Օրվա լրահոսը
Լյութերականները՝ ճգնաժամի մեջ
Ֆինանսական ճգնաժամի պատճառով Լատվիայի Ավետարանական-Լյութերական եկեղեցին (ԼԱԼԵ) որոշել է 10%-ով կրճատել իր ծախսերը, ինչպես նաեւ՝ 15%-ով՝ հոգեւորականների աշխատավարձը: «Տնտեսական իրավիճակն ազդում է մեր հոգեւորականների գործունեության վրա, քանի որ շատ համայնքներ այսօր նյութական դժվարություններ ունեն՝ կտրուկ նվազել են նվիրատվությունները»,- հայտնել է ԼԱԼԵ-ի՝ Լիեպայի թեմի եպիսկոպոս Պավիլս Բրուվերսը: ԼԱԼԵ-ի տնտեսական գործունեությունից ստացված եկամուտներն ավելացնելու համար որոշվել է
ՀԱՆՈՒՆ ՄԱՐԻԱՄԻ
Սուտ մատնության մեջ մեղադրվող Մարիամ Սուխուդյանի ընկերները երեկ ԿԳ նախարարության առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ իրենց բողոքն արտահայտելով հատուկ դպրոցներում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «Հատուկ դպրոցներին՝ հատուկ ուշադրություն», «Հերիք ա լռենք», «Կրթություն՝ ոչ թե բռնություն», «Պրն Աշոտյան, ձեր նախարարությունն աչք է փակում մանկապղծության վրա» եւ այլ ցուցապաստառներով ակցիայի մասնակիցները շարվել էին նախարարության շենքի առջեւ՝ ուշադրություն հրավիրելով
ՌԴ դեսպանությունը՝ 1-ին դասարանցիներին
Սեպտեմբերի 1-ի նախաշեմին ՀՀ-ում ՌԴ դեսպանության աջակցությամբ «Սլավոնական տուն» հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության մասնակցությամբ կազմակերպեց թվով 13-րդ ակցիան՝ «Առաջին անգամ՝ առաջին դասարան», որը տեղի ունեցավ Երեւանի թիվ 16 մանկապարտեզի տարածքում: Հայ-Ռուսական համալսարանի ուսանողները, Հրազդան քաղաքի Ռուսական երգի թատրոնի եւ «Gold star» պարային խմբի սաները Երեւանի 150 առաջին դասարանցիների համար զվարճալի համարներով, նվերներով եւ մրցանակներով
ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԱԼԻՔ»՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
«Կգրկեմ անվճար» շարժումը գրկեց հանուն ժպիտների «Կգրկեմ անվճար», «Գրկվե՞նք», «Գրկում եմ», «Free hugs»… Երեկ այս գրառումներով պաստառներով Երեւանի փողոցներով շրջում էին մի խումբ երիտասարդներ եւ գրկում իրենց հանդիպած անցորդներին՝ տատիկների, պապիկների, սիրահար զույգերի եւ փոքրիկների: Իսկ գաղափարի հեղինակները երկու երիտասարդ են՝ Սամվել Ազատյանն ու Տաթեւ Ավագյանը: Ինչպես նշեց Սամվել Ազատյանը, «Կգրկեմ անվճարը» բարի կամքի ակցիա
ՀԱՄԲԵՐԵՆՔ ՈՒ ՍՊԱՍԵՆՔ ՀՐԱՇՔԻ
ԶԼՄ-ները տարածել են ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւի կոչը հայ ֆուտբոլասերին, որում մասնագետը, մասնավորապես, հորդորում է չթերագնահատել հայկական ֆուտբոլի ներուժը: «Ես բավական երկար ժամանակ է, որ Հայաստանում եմ եւ արդեն նկատել եմ, որ երբ ազգային կամ երիտասարդական հավաքականները անհաջողության են մատնվում, ապա ֆուտբոլասերներն ու լրատվամիջոցները սկսում են անխնա քննադատել հավաքականի ֆուտբոլիստներին,- հայտարարել
Մեդալի հույսով
Երեկ Միլանի «Մեդիոլանում Ֆորում» մարզապալատում մեկնարկեց սիրողական բռնցքամարտի աշխարհի մեծահասակների 15-րդ առաջնությունը Լուսաբանելու համար հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Իտալիայում մինչեւ աշխարհի առաջնության մեկնարկը մասնակցության ռեկորդներ են արձանագրվել: Մասնավորապես, ոսկե մեդալի համար բոլոր քաշային կարգերում պայքարի մեջ ներգրավվել են աշխարհի 113 երկրների ավելի քան 700 բռնցքամարտիկներ: Համեմատության համար ասենք, որ Պեկինի օլիմպիական խաղերից առաջ
Մերոնք էլ սկսեցին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վերջապես հրապարակեց այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց հրավիրել է՝ նախապատրաստվելու աշխարհի 2010 թվականի գավաթի խաղարկության ընտրական փուլի՝ սեպտեմբերի 5-ին եւ 9-ին Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Բելգիայի ընտրանիների հետ Երեւանում կայանալիք հանդիպումներին: Երեկվանից սկսված ուսումնամարզական հավաքին մասնակցում են հետեւյալ ֆուտբոլիստները: Դարպասապահներ. Գեւորգ Կասպարով («Ուլիս»), Ստեփան Ղազարյան («Բանանց»), Գրիգոր Մելիքսեթյան
Տղաները վստահ են մեկնարկել
Իտալիայի Ֆերմո քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի պատանիների 19-րդ անհատական առաջնությունը, որտեղ խաղատախտակների առջեւ ըստ տարիքային խմբերի պայքարում են 10, 12, 14, 16 եւ18 տարեկան տղաներն ու աղջիկները: Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են նշված բոլոր մրցաշարերին: Մեկնարկային տուրն անհամեմատ վստահ սկսեցին տղաները, որոնց մեծ մասը տարավ հաղթանակներ: Հատկապես հաջող մեկնարկեցին մեր երեք 14 տարեկան տղաները՝ Կարեն
Արոնյանը բարձրացավ երրորդ տեղ
Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, այսուհետեւ շախմատիստների վարկանիշային դասակարգման ցուցակները հրապարակելու է երկու ամիսը մեկ անգամ: Սեպտեմբեր ամսվա ցուցակում Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2773 գործակցով բարձրացել է երրորդ հորիզոնական: Նրան գերազանցում են միայն 1-ին հորիզոնականը զբաղեցնող բուլղարացի Վեսելին Տոպալովը եւ աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը: Իսկ ուժեղագույն տասնյակում առաջատարների եռյակին ըստ հերթականության հաջորդում են:
ՄԱՐԻԱՄԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Այսօր Նկարիչների միությունում կբացվի եւ մինչեւ սեպտեմբերի 12-ը կշարունակվի արվեստագետ Մարիամ Հակոբյանի անհատական ցուցահանդեսը: Այն կներառի հեղինակի շուրջ 140 աշխատանք՝ քանդակ, գեղանկար, գրաֆիկա, տեղեկացնում է tert.am-ը: Մ. Հակոբյանն ավելի հայտնի է որպես քանդակագործ, նրա ստեղծած մոնումենտալ քանդակներն այսօր տեղադրված են ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերում, այլեւ Ռուսաստանում, Գերմանիայում, Լիտվայում, անգամ՝ Չինաստանում: Նա զբաղվում է նաեւ
«ՂԱԶԱԽ» ԴԵՊԱՐԴՅԵՆ
Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն ժամանել է Ղազախստան՝ նկարահանվելու «Ուշացած սեր» ֆիլմում: Այստեղ նա մարմնավորելու է գլխավոր հերոսին՝ ղազախստանցի գերմանացու: Մաշատ աուլում երկուշաբթի օրվանից արդեն սկսվել են նկարահանման աշխատանքները, եւ, ըստ ռուսական ԶԼՄ-ների, դերասանն էլ ընտելացել է ղազախական իրականությանը: «Ուշացած սերը» «Ղազախֆիլմի» եւ «Տանարիս» անկախ կինոստուդիայի համատեղ ձեռնարկն է: Ֆիլմի ռեժիսորներն են Ակտան Արին Կուբատը
ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
Մի շարք հայտնի արվեստագետներ Հայաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իրանից, Թուրքիայից՝ երեկ Ստամբուլում մասնակցել են Խաղաղության օրվա առթիվ կազմակերպվող «Կոչ խաղաղության» անվամբ միջազգային փառատոնին: Ինչպես հաղորդում է «Մարմարան», Հայաստանը ներկայացրել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Միջազգային փառատոնի մասնակիցները, կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներ ու արվեստագետներ, միաձայն աղոթել են աշխարհի խաղաղության համար ու հանդես եկել կատարումներով:
Նստել թախտին, սպասել հերթին
Կամ ինչու բախտը չի ժպտում դերասաններից շատերին «Իմ հերթին սպասելով՝ ես կորցրի ոչ միայն լավագույն ծրագրերս, այլեւ ստեղծագործելու կարողությունս»: Այս միտքը նշանավոր ռուս կինոռեժիսոր Էմիլ Կլիմովինն է, որը խորհրդային ժամանակներում երկար տարիներ ստիպված էր ոչ մասնագիտական աշխատանքներ կատարել «Մոսֆիլմ» կինոստուդիայում, ընդհուպ՝ դռնապան աշխատել: Հայաստանյան իրականությունում էլ եղե լ են նման դեպքեր, ու «Առավոտը» քանիցս անդրադարձել
«ԿՆԿԱՐԱՀԱՆՎԵՄ ԻՆՏԻՄ ՏԵՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ»
Չի թաքցնում Համազգային թատրոնի դերասան Վարշամ Գեւորգյանը Համազգային թատրոնի շնորհալի դերասան Վարշամ Գեւորգյանին շատերը ճանաչում են հատկապես «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալից: Շատ դերասաններ տեսախցիկի առջեւ լարվում են, քանի որ սովոր են բեմական տարածությանը: Այս առումով՝ Վարշամն այն երջանիկներից է, որ մինչ հայկական արտադրության առաջին սերիալում հայտնվելը, տարբեր առիթներով «շփվել» է տեսախցիկի հետ ու բնավ չի «խրտնում»:
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԴԻՄԵՑԻՆ ՍԴ-ԻՆ
Մոլդովայի կոմունիստական կուսակցությունը երեքշաբթի օրը դիմել է այդ երկրի Սահմանադրական դատարան՝ բողոքարկելով նորընտիր խորհրդարանի որոշումը՝ օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնում Լիբերալ կուսակցության առաջնորդ Միխայ Գիմպուի (նկարում)՝ օրենսդիր մարմնի նախագահի պաշտոնում ընտրվելու մասին: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փոխանցմամբ, մոլդովացի կոմունիստների այդ որոշման մասին հայտարարել է կուսակցության քաղաքական գործադիր մարմնի անդամ Մարկ Տկաչուկը: «Մենք ՍԴ-ին խնդրում ենք ստուգել այդ որոշման սահմանադրականությունը»,-
ԼՈՒԺԿՈՎԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ Է
Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, որը երեկ դասախոսություն է կարդացել Միջազգային համալսարանի ուսանողների համար, կոչ է արել հրաժարվել դոլարից, որովհետեւ «միեւնույն է, այն շուտով փլվելու է»: «Ռուսաստանին անհրաժեշտ է դադարել սեւեռվել դոլարի վրա, քանի որ այդ արտարժույթին խիստ արժեզրկում է սպասվում»,- «Ինտերֆաքսի» մատուցմամբ, հայտարարել է քաղաքապետը՝ հավելելով, որ ինքը բացասական եզրահանգումներ ունի Ամերիկայի՝ ճգնաժամից դուրս գալու
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՂՆՎՈՒՄ ԵՆ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻՆ
Երեկ լեհական Սոպոտ քաղաքում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը իր լեհ գործընկերոջ՝ Դոնալդ Տուսկի հետ բանակցություններից հետո կոչ է արել զարգացնել հարաբերությունները երկու երկրների միջեւ, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի վիճելի հարցեր պարունակող պատմական էջերը թողնել պատմաբանների քննարկմանը: Այն, որ ներկայումս երկու երկրների հարաբերությունները վերելք են ապրում, ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փոխանցմամբ, ընդունել են երկու վարչապետներն էլ եւ պայմանավորվել ակտիվացնել
Վրացիք էլ կոշիկ ունեն
Անցած կիրակի օրը, օգոստոսի 30-ին, անհայտ անձը կոշիկով հարվածել է Աբխազիային սահմանամերձ Գանմուխուրի գյուղ այցելած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխին: News.ru-ն, վկայակոչելով վրացական «Ալիա» թերթը, փոխանցում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Վրաստանի նախագահը հեռուստաընկերություններին հարցազրույց էր տալիս: Հարվածողը, որը, ըստ թերթի, գտնվել է ոչ սթափ վիճակում, փորձել է փախչել, բայց Սահակաշվիլիի
Նվաճված է եւս մի երկնաքեր
Ֆրանսիացի Ալեն Ռոբերը, որ ստացել է «սարդ-մարդ» անունը, երեքշաբթի օրը «նվաճել» է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրի «Պետրոնաս» երկնաքերի բարձունքը: Ինչպես փոխանցում է ֆրանսիական «Էֆ Է» գործակալությունը, Ռոբերը դա արել է արեւածագից առաջ, որպեսզի երկնաքերի անվտանգության ծառայության աշխատակիցներն իրեն չնկատեն: Արդյունքում նա կարողացել է առանց հատուկ հարմարանքների՝ 1 ժամ 45 րոպեում բարձրանալ 452 մետրանոց շենքի կտուրը, եւ
Արտակարգ խորհրդակցություն Բաքվում
Երեկ Բաքվում, Ադրբեջանի նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել արտակարգ խորհրդակցություն՝ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ: Ինչպես փոխանցում է REGNUM գործակալությունը՝ վկայակոչելով աշխատակազմի իր աղբյուրներին, խորհրդակցությանը մասնակցել են նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար անդամները, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը եւ երկրի Ազգային անվտանգության նախարարը: Խորհրդակցության օրակարգում եղել են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող, այդ թվում՝ հայ-թուրքական պայմանավորվածությունների՝ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման
Սեպտեմբերի 1-ը՝ հարմար առի՞թ
Սեպտեմբերմեկյան այս տարվա նորամուծությունն այն է, որ ակտիվ գործում էին բանկերն ու կրոնական կազմակերպությունները Երեկ Գիտելիքի եւ դպրության օրն էր: Այս տարի էլ տեղի ունեցան ավանդական դարձած միջոցառումներ. դպրոցներում կազմակերպվեցին 1-ին դասարանցիներին ողջույնի եւ խրախուսման միջոցառումներ, բուհերում էլ առաջին կուրսեցիներին ասացին «բարի գալուստ»: Հատուկենտ պաշտոնյաներ առաջին դասեր անցկացրին դպրոցներում եւ բուհերում: «Առավոտը» շրջայց կատարեց որոշ
«ՈՒՍՈՒՑԻՉԸ ԹԻՎ ՉԻ»
2006 թվականի «տարվա լավագույն տնօրեն» Սիլվա Հակոբյանը դառնացած է «Առավոտը» «Սկսվե՜ց» հոդվածում (21.08.09) անդրադարձել էինք Երեւանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում տեղ գտած կրճատումներին. 100 ուսուցչից 24-ը մնացել էր առանց աշխատանքի: Դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանն ասել էր. «Նախկին տնօրենի օրոք ուսուցիչների ծանրաբեռնվածությունը եղել է 8-12 ժամ»: Արձանագրել էինք նաեւ դպրոցին առնչվող մարդկանց կարծիքները. «Ոմանք ասում
Արձագանք «Առավոտի» հրապարակմանը
«Առավոտի» օգոստոսի 27-ի համարում հրապարակված «Ավեր համայնք, օլիգարխ համայնքապետ» հոդվածը վերաբերում էր այս տարվա օգոստոսի 7-ին պտտահողմից տուժած Արագածոտնի մարզի Միրաք գյուղին: Նշել էինք, որ մարզպետարանն ու ՀՀ կառավարությունը խոստացել են օգնել գյուղացիներին, սակայն խոստացված ժամկետների ավարտից հետո օգնությունը կիսատ է մնացել: Անդրադարձել էինք տուժած գյուղի գյուղապետին, որը, ըստ մեր տեղեկությունների, ավեր ու աղքատ գյուղի
ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի համար գիտության մասին խոսելը՝ կարծես թե դարձել է ժամանակավրեպ Այնքան պրոբլեմ ունենք լուծելու, ինչպես ասում են՝ գիտության ժամանակը չէ: Սակայն իմ խոհերն այսօր ամբողջությամբ նվիրված են մեր գիտության եւ կրթության ցավոտ հարցերին՝ միայն եւ միայն ելնելով այն փաստից, որ այսպես շարունակվելու դեպքում կորուստներն անդառնալի են լինելու: Ժամանակն է լրջորեն մտածելու մեր ապագա սերնդի մասին,
Սյունիքում նվազել են հրդեհները
Սյունիքում 2009 թվականի առաջին կիսամյակում հրդեհների 28 դեպք է արձանագրվել, հասցված նյութական վնասը՝ 7,366 միլիոն դրամ: Հրդեհների պատճառները տարբեր են, սկսած անզգույշ ծխելուց, կրակի հետ անփույթ վարվելուց, անտառներում միջոցառումներից հետո կրակը չմարելուց մինչեւ կարճ միացումներ եւ այլն: Այս ընթացքում հրդեհների հետեւանքով զոհվել է մեկ մարդ (Սիսիանի տարածաշրջանից), մեկ հոգի էլ վնասվածքներ է ստացել: Կարճ միացման
Դիլիջանում ոչ բոլորի համար էր տոն
Այս նամակի հեղինակը Դիլիջան քաղաքի բնակիչ է եւ պատրաստ է իր նամակում բերված տեղեկությունները ապացուցող տեսաերիզ տրամադրել: «Հարգարժան «Առավոտ» օրաթերթ: Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Դիլիջանի Թախտա կոչվող թաղամասի 6-7 տարեկան երեխաների մի մասը դպրոց չի մտել: Երեխաներն ու ծնողները հասել են քաղաքի թիվ 1 դպրոցի բակ եւ տեղում տեղեկացել, որ այն այլեւս ավագ դպրոց է, այնպես
200 միլիոնը քչությո՞ւն է արել
Ախթալայի թիվ 1 դպրոցը կանվանակոչվի երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով Լոռու մարզի Ախթալա քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների համար այս տարվա սեպտեմբերի 1-ը նշանակալից էր: Երեքամյա ձգձգումներից հետո վերջապես ավարտվեց դպրոցի շենքի հիմնանորոգումը: Սեպտեմբերի 1-ին վերանորոգված դպրոցի բացման արարողությանը մասնակցելու համար Ախթալա էին ժամանել ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Լոռու մարզպետ
ԲԱՑՎԵՑ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ԴՊՐՈՑԸ
Սեպտեմբերի 1-ին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի համար կրկնակի տոն էր՝ բացվեց հիմնանորոգված հանրակրթական դպրոցը, ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ թիվ 3 դպրոցի շրջանավարտ, բարերար Սերգեյ Համբարձումյանը, ում ներդրումներով էլ հիմնանորոգվել է կրթօջախը: 1949 թվականին հիմնադրված եւ ռուսաց լեզվով դասավանդվող կրթօջախը 1988 թվականին դարձել է մայրենի լեզվով ուսուցմամբ դպրոց:
ՇԵՆՔԸ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է «ԲԱՆԱՎՈՐ»
Երեւանի Եկմալյան 1-ին փողոցի թիվ 1 տան նախկին բնակիչ Հարություն Թյունիբաբյանն ու մի շարք այլ նախկին բնակիչներ (1-3 տներ) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմում-բողոքում հայտնել էին, որ 2006թ. ապրիլի 29-ին «ԳՐԱԴԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ն, ի դեմս փոխտնօրեն Ս. Աղազարյանի, Երեւանի քաղաքապետի լիազորված անձը հանդիսանալով եւ վկայակոչելով ՀՀ կառավարության 2004թ. թիվ 909-Ն, 2005թ. թիվ 1110-Ա, 2002թ. թիվ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) հ/կ-ի հայցադիմումի նախնական դատական նիստի քննությունը՝ ընդդեմ Հայ ազգային կոնգրեսի, տեղի չունեցավ: Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ժամը 11-ին նախատեսված դատավարությունը կողմերի բացակայության պատճառով դատավոր Ա. Սուքոյանը հետաձգեց 10 օրով՝ սեպտեմբերի 10-ին, ժ.11.30: Հիշեցնենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պահանջել էր Հայ ազգային կոնգրեսին պարտավորեցնել հնգօրյա ժամկետում ներկայացնել