Օրվա լրահոսը

Սաղաթելյանը վատառողջ է

Բայց նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ չեն տեղափոխում, որովհետեւ չի դիմել «Մարտի 1»-ի գործով անցած եւս մեկ քաղբանտարկյալի առողջական վիճակն անհանգստացնող է: Միայն երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «ապօրինի կերպով», իբր, «սառը զենք» պահելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտված Մուշեղ Սաղաթելյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Դրանց մասին Սաղաթելյանն ինքը չի

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿԵ՞Լ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Խորհրդարանականները բավականին ակտիվ էին բացառիկ միջազգային համաձայնագրի քննարկման ժամանակ Խորհրդարանում միջազգային պայմանագրերը կամ ՀՀ նախագահի կողմից ներկայացված համաձայնագրերը սովորաբար քննարկվում են ձեւականորեն, եւ կառավարության կողմից ներկայացվելուց հետո դրանք կարծես մեխանիկորեն քվեարկվում են եւ ընդունվում: Սակայն ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին օրը եւ նաեւ երեկ բացառիկ էին նրանով, որ 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ

ԳՈՐԴՈՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԱՎԵՐԱՑՆԵԼ

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ՝ Վաշինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։ Նա վերահաստատել է Միացյալ Նահանգների ավելի վաղ հրապարակած դիրքորոշումը՝ առ այն, որ «կողմերը պետք է առաջ շարժվեն արձանագրությունների վավերացման եւ դրանց կյանքի կոչման ուղով։ Մենք հավատացած

ՁԱԽՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՎԱՂ Է

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե արդյոք Թուրքիայի պաշտոնյաների վերջին հայտարարություններն ապացո՞ւյց են, որ հայ-թուրքական բանակցային գործընթացը ձախողվում է՝ ասաց. «Քաղաքականության մեջ լինում են անդառնալի եւ երկար գործընթացներ: Օրինակ, երբ որ մենք ասում ենք, թե Հայաստանը տանուլ է տվել, պարտվել ԼՂ գործընթացում՝ դա չի նշանակում, որ հենց վաղը պետք է վերադարձվեն ազատագրված

Կներգրավվեն ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքներում

Հայաստանի համալսարանների շրջանավարտների համար այս տարի նոր ծրագիր կմեկնարկի. նրանք հնարավորություն կունենան անմիջականորեն ծանոթանալ Եվրամիության քաղաքականությանն ու լավագույն փորձին: Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը եւ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան երեկ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

Թուրքիայի մոտեցումը, իրոք, փոխվել է

Խոստովանում է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիան աշխատում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարեւանների հետ՝ ստեղծելով նոր քաղաքականություն Հարավային Կովկասում՝ «զրո խնդիր հարեւանների հետ» կարգախոսով: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Աղբյուրը, վկայակոչելով Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի հաղորդագրությունը, փոխանցում է, որ Դավութօղլին հունվարի 29-ին, Լոնդոնի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտում,

«ՄԱՐՏԻ 1-Ի» ՈՐՈՇ ԽՆԴԻՐՆԵՐ ԴԵՌ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Հայտարարել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը երեկ տարածել է հաղորդագրություն՝ անցած շաբաթ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քննարկման մասին: Մտքերի փոխանակումից հետո համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն (ի դեպ, նա ներկա չի եղել հանձնաժողովի այդ նիստին) եզրակացրել են. «Հայաստանի իշխանությունները պետք է առանց հետագա ձգձգումների իրականացնեն 2008 թվականի մարտի

«ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՄԱՆՔ ԱՅՍՔԱՆ ԱՂՄԿՈՒՄ»

Ասում է ՕԵԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արծրունի Աղաջանյանը – Ձեր՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հիմնական անդամ դառնալը իրարանցում առաջացրեց պատվիրակության ներսում, ինչպե՞ս եք զգում այս իրավիճակում: – Ես պատվիրակության անդամ հիմա չեմ դարձել, այլ 2009-ի հունվար ամսից: Մինչեւ այս նստաշրջանը եղել եմ փոխարինող անդամ, այժմ` հիմնական: Նրանց, ովքեր մոռացել են ամբողջ պատմությունը, հիշեցնեմ,

ՔՐՔՐՎԱԾ ԲԱՌԵՐ

Արտաշատի ճանապարհին կոռուպցիայի դեմ «պայքարող» այս պաստառը արժանացել է նույն ճակատագրին, ինչ որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսակցությունները: Դատարկ բառերը, հաճախակի կրկնության հետեւանքով, մաշվել են, քրքրվել եւ շուռ եկել գլխիվայր:

Փետրվարի 2

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ակտիվ օր է: Ձեր բարձր տրամադրության շնորհիվ բոլոր գործերը արագ կկատարվեն: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեր անհամբեր բնավորությամբ առանց հոգնելու կհասցնեք անել նույնիսկ հաջորդ օրվա աշխատանքը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոյան ժամերն օրվա ամենահաճելին ու ամենաարդյունավետը կլինեն: Այցելեք մտերիմներին տեսության: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր ժամանակ կունենաք ոչ միայն լիցքաթափվելու, այլեւ զբաղվելու ձեր սիրած գործով: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)-

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՔԿԱԳ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿՑՈՒՀՈՒ ԲՈՂՈՔԸ

Վճռաբեկ դատարանը մերժել է Լոնդոնի Իսլինգթոն շրջանի ՔԿԱԳ մարմնի աշխատակցուհու բողոքը, ով, ելնելով քրիստոնեական համոզմունքներից, հրաժարվել է գրանցել միասեռականների քաղաքացիական ամուսնությունը: Լիլիան Լեյդիլը խոստովանել է, որ այդ պաշտոնում իր 16-ամյա աշխատանքի ընթացքում եղել են ծաղրանքի կամ աշխատանքից ազատման սպառնալիքի դեպքեր՝ միասեռական «ամուսնությունների» գրանցման մերժման համար: 2008թ. հուլիսին աշխատանքի հարցերով դատարանն անցել է Լ. Լեյդիլի կողմը:

ԲՐԱԶԻԼԱՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ՈՐՈՇԵԼ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՍՏՈՐ

«Համբուրգ» ակումբի կիսապաշտպան Զե Ռոբերտոն հայտարարել է, որ ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո ինքը կդառնա հոգեւորական: «Ես իմ մեջ մարդկանց օգնելու կոչում եմ զգում: Այն ամենը, ինչ տեղի է ունեցել իմ կյանքում, պատահական չէ: Աստված ինձ հնարավորություն է տվել»,- հայտարարել է բրազիլացի 35-ամյա սպորտսմենը՝ գերմանական “Bunte” ամսագրի հարցազրույցում: Նա շաբաթական մեկ անգամ այցելում է եկեղեցի եւ

ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՆ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՉ ԱՆՈՂ ՆՅՈՒԹԵՐ

Հունվարի 20-ին ԳԴՀ ոստիկանությունն անց է կացրել զանգվածային խուզարկություններ Գերմանիայի ամբողջ տարածքում: Առգրավվել են համակարգիչներ, տեղեկատվության կրիչներ եւ գրքեր: Ընդհանուր առմամբ՝ խուզարկություններն ընթացել են Բադեն-Վյուրտեմբերգի 30 տեղավայրերում, Բավարիայում, Բեռլինում, Հեսսենում, Ներքին Սաքսոնիայում, Հյուսիսային Ռեյնե-Վեստֆալիայում եւ Սաքսոնիայում: Իրավապահպան մարմինների ներկայացուցիչների վկայությամբ՝ առգրավված նյութերի հեղինակները կանանց նկատմամբ բռնությունների կոչ են արել: Ամենից առաջ խոսքը Սաուդյան Արաբիայում հայտնված

ՎԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԻԱՆՁՆՈՒՀԻՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՀԱԳՈՒՍՏ ՉԻ ԼԻՆԻ

Քրիստոնյաների բազմաթիվ բողոքներից հետո “Penny-Markt” սուպերմարքեթների ցանցը վաճառքից հանել է երկրում կայանալիք դիմակահանդեսային «Ֆաշինգ» տոնի համար կարված կոստյումները, որոնք պատկերում են վանական՝ խաչով եւ միանձնուհի՝ գուլպաների կապիչներով: Այդ մասին հայտնում է կաթոլիկ լուրերի գերմանական կայքէջը: Ստանալով տասնյակ գրավոր բողոքներ այն մասին, որ նման հագուստները վիրավորում են հավատացյալների կրոնական զգացմունքները, խայտառակում եւ արհամարհանք են առաջացնում կաթոլիկ

ԱՎԵՏԻՔՆ ՈՒ ԱՆԱՀԻՏԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ ԳԻԼԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ՝ ՄԱՐՏԻՆ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանն ավարտվեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 70-րդ եւ կանանց 65-րդ առաջնությունները: Տղաների պայքարում վաստակելով 7,5 միավոր՝ Հայաստանի 2009թ. չեմպիոն դարձավ երիտասարդ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը, իսկ աղջիկների մեջ 6,0 միավորով հավասարը չունեցավ Անահիտ Խառատյանը: Նորընծա չեմպիոններին հանձնվեցին նաեւ դրամական խոշոր պարգեւներ: Ինչպես առաջնության մեկնարկից առաջ տեղեկացրել էին շախմատի ֆեդերացիայում, այս երկու շախմատիստները 2010

ԲՈՍՅԱԿՈՒԹՅՈ՛ՒՆ, ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿՈ՛ՒՄ

Նման բառերով բնորոշվեց հայկական եթերի վիճակը Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում Օրերս Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվեց հայկական հեռուստաեթերի ներկա վիճակը, հեռարձակվող հաղորդումների բացասական ազդեցությունը: Մշակույթի ենթահանձնաժողովը ստացել էր նամակ՝ հայկական հեռուստաեթերով «բռնության մշակույթ» տարածելու եւ ազգային արժեհամակարգի դեմ ոտնձգություններ պարունակող հաղորդումների վերաբերյալ: Նամակի հեղինակներն են Հանրային խորհրդի

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ

Ինչպես եւ սպասվում էր, Ադրբեջանի ազգային հավաքականը չի ժամանելու Երեւան, որտեղ երկու շաբաթից մեկնարկելու է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Ադրբեջանական կողմն այդ մասին վաղուց էր հայտարարել: Բայց քանի որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանում էր հունվարի 30-ին, մեր ֆեդերացիան, որը նաեւ աշխարհի գավաթի մրցաշարի կազմակերպիչն ու անցկացնողն է, ձեռնպահ էր մնում խնդրո առարկա հարցին վերջնական

Գեղասահքը «սպանվել» է, իսկ հույսը դեռ ապրում է

Փետրվարի 12-ին Վանկուվերում մեկնարկող ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերի գեղասահքի մրցումներում Հայաստանը ներկայացուցիչ չունի: Ինչո՞ւ: Եվ դա այն դեպքում, երբ վերջին երեք խաղերին մշտապես մասնակցել ենք, անգամ ունեցել մինչեւ չորս մասնակից: Պատճառները շատ են ու խիստ մտահոգող: Չնայած մարզաձեւը հայտնվել է ծանրագույն վիճակում, գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը «Առավոտի» հետ հարցազրույցում ապագայի հանդեպ  լավատեսությունը չէր կորցրել

ՄԱՐԻԱՆ ԷԼ Է ՈՒԶՈՒՄ

Ազգությամբ ֆին երգչուհի Մարիա Կիրիզյանը (Վուտիլայնեն) ներկայացրել է իր «Little red riding hood» երգը՝ «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլին մասնակցելու նպատակով: Նա փետրվարի 14-ին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եվ բալետի պետական թատրոնում մասնակցելու է մրցույթի եզրափակիչ փուլին: Ի դեպ, առաջին անգամ է, որ «Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացնելու հնարավորություն է ընձեռվում այլազգի արվեստագետի: Ըստ www.esctoday.com

ԳԻԼԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ՝ ՄԱՐՏԻՆ

«Մեդիամաքսը» հայտարարում է մարտի 26-ին եւ 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Իէն Գիլանի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների տոմսերի վաճառքի մեկնարկի մասին: Տոմսերի արժեքն է 5 հազար դրամ (թատերահարթակ), 10 հազար դրամ (ամֆիթատրոն եւ պարտեր), 15 հազար դրամ (ամֆիթատրոն եւ պարտեր), 20 եւ 25 հազար դրամ (ամֆիթատրոն եւ պարտեր): Համերգների ողջ հասույթը ուղղվելու է

ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱՆ ԿԳԱ

Մարտի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված է բացառիկ համերգ՝ աշխարհահռչակ սերբ ռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցայի եւ The No Smoking Orchestra-ի մասնակցությամբ: Համերգի կազմակերպիչներն են «Ավանգարդ» ֆոլք ակումբը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը, տեղեկացնում է tert.am-ը: The No Smoking Orchestra-ն 80-ականների սկզբից Սարաեւոյում ձեւավորված եւ գործող հայտնի երաժշտական խմբի՝ Zabranjeno

«ՆԱ/ՆԵ»-Ն ԿԱՄՓՈՓՎԻ

Այսօր Երեւանի պետական տիկնիկային թատրոնում կկայանա հանդիպում լրատվամիջոցների հետ, որին կհաջորդի «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթի 2009թ. արդյունքների ամփոփումը եւ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Կարեւորելով լրատվամիջոցների դերը եւ նշանակությունը հասարակական կարծիքի եւ երեւույթների ձեւավորման գործում՝ Բրիտանական խորհուրդը՝ իր «Wo/men in Politics» ծրագրի շրջանակներում, եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը արդեն երկրորդ տարին է՝ անցկացնում են «Նա/Նե» ամենամյա լրագրողական

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Երիտասարդների օրհնության օրը Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցում առավոտյան մատուցվեց Սուրբ պատարագ: Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանից երիտասարդները մասնավոր օրհնություն ստացան: Ավելի ուշ Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում նրանք մասնակցեցին տոնական միջոցառման՝ ՀՀԿ Լոռու մարզային երիտասարդական կազմակերպության, Լոռու ուսանողական միության եւ Գուգարաց թեմի համատեղ նախաձեռնությամբ: Ներկա էին թեմի հոգեւոր դասը, մարզային եւ

Էժանագին երաժշտությամբ տեռոր

Ռոք երգիչն ու երգահանը՝ ներկայիս շոու-բիզնեսի ու երաժշտության մասին «Երաժշտական շուկան այսօր վտանգավոր անհոգություն առաջացնող երաժշտությամբ է լցված, անընդհատ քեֆ-ուրախություն է, այսինքն՝ այդ երաժշտությունը մարդուն դնում է այնպիսի տրամադրության մեջ, որ չի ստիպում սեփական հոգու մեջ նայել, մինչդեռ կյանքը միայն տաշի-տուշի չէ…»,- երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման մտահոգություն հայտնեց երգահան Էդգար Գյանջումյանը:

ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ՕՊԵՐԱՅԻՆ «ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ»

Կամ «Եվգենի Օնեգին»՝ ըստ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի եւ կինոբեմադրիչ Վիգեն Չալդրանյանի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը օպերային արվեստի մոլի երկրպագու է, ինչի մասին նա բազմիցս է հրապարակավ խոստովանել: Բնավ չհեռանալով իր ղեկավարած նվագախմբի սկզբունքներից՝ դիրիժորը դիմել է նաեւ համաշխարհային օպերային գրականության գլուխգործոցներին՝ համերգային կատարումներով ներկայացնելով «Աիդան», «Սեւիլյան սափրիչը»,

ԿԻՊՐՈՍԻ ԽԱՂԱՂ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԱ

Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Կիպրոս է այցելել՝ կղզու խաղաղ վերամիավորման շուրջ երկխոսությանն ու բանակցային գործընթացին նոր զարկ տալու առաքելությամբ: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, նա արդեն հանդիպում է ունեցել Կիպրոսի թուրքական մասի առաջնորդ Մեհմեդ Ալի Թալաթի հետ։ Նախատեսվում է, որ նա կհանդիպի նաեւ Կիպրոսի հունական հատվածի առաջնորդ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ: Ավելի ուշ սպասվում

ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏԺԵԼ Է ԻՐ ՍՊԱՆԵՐԻՆ

Իսրայելը հայտարարել է, որ կարգապահական պատիժներ է կիրառել իսրայելական բանակի երկու բարձրաստիճան սպաների նկատմամբ, որոնք անցյալ տարվա հունվարին Գազայի հատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ սպիտակ ֆոսֆոր էին կիրառել: BBC-ի մատուցմամբ, այդ մասին ասված է ՄԱԿ-ի հանձնարարությամբ հարավաֆրիկյան դատավոր Ռիչարդ Գոլդսթոունի (նկարում) պատրաստած եւ հրապարակած զեկույցի առնչությամբ՝ իսրայելական կողմի պատասխանում: Աղբյուրի մատուցմամբ, բացահայտված չեն ո՛չ

ԲԱՂԴԱԴՈՒՄ 41 ՇԻԱ ՈՒԽՏԱԳՆԱՑ Է ԶՈՀՎԵԼ

Երկուշաբթի օրը Բաղդադի ծայրամասում ամենաքիչը 41 շիա ուխտավոր է զոհվել եւ եւս 106-ը վիրավորվել է մահապարտ մի կնոջ կողմից պայթուցիկ սարքը գործողության մեջ դնելու արդյունքում: «Reuters»-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել են Իրաքի ՆԳ նախարարությունում: Պայթյունը տեղի է ունեցել Բաղդադից 80 կմ հարավ-արեւմուտք գտնվող եւ շիաների հոգեւոր կենտրոնը համարվող Կերբելու շրջանում՝ այն ժամանակ, երբ Արբանի տոնի

Մոսկվայի իշխանությունները ցրել են ընդդիմության ցույցը

Դեռ հունվարի 30-ին միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը՝ «Amnesty International»-ը, Մոսկվայի իշխանություններին կոչ էր արել արտոնել ընդդիմության՝ հունվարի 31-ին նշանակված ավանդական հանրահավաքը, հարգել ազատ խոսքի եւ խաղաղ հավաքների իրավունքն ու չխոչընդոտել հանրության նախաձեռնած ցույցը: Ավանդույթի համաձայն, ամեն ամիս այդ օրը ռուս իրավապաշտպաններն ու ընդդիմությունը փորձում են հանրահավաք անցկացնել՝ ի պաշտպանություն ՌԴ Սահմանադրության՝ հավաքների ազատությունը երաշխավորող 31-րդ

Սպիտակ տան սիրտը մահապատիժ է ուզում

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ, նախագահ Օբամայի մամլո քարտուղար Ռոբերտ Գիբսը հայտարարել է, որ 2001թ. սեպտեմբերի 11-ին ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվող Հալիդ Շեյխ Մոհամեդը (նկարում) կարող է մահապատժի ենթարկվել, եթե նրան առաջադրված մեղադրանքը դատարանում հաստատվի: BBC-ին, վկայակոչելով պաշտոնական աղբյուրը, փոխանցում է, թե կասկածյալը, որը խոստովանել է Նյու Յորքի եւ Վաշինգտոնի վրա կատարված հարձակումների կազմակերպմանն իր առնչությունը,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031