Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ՆԻՍՏԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Մինչ միջազգային հանրությունը պատրաստվում է վաղը Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում քննարկել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ բանաձեւը՝ ժողովրդավարության հայաստանյան պատկերացումները ավելի վառ դրսեւորումներ են ստանում: Վերջին շրջանում Հյուսիսային պողոտայում զբոսնողները երեկ որոշել էին «վերականգնել» դիրքերն Ազատության հրապարակում՝ նկատի ունենալով, որ Սերժ Սարգսյանի երդման արարողությունն արդեն ետեւում, է եւ «հաղթանակ» արձանագրած իշխանությունն այլեւս չի խոչընդոտի հրապարակի հավաքներին:

Նունե Եսայանը քննադատեց Լեւոն Տեր-Պետրոսյանին

Եվ փառաբանեց նորընտիր նախագահին «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը «Արամ Խաչատրյան» տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն ու երգչուհի Նունե Եսայանն էին, թեման՝ Հայաստանի երաժշտական կյանքը: Ն. Եսայանի խոսքերով, այսօր մեր երկրում կան շատ մեծահարուստներ, փող եւ բազմաթիվ տաղանդավոր երգիչ-երգչուհիներ ու արվեստագետներ. «Սակայն ամեն մեկը չէ, որ կարողանում է իրեն ճիշտ ներկայացնել: Օրինակ, եթե ճիշտ ծրագրով մոտենաս

«ՈՒՆԵՆՔ ՄԵԿ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ»

Ասում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանը – Պրն Մարտիրոսյան, մարտի 1-ի դեպքերից հետո քրեակատարողական հիմնարկներում հայտնվեցին 100-ից ավելի կասկածյալներ: ՔԿՀ-ները պատրա՞ստ էին նման «հյուրընկալության», ստեղծված արտակարգ իրավիճակին: – Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ կալանավորված անձինք, որոնք գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, 145-ն են: Նրանք տեղաբաշխվել են ըստ իրենց ռեժիմի եւ կարգավիճակի: Նախկին պաշտոնատար

Ճանապարհը զավթել են

Շտապօգնությունը, հրշեջ մեքենաներն ու տաքսի ծառայությունները բնակիչներին պետք է 100 մետր հեռավորությունից սպասարկեն: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Մանուկյան 2 շենքի բնակիչներն արդեն 10 օր զրկված են իրենց շենք տանող միակ ավտոճանապարհից: Ավտոճանապարհի հարեւանությամբ գործող տաքսի ծառայության տնօրենն օրերս ճանապարհի եզրով երկաթյա ձողեր եւ ցանկապատ է տեղադրել, ինչի հետեւանքով ճանապարհը մոտ 1-5 մետր նեղացել է եւ այդտեղով երթեւեկելն

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՏՈՄՍԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Բժշկուհուն աշխատանքից հեռացնում են՝ հանրահավաքի մասնակիցներին մասնագիտական օգնություն ցույց տալու համար: Հանրապետական կուսակցությունը ընտրություններից հետո սկսել է «մաքրել» իր շարքերը: Այդ «մաքրությունը» մինչ օրս շարունակվում է: Կուսակցության բոլոր այն անդամները, ովքեր ինչ-որ կերպ առնչություն են ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքներին, առավել եւս՝ մասնակցել կամ այդ օրերին ելույթ են ունեցել Թատերական հրապարակում՝ կա՛մ հեռացվում են աշխատանքից,

ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ձեւավորման շուրջ խորհրդակցական հանդիպումներ է սկսել քառակողմ քաղաքական կոալիցիայում ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հետ: Այս մասին պաշտոնական տեղեկություն է հաղորդել ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: Ըստ այդմ, շաբաթ օրը Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ Գերագույն

Դեւիսը կզբաղվի՞ քաղբանտարկյալներով

Այս օրերին Եվրոպայի խորհրդում է ՀՀՇ վարչության անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի Ավանի նախընտրական շտաբի ղեկավար Հովհաննես Իգիթյանը: «Ես այստեղ գտնվում եմ որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար,- «Առավոտին» ասաց պրն Իգիթյանը:- Այցիս հիմնական նպատակն է հանդիպումներ ունենալ նախկին գործընկերներիս հետ՝ իրավիճակը նրանց ճիշտ ներկայացնելու համար: Ես հանդիպել եմ թե՛ մեր հարցով զեկուցողների, թե՛ այլ պատվիրակների հետ,

ՍԱ ՄԻԱՅՆ ՆԱԽԵՐԳԱՆՔՆ ԷՐ

Երեկ ԵԽԽՎ-ում ուժգին քննադատության ենթարկվեց Հայաստանը: Սակայն գլխավոր քննարկումը սպասվում է ապրիլի 17-ին: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում երեկ քննարկվեց Ջոն Պրեսկոտի զեկույցը Հայաստանում փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Այն քննարկվեց ԵԽԽՎ բյուրոյի եւ մշտական կոմիտեի ընթացիկ զեկույցի շրջանակներում: Եվ զարմանալին այն է, որ եթե այդ զեկույցի շրջանակներում ներառված մնացած բոլոր զեկույցները՝ անգամ

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԾԱՌԱՅԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Ասում է ԱՄԿ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը՝ չհստակեցնելով՝ եղե՞լ են իրենց պաշտոններ զբաղեցնելու առաջարկներ: – Պարոն Կարապետյան, Դուք հրավիրվա՞ծ էիք նախագահի երդման արարողությանը: Կխնդրեի ներկայացնել Ձեր տպավորությունները Սերժ Սարգսյանի երդման արարողությունից՝ ընդհանրապես, եւ մասնավորապես այն փաստի վերաբերյալ, որ արտերկրների պատվիրակությունները ներկայացված էին միջին մակարդակի պաշտոնյաներ: – ՀՀ նորընտիր նախագահ պարոն Սերժ Սարգսյանի երդման արարողությանը հրավիրվել եւ

ԵԽ-Ն ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ Է ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ

Որպես Հայաստանի եւ այլ երկրների ընտրությունների դիտարկումներից ընդհանուր եզրակացություն՝ ԵԽԽՎ փոխնախագահ Զսոլթ Նեմեթը երեկ եվրոպական Ժողովրդական կուսակցության (այն պատկառելի խմբակցություն ունի ԵԽԽՎ-ում) անունից հայտարարեց. «Առաջարկում ենք արմատական փոփոխություններ կատարել ընտրությունների դիտարկման համակարգում: Այժմ գործող համակարգը ծայրահեղ վտանգավոր է: Մենք գալիս ենք տվյալ երկիրը, այնտեղ մնում մի քանի օր: Իսկ ընտրությունների ընթացքի նման դիտարկումների հետեւանքներն այսպիսին

Պենդերեցկու անվան սրահ՝ Հայաստանում

Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում գալա համերգով կավարտվի ապրիլի 7-ին մեկնարկած «Պենդերեցկու օրերը Հայաստանում» նախագիծը, որն իրականացրեց Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ «21-ի հեռանկարներ» միջազգային փառատոնը: Հիշեցնենք, որ կայացած 5 համերգների ընթացքում Երեւանում էին ճանաչված երաժիշտներ՝ տասը երկրից: «Առավոտը» ներկայացրել էր հարցազրույց (8.04.208թ.) աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու հետ: Երեկ հրավիրված երկրորդ ասուլիսում կոմպոզիտորը հիացմունքով խոսեց Հայաստանի պետական

«ԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՄ»

Իր առաջին հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը – Պարոն Սարգսյան, փաստորեն, պետք է սկսենք միմյանց աչքերի մեջ նայելուց… Ասել էիք, որ ապագա վարչապետը չեք, հարցին՝ դառնալու դեպքում կկարողանա՞ք հանգիստ նայել մեր աչքերի մեջ, ասացիք՝ այո: Ե՞վ: – Նայում եմ, չէ՞. այն ժամանակ, երբ ինձ ուղղեցիք այդ հարցը, նման որոշման մասին ես տեղեկություն չունեի: –

«Վերեւների» հրահանգով արգելվեց խորհրդաժողովը

«Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը դատապարտում է այս գործելաոճը Երեկ «Անի» հյուրանոցում պետք է կայանար հայ-թուրքական հարաբերությունների թեմայով կոնֆերանս՝ նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին: Միջոցառումը, որը նախաձեռնել էր ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը, այդպես էլ չկայացավ: «Ապրիլի 24-ին լրանում է Հայոց մեծ եղեռնի 93-րդ տարելիցը եւ մենք՝ որպես եղեռն վերապրած կուսակցության երիտասարդական-ուսանողական միության անդամներ, ցանկանում էինք

ՀՐԴԵՀ՝ ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ

Պատճառները դեռ պարզ չեն Ապրիլի 6-ին Արարատի մարզի Խարբերդ համայնքի թերի զարգացած երեխաների մասնագիտացված մանկատան պատշգամբներից մեկում առավոտյան բռնկված հրդեհը, ըստ մանկատան աշխատակիցների, հաջողվել է արագորեն մարել: Իսկ թե ինչ պատճառով է այն բռնկվել՝ անհայտ է եւ իրավապահների պարզելիքը: Երբ այցելեցինք մանկատուն, հրդեհից վնասված պատուհանն ու պատշգամբն արդեն վերանորոգվել էին, բայց կոլեկտիվը դեռ պատահածից ուշքի

Երկրապահները սպառնում են հացադուլ հայտարարել ընտանիքներով

Երեկ Շիրակի մարզի թվով 62 ազատամարտիկներ հանդես եկան «իշխանություններին խելքի գալու, իրենց հանգիստ թողնելու ու բանտարկված ընկերներին ազատ արձակելու» պահանջով: «Երկրապահ կամավորական միությունը» երբեք քաղաքական կառույց չի եղել, ազատամարտիկը երբեք ու երբեք իշխանամետ չի եղել, եղել է պետականամետ, մենք չենք կարող անմասն մնալ ժողովրդի ունեցած արդարացի պահանջներին, մենք կազմում ենք մեր ժողովրդի մի մասը, ուստիեւ

ՍՊԻՏԱԿՈՒՄ «ԴԱԲՐՈՅԻ» ԽՆԴԻՐ ՉԿԱ

Քաղաքապետի ընտրությունը մոտենում է Մայիսի 4-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կկայանան համայնքապետի ընտրություններ: Ըստ թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ֆրունզ Լամբարյանի, առաջադրվել եւ գրանցվել է 7 թեկնածու, ինչը բավականին մեծ թիվ է մոտավորապես 15 000 բնակիչ ունեցող համայնքի համար: Ըստ ՏԸՀ նախագահի տվյալների, վերջին նախագահական ընտրություններին 11 հազար 700 ընտրողից մասնակցել է 7400-ը: Ակնկալվում

«Վերջ կտամ զոռբայությանն ու լկտիությանը»

Խստանում է նոր վարչապետը «Ես հետեւելու եմ, որ նախարարներն անշեղորեն կատարեն իրենց պարտականությունները, այլապես հրապարակային ձեւով գնահատական կտրվի նրանց գործունեությանը»,- երեկ կազմակերպված «Բանկային եւ ֆինանսական ոլորտի աշխատանքի տոնավաճառի» ժամանակ ի պատասխան լրագրողների հարցին, թե անկուսակցական վարչապետն ինչպե՞ս է ղեկավարելու մեր կուսակցական նախարարներին՝ այսպես պատասխանեց ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նաեւ հայտարարեց, որ առայժմ կուսակցական

«ՋՐԱԳԾԵՐԸ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՆ «ՋԻՊԵՐՈՎ» ՄԱՐԴԻԿ»

Ասում են վարդաշենցիները, իսկ Էրեբունու թաղապետարանը համոզում է, որ խողովակները չեն թալանվում՝ փոխվում են: Արդեն մի քանի օր է՝ Էրեբունի համայնքի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի ջրատար խողովակները՝ շուրջ 300 մետր, տարվում են անհայտ ուղղությամբ: Այս երեւույթը մեծ անհանգստություն է պատճառել թաղամասի բնակիչներին, որոնք մտավախություն ունեն, որ ջրագծերի զանգվածային թալան է տեղի ունենում: Վարդաշենի մի խումբ

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Քանի որ արդեն ակնհայտ է, որ Անդրանիկ Մանուկյանն այլեւս տրանսպորտի եւ կապի նախարար չի լինելու, կարող եմ «հանգիստ խղճով» գրել նրա կատարած աշխատանքի մասին՝ չվախենալով իշխանավորին փառաբանելու մեղադրանքից: Բոլոր տեսակի բացասական գնահատականները, ասեկոսեները, լուրերը եւ այլն մնալու են օդի մեջ կամ, լավագույն դեպքում՝ թղթի վրա, իսկ այս տարիներին կառուցած հանրապետական նշանակության ճանապարհները գոյություն ունեն իրականության

Մամեդով. «Հանդիպումից դեռ չենք հրաժարվում»

Ադրբեջանն առայժմ չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացից եւ պատրաստ է նախագահների հանդիպմանը: Ինչպես փոխանցում է «Արմինֆոն», ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, «եթե որոշակի հարցեր ծագեն, կամ՝ եթե պահանջվի քննարկումներ անցկացնել որեւէ խնդրի շուրջ», Ադրբեջանի նախագահը, անկասկած, չի հրաժարվի

«Նույն մատնիչներն են եւ նույն սրիկաները»

Զուգահեռ անցկացնելով 37 թվի հետ՝ այդպես մեկնաբանեց իր նկատմամբ դատավճիռը Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սամվել Կարապետյանը: Ինչպես փոխանցում է «Ա1+»-ը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանը երեկ հրապարակել է նախագահի ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ թիվ 22/18 ընտրատարածքի վստահված անձ Սիմոն Ամիրխանյանի, թիվ 22/21 ընտրատարածքի վստահված անձ Սամվել Կարապետյանի եւ նույն ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՊԱՇՏՊԱՆ ԵՆ ԲՈԼՈՐԸ

Այդպես է կարծում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Այսօրվա Հայաստանում չկա մարդկանց որեւէ խումբ՝ իշխանությամբ օժտվածներից սկսած, մինչեւ ամենավերջին մարդը, ով անգամ որեւէ քաղաքական հայացք չունի կամ որեւէ կերպ, որեւէ քաղաքական գործողության մասնակից չի եղել, որոնց իրավունքները պաշտպանված լինեն: Արդեն երկու ամսից ավելի է, ինչ կամայականության այս տեղապտույտում բոլորը զոհ են»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ կարծիք հայտնեց

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ

ՀՀ վարչապետի նշանակման որոշ «մութ» կետեր երեկ բացահայտեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ակնհայտորեն խորհրդարանական ճեպազրույցի էր եկել «սենսացիոն» բացահայտում անելու, եւ դա նրան հաջողվեց, եւ երբ այդ «բացահայտումից» հետո հարց հնչեց՝ այլ հարցեր կա՞ն՝ լրագրողները տեղից արձագանքեցին՝ էլ ի՞նչ հարց: Իսկ Ռաֆիկ Պետրոսյանի բացահայտումը վերաբերում էր Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Նախորդ օրը երեկոյան, 20.00-20.30-ի սահմաններում, «Կոզիրոկ» սրճարանում ոստիկանները Կենտրոնի ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին: Մեր տեղեկություններով, նա առանձնակի ակտիվությամբ չի մասնակցել Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքներին: Lragir.am-ի մատուցմամբ՝ ըստ նրա մտերիմների, Շանթ Հարությունյանը մարտի 1-ի երեկոյան կրակոցների ժամանակ գնացել է Ֆրանսիայի դեսպանատան մոտ եւ իր ելույթով փորձել է փարատել մարդկանց խուճապն

ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԸ

Այսինքն թե՝ գնացողը եւ եկողը: Գնացողը իր հետ տանում է այն, ինչ անձնական էր, եւ երկրին թողնելով հիմնականը, ինչը որ երկրինն էր, ինչը որ ինքն էր արել երկրի համար՝ իր կառավարման ժամանակներում: Իսկ ժամանակը, ինչպես վաղ գարնանային ձյուն, իր հետ տանում է մեր կյանքի օրերը, ծաղկած ծիրանի ծառի ծաղիկները՝ թողնելով հասնող ծիրանը մեզ: Ինչ գեղեցիկ

ԻՐԱՎԱԿԱՆ «ԲԵՍՊՐԵԴԵԼԻ» ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

«Գրում է Ձեզ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ, 85-ամյա Արտաշես Աբրահամյանը: Իմ որդուն՝ Լեւոն Աբրահամյանին, որը Աֆղանստանի պատերազմի մասնակից է, ԱԱԾ փոխգնդապետ եւ կյանքը չի խնայել մեր պետության համար, մեկ մարդու («Բիլլ» մականունով) ցուցմունքով 2003 թ. ձերբակալել են՝ իբր Ձեր՝ այն ժամանակ դեռ պաշտպանության նախարարի հանդեպ մահափորձ նախապատրաստելու համար: Լեւոնին ազատազրկեցին 6 (վեց) տարով (ՀՀ Քրօրի

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Սյուզի Կենտիկյանը մարզվում է Մոսկվայում WBA-ի եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Մոսկվայում, որը շարունակվելու է մինչեւ ապրիլի վերջ: Նա նախապատրաստվում է մայիսի 10-ին Գերմանիայի Հալլ քաղաքում կայանալիք իր գոտիների պաշտպանությանը: Այս անգամ Սյուզիի մրցակիցը լինելու է ամերիկուհի Մերի Օրտեգան: «Ես գիտեմ, թե ինչպես է կարողանում մենամարտել Օրտեգան,-

«Ո՛չ սուրբ են, ո՛չ էլ մուրացկան»

Իր բողոքավոր աշխատողների մասին հայտարարում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենը: Օրերս Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի (ծննդատան) որոշ աշխատակիցներ, դիմելով «Առավոտին», բողոքեցին իրենց հիմնարկի հետ կապված մի շարք հարցերից, մասնավորապես՝ բուժքույրերի եւ հավաքարարների աշխատավարձերից: Նրանց հավաստիացմամբ, բուժքույրերն ամսական ստանում են 12000-17000, իսկ հավաքարարները՝ 18000-20000 դրամ աշխատավարձ: Կենտրոնի աշխատողների խոսքերով, մեկ հերթապահությունն արժե

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031