Օրվա լրահոսը
ԱՌԱՆՑ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԹԵՎ ԹՌՉՈՒՆ է
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ մամուլի ասուլիսում անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը վերաբերող հարցերին՝ ասաց. «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը բավականաչափ տրամաբանական է. եթե մենք առաջինը վավերացնենք արձանագրությունները, մենք Թուրքիային առեւտուր անելու շանս կտանք, իսկ առեւտրի դիվանագիտությունն այսօր լայնորեն կիրառվում է դիվանագիտական պրակտիկայում, եւ Թուրքիան իր վավերացման դիմաց կարող էր պահանջել շատ ավելի լուրջ
ՄԻ ԾՎԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Թերեւս մեր սրտի զգայուն իմացությունը մեզ չի տալիս աշխարհաճանաչություն, քանի որ սրտով ապրած մեր իմացությունը պահանջում է նաեւ խոսք, ձայն, որն էլ հաստատում է, կնքում, վավերացնում՝ մեր ապրածը սրտով: Եվ երեւի թե այդ է պատճառը նաեւ, որ երբ առաջին անգամ հոգեհանգստյան պատարագի ժամանակ հնչեղ լսում ես բառը վեհահայր, ու երբ բակը մութ է, իսկ Գայանե
Էլի պատռեցին Հայաստանի եւ ԼՂՀ քարտեզները
Ոստիկաններն էլի խոչընդոտեցին բողոքի այն գործողությունը, որի մասին նախապես տեղյակ էր վարչապետը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ հանցագործության մասին հաղորդմամբ դիմել է ՀՀ ոստիկանապետին, գլխավոր դատախազին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Հաղորդման մեջ նշվում է, որ ինքը եւ ՀՀ այլ քաղաքացիներ հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության շենքի առջեւ պաստառներով կազմակերպել էին բողոքի գործողություն՝ ընդդեմ հայ-թուրքական
«ԵՍ ՔԱՂԱՔԻ ՏՂԱ ԵՄ»
Այս «պարզ ճշմարտությունը» Վլադիմիր Կոստանյանին հույս է ներշնչում, որ 10-րդ ընտրատարածքում հաղթելու է Խորհրդարանական աշխատանքում ձեզ ի՞նչն է այդպես գրավել, որ որոշել եք զբաղվել դրանով՝ «Առավոտի» հարցին դերասան, Մալաթիա-Սեբաստիա համայնքի մշակույթի տան տնօրեն Վլադիմիր Կոստանյանը, ով իբրեւ պատգամավորության թեկնածու առաջադրվել է թիվ 10 ընտրատարածքում, պատասխանեց. «Հեռուստատեսությամբ դիտելով մեր ԱԺ-ի նիստերը՝ ես այնպիսի զգացողություններ եմ ունենում,
ՀԱԿ-Ն ԷԼ Է ԻՄԻՏԱՑԻԱՅՈՎ ԶԲԱՂՎԱԾ
Թեեւ հայտարարում է, որ իմիտացիոն գործընթացներին չի մասնակցում Այն բանից հետո, երբ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, ե՛ւ կուսակցության ներսում, ե՛ւ Հայ ազգային կոնգրեսում սկսեցին շրջանառվել «նրա հարցը» քննարկման դնելու մասին տեղեկություններ: Կոնգրեսում ասում են, թե նա դեմ է գնացել իրենց միասնական
ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում անհամաձայնություն է հայտնել Հայաստանում շրջանառվող տեսակետին, թե պաշտոնական Բրյուսելն ավելի մեծ ուշադրություն է դարձնում «ֆուտբոլային դիվանագիտությանը», հայ-թուրքական հարաբերություններին, քան Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին. «Ժողովրդավարության, օրենքի գերակայության, արդար կառավարման, մարդու իրավունքների, նույն մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ կապված հարցերը միշտ էլ Հայաստանի իշխանությունների հետ բանակցությունների
Հոկտեմբերի 29
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հետեւեք ձեր սրտի ձայնին, պարտադրված ոչինչ մի արեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա, մտածեք հաճելի պահերի մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար կլինեն ձեզ ու ձեր աշխատանքին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր
ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է
Որ սպասվում է անակնկալներով մենահամերգ Երգիչ Ռազմիկ Ամյանը առաջիկա իր մենահամերգին խոստանում է անակնկալներով լի օր եւ նոր երգեր: Նոյեմբերի 4-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգից առաջ երգիչը երեկ լրագրողների հյուրն էր: Հանդիպման ժամանակ Ռ. Ամյանն անկեղծացավ. «Նման լայնամասշտաբ համերգի պահանջն արդեն զգացվում էր ու համերգով ներկայանալու պահը հասունացել էր»: Հանդիսատեսին երգիչը կներկայանա
Անտվերպենում հիշեցին Թումանյանին
Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» հայկական մշակութային միությունը հոկտեմբերի 24 -ին կազմակերպել էր երեկո՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակին: Երեկոյի մասնակիցները մեծ ուշադրությամբ ծանոթացան բազմաթիվ լուսանկարների, փաստաթղթերի պատճենների, նոր լույս տեսած գրքերի հետ: Թումանյանի կյանքի, գուծունեության եւ ստեղծագործության մասին խոսեց միության նախագահ, տեղի «Լրագիր» ամսաթերթի գլխավոր խմբագիր Գեւորգ Մինասյանը: Այնուհետեւ ասմունքեց Սոնա Պետրոսյանը:
ԱՂԱՆԴՆԵՐԸ ԿԵՂԾ ՀՈՒՅՍԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ
Յուրաքանչյուր աղանդ մարդուն զրկում է սեփական կարծիք ունենալուց «6 տարեկանից հոգեւոր խմբակ էի գնում, մայրիկս ապաշխարել էր, ինձ ու եղբորս էլ տարավ: Երբ սիրահարվեցի, դեռ դպրոցում էի սովորում, բայց հավատքի տեղն ասում էին՝ ժամանակից շուտ ընկեր չպահես, ես էլ սկսեցի դա ընդունել: Սրանից ինձ մոտ նյարդային խանգարումներ առաջացան, 9-րդ դասարանը կիսատ թողնելով՝ էլ դպրոց չգնացի:
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Հոկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Վարդան Գրիչենցի՝ Բաբկեն Վարդանյանի «Տարոն, տարոնականություն եւ հայոց բանակ» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստի ու մշակույթի գործիչներ: Աշխատության բուն ասելիքը տարոնականության էության բացահայտումն է եւ հանրության շրջանում այդ էության արմատավորումը, ինչին կարելի է հասնել
ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ՝ ՆԱԵՎ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ…
Ամերիկյան բիզնես-կենտրոնում երեկ քննարկվեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ գործող օրենքը, որն ընդունվել է 2003թ. սեպտեմբերի 23-ին: Առաջարկվում է տեղեկատվության հրապարակման մատչելիություն՝ պաշտոնական տեղեկագրերով, զանգվածային լրատվության միջոցներով, ինտերնետով կամ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով: Հավանաբար, օրենքի նախագծի հեղինակները մտածեն անվերահսկելի ինտերնետային հնարավոր մեքենայությունների մասին էլ, որովհետեւ այն կարող է միջոց դառնալ ԶԼՄ-ին սխալ տեղեկատվություն փոխանցելու առումով: Խմբագրվել
Արտաքուստ խիստ, բայց աննկարագրելի բարի
Դաշնակահար, կոմպոզիտոր, անվանի մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գեորգի Սարաջեւի ծննդյան 90-ամյակի առթիվ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հոկտեմբերի 23-ին մեկնարկած երաժշտական փառատոնը կեզրափակվի նոյեմբերի 2-ին՝ «Ա. Խաչատրյան» համերգասրահում: Փառատոնային համերգաշարի առաջին օրը իրենց կատարողականությամբ փայլեցին Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Գայանե Գեղամյանը, դաշնակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Ներսիսյանը: Այսօր Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես կգան դաշնակահարուհիներ, միջազգային
Աբրահամը նախանշում է հունվարի 23-ը
IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (նա քաշային կարգը փոխելու որոշում կայացնելու պատճառով անձամբ վերադարձրել է իր չեմպիոնական գոտին) միջին քաշային կարգերում աշխարհի նախկին եւ ներկայիս վեց չեմպիոնների միջեւ կազմակերպված «Super Six» գերմրցաշարի շրջանակներում իր երկրորդ մենամարտն Անդրե Դիրրելի հետ, հնարավոր է, որ անցկացնի Նյու Յորքում: Այս մասին լրատվամիջոցներին նա անձամբ է օրերս հայտարարել:
Առաջադիմում են
Նովի Սադում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունում երեկ հայ մարզասերներն անհամբերությամբ էին սպասում 7-րդ տուրի տղամարդկանց մրցաշարի Ադրբեջան-Հայաստան սկզբունքային հակամարտությանը: Որքան հիշում ենք, միջազգային ամենաբարձր կարգի մրցումներում այս երկու երկրների ընտրանիների հակամարտությունում առավելությունը մեր տղաների կողմն է: Սակայն Ադրբեջանի թիմը Եվրոպայի այս առաջնությունում հանդես է գալիս վերելքով՝ մինչ Հայաստանի հետ հանդիպելը տանելով
ՊՈՂՈՍՅԱՆԸ՝ ՄԱԵՍՏՐՈՅԻ ԴԵՐՈՒՄ
Հոկտեմբերի 31-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Վիգեն Չալդրանյանի նոր ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը անվանվել է «Մաեստրո», գլխավոր դերում հանդես է եկել Միքայել Պողոսյանը, տեղեկացնում է tert.am-ը: Ֆիլմում Միքայել Պողոսյանը սիմֆոնիկ նվագախմբի մաեստրոն է, ում հեղինակած ռեքվիեմը ֆիլմի ավարտին հնչում է որպես քաղաքի ռեքվիեմ: Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում Վիգեն Չալդրանյանը նշել է, որ այս ֆիլմով փորձ է
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է մրցույթի պաշտոնական կայքը, այսուհետեւ հանդիսատեսը հնարավորություն կունենա քվեարկել հավանած մասնակցի օգտին ոչ թե շոուի ավարտից հետո՝ 15 րոպեի ընթացքում, այլ «Եվրատեսիլի» հենց սկզբից: Հիշյալ կանոնը, ըստ «Արմինֆոյի», կգործի մրցույթի կիսաեզրափակիչների եւ եզրափակիչի ժամանակ: Սա մրցույթի կանոնների առաջին փոփոխությունը չէ: Այս տարվա սեպտեմբերին որոշում էր ընդունվել, որի համաձայն` քվեարկությանը մասնակցած անձնավորության մասին տեղեկատվություն
Տիկնիկային թատրոնում խնդիրները շատ են
Կվերանորոգվի՞, արդյոք, վանաձորյան թատրոնը Վանաձորի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Տիկնիկային թատրոնը որպես այդպիսին միակն է Լոռու մարզում: 1992թ. որպես ծաղկի սրահ (առաջինն էր քաղաքում) կառուցված այս շենքի մասին քաղաքային մամուլը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է: Շենքը կարոտ է հիմնանորոգման եւ ջեռուցման կայուն համակարգ ունենալու: «Լոռու մարզ» թերթում վերջերս տպագրված խնդրահարույց հոդվածը առիթ հանդիսացավ, որ այցելեմ
ԲՐԵԽՏՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ
Հակոբ Ղազանչյանը յուրովի մեկնաբանեց հեղինակի հանրահայտ «Ինչ այն զինվորը, ինչ՝ այս» գործը Օրերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ Հակոբ Ղազանչյանի բեմադրած «Ինչ այն զինվորը, ինչ՝ այս» ներկայացման պրեմիերան: Այն մեկ գործողությամբ կատակերգություն է՝ ըստ Բ. Բրեխտի համանուն գործի: Ամբողջ պատմությունը պտտվում է իռլանդացի բեռնակիր Գելի Գեյի շուրջ, որը գնում է ձուկ գնելու ու
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿԿԱՇԱՌԵՆ ԿԱՄ ԿՊԱՐԳԵՎԱՏՐԵՆ
Աֆղանստանում ծառայող ամերիկացի զինվորականները շուտով թույլտվություն կստանան վճարել այն թալիբներին, որոնք կհրաժարվեն աֆղանական իշխանությունների դեմ զինված պայքարից: Հենց այդպիսի դրույթ է պարունակում օրինագիծը, որը չորեքշաբթի օրը պետք է իր ստորագրությամբ վավերացնի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Իրաքում ամերիկացի սպաները արդեն վաղուց հնարավորություն ունեն ֆինանսական պարգեւատրումներ հատկացնել այն գրոհայիններին, որոնք կհրաժարվեն գործող ռեժիմին զինված դիմադրություն ցույց տալ:
ԿԻԵՎԸ ՄԵՐԺԵՑ, ՄՈՍԿՎԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ
Ուկրաինան մերժել է ԱՊՀ անդամ պետություններին իր երկրի տարածքում ռադիոլոգիկ ահաբեկչությանը հակազդելու ուսումնական վարժանքներ անցկացնելու հարցում: Կիեւում այդ քայլը հիմնավորել են Ուկրաինայի Սահմանադրության այն դրույթով, ըստ որի՝ հանրապետության տարածքում արգելվում է օտարերկրյա հատուկ օբյեկտների ներկայությունը: Մերժում ստանալուց հետո որոշվել է ուսումնական վարժանքները, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 29-ին, անցկացնել մերձմոսկովյան Սերգիեւյան Պոսադ կոչվող շրջանում: Այդ
ՎՐԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Երեկ Վրաստանի արտգործնախարարությունը ՌԴ ԱԳՆ-ին հասցեագրված բողոքի նոտա է ներկայացրել Վրաստանում Ռուսաստանի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանին: Բողոքի նոտան կապված է հոկտեմբերի 25-ին Հարավային Օսեթիայի հետ սահմանամերձ Գրեմիսխեւի գյուղում ապրող Վրաստանի 16 քաղաքացիների առեւանգման հետ: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, վրացական կողմը համարում է, որ իր քաղաքացիների առեւանգումն իրականացրել են ռուս սահմանապահները, որոնք հետո ձերբակալվածներին մեղադրել են Հարավային Օսեթիայի
Ահաբեկչական ակտեր՝ Պակիստանում եւ Աֆղանստանում
Ավելի քան 80 մարդ է սպանվել չորեքշաբթի օրը Պակիստանի Թեշվարի քաղաքի մարդաշատ շուկայում տեղի ունեցած ռումբի պայթյունի արդյունքում: Երկրի իշխանությունները հաղորդել են, որ եւս 100 մարդ վիրավորվել է: «Reuters»-ի փոխանցմամբ, պայթյուններն իրականացվել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Պակիստան ժամանելուց մի քանի ժամ անց: Քլինթոնի այցը նպատակ ուներ աշխուժացնել երկու երկրների համատեղ պայքարը ահաբեկչության, ինչպես նաեւ
Աֆղանստանի նախագահի եղբայրը աշխատում է ԱՄՆ-ի համար
Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Քարզայի հարազատ եղբայրը աշխատում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) համար: Համենայնդեպս, «The New York Times»-ի փոխանցմամբ, դա չի բացառվում: Ահմեդ Վալի Քարզայը (նկարում), որը կասկածվում է նաեւ թմրանյութերի վաճառքով զբաղվողների հետ առնչություններ ունենալու մեջ, մի քանի տարի շարունակ պարբերաբար փող է ստացել ամերիկյան հատուկ ծառայություններից: Այդ մասին պարբերականին փոխանցել են
Օրենսդիրները զբաղված են նաեւ ուրվական քշելով
Պետերբուրգի օրենսդիր ժողովի շենքում նախաձեռնողների խումբը ուրվական քշելու ծիսական արարողություն է արել: Այդ ակցիան ղեկավարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար, պատգամավոր Ելենա Բաբիչը, որին խորհուրդներով օգնել է սիբիրցի մի հեքիմ, իսկ ուրվականին բարեհաջող քշելու փաստը հաստատել է նենեց մի շաման: «newsru. com»-ի փոխանցմամբ, Մարինյան պալատում, որտեղ նիստեր են գումարում Պետերբուրգի օրենսդիրները, ըստ շրջող լուրերի,
Հայ-թուրքական հարաբերությունները՝ ըստ ամերիկացիների
«Արմենիան ռեփորթերի» խմբագիրների մեկնաբանությունները Վաշինգտոնում տպագրվող «Արմենիան ռեփորթեր» անգլալեզու շաբաթաթերթը կտպագրվի ու կվաճառվի նաեւ Հայաստանում: Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց թերթի գլխավոր խմբագիր Վինսենթ Լիման: Վ. Լիմայի փոխանցմամբ, «Թերթի գլխավոր խմագրությունը գտնվում է Երեւանում, դրա համար նպատակահարմար գտանք մի քանի 100 օրինակով այստեղ եւս տարածել թերթը»: Ինչ վերաբերում է թերթի քաղաքականությանը՝
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՈԼՈՐՏԸ ԿՐԿԻՆ ԱՆՏԵՍՎԵՑ
Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի՝ Հայաստանի հետ իրականացվող ծրագրերում տեղ չեն տվել լեզվաբանությանն ու ազգագիտությանը, ի տարբերություն՝ Ադրբեջանի: ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն (ԳՊԿ) եւ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը (CNRS) հունվարին կնքել էին պայմանագիր, որի շրջանակներում գիտական հետազոտությունների ոլորտում համաֆինանսավորման սկզբունքով հայտարարվել էր մրցույթ: Այժմ արդեն անկախ փորձագիտական համակարգի միջոցով ամփոփվել են մրցույթի արդյունքները,
Էլի մի փնթի օրենք
Երբ ալարում են կարդալ նույնիսկ օրենքների վերնագրերը 2009 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց հեռարձակման բնագավառին վերաբերող օրինագծերի մի փաթեթ, որը ներառում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐՆ ԷԼ ԵՆ «ԼԱՑ ԼԻՆՈՒՄ»
Վերահսկելիության առումով նրանք որեւէ արտոնություն չունեն Շարունակվող տնտեսական ճգնաժամի պայմաններում բնական է, որ առաջնային պետք է դառնա հարկերի ժամանակին հավաքագրման եւ տեղաբաշխման գործընթացը, քանի որ, չնայած ստացած հարյուր միլիոնավոր դոլարների հասնող արտաքին վարկերին՝ ներքին հավաքագրումների հաշվին է առաջին հերթին ապահովվում պետության սոցիալական եւ այլ պարտավորությունների իրականացումը: Սակայն ոչ մի զարմանալի բան չկա, որ տնտեսական ճգնաժամն
ԿՈՐԱԾԸ ԴԵՌ ՉԻ ԳՏՆՎԵԼ
Արտակարգ իրավիճակների նախարարության վեբկայքի համաձայն, սեպտեմբերի 29-ին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ, 1934 թվականին ծնված Արթիկ Ուզունյանը դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։ Նույն օրը Բերդ քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցները որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն՝ անարդյունք։ Նույն նախարարության վեբկայքում նաեւ տեղեկատվություն է զետեղվել, որ մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 28-ին, Արծվաբերդ գյուղի բնակիչ, դարձյալ 1934