Օրվա լրահոսը
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԲՈԼՈՐԻՆ Է ՁԵՌՆՏՈՒ
Վերջերս լույս տեսավ մի թերթ, որը վաղուց՝ գրեթե մեկ տասնամյակ, անհետացել էր ասպարեզից Խոսքն «Անդրադարձ» շաբաթաթերթի մասին է: Ընթերցող հասարակայնությունը, երեւի, հիշում է, որ 90-ականների սկզբին «Անդրադարձը» բավական հետաքրքիր թերթ էր, համենայնդեպս, իր ժամանակի համար: Այսօր, իհարկե, ժամանակներն այլ են, փոխվել են նաեւ ընթերցողները: Ողջունելով թերթի վերադարձը՝ փորձեցինք պարզել, թե ի՞նչ խնդիրների է անդրադառնալու թերթը,
Մի ինքնաբացարկի պատմություն
41 ընտրատարածքում դեմ դիմաց մնացին «Պիվի Հակոբը» եւ գլխավոր մարքսիստը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ ինքնաբացարկ ներկայացրեց թիվ 41 ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ն առաջադրել էր իր թեկնածությունը՝ պատասխանեց. «Պատճառը քաղաքական է: Մրցակից թեկնածուն՝ Հակոբ Հակոբյանը («Երեւան-գարեջուր» ընկերության գլխավոր տնօրեն.- Ա. Ի.) դուրս եկավ «Օրինաց երկիր» կուսակցությունից եւ աջակցում է ՀՀԿ-ին: Իսկ ես
«2003 ԹԻՎ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»
«Գնալու ենք մինչեւ վերջ»,- երեկ խոստացավ ընդդիմադիր եռյակն իր համատեղ հանրահավաքում Երեկ Ազատություն հրապարակում տեղի ունեցավ համամասնական ընտրակարգով առաջիկա ընտրություններին մասնակցող երեք ընդդիմադիր ուժերի՝ «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների համատեղ հանրահավաքը, որին տարբեր հաշվարկներով մասնակցում էր 10-15 հազար մարդ: Հանրահավաքը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի նշան ուղիղ մեկ տարի առաջ վթարի ենթարկված Ա-320
ՎԵՐՋԻՆ ՀԱՐՑՈՒՄԸ
«Առավոտի» հետ համագործակցող «APR Group» սոցիոլոգիական խումբը ապրիլի 28-ից մայիսի 2-ը 663 երեւանցիների մեջ անց է կացրել հերթական հեռախոսային հարցումը՝ մասնավորապես, կուսակցությունների վարկանիշը պարզելու համար: Ըստ այդմ, հիշյալ ժամանակահատվածում ՀՀԿ-ին ձայն կտային հարցման մասնակիցների 18,07%-ը, ԲՀԿ-ին՝ 13,79%, ՀՅԴ-ին՝ 8,4%, ՕԵԿ-ին՝ 6,5%, «Ժառանգությանը»՝ 5,71%: 15,85%-ը հայտարարեց, որ իրենց ընտրությունը գաղտնիք է, իսկ 18,23%-ը դեռ չի կողմնորոշվել:
Մեքենաներ՝ չեմպիոններին
Ծանրամարտի Եվրոպայի թիմային չեմպիոն հայաստանցի ծանրորդների եւ նրանց մարզիչների մեծարումը Հայաստանում շարունակվում է: Երեկ նրանց ընդունեց հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երկրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց այն փառահեղ պահերի համար, որ նրանք իրենց հաղթանակներով պարգեւել են բոլորիս: Միաժամանակ նշվեց, որ հաղթանակի հետ մեկտեղ դեռեւս անելիքներ շատ կան՝ առջեւում օլիմպիական խաղերն են, իսկ սեպտեմբեր ամսին Թաիլանդում կայանալու է
Հսկաների դիմակայությունը սկսվում է
Վաղը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում մեկնարկում է շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի եւ աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի միջեւ մրցամարտը: Դրա նախապատրաստության, կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի հետ: – Ինչպե՞ս եւ ե՞րբ ծնվեց Արոնյան-Կրամնիկ մրցամարտը կազմակերպելու մտահղացումը: – ՖԻԴԵ-ն որոշում
Հանրայինի առաջին ֆիլմը՝ «Մի վախեցիր»
ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը երեկ հայտարարեց, որ մի ֆիլմ էլ կնկարահանեն քաղաքական գովազդների հաշվին: Երեկ «Արարատ» հյուրանոցում ասուլիս էր հրավիրվել Հանրային հեռուստատեսության «Երեւան» ստուդիայում վերջերս նկարահանված «Մի վախեցիր» գեղարվեստական հեռուստաֆիլմի առիթով, որը հանրայինի եթերում կլինի մայիսի 4-ից: Ֆիլմի նկարահանման աշխատանքների ավարտի մասին լրագրողներին պատմեց Հանրային հեռուստառադիոխորհրդի (ՀՀՌԽ) նախագահ Ալեքսան Հարությունյանը: 260 րոպեանոց եւ 5 մասից
ՀԱՅՐԵՆԻՔՍ, ԸՆՏԱՆԻՔՍ,ԸՆԿԵՐՆԵՐՍ
Մարդուն ճանաչելու եւ լուրջ գործ վստահելու համար պետք է կարողանաս ճիշտ գնահատել նրա հարաբերությունները շրջապատի հետ եւ նրա արժեքային համակարգը, ինչն էլ կարող է երաշխիք հանդիսանալ, թե նա ինչպես կկատարի իր պարտականությունները, ինչպես կօգտվի իր իրավունքներից եւ ինչպես կմոտենա իրեն վստահված գործին: Թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական կարգով ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Հրանտ Մադաթյանին ճանաչողները նրան
Խուժան են եւ՝ վերջ
«Ա1+»-ի փոխանցմամբ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ իշխանություններին կոչել է «խուժան» Պատճառն այն էր, որ Սիսիանում քիչ էր մնացել տապալվեր ՀԺԿ-ականների՝ նախօրոք հայտարարված հանդիպումը ընտրողների հետ: Հանդիպումը նախատեսված էր քաղաքի «Որոտան» կինոթատրոնի մերձակա հրապարակում՝ ժամը 15-ին: Երբ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը եւ մյուսները ժամանել են
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻ ԿՆՈՋԸ ԾԵԾԵԼ ԵՆ
Արվեստանոցի տարածքի համար վիճեցին Աշխատավորների համերաշխության, ինչպես նաեւ դրան նախորդած տոնական օրերը Հանրապետական հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքում դիմավորեց քանդակագործ Վաչագան Տիգրանի Մանսուրյանի կինը՝ տիկին Կարինեն: «Առավոտը» ապրիլի 29-ին քանդակագործի արվեստանոցի տարածքի հետ կապված նկարահանումներ էր կատարել Կենտրոն համայնքի Կիլիկիա 1-ին փողոցի 23 տանը կից հողատարածքում: Այդ 206 քմ մակերեսով հողատարածքը 19 եւ ավելի տարիներ տնօրինել է
ՀՀԿ-ն՝ ընդդեմ ՀՅԴ-ի
Խաչիկյանը ՀՅԴ-ին խորհուրդ է տալիս անիրատեսական խոստումներ չտալ «Դուք արդեն ենթադրում եք, որ իշխանությունը ձե՞րն է լինելու»,- երեկ «Ուրբաթ» ակումբում նման հարց ուղղեց ՀՅԴ անդամ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը ՀՀԿ խորհրդի անդամ, Սոցիալական ապահովագրության հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանին: Սրան ի պատասխան՝ պրն Խաչիկյանն ասաց. «Բոլոր սոցիոլոգիական հարցումներով պարզվել է, որ առաջատարը մեր
«ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝ ՁԱՅՆԸ ՏՎԵՔ ՀՅԴ-ԻՆ»
Հրամայեց պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը Էջմիածնի մշակույթի պալատում հավաքվածները ակնհայտորեն ամեն ինչ գիտեին Դաշնակցության մասին, քանի որ մինչ հանդիպման սկիզբը մարդիկ երգում էին բոլոր դաշնակցական երգերը, որոնց ձայնագրությունները հնչում էին դահլիճում, իսկ երբ հերթը հասավ «Մեր հին ընկերը Դաշնակցությունն է» նախընտրական օրհներգին, դահլիճը կարծես «գժվեց»՝ դաշնակցական դրոշները եւ եռագույնները ուղղակի հեղեղել էին ամբողջ մթնոլորտը,
«Ախպերության» դեմ ելույթների համար
Մայիսի 1-ին թիվ 31 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, ՀԺԿ անդամ Լարիսա Փարեմուզյանը իր կողմնակիցների հետ բարձրախոսով հայտարարություն էր անում մայիսի 2-ին Գուգարք գյուղի բնակիչների հետ իր հանդիպման մասին: Այդ պահին Լարիսա Փարեմուզյանի մեքենայի առջեւը փակել է 08 ՕԼ 535 համարանիշով սեւ BMW-ն, որից դուրս են եկել 3 հարբած տղամարդ եւ պատգամավորության թեկնածուից պահանջել են գյուղ չմտնել
ԱՅՆ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ՝ ԻՆՉ ԱՄԵՆՔԴ
«Միավորված Աշխատանքային Կուսակցությունը միավորում է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ազատականության եւ ժողովրդավարության սկզբունքները համարում են Հայաստանի Հանրապետության զարգացման եւ հզորացման, ինչպես նաեւ բնակչության բարեկեցության բարձրացման հիմնական գրավականներ»: Վերոհիշյալն ուղղակի մեջբերում է Միավորված Աշխատանքային Կուսակցության ծրագրից, այն հիմնարար փաստաթղթից, որը ծնունդ է առել բոլոր այն մարդկանց սկզբունքներից, ովքեր այսօր կազմում են Միավորված Աշխատանքային Կուսակցությունը եւ
«Բրոնյա» պաշտոններ՝ թիվ 9-ում
Ընտրական հանձնաժողովում ղեկավարում են իշխանությունները Վաղուց արդեն հայտնի է, որ հայաստանյան ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքներն ու լցոնումները տեղի են ունենում հիմնականում ընտրական հանձնաժողովների ղեկավար անդամների թողտվությամբ կամ անմիջական մասնակցությամբ, ու պատահական չէր, որ ընդդիմության մի ներկայացուցիչ մեր ուշադրությունը հրավիրեց մասնավորապես Երեւանի Կենտրոն համայնքի ընտրատարածքներից մեկի՝ թիվ 9-ի տեղամասային հանձնաժողովների ձեւավորման վրա՝ ապացուցելու համար, որ առաջիկա ընտրություններն
«ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԷ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ»
Վստահ է Խոսրով Հարությունյանը «Տպավորությունը, թե հանրության ստվար հատվածը անտարբեր է քաղաքականության նկատմամբ, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը»,- ամփոփելով նախընտրական քարոզարշավի հիմնական փուլը՝ արձանագրում է թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընտրողների հետ թեկնածուի շփումները ցույց են տալիս, որ «ընտրողները բավականին լավ հետեւել են իրադարձությունների
ՈՒԺՆԵՐԸ ՊԱՏԵՑ ԽՐՏՎԻԼԱԿՆԵՐԻ ՎՐԱ
Երիտասարդ դաշնակցականները («Նիկոլ Աղբալյան» միությունը), հավատարիմ մնալով կուսակցության դարավոր ավանդույթներին, ապրում են տեսլականներով եւ, ըստ այդմ, ժամանակ առ ժամանակ հրապարակավ այրում են զանազան առարկաներ: Օրինակ, նրանք ամեն տարի ապրիլի 24-ին այրում են Թուրքիայի դրոշը՝ այսպիսով փոխհատուցելով թուրքերին իրական վնաս տալու անհնարինությունը: Իսկ երեկ նրանք Շառլ Ազնավուրի հրապարակում այրեցին կոռուպցիայի խրտվիլակը. շուրջ 9 տարի իշխանության մեջ
ՄԻԱԿ-ն ու ՕԵԿ-ը բանավիճեցին
Երեկ «Հայելի» ակումբում իրենց քաղաքական դիրքորոշումները ներկայացրին Միացյալ ազատական կուսակցության (ՄԻԱԿ) գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանն ու ՕԵԿ երիտասարդական թեւի նախագահ Սամվել Ֆարմանյանը: «Մենք երիտասարդական կուսակցություն չենք: Հատուկ մղում էլ չկա, որ հենց երիտասարդները լինեն մեր կուսակցության անդամները, թեեւ նոր սերնդի, մտքի կարիք կա ոչ միայն քաղաքականության, այլեւ Հայաստանի հասարակական դաշտում: Շատ կուսակցություններ դեռ 1991-ից են
ԽՈՅ 21.03-20.04: Անձնական հարաբերությունները լրջանում են: Իսկ ձեր զուգընկերը կարող է դրան պատրաստ չլինել: ՑՈՒԼ 21.04-21.05: Տանը եղած խնդիրները շուտափույթ լուծում են պահանջում: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Անակնկալ զանգը կարող է խառնել բոլոր ծրագրերը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը հագեցած կլինի հաճելի իրադարձություններով: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Չարժե աշխատավայրում հեշտ լուծելի հարցերն արհեստականորեն բարդացնել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Զգոնությունը կօգնի, որպեսզի ֆինանսական ճգնաժամի
WBC-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐԵԼ
Բռնցքամարտի համաշխարհային միության (WBC) ղեկավարությունն առաջարկում է բռնցքամարտիկներին որակավորել ըստ վարպետության աստիճանի եւ պրոֆեսիոնալ ռինգում ունեցած նվաճումների: WBC-ի ղեկավար Խոսե Սուլեյմանը հայտարարում է, թե այդ նորարարությունը նպատակ ունի կանխել, այսպես կոչված, «միսմրցամարտերը», որոնցում մրցակիցներից մեկը կարգով զգալիորեն գերազանցում է մյուսին, մի բան, որը թույլի համար բաց թողած բազմաթիվ հարվածներ, ծանր նոկաուտներ եւ նոկդաուններ, հաճախ էլ
«Բարձր սարերը»՝ բարձր գնով
Օպերային երգիչ, տենոր Արտակ Կիրակոսյանը պատրաստ է Սարոյի հայտնի արիան երգել գալիք նախագահական քարոզարշավներում: Արտակ Կիրակոսյանի անունը 2004թ. հոլովվում էր մասնագետների եւ դասական երաժշտության երկրպագուների շրջանում: Երգիչն Ազգային օպերային թատրոնում է առաջին անգամ (2005թ.) բեմ բարձրացել՝ Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում կատարելով Սարոյի դերերգը, այնուհետեւ հանդես է եկել Էդ. Սադոյանի «Գրիգոր Լուսավորիչ» (Տրդատ արքա) եւ Տ.
ՌԴ ԵՎ ՀՀ «ՊԼՅՈՒՍՆԵՐՆ» ՈՒ «ՄԻՆՈՒՍՆԵՐԸ»
Իր հոբելյանի առիթով Հայաստան ժամանած Իոսիֆ Կոբզոնի մեկնաբանմամբ Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում հյուրընկալվել էր ՌԴ ժողովրդական արտիստ եւ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ երգչի այցելության նպատակը նրա ծննդյան 70-ամյակի առիթով սկսված համերգային շրջագայությունն է: Ի. Կոբզոնը նախ հայերեն բարեւեց լրագրողներին, այնուհետեւ շնորհավորեց բոլորին մայիսի 1-ի՝ Աշխատավորության տոնի կապակցությամբ, ասելով, որ
ՀԵՌԱԿԱ ԶՐՈՒՅՑ՝ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՀԵՏ
Ազգային անվտանգության ծառայությունը իր աշխատակցին «քցեց» «Ես երկրաշարժ ապրած մարդ եմ: Այդ ահավոր գեհենում բազմաթիվ հարազատներ եմ կորցրել: 1988-ին հետեւած տարիները շատերի համար առ այսօր կորստի ու նսեմացման տարիներ են: Ինչ-որ բան փոխելու համար, երբ առիթը ներկայացավ, որոշեցի համագործակցել Ազգային անվտանգության ծառայության հետ: Միամտաբար կարծում էի, թե իմ նպաստն եմ բերելու հայրենիքում թմրամոլության ու թրաֆիքինգի
Վերահսկողը «քնած» է
Կեղծարարներն էլ, առիթից օգտվելով, ապրանքանշանը կեղծում են եւ շուկան լցնում էժան ու անորակ սննդով: Լուսանկարում պատկերված այս երկու մարմելադների տուփերի վրա էլ փակցված է «Արեւելյան արտադրանքի կոմբինատի» լոգոն: Սակայն մեկի վրա կան այդ տիպի սննդամթերքի համար նախատեսված բոլոր մակնշումները՝ արտադրության եւ պիտանելիության ժամկետները, արտադրության վայրը, արտադրողի անունը եւ այլն, իսկ մյուսի վրա, բացի «Ա» տառով
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՑՆԵԼ
ՀՀԿ-ն մտադիր է առողջապահական ծառայությունները հասանելի դարձնել բոլորի համար Այս օրերին մի շարք կուսակցություններ իրենց նախընտրական ծրագրերը ներկայացնելիս հանրությանը խոստանում են ընտրվելու դեպքում առողջապահությունը դարձնել անվճար: Սա առողջապահության ոլորտի մասնագետներն անիրատեսական են համարում եւ բացառում են, որ բժշկության զարգացման նման արագ տեմպերի պարագայում հնարավոր կլինի միայն պետբյուջեի հաշվին մարդկանց բուժել: «Չի կարելի խոստանալ մի բան,
ՕԵԿ-Ը ՉԻ ՎՀԱՏՎՈՒՄ
ՕԵԿ-Ը ՉԻ ՎՀԱՏՎՈՒՄ Վերջին օրերին «Օրինաց երկրի» քարոզարշավային խիստ բազմամարդ հանդիպումներից կարելի է եզրակացնել, որ այս կուսակցության դեմ երկրի ղեկավարի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավարի կոչերը կարծես ունեցել են ճիշտ հակառակ ազդեցություն: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 27-ին ԵՊՀ-ում գաղտնալսման պատմությանն անդրադառնալով՝ ՕԵԿ շարքային անդամներին հորդորել էր. «Պետք է իրենք շատ լուրջ մտածեն, թե ում են
Արձանագրվել են խախտումներ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկանք է հրապարակել իրենց դիտարկման արդյունքների վերաբերյալ: Ներկայացնում ենք որոշ մանրամասներ Արթուր Սաքունցի ղեկավարությամբ գործող այդ գրասենյակի տեղեկանքից՝ թիվ 30 ընտրատարածքում արձանագրված խախտումների վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գրիգոր Լուսավորչի 39/1 հասցեի բնակիչների համար կազմակերպել է անվճար իրավաբանական խորհրդատվություն (արգելվում է «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 7-րդ կետով): ՀՅԴ պաստառները փողոցում բաժանել
«ՄԻ՛ ԵՂԵՔ ԳԻՏԱԿԻՑ ՍՏՐՈՒԿ»
Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքի ընտրողներին կոչ է անում պատգամավորության թեկնածու, «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ, ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչեր անելու մեղադրանքով մեկուսարանում գտնվող Վարդան Մալխասյանը: – Պարոն Մալխասյան, դուք հետեւո՞ւմ եք թիվ 14 ընտրատարածքում ընթացող նախընտրական պայքարին, որտեղ նաեւ դուք եք առաջադրված, եւ ո՞վ է կազմակերպում ձե՛ր քարոզարշավը: – Ճիշտն ասած, քարոզարշավը
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԵՂԵՐԸ «ԾԱԽՎԱԾ» ԵՆ
Նախկին ՀԺԿ-ականը աշխատել է հօգուտ իշխանությունների ՀԺԿ Դավիթաշենի տարածքային կառույցի անդամները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ «Արդարություն» դաշինքի կողմից հանձնաժողովի անդամ Արմեն Երանյանը վաղուց իրենցից խույս է տալիս, իրենց զանգերին չի պատասխանում: Գնացել են Արմեն Երանյանի տուն, վերջինիս կինը միշտ ասել է, թե Արմենը տանը չէ: ՀԺԿ-ականների ուզածն այն էր, որ համոզեն Արմեն Երանյանին՝ վերջապես
ՆԱ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ՄԻՍԹՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄՐՑՈՒՅԹԻ՞Ն
Թիվ 6 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՀԿ խորհրդի անդամ Հարություն Փամբուկյանի «Շարունակենք միասին» բուկլետում նշված է ամենայուրօրինակ փաստարկներից մեկը, թե ինչու է հարկավոր ձայն տալ հենց նրան: Այստեղ երիտասարդների անունից հայտարարություն է արված. «Ամեն ինչից բացի, մենք ընտրելու ենք Հարություն Փամբուկյանին, որովհետեւ նա ամենահմայիչ պատգամավորն է»: