Օրվա լրահոսը
ՆՈՐ ԲԱԽՈՒՄ PKK-Ի ՀԵՏ
Երեկ երեկոյան Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարիի շրջանում կրկին բախում է տեղի ունեցել թուրքական զինված ուժերի եւ PKK-ի քուրդ զինյալների միջեւ։ «News.am»-ը՝ վկայակոչելով թուրքական Stratejikboyut կայքէջը, փոխանցում է, որ Հաքքարիի շրջանում որոնողական աշխատանքների ժամանակ թուրքական զինված ուժերի եւ Քազանի դաշտավայրում հայտնված PKK-ի անդամ քուրդ զինյալների միջեւ փոխհրաձգություն է եղել։ Թուրքական զինված ուժերի հրամանատարությունը քուրդ զինյալների դեմ իրականացվող
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ԲՐԱԴԿԵԻ ՀԵՏ
Սեպտեմբերի 7-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ է նշանակել Խորվաթիայում ամերիկյան առաքելության նախկին ղեկավար, դեսպան Ռոբերտ Բրադկեին։ Վերջինս, ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն, այդ պաշտոնը ստանձնում է արտաքին քաղաքականության ոլորտում ավելի քան 36 տարվա աշխատանքից եւ եվրոպական անվտանգության քաղաքականության ոլորտում ակտիվ փորձառությունից հետո:
ՄՃԽ-Ն ՆՈՐ ԶԵԿՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
«Հուսով եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հետ կապված առաջիկա ամիսներին կակտիվանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը»,- «1news.az»-ի մատուցմամբ, հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Նա հույս է հայտնել, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը կընթանա հայ-թուրքական հարաբերություններին զուգահեռ: Վկայակոչելով Ֆրեյզերին՝ աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ մինչեւ սեպտեմբեր ամսվա վերջ ՄՃԽ-ն հանդես կգա
«Այլ ելք չունենք»
Արշակ Սադոյանն էլ է Վանա լիճն ուզում, բայց այս պահին նման պահանջը համարում է «ռոմանտիկ հիմարություն»: «Միայն «հողերը» գոռալով հնարավոր չէ դրանք հետ վերադարձնել: Եթե մենք սահմանային պահանջներ չենք դնում եւ փոխարենն էլ պահանջում ենք, որ Ղարաբաղի հետ կապված հարցերում պահանջներ չդրվեն, ուստի այսօրվա դրությամբ այլ ելք չկա, քան բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ»,- հայ-թուրքական հարաբերությունների
Ի՞ՆՉ Է ԱԿՆԿԱԼՎՈՒՄ ԶԵԿՈՒՅՑԻՑ
«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի զեկույցից որոշակի ակնկալիքներ ունի համանուն հանրային հանձնախմբի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: – «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը սեպտեմբերի 15-ին ներկայացնելու է իր ավելի քան մեկամյա գործունեության արդյունքը՝ զեկույցը: Ընդդիմությունն արդեն անվստահություն է հայտնել դեռ չհրապարակված փաստաթղթի առնչությամբ: Դրա համար բավարար հիմքեր կա՞ն: – Ես մեծապես կասկածում եմ,
ՈՒՐԵՄՆ՝ ԵՐԿՐՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների՝ երեկ ՊՆ այցելությամբ, բնականաբար, չհաստատվեցին ՀԱԿ-ի կողմից փաստահավաք խմբին փոխանցված տեղեկությունները: Փաստահավաք խմբում ընդդիմության նշանակած փորձագետներն օգոստոսի 24-ի իրենց զեկույցով առաջարկել էին «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովին լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել ՀԱԿ-ի կողմից իշխանությունների հասցեին ներկայացված մեղադրանքի շուրջ, այն է, թե՝ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստից զինվորական համազգեստ է ապօրինի դուրս բերվել, եւ
ԽՄՎԱԾ ԱՐՅՈՒՆԸ ՋՈՒՐՆ Է ԼՑՎՈՒՄ
«70 տարի սփյուռքում մարդիկ արյուն են խմել՝ մինչեւ կարողացել են Ցեղասպանության հարցը դարձնել հարց, որ այսօր Հայաստանը կարողանա դա օգտագործել: Ու այս ամենից հետո թեթեւ ձեռքով հանգիստ դա զիջե՞լ: Մարդ պետք է նաեւ արժանապատվություն ունենա: Համակերպվել այս իրողության հետ, հարցն արժեզրկել՝ հանուն ինչի՞: Ի՞նչ ենք դիմացը ստանում»,- երեկ ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ
«Gallery 1»-Ը ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է
Օրերս «Gallery 1» ցուցասրահն իր հարկի տակ էր հավաքել նկարիչների, քանդակագործների եւ ժամանակակից արվեստի սիրահարների. առիթը ցուցասրահի մեկամյակն էր: «Մենք արդեն մեկ տարեկան ենք, բայց միջոցառումների ցանկը այնքան շատ է, որ հանրության մեջ տպավորություն է ստեղծված, թե գործում ենք երկար տարիներ: Դա խոսում է մեր ակտիվության մասին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ցուցասրահի տնօրեն Արմինե Անտիկյանը:
Կրկին պարտություններ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հերթական խոր հիասթափությունը պատճառեց իր երկրպագուներին՝ աշխարհի 2010 թվականի գավաթի խաղարկության ընտրական փուլում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում 0:2 հաշվով պարտվելով Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմին: Սա մեր ընտրանու վեցերորդ պարտությունն էր այս խմբային մրցաշարում: Անկեղծ լինենք. Բոսնիայից պարտությունը՝ ինչ-որ տեղ բնական է, քանի որ շատ մեծ է մեր եւ նրանց մակարդակների
ՀԲՖ-ն հրաժարվում է Եվրոպայի մեծահասակների առաջնությունից
Բայց դրա փոխարեն ուզում է ընդունել Եվրոպայի մեկ այլ առաջնություն: Որքան էլ ցավալի է, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի՝ 2010 թվականի Եվրոպայի առաջնությունը Երեւանում անցկացնելու մտքից հրաժարվելու մասին տեղեկացանք օրերս արտասահմանյան լրատվական գործակալություններից, ըստ որի՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան (ՀԲՖ) այդ հարցով արդեն պաշտոնապես դիմել է մարզաձեւի Եվրոպական միությանը: Երեկ ՀԲՖ-ի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը հաստատեց այդ լուրը:
Մեդալին դեռ երկու քայլ կա
Միլանում շարունակվող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի ինն անդամներից պայքարը շարունակում են երեքը: Նրանք գոնե բրոնզե մեդալ նվաճելու համար դեռ պետք է երկուական հաղթանակ տանեն: Երեկ ուշ երեկոյան 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը հերթական մենամարտը պետք է անցկացներ Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Լեբոգանգ Պիլանի հետ, իսկ այսօր ռինգ մտնելու են մեր մյուս ներկայացուցիչները: Ազատ
Տղաները մեդալների են հավակնում
Իտալիայի Ֆերմո քաղաքում պատանի շախմատիստները շարունակում են պայքարել Եվրոպայի առաջնությունում: Խաղացված վեց տուրից հետո մեր տղաները բոլոր տարիքային խմբերում չեմպիոն կամ մեդալակիր դառնալու լավ հնարավորություններ են պահպանում: 10 տարեկանների մեջ Միքայել Մկրտչյանը 5,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արման Պողոսյանը նրանից ետ է մնում մեկ միավորով (8-րդ տեղ) եւ հավակնում է մրցանակային տեղի: 18-ամյա
Արոնյանն անհաջող մեկնարկեց
Բիլբաոյում մեկնարկել է շախմատի 2009 թվականի «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ փուլը՝ «Final Chess Masters»-ը, որին մասնակցում են Լեւոն Արոնյանը (Հայաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա) եւ Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա): Մրցաշարի կանոնակարգով՝ մասնակիցները շրջանաձեւ մրցակարգով միմյանց հետ խաղատախտակների առջեւ նստելու են երկու անգամ: Հաղթանակի համար գրոսմայստերին շնորհվում է 3, ոչ-ոքիի՝ 1, իսկ պարտության դեպքում՝ 0
ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Չինաստանում շարունակվում է շախմատի աշխարհի կանանց թիմային երկրորդ առաջնությունը Հինգերորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը սկզբունքային հաղթանակ տարավ Վրաստանի ընտրանու նկատմամբ՝ 2,5:1,5: Էլինա Դանիելյանը պարտվեց Ձագնիձեին, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, համապատասխանաբար, հաղթեցին Ջավախիշվիլուն եւ Խուխաշվիլուն, իսկ Նելլի Աղինյանը միավորը բաժանեց Լոմինեիշվիլու հետ: Հինգ տուրից հետո աշխարհի կանանց թիմային առաջնության մասնակից 10 հավաքականները մրցաշարային աղյուսակում դասավորվել
Լիլիի «Կարմիր լապտերները»
Թիրախում պոռնիկներն են, տողատակում՝ մարդկային հարաբերությունները «Կարմիր լապտերները» երիտասարդ ռեժիսոր Լիլի Էլբակյանի առաջին ծավալուն եւ ինքնուրույն աշխատանքն է, որ բեմադրվեց մեկ-երկու տարի առաջ՝ «Էդգար Էլբակյան» թատրոնում: Հեղինակի խոսքերով՝ փոքր-ինչ սկանդալային ներկայացում է, որը պատմում է հասարակաց տան ու նրա բնակչուհիների մասին: Լիլին պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորն է: «Ներկայացումը պոռնիկների մասին է. այս թեման ինձ
ՄԱՐԴԱՍՊԱՆ ԱՂԱՆԴՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ
Դրանց դեմ պայքարելը միայն եկեղեցու խնդիրը չէ Վերջերս Երեւանում իրավաբանական ֆակուլտետի 19-ամյա մի ուսանող ինքնասպանություն գործեց: 23-ամյա մի հայուհի էլ նման «մոտիվներով» կյանքից հեռացել է Մոսկվայում: «Առավոտի» տեղեկություններով, մինչ այդ որոշումն իրականացնելը, նրանք էլեկտրոնային փոստով ակտիվ նամակագրական կապի մեջ են եղել աղանդավորական կազմակերպությունների հետ, թե ինչպիսի՞, կպարզվի առաջիկայում: Համենայնդեպս, այդ ուղղությամբ իրավապահների կողմից աշխատանքներ տարվում
ԹԱՅՎԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ «Reuters» գործակալության փոխանցմամբ, Թայվանի վարչապետ Լյու Չաո-Շուանը երկուշաբթի օրը անակնկալ կերպով հայտարարել է իր հրաժարականի մասին՝ հավելելով, որ իր օրինակին կհետեւի նաեւ նախարարների կաբինետը: Աղբյուրը հիշեցնում է, որ նախարարների կաբինետը վերջին օրերին ենթարկվում էր սուր քննադատության՝ կապված անցած ամիս կղզում տեղի ունեցած «Մորակոտ» ավերիչ հրաբխի հետեւանքները չեզոքացնելու անկարողության հետ: «Ես եմ
ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է օրերս աֆղանական գավառներից մեկում ՆԱՏՕ-ի ինքնաթիռների կողմից կատարված հարձակման առնչությամբ անհապաղ հետաքննություն սկսել: Հիշեցնենք, որ այդ հարձակման արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում եղան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Աֆղանական իշխանությունները պնդում են, որ թալիբների վրան ՆԱՏՕ-ի ինքնաթիռներից կատարված հարձակման արդյունքում սպանվել է ավելի քան 70 մարդ: Մերկելը հայտարարել է, որ «շատ
ՉԱՎԵՍԸ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄՏՆԵԼ ՕՊԵԿ
Սեպտեմբերի 6-ի երեկոյան պաշտոնական այցով Թուրքմենստան է ժամանել Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Ուգո Չավեսը: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, Չավեսը արեւմտյան կիսագնդի պետություններից առաջինի ղեկավարն է, որն այցելում է Թուրքմենստան: Վենեսուելայի նախագահի այցը Աշխաբադ գնահատվում է որպես «միջպետական երկխոսության սկիզբ, երկու բարեկամական երկրների միջեւ բազմակողմանի համագործակցության պատրաստակամություն»: Արդեն երեկ Վենեսուելայի նախագահը Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպման ժամանակ
ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՑՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն երեկ հայտարարել է, որ երկրի խորհրդարանը կարող է ինքնալուծարվել: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փոխանցմամբ, նման հայտարարություն նա արել էր «Ինտեր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: «Քանի որ չաշխատող խորհրդարանը շոու է, որը թանկ արժե Ուկրաինայի համար, այն կարող է ինքնալուծարվել: Այդ դեպքում մինչեւ նախագահական ընտրությունները մենք կունենանք կենսունակ գերագույն օրենսդիր մարմին»,- շեշտել է Յուշչենկոն: Ընդսմին,
Քրեական գործ՝ ռուս դիվանագետի նկատմամբ
Կիրակի օրը էստոնական Նարվա քաղաքում ոստիկանությունը փորձել է ձերբակալել Էստոնիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մեքենան, որի վարորդը, ոստիկանների ասելով, եղել է ոչ սթափ վիճակում: Բայց, ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, միջադեպը «դեբոշի» է վերածել Նարվայում գլխավոր հյուպատոսի հյուպատոս-խորհրդական Սերգեյ Սուխարեւը, որը համարվում է այդ քաղաքում ռուսական իշխանությունների երկրորդ դեմքը: Վերջինիս արկածները, էստոնական «Eesti Pevaleht Online»-ի մատուցմամբ, սկսվել են
Ահմադինեջադը պատրաստ է Օբամայի հետ անձամբ հանդիպել
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պատրաստ է անձամբ հանդիպել եւ հրապարակայնորեն բանավիճել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի օրը Թեհրանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ինքը՝ Իրանի նախագահը: Վերջինս նաեւ շեշտել է, որ միջազգային հարաբերությունների հիմքերը պետք է փոփոխվեն: «Այսօր իրավիճակն այնպիսին է, որ 2-3 երկրներ այլեւս չեն կարող որոշել աշխարհի
«Arctic Sea»-ով զենք էր տեղափոխվել Մերձավոր Արեւելք
«Arctic Sea» բեռնանավի անհետացման եւ մեկ ամիս անց դրա հայտնաբերման շուրջ պատմությունը շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: ԶԼՄ-ները, որոնք վկայակոչում են իրենց աղբյուրները, համոզվածությամբ հայտարարում են, թե՝ «Arctic Sea» բեռնանավը, որն անհետացել էր այս տարվա ամռանը, Իրան է տեղափոխել ռուսական C-300 հրթիռային համակարգեր եւ բռնվել է իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայության կողմից: Այդ մասին
«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԲԱՑ ԳԻՐՔ ԴԱՌՆԱԼ»
Սեպտեմբերի 7-ին Երեւանի պետական համալսարանում «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն կարդաց «ՎիվաՍել-ՄՏՍ»՝ բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով: ԵՊՀ ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպմանը պարոն Յիրիկյանը ներկայացրեց բիզնեսի հաջողակ ռազմավարության եւ ցանցի տեխնիկական զարգացման, մարկետինգային ռազմավարության մշակման սկզբունքները, ինչպես նաեւ անդրադարձավ ընկերության սոցիալական պատասխանատվության օրակարգի հարցերին: «Ուրախ ենք, որ շատ ընկերություններ այսօր հետեւում են
Մեզ պետք չեն կրթված հիվանդներ
Դպրոցական ուսուցչի առաջարկները Հաճախ ենք լսում, որ այսօրվա դպրոցը չի տալիս գիտելիքների այն պաշարը, որը նախատեսված է միջնակարգ կրթության ծրագրով, եւ շատ շրջանավարտներ ի վիճակի չեն այդ գիտելիքներով ընդունվելու բուհեր: Իսկ եթե կան շրջանավարտներ, որոնք դպրոցից ստացած գիտելիքներով են ընդունվել, ապա՝ հատուկենտ: Այսօրվա բարձր դասարանների բարեխիղճ աշակերտներին կարելի է միայն կարեկցել. առավոտյան ժամը 9-ից սկսվում
ՎՐԵԺ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ՞Ր
Կամ Մարտունու արհեստագործական ուսումնարանի առեղծվածը Օրերս «Առավոտը» մի «Հարկադրված անստորագիր նամակ» էր ստացել «Մարտունու արհեստագործական ուսումնարանի մի խումբ ներկա եւ նախկին աշխատակիցների» կողմից, որտեղ նամակի հեղինակները ուսումնարանի տնօրեն Խաչիկ Կզլյանի հետ կապված մի շարք աղաղակող անարդարություններ էին ներկայացնում: «Առավոտին» դժվարությամբ հաջողվեց կապ հաստատել պարոն Կզլյանի հետ, քանի որ նա կամ անընդհատ տեղում չէր, կամ զրույցի
ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՆԱՑԱԾ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐ
Արտաքին քաղաքական շրջադարձ՝ ներքին շրջապտույտով Հայաստանի Երրորդ Հանրապետության 19-ամյա կենսագրության մեջ «շրջադարձ» եզրի իմաստը շատ դեպքերում բացասական է եղել՝ արտահայտվելով պետության բովանդակության արժեզրկմամբ, ժողովրդավարության հետընթացով, ազատությունների սահմանափակմամբ, բռնություններով… Միանգամայն այլ՝ դրական շրջադարձ կարող է նշանավորել Հայաստանի, Թուրքիայի ԱԳՆ-ների ու Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի 2009 թ. օգոստոսի 31-ի համատեղ հայտարարությունը: «Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը
Լվացքի ջո՞ւր են խմում
Սյունիքում ջրամատակարարման ոլորտում առկա խնդիրները հրատապ լուծում են պահանջում Սյունիքի մարզի համայնքներում ջրամատակարարման համակարգում առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցեր քննարկվեցին Սյունիքի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Կամո Աղաբաբյանը, Սյունիքի մարզպետը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներն ու ջրօգտագործողների ընկերությունների պատասխանատուներ:
ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԴԵՄ ԵՆ
Սփյուռքահայերի կարծիքը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին Երբ «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչ Ինգա եւ Անուշ Արշակյանների հրաշալի կատարումը ցածր միավորներ ստացավ հատկապես հայաշատ երկրներից, շատերը պնդում էին, թե այդկերպ հայկական Սփյուռքը հստակ դեմ արտահայտվեց Հայաստանի իշխանությունների ոչ հայանպաստ՝ ցեղասպանությունը ուրանալու քաղաքականությանը: Հիմա հրապարակվել են հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված երկու արձանագրությունները եւ թեման, բնականաբար, լայնորեն քննարկվում է նաեւ Սփյուռքում:
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են հաղորդում, որի համաձայն, իբր «հայկական ռազմական ուղղաթիռը հարկադրված վայրէջք է կատարել շփման գծի մերձակայքում եւ այլեւս չի կարողացել օդ բարձրանալ»: ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հերքել են այդ լուրը: «Այդ հաղորդումն իրականությանը չի համապատասխանում եւ սոսկ հերթական ապատեղեկատվություն է»,- «Արմինֆոյին» հայտարարել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: