tert.am-ին ասել է ԱԺ պատգամավոր, ծնունդով ջավախքցի Շիրակ Թորոսյանը՝ մեկնաբանելով Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի նախորդ օրն արած հայտարարությունը, թե՝  Թորոսյանը սրում է երկու ժողովուրդների հարաբերությունները եւ սպառնում Վրաստանի անվտանգությանը: «Թորոսյանի երբեմն անհավասարակշիռ հայտարարությունների գերազգայնականությունը թույլ չի տալիս նրան

159 ԴՐԱՄ՝ 3 ԱՆԳԱՄ ՍՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մինչ Երեւանում քաղաքապետարանը  հոգացել է մանկապարտեզ հաճախող երեխաների ծախսերը, մարզերում նախադպրոցական հաստատություններում սննդի խնդիր կա: Նոյեմբերյանի թիվ 2՝ «Հեքիաթ» մանկապարտեզը 4 խումբ, 100 սան ունի: Այս մանկապարտեզը «Քայլ առ քայլ» ծրագրի Հայաստանում գործող վերապատրաստման 6 կենտրոններից մեկն է: Մանկապարտեզի տնօրեն, 2001թ. հանրապետությունում լավագույն դաստիարակ ճանաչված Փառանձեմ Խանգելդյանն ասում է, որ յուրաքանչյուր երեխայի համար ծնողներից ամսական 3500

«Մարտի 1»-ը ՀՔԾ-ին նորից չպետք է վստահվեր

Ասում է մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրած Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը Երեկ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործի վարույթն իրականացնող ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար, ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան հանձնարարականի շրջանակներում արդեն երկրորդ անգամ հանդիպել է լրագրողների հետ: Այս անգամ էլ, սակայն, Վ. Հարությունյանը «Մարտի 1»-ի՝ ո՛չ

ԻՐԵՆՑ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՈՎ ՉԻ ՈՐՈՇՎԵԼՈՒ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՊԱԳԱՆ

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մեկնաբանում են ՀՅԴ եւ «Ժառանգության» ներկայացուցիչները ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Առավոտի» խնդրանքով անդրադարձավ մայիսի 31-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետեւյալ հատվածին, թե ՀՅԴ ներկայացուցիչների «պնդման համաձայն՝ Կոնգրեսն, իբր, ի տարբերություն իրենց կուսակցության, միայն վերջերս է ադրբեջանական վտանգի նկատառումով Հայաստանի ներքին կայունությունը պահպանելու մտահոգություն արտահայտել։ Սա արդեն ոչ միայն նույնքան

ԻՍԿ ԿԱ՞ ՄԵԿԸ, ՈՐ ԿՓՈՐՁԻ «ՀԱՐԱՄԵԼ»

Ընդդիմություն-իշխանություն ջերմ-բարեկամական հարաբերություններն առայժմ ոչ ոք չի փորձում «հարամել» (բառը մայիսի 31-ին շրջանառության մեջ դրեց առաջին նախագահը): ՀԱԿ վերջին հանրահավաքից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ եւ հասկանալի նշեց, թե ոչ ոք թող անգամ չփորձի «հարամել» ընդդիմության եւ իշխանության միջեւ սկսված երկխոսությունը, Հայաստանում ստեղծվեց մի նոր, արմանք-զարմանք իրավիճակ, երբ եւ վերեւները գիտեն՝ ինչ են անում, եւ

ՀՔԾ-Ն Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ «ՄԱՐՏԻ 1»-Ը ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործի բացահայտմանը նոր թափ հաղորդելու եւ բազմակողմանի քննություն կատարելու հանձնարարականից հետո անցել է ավելի քան մեկ ամիս: Բայց երեկ քրգործի վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավար, ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը հայտարարել է, թե «Մարտի 1»-ի ու մասնավորապես 10 զոհերի սպանության հանգամանքների բացահայտման առումով նոր

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Socialbakers.com» վիճակագրական կայքի տվյալներով՝ «Facebook»-ից օգտվում է ավելի քան 700 միլիոն մարդ: Առաջատարն է ԱՄՆ-ն՝ 155.3 միլիոն օգտատերերով, ապա Ինդոնեզիան է՝ 37.9 միլիոն, Մեծ Բրիտանիան՝ 30,7, Թուրքիան՝ 29,5: Նշենք նաեւ, որ սոցցանցի հայաստանյան օգտագործողների թիվը, ըստ նույն կայքի, արդեն անցնում է 171 հազարը:

«Ինչու ամուսնացած չեք»

Բրեդ Փիթը պատրաստվում է իր սիրելիին՝ Անջելինա Ջոլիին տանել եկեղեցի։ Ինչպես գրում է «Daily Mail»-ը, 47-ամյա դերասանը լրջորեն մտածում է իր 6 երեխաների (3-ը դերասանների որդեգիրներն են, 3-ը՝ հարազատ երեխաները) մոր հետ ամուսնանալու մասին։ Բրեդն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ փոխել է ամուսնության վերաբերյալ իր վերաբերմունքը. «Երեխաները մեզ հարցնում են՝ ինչու ամուսնացած չեք։ Նրանց

«Բեթմենի» վերջը

Ամերիկյան «Warner Brothers» ընկերությունն այլեւս չի նկարահանելու հայտնի Բեթմենի մասին ֆիլմեր: Այս մասին հաղորդում է «Associated Press» գործակալությունը: Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը հիմա նկարահանում է Բեթմենի մասին վերջին ֆիլմը, որը կոչվելու է «Սեւ ասպետի հարությունը»։ Այն կթողարկվի 2012 թ. հունիսին: Գլխավոր դերը կխաղա օսկարակիր Քրիստիան Բեյլը: Նկարահանումներն իրականացվելու են միանգամից երեք մայրցամաքներում՝ ամերիկյան Փիթսբուրգում, Նյու Յորքում

Նաոմին ու շոկոլադը

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը մտադիր է դատի տալ «Cadbury» շոկոլադի ընկերությանը՝ իր անունը գովազդում հնչեցնելու համար: Ընկերության գովազդում շոկոլադի պատկերից շաղ են գալիս ադամանդներ՝ կազմելով «Move over Naomi, theres a new diva in town» («Առաջ գնա Նաոմի, քաղաքում նոր գեղեցկուհի կա») արտահայտությունը: Նաոմին հայտարարել է, որ շոկոլադի հետ համեմատությունը վիրավորել է ոչ միայն իրեն, այլեւ բոլոր

Մելաձեն՝ բազմազավակ հայր

Մոտավորապես երկու տարի է, ինչ հրապարակավ խոսվում է երգիչ Վալերի Մելաձեի ու «Վիա Գրա» խմբի մենակատար Ալբինա Ջաբաեւայի սիրավեպի մասին: Մելաձեին ընդամենը երկու տարի առաջ բաժանվեց կնոջից, ում հետ ապրել էր գրեթե քսան տարի: Սակայն, չնայած բաժանությանը նա հաճախ է այցելում նախկին կնոջն ու երեք դուստերերին: Dni.ru-ի փոխանցմամբ՝ Վալերիին հաճախ են տեսնում Ռուբլյովկայի տանը: Նրա

ԾԾԱՇԱՏԸ, ՊՏՂՈՒՆՑԻԿՆ ՈՒ ԲՌՆԱԴԱՏՎԱԾԱՅԻՆԸ

Բարեբախտաբար, Հայաստանում ծնված 20 856 աղջկա եւ 23 969 տղայի ծնողների գերակշիռ մեծամասնությունը բարեհունչ է համարել Մանե ու Նարեկ անունները՝ անտեսելով Սկյուռիկ, Ջումշուդ ու Շնորիկ տարբերակները: Մեր դպրոցում մի աղջիկ կար, անունը՝ Բավական: Ամեն անգամ իր անունն ասելիս խեղճը կարմրում էր ու ստիպված էր լինում բացատրություն տալ, թե ինչու են ծնողները որոշել իրեն Բավական կոչել:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

«Առավոտ» օրաթերթը, «Միր» միջպետական հեռուստառադիո ընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը, «ՎիվաՍել ՄՏՍ» ՓԲԸ-ն եւ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան, «Հայաստան» մարզական միությունը «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի ավանդական 5-րդ մրցաշարը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ՝ նվիրված Առաջին Հանրապետության տոնին եւ ՀՀ Անկախության 20-րդ տարելիցին: Մասնակցության կարգը. Անցկացվում են տղամարդկանց եւ կանանց առանձին մրցումներ: Մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն միայն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031