Օրվա լրահոսը
«ՀԱՐԹՍԻ» ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԱ՞ՆԿ ՀԱՃՈՒՅՔ ԷՐ
Բանկն այսպես է մեկնաբանում ներքին մաքրություն իրականացնող ընկերության հետ պայմանագրի խզումը Ներքին մաքրության աշխատանքներով զբաղվող «Հարթս» ընկերությունը մի քանի տարի շարունակ համագործակցել եւ բարեխիղճ իրականացրել է HSBC բանկի ներքին մաքրությունը: Սակայն վերջերս բանկի տնօրինությունը, չգիտես ինչու, «թարսվել» է ընկերության հետ. «Մեր աշխատակիցների՞ց է դժգոհ, թե՞ մեր կատարած աշխատանքը դուր չի գալիս»,- իրեն իրեն հարց է
ԳՈՐՏԱԿԵՐՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Վրաստանի գորտերը գերել են եվրոպացի գուրմանների սրտերը, ինչի արդյունքում ԵՄ-ն հետաքրքրված է Վրաստանից եվրոպական երկրներ գորտերի արտահանման ծավալների մեծացմամբ: Այդ մասին, ըստ panorama.am-ի, լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարը եւ ավելացրել, թե ԵՄ-ն պատրաստվում է այդ գործում մեծ ներդրումներ կատարել: Գորտասեր եվրոպացիների հետաքրքրությունը վրաց գորտերի նկատմամբ պայմանավորված է նրանով, որ Rana ridibunda գորտատեսակի միսը իր
ՍՏՈՒԳՎՈՒՄ Է, ԲԱՅՑ ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ
Նախորդ օրը tert.am-ը, հղում կատարելով China Daily պարբերականին, տեղեկացրել էր, որ Չինաստանում կաթի փոշիով կերակրվող երեխաների մոտ նկատվում են հորմոնային խախտումներ՝ որոշ ընտանիքներ նկատել են, որ հորմոններով հարստացված կաթի փոշու օգտագործման պատճառով իրենց երեխաներն արագ են աճում, օրինակ՝ 4-15 ամսական երեք աղջիկների մոտ նկատվել է կրծքի մեծացում: Ըստ նույն աղբյուրի՝ չինական մանկական կերերի օգտագործման պատճառով
ՏԱԹԵՎԸ՝ ՄԻՆՉԵՎ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԲԱՑՈՒՄԸ
«Ամառը բնությունը ստե շատ լյավա, հոյակապ ա, դրախտ ա, բայց մարդիկ հի՞նչ են ուտում՝ կարտոշկից բացի՝ ոչ մի պյան: Շատ աղքատ ենք, շուկայից հեռու, ճանապարհ չկա: Մանավանդ, երիտասարդները շատ դժգոհ են, մենակ անցյալ տարի 30-ից ավել ջահել ստեղից դուրս եկավ, մեկ-մեկ գալիս են, եթե կարոտում են»,- ասաց տաթեւցի Անդրանիկ պապը ու դժգոհեց գյուղերի նկատմամբ պատկան
«ԲԱՔՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ ՈՒ ՔՐԴԵՐԻ»
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի մտերիմը համարվող ճանաչված քաղաքագետ Ջումշուդ Նուրիեւը «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ադրբեջանական կառավարության մեջ քրդերի ներկայացվածությունը 21% է, իսկ հայերինը՝ 19%: «Ներկայիս խորհրդարանում էթնիկ խմբերի ներկայացվածությունը 50%-ից ավելի է: Այս պահին էթնիկ խմբերը մեր ձեռքից խլել են մեր բոլոր իրավունքները: Այն դեպքում, երբ երկրում բնակչության 80%-ը ազերի
ԹՈՒՐՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՀԱ՞Յ Է
Ինչպես տեղեկացնում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber) լրատվական կայքը, որին մեջբերել է panorama.am-ը, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչենը վերջերս մի հեռուստահաղորդման շրջանակներում, պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ, առաջադեմ քաղաքական գործիչ Քեմալ Քըլըչդարօղլուին ազգությամբ հայ է, ասել է. «Ցանկացած ազգության մարդու համար, լինի դա հայ, քուրդ, լազ, թուրք, չերքեզ, առաջնայինը ոչ թե ազգությունն է,
ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ՞
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը վստահեցնում է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարացման եւ դրանց անվտանգության լրացուցիչ գործառույթներ վերապահելու հեռանկարը չի սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը։ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում պարոն Բաղդասարյանը, չհամաձայնելով այս առթիվ որոշ փորձագետների հնչեցրած մտահոգություններին, ասել է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, ունի իր զինված ուժերը եւ բոլոր հնարավորությունները՝ պաշտպանելու իր
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Հայկական պատվիրակությունը մասնակցելու է Ստամբուլում կայանալիք գործարար համաժողովին, որը կազմակերպվում է «Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի խորհրդի» եւ հնդկական «Արդյունաբերողների եւ առեւտրային պալատների դաշնության» կողմից: Համաժողովի անցկացման նպատակն է կապեր հաստատել թուրք, հնդիկ, նաեւ ԱՊՀ երկրների գործընկերների միջեւ: Մասնավորապես, թուրքական ընկերությունների հետ նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ մսի մշակման փորձի փոխանակում կկատարվի: Այդ մասին news.am-ին ասել է Հայաստանի
«Ադրբեջանի նման տեռորիստական վարչակազմին այդպիսի զենք տրամադրելը համարժեք է նրան, որ մենք պայթուցիկներ մատակարարենք չեչեն ահաբեկիչներին»,- կարծում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: – Պարոն Սեֆիլյան, ինչպես եք գնահատում Ռուսաստանի կողմից իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի, եւ տնտեսապես շահավետ գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում գրանցված վերջին զարգացումները՝ հաշվի առնելով մեր երկրում ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգումն
Հանուն Ադրբեջանում ռուսամետ ուժեղ կլանի՞
Վարդան Խաչատրյանն այսպես մեկնաբանեց Ռուսաստանի կողմից միաժամանակ եւ Հայաստանին եւ Ադրբեջանին զենք մատակարարելը: «Ժառանգության» նախկին անդամ, այժմ՝ սոցիալ-դեմոկրատ հնչակյան, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը երեկ մամուլի ասուլիսի էր եկել ցնցող մի նորությամբ: Նախ, պարոն Խաչատրյանը ասուլիսի եկավ մոտ 15 րոպե ուշացումով, հետո էլ՝ նստել-չէր նստել, հայտարարեց, որ ՌԴ նախագահ Մեդվեդեւը չի գալու Հայաստան: Հասկանալի է, որ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ
Ասում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ վերջերս հանդիպած Սուրեն Սուրենյանցը «Առավոտի» երեկվա խմբագրականի առանցքը մեր երկրի տարբեր ոլորտներում ու քաղաքական, հասարակական մակարդակներում տիրող «քառակուսիացման» դրսեւորումներն էին: «Քառակուսի» բառով սովորաբար որակվում են մարդիկ, ովքեր նեղ մտահորիզոն եւ կաղապարված մտածելակերպ ունեն, իրենց քթից հեռուն չեն տեսնում ու տեսնել էլ չեն փորձում, որովհետեւ դա նրանց տրված
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԶՎԵԼ Է ԱՅԴ ԽԱՐԻԶՄԱՏԻԿՆԵՐԻՑ»
ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը վստահ է, որ ճիշտը գաղափարի եւ ոչ թե անձի ետեւից գնալն է – Ընդդիմության մի թեւը, ՀԱԿ-ը նկատի ունեմ, խնդիր է դնում՝ փոխել կյանքը, դուք՝ դաշնակցությունը, եւս որպես ընդդիմություն այդ խնդիրն եք դնում, ուրեմն ինչո՞ւ չեք համագործակցում, ինչու միասնաբար չեք գնում դեպի այդ նպատակը, եթե բոլոր ընդդիմադիր ուժերի ուզածը հենց
ԳՈՒՑԵ ԹԱՆԿՅԱ՞ՆԸ ԱԶԴԻ
Չորեքշաբթի երեկոյան Երեւանի կոնսերվատորիայի մերձակա այգուց մեկնարկեց «հեծանվաBOOM» ակցիան՝ բնապահպան ակտիվիստների հեծանվարշավը, որը կազմակերպել են Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբն ու «Հեծանիվ+» հասարակական կազմակերպությունը: Խմբի անդամները հեծանիվներով շարժվել են դեպի օդանավակայան՝ հանրահայտ սփյուռքահայ երաժիշտ, System of a Dawn խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանին դիմավորելու։ Ռոք երաժշտին բնապահպանները «էկոհերոս» են համարում՝ նկատի ունենալով այն, որ վերջինս իր
Օգոստոսի 11 ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր անակնկալներն անխուսափելի են: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Զբաղվեք երեխաների դաստիարակությամբ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Սպորտով զբաղվելը կօգնի լիցքաթափվել: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Վարձահատույց լինելու ժամանակն է: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հաճելի հեռախոսազանգը ձեզ կզարմացնի: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կենտրոնացեք միայն աշխատանքի վրա: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մի մոռացեք ընկերներին: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21. 12)- Հետեւեք ձեր առողջությանը: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)-
ՈՎ Է ՀՍԿՈՒՄ «ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՄՈՒՐՋԸ»
24-ամյա Ազնիվ Անդրեասյանը իր ընտանիքի հետ եկել էր հիանալու Սյունիքի «Սատանայի կամուրջ» կոչվող բնության հուշարձանով, բայց նեղվեց, երբ տեսավ, թե ինչքան աղբ կա շրջակայքում: «Հիանալի վայր է, գեղեցիկ բնություն, ջրավազան, անվճար տաղավարներ, որտեղ մարդիկ կարող են քեֆ անել, հաց ուտել, լավ ժամանակ անցկացնել: Մնում է միայն գնալուց առաջ իրենց հետեւից հավաքեն աղբը, բայց մարդիկ երբեմն
ԹԵՍՏԵՐԻ «ԶՈՀԵՐԸ»…
Ժամանցային թեստերը չհասունացած եւ չկազմավորված անհատների համար են Սեքսուա՞լ ես արդյոք, թե ոչ… Սիրվա՞ծ ես… Խանդո՞տ եք… Նման խորագրերով հոգեբանական թեստերի կարելի է հանդիպել ամենուր՝ ինտերնետային կայքերում, տպագիր մամուլում եւ այլն: Ու գաղտնիք չէ, որ դրանք հետաքրքրում են բոլորին, անկախ տարիքից ու մասնագիտությունից: «Առավոտի» հետ զրույցում հոգեբան Սուսաննա Հակոբյանը ասաց, որ նմանօրինակ թեստերը միայն պարապ
Այսօր՝ Հայաստան-Իրան
Այսօր «Հրազդան» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է ունենալու Իրանի ընտրանու հետ: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը օգոստոսի 8-ից կազմակերպված ուսումնամարզական հավաքին մասնակցելու հրավեր ուղարկել է հետեւյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ՝ Գեւորգ Կասպարով՝ «Միկա», Ստեփան Ղազարյան «Բանանց»: Պաշտպաններ՝ Սարգիս Հովսեփյան՝ «Փյունիկ», Ռոբերտ Արզումանյան՝ «Ռանդերս» (Դանիա), Արթուր Ոսկանյան՝ «Բանանց»:
Լիլիթ Գալոյանն առաջատարն է
Հունգարիայի Պակշ քաղաքում մեկնարկել է շախմատի՝ Դյորդ Մարքսի ավանդական ութերորդ հուշամրցաշարը, որտեղ կանանց մրցապայքարում հանդես է գալիս վեց հոգի՝ Լիլիթ Գալոյանը (Հայաստան), Իլդիկո Մադլը, Ժիդոնիա Վայդան, Լիլի Լոտտը (բոլորն էլ՝ Հունգարիա), Նոնա Գափրինդաշվիլին (Վրաստան) եւ Տատյանա Կանոնենկոն (Ուկրաինա): Խաղացված չորս տուրից հետո Գալոյանը, Կանոնենկոն, Մադլը եւ Վայդան վաստակել են 2,5-ական միավոր: Հուշամրցաշարի պաշտոնական կայքում Լիլիթի
Թիմային չորրորդ տեղում
Սարաեւոյում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց երեք արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Առաջինը մեր տղաներից պատվանդանի երկրորդ աստիճան բարձրացավ 50 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը: Հաջորդ օրը նրա հաջողությունը կրկնեցին Տիգրան Աբրահամյանը (54 կգ) եւ Կարապետ Չալյանը (63 կգ): Տիգրանը գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը եւ մտավ եզրափակիչ: Սակայն վճռորոշ գոտեմարտում մեր մարզիկը
Հիմա արդեն միավոր կորցնել չի կարելի
Լեհաստանում շարունակվող շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը թեւակոխեց վճռական փուլ: Վեցերորդ տուրում մեր տղաներից Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրայր Սիմոնյանը առավելության հասան, համապատասխանաբար, Անվեշի (Հնդկաստան) եւ Դիմիտրովի (Բուլղարիա) նկատմամբ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց Կանադան ներկայացնող Փանջավանիին: Յոթերորդ տուրից առաջ մեր տղաներից լավագույնը Ռոբերտ Հովհաննիսյանն է: Նա 4,5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի
ՓՈՂԻ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ՞
Անգամ մարզական միջազգային ֆեդերացիաներում ու կազմակերպություններում Բոլորովին վերջերս հայ մարզասերները զարմանքով տեղեկացան, որ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (ԱԻԲԱ) 2011թ. աշխարհի առաջնության անցկացումը, որտեղ մեդալներից բացի խաղարկվելու են 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր, ավելի վաղ մրցավայր ընտրված Հարավային Կորեայի հրաժարվելուց հետո վստահել է Բաքվին: Ինչպե՞ս է դա կատարվել: Սինգապուր մեկնելու նախորդ օրը ԱԻԲԱ-ի գործկոմի անդամ,
ՍԱՐՈՒՄՅԱՆԸ՝ «ՀԱՅԱՐՏՈՒՄ»
«ՀայԱրտ» մշակութային կենտրոնը եւ «Վեչնոստ» մշակութային հիմնադրամը օգոստոսի 13-ին կներկայացնեն մոսկվաբնակ նկարիչ, միջազգային ստեղծագործական ակադեմիայի անդամ-ակադեմիկոս, Մոսկվայի եւ Ռուսաստանի նկարիչների միությունների անդամ Սերգեյ Սարումյանին: Կկայանա արվեստագետի անհատական հոբելյանական ցուցահանդեսը՝ գունանկար, գրաֆիկա, պլակատ եւ «Վեչնոստ» ժայռապատկերի նախագիծ: Նկարիչը բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել արտերկրում: Նշենք, որ Սերգեյ Սարումյանը ծնվել է ԼՂ Խաչեն գյուղում, 1981-ից ապրում եւ ստեղծագործում
«Այստեղ ձեր արմատներն են…»
Մոտ հինգ ամիս առաջ՝ փետրվարի 24-26-ին, Լիբանան կատարած այցի ընթացքում, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենը հանդիպել էր Լիբանանի հայկական տարբեր վարժարանների ու դպրոցների ուսանողության հետ եւ ներկայացրել էր խնդիրները հաղթահարելու եւ առաջնորդելու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի փորձը: Ուսուցողական հանդիպումների շարքն ավարտվել էր վիճակահանությամբ, որի արդյունքում այդ կրթօջախների 9 սաներ ստացել էին ամառը Հայաստան այցելելու հնարավորություն: Խոստմանը համաձայն, Հայաստանի բջջային
«Չպետք է քիթդ վեր պահած ման գաս»
Համոզված է «Նոր ալիք-2010» միջազգային մրցույթի հաղթող Սոնա Շահգելդյանը «Նոր ալիք-2010» միջազգային մրցույթի հաղթող Սոնա Շահգելդյանը երեկվա ասուլիսին ներկայացավ 35 րոպե ուշացումով՝ իր հետ բերելով երեքամյա շնիկին՝ Հիլդային: Նա ողջ ասուլիսի ժամանակ երգչուհու գրկում էր ու անընդհատ լիզում էր միկրոֆոնները: «Կներեք ուշանալուս համար, բայց ես շատ զբաղված էի»,- այսկերպ Սոնան բացատրեց իր ուշացումը: Մրցույթից գոհ
ԵՐԿՈՒ «12-ՐԴ ԳԻՇԵՐ»՝ ԳԴԱՆՍԿՈՒՄ
Մի ներկայացումը՝ էրոտիկ, մյուսը՝ ղազանչյանական Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը իր գործունեության ընթացքում մեկ անգամ է անդրադարձել Շեքսպիրին. 1950-ականներին բեմադրիչ Տաճատ Վարդազարյանն իրականացրել է «Կամակոր կնոջ սանձահարումը» կատակերգության բեմականացումը: Տասնամյակներ հետո անցյալ՝ 67-րդ թատերաշրջանում թատրոնի խաղացանկում դարձյալ Շեքսպիր էր: Այս անգամ թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը բեմադրեց «12-րդ գիշերը»: Ինչպես ժամանակին նշեցին մասնագետները, Ղազանչյանը
ՍԵՆԱՏԸ ՍԱՌԵՑՐԵՑ ԼԻԲԱՆԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սառեցրել է Լիբանանի զինված ուժերին ֆինանսական օգնության եւ 100 մլն դոլարի զենքի հատկացումը: Associated Press-ի մատուցմամբ, հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանն այդ որոշումը բացատրել է լիբանանյան բանակի վրա «Հըզբոլլահ» ծայրահեղական շարժման ազդեցության առնչությամբ Միացյալ Նահանգների ունեցած անհանգստությամբ: Վաշինգտոնը մասնավորապես մտահոգված է, որ Լիբանանին հատկացվող ֆինանսական եւ նյութական օգնությունը կարող է ըստ
ՂՐՂԸԶՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օտումբաեւան երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների օր է նշանակել այս տարվա հոկտեմբերի 10-ը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով երկրի կառավարության տեղեկատվական կենտրոնը: «Պետության ղեկավար Ռոզա Օտումբաեւան հրամանագիրը ստորագրել է օգոստոսի 10-ի գիշերը, եւ այն արդեն ուժի մեջ է մտել»,- փոխանցել են կենտրոնից: Այդ ընտրությունները տեղի կունենան 2010թ. հուլիսի 27-ին՝ ընդունված հանրաքվեից հետո
ԿՈԼՈՒՄԲԻԱՆ ԵՎ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՀԱՇՏՎՈՒՄ ԵՆ
Առաջիկա ժամերին Կոլումբիան եւ Վենեսուելան կվերականգնեն իրենց երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Կոլումբիայի նորընտիր նախագահ Խուան Մանուել Սանտոսը՝ բրազիլացի իր գործընկերոջ՝ Լուիս Ինասիու Լուլա դե Սիլվայի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Կոլումբիայի եւ Վենեսուելայի ԱԳ նախարարները պետք է հանդիպեն դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Կոլումբիայի
Չինաստանում ավելի քան 700 մարդ է զոհվել
Չինաստանի հյուսիս-արեւելյան շրջաններում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքների զոհ է դարձել 702 մարդ, եւս 1042-ը համարվում է անհայտ կորած: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, այս տվյալները երեքշաբթի օրը հրապարակել է Գանսյու գավառի քաղաքացիական վարչության պաշտոնական ներկայացուցիչը: Երկրի իշխանությունների հրապարակած տեղեկություններով՝ աղետի գոտուց տարհանվել է 45 հազար մարդ: Չինաստանի փրկարարական ծառայությունները շարունակում են փլուզումները վերացնելու եւ կենդանի մնացած մարդկանց
Աֆղանական պատերազմի իրական դեմքը
Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում սպանվածների եւ վիրավորների թիվը շարունակում է աճել: BBC-ի մատուցմամբ, այդ են վկայում ՄԱԿ-ի իրականացրած ուսումնասիրությունները: Ըստ այդմ, Աֆղանստանում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի եւ տուժածների թիվն այս տարի 31 տոկոսով ավելին է, քան անցյալ տարի: Ավելի քան 1200 մարդ սպանվել է միայն այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում, եւս 1997 մարդ վիրավորվել


















































