Օրվա լրահոսը

ԱՆՈՐԱԿ ՕՐԵՆՔ ԳՐՈՂՆԵՐԻՆ՝ ԳԼԽԱՏՈՒՄ ԷԻՆ

Հռոմի օրինակը վկայակոչեց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը՝ մատնանշելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի» թերությունները: Երեկ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էր քննարկում, որտեղ անդրադարձան «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում» կատարված վերջին փոփոխություններին, ԶԼՄ-ների, երթերի եւ հավաքների ազատության ոտնահարումներին, ինչպես նաեւ տարածված կոռուպցիայի եւ իշխանության չարաշահումների դեպքերին: Քննարկվեցին նաեւ Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը

«Մեր տնտեսության վիճակը 2-3 ամսից կվատթարանա»

Տնտեսագետներ Հրանտ Բագրատյանն ու Թաթուլ Մանասերյանը համակարծիք են այս հարցում: ՀՀ նախագահը, վարչապետը եւ այլ պետական պաշտոնյաներ, իրենց ելույթներում անդրադառնալով համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հայտարարում են, որ այն մեր երկրի հետ կապ չունի եւ մեր տնտեսության վրա բացասաբար չի անդրադառնում: Հանրապետության նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, ՀՀ իշխանությունների այս դիտարկումներն առնվազն անլուրջ են ու անհեթեթ:

ԳՈՐԾԸ ԿԻՍԱՏ-ՊՌԱՏ Է ԱՐՎԵԼ

Երեւանի քաղաքապետարանը մոռացել է որոշ կարեւոր նշաններ տեղադրել, ինչի պատճառով տաքսիներն ու միկրոավտոբուսները միմյանց խանգարում են: Մայրաքաղաքում երթեւեկությունը կանոնակարգելու համար անցյալ տարի հուլիսին կառավարությունը որոշեց տեղադրել կանգառասրահներ եւ կանգառացուցիչներ, հստակ գծանշել, թե որտեղ պետք է կանգնի հասարակական տրանսպորտը, կանոնակարգվեցին ու խստացվեցին կանգառից դուրս կայանելու կարգերը եւ այլն: Այս որոշման մի մասը պետք է իրականացներ Երեւանի

Հացպանյանին կարտաքսե՞ն

Ըստ Սարգիս Հացպանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրն՝ իրեն Հայաստանից արտաքսելու մասին, միայն մեկ բացատրություն ունի՝ իր քաղաքական հայացքները: Ղարաբաղյան ազատամարտի մասնակից, Ֆրանսիայի հայազգի քաղաքացի Սարգիս Հացպանյանը երեկ էր տեղեկացել, որ մարտի 10-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել իրեն Հայաստանից վտարելու մասին: Այս լուրը նա իմացել էր ԱԺ պատգամավորներ՝ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանից, «Ժառանգություն»

«ՇԱՐԺՄԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ Է»

«Մեր հաղթանակն անխուսափելի է»,- ասում է քաղկալանավոր Աշոտ Զաքարյանը Այսօր լրանում է քաղկալանավոր, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ եւ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանի ծննդյան 42-ամյակը: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է ս.թ. փետրվարի 25-ին եւ դատապարտվել 2,5 տարվա ազատազրկման՝ նախագահական ընտրությունների օրը

«ՄԱՐՏԻ 1-Ը ՆՄԱՆ ՉԷՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը վստահ է, որ հարկավոր է կանոնակարգել թիկնապահների ինստիտուտը: – ՀՅԴ խմբակցության ղեկավարը, նկատի ունենալով վերջերս տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում մարդ սպանվեց, եւ որին, ըստ լուրերի՝ մասնակից է ԱԺ պատգամավորներից մեկը՝ իր թիկնապահներով, հարց ուղղեց կառավարությանը, ասելով, թե խիստ կարեւոր է «Թիկնազորի մասին» օրենքի

ՀԱԿ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեկ ֆրանսահայ, արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանին հայրենիքից արտաքսելու իշխանությունների փորձը դատապարտող հայտարարություններով հանդես են եկել Հայ ազգային կոնգրեսը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը: ՀԱԿ-ը, արձանագրելով, որ Հացպանյանը ՀՀ-ում, Սփյուռքում եւ ԼՂ-ում քաջ հայտնի եւ այն եզակի սփյուռքահայերից է, որը 1988թ.-ի Շարժման առաջին օրերից նվիրվեց շարժմանը, դարձավ պատերազմի հերոս, Ղարաբաղին ամենաբազմազան օգնություններ կազմակերպեց, ինչի մասին «շատ

Ասուլիս-լեզվակռիվ

Երեկ «Հայելի» ակումբում «Արձագանք» ռադիոկայանի տնօրեն Արտավազդ Բայաթյանի եւ երգչուհի Շուշան Պետրոսյանի համատեղ ասուլիսը քիչ էր մնում ավարտվեր ծեծկռտուքով: Կռվում էին ոչ թե բանախոսներն, այլ՝ ասուլիսը լուսաբանելու եկած ընդդիմադիր եւ իշխանամետ ԶԼՄ-ների լրագրողները: Լրագրողների մեծամասնությանն այստեղ էր բերել Շուշան Պետրոսյանի ամուսնու սերտ մասնակցությունը մարտի 1-ի իրադարձություններին, ինչի վերաբերյալ էլ նրանք փորձում էին լսել երգչուհու տեսակետը:

Ներողություն՝ սխալմունքի համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերքն ընդունելու համար՝ ՀՖՖ նախագահը նշեց, որ հրավերքի պատճառը ֆեդերացիայի զինանշանը փոխելու առիթով ծավալված ու շարունակվող քաղաքականացված մթնոլորտն է: Ռուբեն Հայրապետյանը հատուկ նշեց, որ ֆեդերացիայի զինանշանը փոխելու գաղափարը հղացել է շատ վաղուց, երբ դեռ Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարը չէր սկսվել: Ավելին՝

«ԵԹԵ ՔՈ ՍՐՏՈՒՄ ՄԵ ԿԸ ԿԱ, ԱՍԱ՝ ՆՐԱՆ ԷԼ ԿԸՆՏՐԵՆՔ»

Այսպես պատասխանեցին մեր հարցումներին որոշ սիսիանցիներ Սիսիան կատարած գործուղման ժամանակ ականատես եղանք մի բավականին տխուր իրողության. ինչպես այլուր, այնպես էլ՝ Սիսիանի 11 հազար 725 ընտրողների ճնշող մեծամասնությունն ընտրության է գնում ոչ թե հանուն ինչ-որ գաղափարի, հանուն այս կամ այն կուսակցության, այլ՝ կոնկրետ շահը հաշվի առնելով, մոռանալով, որ այդ «քյաշ» շահը ինքը ծախսելու է մեկ օրում

Առնական բալետ՝ միջազգային մրցույթում

Յուրի Գրիգորովիչի «Աշխարհի երիտասարդ բալետ» 2-րդ միջազգային մրցույթից Ազգային օպերային թատրոնի մենապարողներ Ռուբեն Մուրադյանը եւ Սեւակ Ավետիսյանը վերադարձել են հաղթանակած: Աշխարհի տարբեր երկրների միջազգային մրցույթներում բարձր պարգեւների արժանացած հայաստանցի բալետի արտիստները ուրախացնում եւ ոգեւորում են մեզ: Ցավոք, նրանցից շատերը դափնիներով վերադառնում են հայրենիք ու անմիջապես էլ հեռանում՝ այստեղ չգտնելով ստեղծագործելու բարենպաստ պայմաններ, միջավայր ու համապատասխան

ՀՈԳՈՒ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Նախորդ շաբաթ նշվեց «Վանաձորի օր» տոնակատարությունը, որը տեւեց ավելի քան մեկ շաբաթ Քաղաքում տեղի ունեցան մարզամշակութային մի շարք միջոցառումներ: Սեպտեմբերի 28-ը քաղաքում «Գեղարվեստի օր» էր: Գեղագիտական կենտրոնում կայացած «Մեր քաղաքը» խորագրով ցուցահանդեսում ներկայացվեցին կենտրոնի սաների ստեղծագործական պատկերացումներն իրենց քաղաքի մասին: Իսկ Կերպարվեստի թանգարանում ներկայացվեց Վանաձորի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ «Բազմաշավիղ» խորագրով: Այդ օրը Վանաձորի քաղաքապետ Սամվել

8,5-անոց գերազանցիկնե՞ր

Գնահատման 10-միավորանոց համակարգը դպրոցներում խուճապ է առաջացրել Սեպտեմբերի 1-ից ՀՀ հանրակրթական դպրոցներն անցել են գնահատման նոր համակարգի: Ուսուցիչներն ու աշակերտներն այլեւս պիտի մոռանան «5», «2», «3» կամ «4» գնահատականները, աշակերտներն այլեւս չեն կարող ուրախանալ «5+»-ով: Դեռեւս օգոստոսի վերջին մի առիթով «Առավոտի» հետ զրույցում ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանն այն մանկավարժներին եւ ծնողներին, որոնք դժգոհում էին այս

«ԲԱՐԵԳՈՐԾ» ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ

Տարբեր պատճառաբանություններով խուսափում են հրապարակային աշխատանքից՝ նույնիսկ օրենքի ոտնահարման գնով: Քանի որ այս տարվա հոկտեմբեր ամիսն «ընտրական» է հանրապետության գրեթե բոլոր համայնքներում, գյուղապետերը ընտրողներից ձայներ կորզելու համար հատկապես այս օրերին դարձել են բարեգործներ եւ աջ ու ձախ ծախսում են համայնքի բյուջեն՝ տանիքներ են նորոգում, թաղման ծախսերն են հոգում, փոխանցում են ուսանողների վարձավճարները, լուծում են տատիկ-պապիկների

Աղետները՝ երեխաների աչքերով

Աշակերտները գտնում են, որ իրենց սպառնացող վտանգների մասին իրենք պետք է իմանան փոքր տարիքից: «Մարդկության փրկությունը սկսվեց Արարատ լեռից: Նոյյան տապանը հենց այդ լեռան վրա հանգրվանեց: Բացի այդ, Արարատը բնական աղետների տեսանկյունից մեր ամենախոցելի մարզերից մեկն է»,- երեկ իրենց պատվիրակության այցը Արարատի մարզի Դիտակ գյուղ՝ այսպես պատկերավոր բացատրեց տարածքային կառավարման նախարարության փրկարար ծառայության տնօրենի խորհրդական,

ԱՐՅԱՆ ՔԱՂՑԿԵՂԸ ՀԱՐՈՒՍՏ ԿԱՄ ԱՂՔԱՏ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ

Ասում է արյան քաղցկեղով հիվանդ երեխայի մայրը՝ Նաիրա Կյուրեղյանը՝ ՀՀ իշխանություններին խնդրելով, որ այդ երեխաների բուժման համար հնարավորինս հիգիենիկ ու բարվոք պայմաններ ստեղծեն: Օրերից մի օր դժբախտությունը թակում է դուռդ, ու պարզվում է, որ քո երեխան հիվանդ է արյան քաղցկեղով: Սկզբում գիտակցությունդ մթագնում է ու դժվարանում ես այդ ամենին սթափ նայել, բայց հետո աստիճանաբար համակերպվում

ՄԻՆՉԵՎ ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ՝ ՄՐՑՈՒՅԹ ԱՐԵՔ

«ARTICLE 19» միջազգային կազմակերպությունը հոկտեմբերի 6-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ լուրջ մտահոգություն է արտահայտել Հայաստանի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում վերջերս արված լրացման առնչությամբ, ըստ որի՝ թվային համակարգի անցման պատճառով մինչեւ 2010-ը կասեցվում է հեռարձակման արտոնագրերի տրամադրումը, «ինչը, ի հեճուկս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի, լրացուցիչ խոչընդոտ կստեղծի «Ա1+» հեռուստաընկերության եթեր վերադառնալու ճանապարհին»: Հայտարարության

Ինչո՞ւ են եկել ամերիկացի փորձագետները

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության փորձագետներն արդեն մի քանի օր գտնվում են Երեւանում եւ մի շարք հանդիպումներ են ունեցել ոչ միայն մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի, այլեւ՝ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, ամերիկացիների համար ընդունելի է եղել իրենց սկզբունքը, որ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը պետք է լինի անաչառ. «Իրենք ուղղակի

«Ինձ դատում են ճիշտ ցուցմունքի համար»

Ասում է ժամկետային զինծառայող Կարեն Հայրապետյանը «Առավոտը» դեռ օգոստոսի 8-ին, անդրադառնալով «Մարտի 1»-ի դեպքերի կապակցությամբ կալանավորված Արման Շահինյանի գործով եւ նրա դեմ, իբր, ցուցմունք տված վկա, ժամկետային զինծառայող Կարեն Հայրապետյանի ոդիսականին, մտահոգություն էր հայտնել, որ Ապարանի Հարթավան գյուղի բնակիչ այս տղային «սանձելու» համար տվյալ գործով դատավոր Ռուբեն Ափինյանն ու Հատուկ քննչական ծառայությունը սկսել են աշխատել

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ»

Ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի՝ բժիշկները հրաժարվում են այցելել քաղբանտարկյալներին, քանի որ խնդիրներ են ունենում աշխատավայրերում: «Այն բացասական վերաբերմունքը, որ կար կոմունիստական շրջանում՝ հանդուրժողականության, մարդու իրավունքի եւ նրա արժանապատվության նկատմամբ, այսօր գործող իշխանությունների կողմից ի ցույց է դրված: Քանի որ ներկայիս իշխանավորները տարիներ շարունակ գտնվել են կոմունիստական իշխանական բուրգի ամենաստորին հատվածում, այդ հատվածին վայել արհամարհանքով էլ

ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՈՂՆ ԻՐՈՔ ՑՈՒՑԱՐԱ՞Ր ԷՐ

Պարոնյան փողոցում ոստիկանության զորքերի փշալարեր տեղափոխող մեքենայի կողմից վրաերթի ենթարկված Գեւորգ Թեւանյանը հակասական վկայություններ է տալիս իրեն վրաերթի ենթարկողի մասին: «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը խոստացավ հաջորդ նիստերից մեկում ապահովել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի 27-ամյա բնակիչ Գեւորգ Թեւանյանի ներկայությունը, որին վրաերթի էր ենթարկել ոստիկանության

ՄԵՍՐՈՊԸ ԿՍԱՓՐԻ՞ ՄՈՐՈՒՔԸ

Կառավարությունը երեկ հավանություն է տվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որով նաեւ առաջարկվում է օրենքում վերջերս արված լրացման մեջ «հեռուստաընկերությունները» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերությունները» բառով: Տեղեկանալով կառավարության այս որոշման մասին՝ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, որը միակն էր, որ նկատել էր կազուսը եւ այդ մասին գրել մեր թերթում՝ «Առավոտի» միջոցով դիմեց

ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱԿՆԻՇՆԵՐԸ ԿՓՈԽՎԵՆ

«Վազ»-2107 մանկիշի ավտոմեքենա՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ երեկ այսպիսի պարգեւ ստացան «Լավագույն ուսուցիչ» եւ «Լավագույն դաստիարակ» կոչմանն արժանացած՝ Տավուշի մարզի Իջեւանի թիվ 1 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անուշ Մեհրաբյանն ու Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 7 մանկապարտեզի դաստիարակ Արփիկ Հովակիմյանը: Չնայած տարեցտարի հայկական կրթադաշտը փորձ է արվում համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, սակայն լավագույն ուսուցիչների պարգեւ-ավտոմեքենաները համառորեն մնում են «սովետական»

Մարզական խճանկար

Մրցաշրջանը դեռ չի ավարտվել Հոկտեմբերի 24-26-ը Վանաձորում անցկացվելու է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի մրցանակների միջազգային ավանդական 13-րդ խաղարկությունը: Երեկ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի քարտուղար Լյովա Վարդանյանը տեղեկացրեց, որ արդեն մասնակցության հայտ ստացվել է Ռուսաստանից (երեք թիմ), Ուկրաինայից, Վրաստանից, Բուլղարիայից, Ուզբեկստանից, ԱՄՆ-ից ու չբացառեց, որ մասնակցել ցանկացող երկրների թիվը կարող է ավելանալ:

«ՀՈՍՊԻՍ»-ՈՒՄ ՀԻՎԱՆԴԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՀՈԳԱՏԱՐ ԵՎ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԽՆԱՄՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Առողջ հասարակության զարգացման առաջին գրավականը մարդասիրությունն ու գթասրտությունն են։ Իսկ մարդկային այդ բարձր արժանիքներն ու կարեկցանքը դիմացինի նկատմամբ առաջին հերթին դրսեւորվում են հոսպիսներում, որտեղ բուժում, խնամք ու մխիթարություն են ստանում անբուժելի համարվող, անօգնական ու միայնակ հիվանդները։ «Հոսպիս» բառը լատինական ծագում ունի. այն թարգմանաբար նշանակում է «հյուրասիրություն ցուցաբերող»։ Հնագույն ժամանակներում հոսպիսներն ուխտավորների եւ հիվանդների համար նախատեսված

Վահան Բադալյանի «7 զգացողությունը»

Ներկայացում՝ ներշնչված Նարեկացու «Մատյանից» Այսօր, երբ միտում կա պսեւդո-արվեստի «դրոշի» ներքո հավաքվելու, որովհետեւ այդպես ավելի հեշտ է փող աշխատելն ու հանդիսատես գրավելը, երիտասարդ շնորհալի ռեժիսոր Վահան Բադալյանն այլ կերպ է մտածում: Նրա ստեղծածը մի տեսակ ինտելեկտուալ արվեստ է՝ ոչ բոլորի «քիմքին» հարիր: Եվ հենց նման երիտասարդներին արժե պետականորեն աջակցել, ոչ թե նպաստել արվեստի բոլոր ճյուղերի

ՀՈԳԱՆՔ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՀՈԳՈՒՄ

Հետեւում են մնացել նախագահական ընտրությունները, սակայն ընտրական կրքերը դեռ չեն հանդարտվել, քանի որ ընթանում են ՏԻՄ ընտրություններ, որոնք ուղեկցվում են սեւ փիառով: Արարատի մարզի Հնաբերդ գյուղ կատարած մեր այցի դրդապատճառը եւս համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների անվան շուրջ շրջանառվող լուրերն էին: Դեռ մեր նպատակակետ չհասած, զրուցեցինք Հնաբերդի հարեւանությամբ գտնվող Այգեստանի բնակիչների հետ, ովքեր ավելի

«Բիոէթիկա, մարդու իրավունքներ եւ ԶԼՄ-ներ»

Այս թեմայով երեկ առաջին անգամ էր միջոցառում կազմակերպվում Երեկ «Արարատ» հյուրանոցում կայացավ «Բիոէթիկա, մարդու իրավունքներ եւ ԶԼՄ-ներ» թեմայով սեմինար-դասընթացը, որին մասնակցում էին Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Հարություն Մինասյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, «Բիոէթիկայի կենտրոն» հ/կ նախագահ Իգոր Մադոյանը եւ այլք: Դասընթացներն անցկացրին Ռուսաստանի ԳԱԱ

ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ ԳՈՐԾԱԿԱԼԸ

«Մարտի 1-ի» դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամները հանդիպել են իրավապահ համակարգի՝ այսօր դատապարտված եւ որպես «սեդկա» օգտագործվող մի գործակալի հետ, ով օգնում է Հատուկ քննչականին «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ հեքիաթներ հյուսել: Դեռ սեպտեմբերի 19-ին «Մարտի 1»-ի գործով 7 մեղադրյալների պաշտպանական խմբի գործունեությունը համակարգող Արմեն Խաչատրյանը «Առավոտին» փոխանցել էր, որ այս քրգործի նյութերում կան կոդավորված

Նախընտրական լարախաղ՝ Գյումրիում

Այստեղ ընտրողների ուշադրությունը գրավելու համար քարոզարշավի նոր եղանակներ են մշակվել Երեկվանից Շիրակի մարզի մոտ 100 համայնքներում սկսվեց ՏԻՄ թեկնածուների պաշտոնական քարոզարշավը: Գյումրիում այն մեկնարկեց ոչ ավանդական եղանակով. «Եվ հույս, եւ սեր, եւ հավատ», «Իմ թիկունքին իմ ժողովուրդն է» եւ այլ բարձրագոչ կարգախոսներով ցուցապաստառներից զատ, քաղաքի ամենաբանուկ հատվածում՝ Լենինգրադյան փողոցում, լարախաղաց էին հրավիրել, որը կարողացել էր

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031