Օրվա լրահոսը
Երկրապահները սպառնում են հացադուլ հայտարարել ընտանիքներով
Երեկ Շիրակի մարզի թվով 62 ազատամարտիկներ հանդես եկան «իշխանություններին խելքի գալու, իրենց հանգիստ թողնելու ու բանտարկված ընկերներին ազատ արձակելու» պահանջով: «Երկրապահ կամավորական միությունը» երբեք քաղաքական կառույց չի եղել, ազատամարտիկը երբեք ու երբեք իշխանամետ չի եղել, եղել է պետականամետ, մենք չենք կարող անմասն մնալ ժողովրդի ունեցած արդարացի պահանջներին, մենք կազմում ենք մեր ժողովրդի մի մասը, ուստիեւ
ՍՊԻՏԱԿՈՒՄ «ԴԱԲՐՈՅԻ» ԽՆԴԻՐ ՉԿԱ
Քաղաքապետի ընտրությունը մոտենում է Մայիսի 4-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կկայանան համայնքապետի ընտրություններ: Ըստ թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ֆրունզ Լամբարյանի, առաջադրվել եւ գրանցվել է 7 թեկնածու, ինչը բավականին մեծ թիվ է մոտավորապես 15 000 բնակիչ ունեցող համայնքի համար: Ըստ ՏԸՀ նախագահի տվյալների, վերջին նախագահական ընտրություններին 11 հազար 700 ընտրողից մասնակցել է 7400-ը: Ակնկալվում
«Վերջ կտամ զոռբայությանն ու լկտիությանը»
Խստանում է նոր վարչապետը «Ես հետեւելու եմ, որ նախարարներն անշեղորեն կատարեն իրենց պարտականությունները, այլապես հրապարակային ձեւով գնահատական կտրվի նրանց գործունեությանը»,- երեկ կազմակերպված «Բանկային եւ ֆինանսական ոլորտի աշխատանքի տոնավաճառի» ժամանակ ի պատասխան լրագրողների հարցին, թե անկուսակցական վարչապետն ինչպե՞ս է ղեկավարելու մեր կուսակցական նախարարներին՝ այսպես պատասխանեց ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նաեւ հայտարարեց, որ առայժմ կուսակցական
«ՋՐԱԳԾԵՐԸ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՆ «ՋԻՊԵՐՈՎ» ՄԱՐԴԻԿ»
Ասում են վարդաշենցիները, իսկ Էրեբունու թաղապետարանը համոզում է, որ խողովակները չեն թալանվում՝ փոխվում են: Արդեն մի քանի օր է՝ Էրեբունի համայնքի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի ջրատար խողովակները՝ շուրջ 300 մետր, տարվում են անհայտ ուղղությամբ: Այս երեւույթը մեծ անհանգստություն է պատճառել թաղամասի բնակիչներին, որոնք մտավախություն ունեն, որ ջրագծերի զանգվածային թալան է տեղի ունենում: Վարդաշենի մի խումբ
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Քանի որ արդեն ակնհայտ է, որ Անդրանիկ Մանուկյանն այլեւս տրանսպորտի եւ կապի նախարար չի լինելու, կարող եմ «հանգիստ խղճով» գրել նրա կատարած աշխատանքի մասին՝ չվախենալով իշխանավորին փառաբանելու մեղադրանքից: Բոլոր տեսակի բացասական գնահատականները, ասեկոսեները, լուրերը եւ այլն մնալու են օդի մեջ կամ, լավագույն դեպքում՝ թղթի վրա, իսկ այս տարիներին կառուցած հանրապետական նշանակության ճանապարհները գոյություն ունեն իրականության
Մամեդով. «Հանդիպումից դեռ չենք հրաժարվում»
Ադրբեջանն առայժմ չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացից եւ պատրաստ է նախագահների հանդիպմանը: Ինչպես փոխանցում է «Արմինֆոն», ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, «եթե որոշակի հարցեր ծագեն, կամ՝ եթե պահանջվի քննարկումներ անցկացնել որեւէ խնդրի շուրջ», Ադրբեջանի նախագահը, անկասկած, չի հրաժարվի
«Նույն մատնիչներն են եւ նույն սրիկաները»
Զուգահեռ անցկացնելով 37 թվի հետ՝ այդպես մեկնաբանեց իր նկատմամբ դատավճիռը Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սամվել Կարապետյանը: Ինչպես փոխանցում է «Ա1+»-ը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանը երեկ հրապարակել է նախագահի ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ թիվ 22/18 ընտրատարածքի վստահված անձ Սիմոն Ամիրխանյանի, թիվ 22/21 ընտրատարածքի վստահված անձ Սամվել Կարապետյանի եւ նույն ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՊԱՇՏՊԱՆ ԵՆ ԲՈԼՈՐԸ
Այդպես է կարծում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Այսօրվա Հայաստանում չկա մարդկանց որեւէ խումբ՝ իշխանությամբ օժտվածներից սկսած, մինչեւ ամենավերջին մարդը, ով անգամ որեւէ քաղաքական հայացք չունի կամ որեւէ կերպ, որեւէ քաղաքական գործողության մասնակից չի եղել, որոնց իրավունքները պաշտպանված լինեն: Արդեն երկու ամսից ավելի է, ինչ կամայականության այս տեղապտույտում բոլորը զոհ են»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ կարծիք հայտնեց
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՀՀ վարչապետի նշանակման որոշ «մութ» կետեր երեկ բացահայտեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ակնհայտորեն խորհրդարանական ճեպազրույցի էր եկել «սենսացիոն» բացահայտում անելու, եւ դա նրան հաջողվեց, եւ երբ այդ «բացահայտումից» հետո հարց հնչեց՝ այլ հարցեր կա՞ն՝ լրագրողները տեղից արձագանքեցին՝ էլ ի՞նչ հարց: Իսկ Ռաֆիկ Պետրոսյանի բացահայտումը վերաբերում էր Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Նախորդ օրը երեկոյան, 20.00-20.30-ի սահմաններում, «Կոզիրոկ» սրճարանում ոստիկանները Կենտրոնի ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին: Մեր տեղեկություններով, նա առանձնակի ակտիվությամբ չի մասնակցել Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքներին: Lragir.am-ի մատուցմամբ՝ ըստ նրա մտերիմների, Շանթ Հարությունյանը մարտի 1-ի երեկոյան կրակոցների ժամանակ գնացել է Ֆրանսիայի դեսպանատան մոտ եւ իր ելույթով փորձել է փարատել մարդկանց խուճապն
ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԸ
Այսինքն թե՝ գնացողը եւ եկողը: Գնացողը իր հետ տանում է այն, ինչ անձնական էր, եւ երկրին թողնելով հիմնականը, ինչը որ երկրինն էր, ինչը որ ինքն էր արել երկրի համար՝ իր կառավարման ժամանակներում: Իսկ ժամանակը, ինչպես վաղ գարնանային ձյուն, իր հետ տանում է մեր կյանքի օրերը, ծաղկած ծիրանի ծառի ծաղիկները՝ թողնելով հասնող ծիրանը մեզ: Ինչ գեղեցիկ
ԻՐԱՎԱԿԱՆ «ԲԵՍՊՐԵԴԵԼԻ» ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
«Գրում է Ձեզ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ, 85-ամյա Արտաշես Աբրահամյանը: Իմ որդուն՝ Լեւոն Աբրահամյանին, որը Աֆղանստանի պատերազմի մասնակից է, ԱԱԾ փոխգնդապետ եւ կյանքը չի խնայել մեր պետության համար, մեկ մարդու («Բիլլ» մականունով) ցուցմունքով 2003 թ. ձերբակալել են՝ իբր Ձեր՝ այն ժամանակ դեռ պաշտպանության նախարարի հանդեպ մահափորձ նախապատրաստելու համար: Լեւոնին ազատազրկեցին 6 (վեց) տարով (ՀՀ Քրօրի
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Սյուզի Կենտիկյանը մարզվում է Մոսկվայում WBA-ի եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Մոսկվայում, որը շարունակվելու է մինչեւ ապրիլի վերջ: Նա նախապատրաստվում է մայիսի 10-ին Գերմանիայի Հալլ քաղաքում կայանալիք իր գոտիների պաշտպանությանը: Այս անգամ Սյուզիի մրցակիցը լինելու է ամերիկուհի Մերի Օրտեգան: «Ես գիտեմ, թե ինչպես է կարողանում մենամարտել Օրտեգան,-
«Ո՛չ սուրբ են, ո՛չ էլ մուրացկան»
Իր բողոքավոր աշխատողների մասին հայտարարում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենը: Օրերս Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի (ծննդատան) որոշ աշխատակիցներ, դիմելով «Առավոտին», բողոքեցին իրենց հիմնարկի հետ կապված մի շարք հարցերից, մասնավորապես՝ բուժքույրերի եւ հավաքարարների աշխատավարձերից: Նրանց հավաստիացմամբ, բուժքույրերն ամսական ստանում են 12000-17000, իսկ հավաքարարները՝ 18000-20000 դրամ աշխատավարձ: Կենտրոնի աշխատողների խոսքերով, մեկ հերթապահությունն արժե
ԶԳՈՒՇԱՑԵՔ ՍԱԴՐԱՆՔԻՑ
Գիտնականները պատասխանում են գիտնականին «Առավոտ» օրաթերթի մարտի 29-ի համարում տպագրվել է անցյալ դարի 90-ականների սկզբներին Հայաստանում գիտությանը անդառնալի վնաս հասցրած «վայ-բարեփոխիչներից» մեկի՝ Հարություն Կարապետյանի հերթական «գլուխգործոցը»: Այս անգամ նրա հայացքը կանգ է առել «Հայաստանի բնական հումքից նոր հատկություններով օժտված նյութերի ստացում» պետական նպատակային ծրագիրը իրականացնող գիտնականների խմբի վրա: Հոդվածագրի թիրախը հանդիսացած նպատակային ծրագիրը 2004թ. հանրապետության
Ճգնաժամը շարունակվում է
Ստեփան Սաֆարյանի մեկնաբանությունները «Փետրվարի 19-ից եւ մարտի 1-ից հետո երկրում սկսած ճգնաժամը դեռ իր հանգուցալուծումը չի ստացել»,- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը եւ թվարկեց այդ իրավիճակից դուրս գալու որոշ լուծումներ. «Նախ պիտի հասկանալ, թե ով ինչ պատասխանատվության չափ եւ բաժին ունի: Կասկածից վեր է, որ երկրի պատասխանատվություն ստանձնած ուժերը
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՈՒ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԱԼԻԿՈՒՄ
Համազգային սուգը այսպիսի բողոքով նշվեց 7 տարվա ազատազրկման դատապարտված, քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի ծննդավայրում: Շիրակի մարզի Հյուսիսային քրեական դատարան էր ներկայացել քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի 80-ամյա մայրը: Նա եկել էր նորընտիր «թագավորին» փոխանցելու, որ անգամ հեքիաթներում առանց ժողովրդի թագավոր չի լինում: Դատական նիստի մասնակիցները դատապարտում էին «եկեղեցական ու քաղաքական իշխանությունների» կազմակերպած խնջույքներն ու զորահանդեսները: «Ժամանա՞կ եք գտել,
Չեն ուզում որդնած ջուր խմել
«Հայջրմուղկոյուղու» բաժանորդները պատրաստ են ավելի շատ վճարել, բայց «Երեւան ջրի» ջուրը խմել: Օրերս «Երեւան ջուր» ընկերությունը հայտարարել էր, որ իրենցից ապօրինի ջրախողովակներով ջուր են գողանում: Ընկերության տնօրեն Սերժ Պոպոֆֆը խոստացել էր լրագրողներին մեկ առ մեկ ցույց տալ ապօրինի ջրագծերի տեղն ու ջրագողերին էլ հրապարակավ խայտառակ անել: Երեկ այդ նպատակով «Երեւան ջուրն» այց էր կազմակերպել Արարատի
ՈՒՆԵՆՔ ՄԱՐՏՈՒՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պատգամավորները առաջարկում են կոշտացնել դիրքորոշումը Ղարաբաղի հարցում Խորհրդարանը երեկ քննարկեց ԱԺ նախագահի՝ օրեր առաջ շրջանառության մեջ դրած հայտարարությունը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, որին մեր թերթն անդրադարձել է («Առավոտ», 09.04.2008): Երեկ ամբողջ օրվա ընթացքում օրենսդիրները միայն այս հարցն էին քննարկում, եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը բառացիորեն չիջավ խորհրդարանի ամբիոնից: Հարցեր տալու համար հերթագրվել էր մոտ երկու տասնյակ
ՏԱՐԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 7-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում արդեն 15-րդ օրը հացադուլի նստած հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի բողոքի ակցիային էին միացել նաեւ «Սասուն» ջոկատից Էդիկ եւ Նորիկ Սարգսյանները, Կամո Թորոսյանը, Գեղամ Աբրահամյանը, Գագիկ Մաթեւոսյանը եւ էլի մի քանի ազատամարտիկներ: Վերջիններս Վանատուր թաղամասի եկեղեցու հարեւանությամբ տեղադրել էին իրենց վրանը, որտեղ էլ պետք է գիշերեին: Սակայն ինչպես մեզ պատմեց
«ՊԱՏԱՆԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ»
Ի հակակշիռ պնդումների, թե Հայաստանում այժմ 100-ից ավելի քաղբանտարկյալ կա՝ իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե կալանավորված են բացառապես որոշակի քրեական հանցանքներ թույլ տված անձինք: Նման հավաստիացումները քննության չեն դիմանում, եթե հաշվի առնենք, որ քաղաքական հետապնդումների են ենթարկվում գերազանցապես Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավում ընդգրկված անձինք: Եվ այն, որ որեւէ արարք գործած լինելը բանտում հայտնվելու համար բնավ պարտադիր
«Եվ փարոս՝ խավարի միջին…»
Այսպես է բնութագրում ժողովրդին Դավիթ Հակոբյանը՝ հղում անելով Ֆիրդուսուն «Երբ քաղաքական գործընթացներում բանը հասնում է մահակին, որպես օրենք՝ քաղաքական մուսաները լռում են»,- այսպես պատասխանեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հարցին՝ թե արդյո՞ք վերջին շրջանի իր պասիվությունը պայմանավորված է հիասթափությամբ: Հիշեցնենք, որ ողջ ընտրական փուլում մեր զրուցակիցը սատարում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մարտի
ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԵՐԿՐԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Պատգամավորներն ասում են՝ պրոֆեսիոնալ, զուսպ եւ բանիմաց Կենտրոնական բանկի արդեն նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը դարձավ Հայաստանի 12-րդ վարչապետը: Որքան շիկացած էին կրքերը վարչապետի աթոռի համար մղվող ընդհատակյա մարտերում, այնքան, զարմանալիորեն, քաղաքական ուժերը հանգիստ ընդունեցին պարոն Սարգսյանի նշանակման փաստը: Երեկ մենք փորձեցինք ավելի հստակեցնել հատկապես ընդդիմադիր եւ կիսաընդդիմադիր խորհրդարանական քաղաքական ուժերի դիրքորոշումը երկրի նոր վարչապետի կապակցությամբ:
ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Նրա փաստաբանները շարադրել են այն օրինախախտումները, որոնք թույլ են տրվել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ հետապնդումների ընթացքում: Գագիկ Ջհանգիրյանը երեկ տարածել է հետեւյալ հայտարարությունը. «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվող հայտնի քրեական գործի շրջանակներում իմ եւ եղբորս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը իրավաբանության հետ որեւէ առնչություն չունի եւ ինքնաբերաբար կրում է քաղաքական բնույթ: Համաժողովրդական շարժման ընթացքում որպես Հայաստանի ապագայով
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԱՎ ՀԱՋԻ ՄՈՒՐԱՏԻ ՊԵՍ»
«Մարտիմեկյան արյունոտ շաբաթը վերջնականապես շեփորահարեց՝ ազդարարելով երրորդ բուրժուական հանրապետության վախճանը եւ նոր Հայաստանի չորրորդ Հանրապետության ծննդյան երկունքը: Ժողովրդավարությունը Հայաստանի երրորդ Հանրապետությունում ընկավ կտրուկ, միանգամից, հնձած գառան նման, ինչպես Լեւ Տոլստոյի Հաջի Մուրատը: 20 տարի շարունակ Հայաստանն արյունոտ շահատակությունների թատերաբեմ դարձրած վայ-ժողովրդավարները եւ վայ-բարեփոխիչները կչքանան պատմության ասպարեզից այնպես, ինչպես լուսատտիկն արշալույսին»,- համոզված է մարքսիստ Դավիթ Հակոբյանը:
ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ. 9-Ը ԱՊՐԻԼԻ
Երեկ առավոտից Մյասնիկյանի արձանի մոտ տեղակայվել էին ոստիկանական բազմաթիվ մեքենաներ: Այս ամենը լուսանկարող Գագիկ Շամշյանից ՀՀ ոստիկանության ծառայության վարչության պետի տեղակալ Գագիկ Մազմանյանը փորձեց վերցնել լուսանկարչական սարքը: Սեւ դրոշով այստեղ կանգնած Նոր Հաճնից Փառանձեմ մայրիկին, որն ասաց՝ «Քառասունքի եմ եկել», Արաբկիրի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրահանգեց. «Գերեզմա՛ն գնացեք»: Սակայն հենց Մյասնիկյանի արձանի մոտ էր եկել մարտի
Թուրքիայի քեմալական վերնախավն անցնում է հակահարձակման
Իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիության մասին խոսելը դեռ վաղ է Այս տարվա մարտի 14-ին Թուրքիայի վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչինկայան դիմեց Սահմանադրական դատարան՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գործունեությունն արգելելու, իսկ նրա 71 անդամներին, ներառյալ երկրի նախագահ Աբդուլահ Գյուլին եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հնգամյա ժամկետով քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հայցով: Հիմնական պատճառն ԱԶԿ-ի
«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՉԷ»
Կարծում է բանաստեղծ, դրամատուրգ Վահան Վարդանյանը Թատերական գործիչների միության վերջերս կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխությունից հետո չեն լռում խոսակցություններն այն մասին, որ «Տարվա լավագույն պիես» անվանակարգում այդպես էլ հաղթող չեղավ: Ներկայացված էին Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունին», Արմեն Սանթրոսյանի «Դալար շիվերը» եւ Երվանդ Մանարյանի «Էլի էն Հուռին» պիեսները: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, օրինակ, Կ. Խոդիկյանի պիեսի օգտին ձայն էր
Հին ընկերները հետապնդվում են
Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության գլխավոր մասնագետ, քաղծառայող Անդրանիկ Գեւորգյանին սպառնում են աշխատանքից ազատել իր հին՝ ՀՀՇ-ական ընկերների հետ կապ ունենալու եւ ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու համար: Այս մասին օրերս «Առավոտին» բողոքով դիմել էին Անդրանիկ Գեւորգյանի ընկերները՝ ՀՀՇ Գյումրու տարածքային կառույցի անդամները, տեղեկացնելով, որ արդեն մի քանի ամիս է՝ Շիրակի մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ՝