Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆԱԿ ԿՆՈՋ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կյանքի ընկերուհի չունեցող տղամարդուն կոչում են «նախանձելի ամուրի», իսկ զուգընկեր չունեցող կինը համարվում է միայնակ եւ դժբախտ: Իրավիճակը, իրոք, զավեշտալի է: Կարծում ենք՝ այո, բայց նայած թե ո՞ր տեսանկյունից է դիտարկվում երեւույթը: Կան մարդիկ, որոնք լավատես են եւ դրան նայում են վարդագույն ակնոց կրողի լայն բացված աչքերով: Կինը միայնակ չէ, նա ազատ է, քանի դեռ.

Խնամքի հրաշագործ միջոցնե՞ր

Վարսահարդարը խորհուրդ է տալիս դիմել բնական միջոցների Այս տարվա նորաձեւության մեջ ակնհայտ է բոհեմիկ շքեղության առկայությունը։ Աչքի են զարնում ձյունաճերմակ վերնաշապիկները, կաշվե ծոպերով ճտքակոշիկները, բազմազան գոտիները, զգեստի ասեղնագործ տարրերը, շքեղ մորթեղենը, երկար շարֆերը: Այս ամենի հետ առաջարկվում է ոչ վառ դիմահարդարում: Տղամարդկանց նորաձեւության մեջ էլ գերակշռում է թե սպորտային, թե սոլիդ ուղղվածությունը: Որպես ամենօրյա հանդերձանք,

ՍԵՐԸ ՏԱՐԻՔ ՉԻ՞ ՀԱՐՑՆՈՒՄ

Տղաների՝ տարիքով իրենցից մեծ զուգընկերոջ ընտրությունը պայմանավորված է մի շարք պատճառներով «Ես խենթի պես սիրում եմ ինձնից երկու տարով մեծ աղջկա, նա էլ՝ ինձ, բայց մենք միասին չենք. նա չի կարողանում համակերպվել իմ փոքր լինելու փաստի հետ, մեր ծնողները՝ նույնպես…»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 20-ամյա Արամը: 23-ամյա Դավիթը նշեց. «Ընկերուհիս 35 տարեկան է, իրականում նա

Կազմը որոշված է Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին նախապատրաստվում է փետրվարի 20-21-ին Ֆրանսիայում կայանալիք աշխարհի գավաթի առաջնությանը, որտեղ, ի տարբերություն այլ մարզաձեւերի, ասենք, բռնցքամարտի, պայքարն ընթանում է թիմային հաշվարկում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն արդեն կողմնորոշվել է, թե ովքեր են մեկնելու մրցավայր: Երեկ նա մեզ ներկայացրեց հավաքականի կազմը: Նրանք են. Շավիղ Գեւորգյան՝

ԴՐԱՄԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ՝ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ

Ծանրորդ Տիգրան Գ. Մարտիրոսյանը ստանում է $10000 իր պարգեւատրումը: «Տաշիր» բարեգործական հիմնադրամը երեկ պարգեւատրեց մրցաշրջան 2008-ի մեր մարզական հերոսներին Անցած տարվա դեկտեմբերի վերջին «Օջախ» ռեստորանային համալիրում կազմակերպված մարզաշխարհի ավանդական տարեմուտի երեկոյի ժամանակ Մոսկվայից ժամանած հայտնի գործարար Սամվել Կարապետյանի անունից (նա ավելի ուշ ընտրվեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ) հայտարարվեց, որ իր եւ իր հիմնադրած «Տաշիր» բարեգործական

Առաջին անգամ՝ «ART EXPO»

Մշակութային «արտադրանքը»՝ մեկ հարկի ներքո «ԷՔՍՊՈ ՄԵԴԻԱ» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը 2009թ. փետրվարի 13-14-ը առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է «ART EXPO» ցուցահանդես, որը բացվեց երեկ՝ Նկարիչների միությունում: Ներկայացված էին կինոարվեստ, թատերարվեստ, տեղեկատվական (տպագիր եւ էլեկտրոնային գրքեր, ամսագրեր), մշակութային ծրագրեր, երաժշտարվեստ, թանգարաններ, մշակութային դաշտում գործող շուրջ 2 տասնյակ կազմակերպություններ: «Լինելով պետական կառույց՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ, ունենք

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՎԵՐՋ ԴՆԵԼ «ԲԵՏՈՆԱՑՄԱՆԸ»

«Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր Մերուժան Մինասյանի դիտարկումները 2007թ. երիտասարդ ճարտարապետ Մերուժան Մինասյանն իր մի քանի համախոհներով հիմնադրեց «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը, որի կարգախոսն է՝ «Պարզությունն ու որակը հարմարավետության գրավականն են»: Մ. Մինասյանը պատմում է, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ուսանող ընկերներով մասնակցել են ճարտարապետական ոլորտի մրցույթի եւ երկրորդ մրցանակային տեղ շահել՝ ԱՊՀ մասշտաբով: Դրան

ԱՄՀ-Ի ՀԵՏ ԼԵԶՈՒ ՉԳՏԱՆ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) թեեւ ցանկանում է ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, սակայն առայժմ չի կարող դա անել, գրում է «Վրեմյա նովոստեյ» թերթը: Օրերս հրաժարական է տվել այդ երկրի ֆինանսների նախարար Վիկտոր Պինզենիկը, իսկ նախագահն ու վարչապետը երեկ շարունակում էին փոխադարձ մեղադրանքներ տեղալ իրար վրա: $16,4 միլիարդանոց վարկի առաջին տրանշը՝ $4,5 միլիարդը,

Ճանաչումը մոտ է Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը, ինչպես նաեւ կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Ջորջ Ռադանովիչը երեկ շրջանառության մեջ են դրել մի նամակ՝ գործընկերներին կոչ անելով միանալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման նոր նախաձեռնությանը: Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանը, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ՝ չորս կոնգրեսականները իրենց նամակում,

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋՆ՝ «ՕՐՐԱՆՈՒՄ» Երեկ «Օրրան» բարեգործական հ/կ-ի սաները նշեցին Տյառնընդառաջ տոնը՝ ավանդական կրակով, փոխինդով, գաթայով, երգ ու պարով: «Օրրանի» 12-ամյա սան Մարիաննան «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Տյառնընդառաջն իր ամենասիրելի տոներից է. «Հետաքրքիր խորհուրդ ունի այս տոնն ինձ համար: Գիտեմ, որ նորապսակների համար նույնպես խորհրդանշական է: Ես էլ որ ամուսնանամ, փեսացուիս հետ թռչելու եմ կրակի վրայով,

ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է

«Առավոտը» փետրվարի 10-ի համարում անդրադարձել էր Գյումրիի թիվ 19 դպրոցում ստեղծված խառնակ մթնոլորտին: Հոդվածում շոշափվում էր նաեւ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանի անունը: Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը         Երեկ ստացել ենք դպրոցում ստեղծված վիճակի մասին նրա պարզաբանումները, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով: Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար ՀՀ գործող կարգով դպրոցի

Ճգնաժամի հետեւանքները

Գործատուների չարաշահումները, ինչպես նաեւ աշխատակիցների խարդախությունները՝ ճգնաժամի հետեւանք են: Ճգնաժամի պայմանները թելադրում են, որպեսզի խարդախները նորանոր մեթոդներ գտնեն՝ ընկերություններից գումար կորզելու նպատակով: Ըստ ռուսական BFM.ru կայքէջի, հայտնաբերվել է գումար կորզելու մի նախագիծ, որի միջոցով աշխատակիցն օրենքի լծակներն օգտագործում է գործատուի դեմ: Նոր աշխատակիցը կարող է ապացուցել իր աշխատանքային գործունեության փաստն անգամ այն դեպքում, եթե նա

ԻՐԱՎԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ Ի՞նչ կտա հուշագիրը: Երեկ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան եւ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը համատեղ ասուլիս տվեցին միջպետական իրավական համագործակցության հուշագիրը ստորագրելուց հետո: Յուրի Չայկան, անդրադառնալով ազգային հողի վրա Ռուսաստանում աճող հանցագործություններին, հիշեցրել է, որ ՌԴ գլխավոր դատախազությունում դեռ երկու տարի առաջ ստեղծվել է հատուկ ստորաբաժանում: «Համանման մի ստորաբաժանում էլ ստեղծվել

Պարենք միասին

Գրոդնոյում անցկացվող ժողովրդական մշակույթների համաբելառուսական փառատոնի եռակի հաղթող, «Սուզորե» փառատոնի մրցանակակիր, «Բարեկամության պսակ» փառատոնի եռակի դափնեկիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ դիպլոմի, «Բազե-2007»-ի պարային մրցույթի հաղթող: Այս ամենը Բելառուսում գործող «Էրեբունի» պարային կոլեկտիվի եւ նրա հիմնադիր ու ղեկավար Ռուզաննա Ավանեսյանի վաստակն է: «Էրեբունին» հիմնադրվել է 1998 թվականին՝ նպատակ ունենալով Հայաստանից դուրս ներկայացնել հայկական մշակույթը: Բելառուսում արդեն մեծ ճանաչում

ՊԼՈՎԴԻՎՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿԻՆ ՉԵՆ ՄՈՌԱՑԵԼ

Բուլղարիայի հին հայերը տարբերվում են նորերից Պլովդիվի հայերը հպարտանում են ոչ թե հունական այս ամֆիթատրոնով, այլ փոքրիկ սրճարանով, ուր այցելել է Զորավար Անդրանիկը: O՜, Պլովդիվ, o՜, հրաշք… հին հունական մարմարներ, օսմանյան մզկիթներ, միջնադարյան Եվրոպայի նեղլիկ, սալապատած փողոցներ, Ալյոշայի մոնումենտը… Տարօրինակ է տեսնել բոլոր այս մարած կայսրությունների ներդաշնակ հարեւանությունը: Չեմ հիշում, թե ումից եմ լսել միամիտ

Գործարանները չեն կարողանում գոյատեւել «Դինո Գոլդ Մայնինգի» աշխատակիցները չեն ուզում գործազուրկ դառնալ: Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի ղեկավարությունը 550 աշխատակցի տեղեկացրել է, որ նրանց հետ գործարանը լուծելու է աշխատանքային պայմանագրերը: Այսպիսով, «Գեոպրոմայնինգին» պատկանող գործարանը դադարեցրել է իր աշխատանքը: Ընկերության հայաստանյան գրասենյակի հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ կոմբինատը կանգնել

ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ՎԱՐՁԵՆ

Պետական եկամուտների կոմիտեն նոր գլխացավանք է ստեղծել գործարարների համար. պարտադրում է, որ ամեն ամիս իրենց ներկայացնեն առեւտրի կետի լուսանկարները: Տարեսկզբին տեղի ունեցած կառավարության առաջին նիստում, վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով հարկային եւ մաքսային վարչարարությանը, ասաց, որ Հայաստանի ձեռներեցները պահանջում են հավասար, թափանցիկ պայմանների ապահովում եւ առաջին հերթին մատնանշում են, որ պետությանը չի հաջողվում խոշոր բիզնեսը բերել

Պետական գործարք

«Ազատ եւ պատասխանատու» լինելու դիմաց հեռուստաընկերությունները ստանում են անպատասխանատու սերիալներ ցույց տալու հնարավորությունը: Հայկական անորակ, ցածրաճաշակ եւ վտանգավոր սերիալների դեմ բազմիցս եմ գրել ու ինչպես այնժամ՝ հիմա էլ կարծում եմ, որ դրանք անթույլատրելի են: Ուրախանում եմ, որ իմ կարծիքը բաժանողներ կան, մասնավորաբար, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ հոգեւորական Վահրամ քահանա Մելիքյանը: Ցավում եմ,

ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԱ, ՄՆԱՑ՝ ՀՈՂԵՐԸ

Ստեղծվել է Արեւմտյան Հայաստանի ստվերային կառավարություն, որի անդամների անունները գաղտնի են պահվում Դեռ խորհրդային տարիներից հայտնի մի անեկդոտ կա. ամուսինը գալիս է տուն եւ կնոջն ավետում, որ քիչ էր մնացել իրենք ավտոմեքենա ձեռք բերեին: «Ինչպե՞ս»,- հարցնում է կինը: «Մեկը առվի մոտ մեքենա էր լվանում, ասեցի՝ կտա՞ս, որ «հա» էր ասել, է՜…»: Համանման մի իրավիճակում են

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

ԲՀԿ 4-րդ համագումարում ընդունված երկու հայտարարությունները թեպետ տարբեր թեմաների են վերաբերում, բայց երկուսում էլ խոսվում է պառակտման եւ միասնականության մասին: Իր կենսագրության ողջ ընթացքում Ղարաբաղի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանը» երկրորդ հայտարարությունն է արել: Առաջինը արել էր կուսակցության նախորդ համագումարում, իսկ վերջինը՝ նախորդ օրը կայացած ԲՀԿ 4-րդ համագումարում: Կուսակցությունը արձանագրում է. «Մեզ համար անընդունելի են ղարաբաղյան խնդիրը

ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԿԱՆԳՆԵԻՆՔ

ԲՀԿ 4-րդ համագումարը «խորը եւ անդառնալի» հետք չի թողնելու հայոց քաղաքական դաշտում, սակայն համագումարում տեղի ունեցած երկու փոքրիկ միջադեպերը հաստատ որոշակի հետք կթողնեն ոմանց հարաբերություններում: Նախ՝ Գագիկ Ծառուկյանը բողոքեց լրագրողներին, թե ինչու դահլիճում գտնվող «բարգավաճականների» պես ոտքի չկանգնեցինք, երբ հայտարարվեց, որ Գագիկ Ծառուկյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ: Հարց՝ իսկ ինչո՞ւ պետք է լրագրողները ոտքի

ՈՐ ՈՒԶԵՆ՝ ԿԱՇԽԱՏԵՆ

Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը օրերս հանդիպել է Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի հետ եւ պարզել, որ գործարանը կարող է մոտ ապագայում ընդհանրապես փակվել, ինչը Կապանում գործազրկության շեշտակի աճի կհանգեցնի: «Փետրվարի 19-ից Կապանի կոմբինատը ընդհանրապես կանգնեցվում է: Ըստ կոմբինատի տնօրենի, եթե մետաղի գները էականորեն չբարձրանան, իրենք ստիպված են լինելու կոնսերվացնել գործարանը: Փակում են ե՛ւ ֆաբրիկան, ե՛ւ մնացած

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳ ՉԻ՞

Երեւանի քաղաքապետարանի փետրվարի 12-ի հաղորդագրության մեջ նշված էր, թե մարտի 1-ին Մատենադարանի մոտ կամ Հյուսիսային պողոտայում հանրահավաք անցկացնելու մասին «իրազեկումը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանում: Չնայած կազմակերպչի ներկայացուցիչը պատշաճ ձեւով ծանուցվել է իրազեկման քննարկման օրվա եւ ժամի մասին, սակայն քննարկմանը չի մասնակցել, եւ այն կայացել է նրա բացակայությամբ»: Կազմակերպչի ներկայացուցչից՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանից,

«Իրավական անգրագիտություն»

Այսպես է որակում Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը ՕԵԿ գործչի պնդումը ՀԱԿ դրամահավաքի վերաբերյալ: «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն «Առավոտում» պատասխանելով այն մեղադրանքին, թե արտերկրում ստեղծելով ՕԵԿ համակիրների կառույցներ՝ իրենք, ըստ մեր ենթադրության՝ խախտել են «Կուսակցությունների մասին» օրենքը, տարել էր նաեւ հետեւյալ զուգահեռը. «Վերջերս Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն իրենց հետ համագործակցող կազմակերպությունների հետ միասին ԱՄՆ-ում

«ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՉԵՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Երեկ հայտարարեց «Մարտի 1»-ի գործով հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը, նաեւ տեղեկացրեց, որ «Չերյոմուխա-7»-ի նոր փորձագիտական տվյալները վկայում են, որ չի կարելի հասկանալ, թե կոնկրետ որ «չերյոմուխաներից» են զոհվել մարտի 1-ի 10 զոհերից 3-ը: Մարտի 1-ի դեպքերը եւ դրանց պատճառները ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը

ԿԴԻՄԵ՞Ն ՄԻԵԴ-ԻՆ, ՈՐ ՄԵԿՆԱԲԱՆԻ «Ա1+»-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ՎՃԻՌԸ

Իսկ մինչ այդ՝ երեկ ՀՀ Վճռաբեկ դատարանը քննեց «Ա1+»-ի դիմումները «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ ներկայացուցիչները 2008-ի դեկտեմբերի 19-ին դիմել էին Հայաստանի վճռաբեկ դատարան, պահանջելով նոր ի հայտ եկած հանգամանքով, այն է՝ «Ա1+»-ի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից հետո, վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի 2004 թվականի փետրվարի 27-ին եւ ապրիլի

«ՓՈՔՐԻԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՑԻ՞»

Երեկ քաղաքապետարանը վերջապես բացատրեց, թե ինչու են մերժել ընդդիմության հայտը՝ մարտի 1-ին ցույց անցկացնելու համար: Պարզվեց, որ Հյուսիսային պողոտան վտանգավոր է ցուցարարների համար, քանի որ այնտեղ շինարարությունը դեռ չի ավարտվել: Իսկ Մատենադարանի մոտ, ըստ քաղաքապետարանի, կիրակի օրը միջոցառում է նախատեսվում: Ենթադրվում է, որ այդ միջոցառումը կոչվելու է «Փոքրիկ մատենադարանցի»: Կարդացեք նաեւ՝

«Այլընտրանքային կաթողիկոսի» օգտին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրեր առաջ անդրադարձավ Բուլղարական ուղղափառ եկեղեցու պառակտումից հետո ստեղծված իրավիճակին, որը սկսվել էր 1992 թ.՝ քաղաքական դրդապատճառներով: Աղանդավորները հովվապետ Մաքսիմից պահանջում էին ապաշխարանք՝ կոմունիստների հետ համագործակցելու համար: Իրականում դա այդպես չէր, քանի որ եկեղեցին, ամբողջ պատմության ընթացքում, ստիպված է եղել համագործակցել տարբեր իշխանությունների հետ, այդ թվում նաեւ՝ ոչ այդքան հաճելի: Եվ

ԱՅԼԱՍԵՐՎԱԾԻՆ՝ 25 ՏԱՐԻ

ԱՄՆ-ում 78-ամյա եկեղեցականը դատապարտվել է 25 տարով՝ երեխաներին այլասերելու մեղադրանքով: Կարգալույծ հոգեւորականը, որ ներկայացնում էր ճիզվիտների միաբանությունը, նման խիստ պատժի է ենթարկվել՝ անչափահասներին լլկելու բազմաթիվ դեպքերի համար: Դատարանում Դոնալդ Մաքգուայերի դեմ վկայություն տվեցին նրա սեռական ոտնձգությունների բազմաթիվ զոհեր, որոնք ներկայումս հասուն տղամարդիկ են, եւ նրանց ծնողները: «Չիկագո Տրիբյուն» թերթը հայտնում է, որ Մաքգուայերն իր այլասերությունները

«Եվրատեսիլի» 21 հավակնորդ

Փետրվարի 14-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Եվրատեսիլ 2009»-ի հայաստանյան նախընտրական փուլը, որին մասնակցության հայտ են ներկայացրել 21 հայտնի եւ անհայտ երգիչ-երգչուհիներ՝ Շպռօտ, Հայկ Կասպարով, Արտյոմ Հակոբյան, Տիգրան Պետրոսյան, Ինգա եւ Անուշ Արշակյաններ, Մհեր, Լիլու, Իռեն, Հասմիկ Մարգարյան եւ այլք: Երեկ այդ առիթով Հանրային հեռուստատեսությունում հրավիրվել էր մամուլի ասուլիս, որին ներկայացել էին նախընտրական փուլի բոլոր 21

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031