Օրվա լրահոսը
ԽՈՅ 21.03-20.04: Օրն արդյունավետ կլինի նրանց համար, ովքեր վստահ են իրենց ուժերին: ՑՈՒԼ 21.04-21.05: Հարմար օր է սիրո խոստովանության համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Կյանքն արմատապես փոխելու պահանջ կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հրապարակային ելույթները կբարձրացնեն ձեր հեղինակությունը: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Կիրքն ու սեքսի պահանջն այսօր կհասնի բարձրակետին: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Օրը հարմար է գրեթե ամեն տեսակ ակտիվ գործողության համար: ԿՇԵՌՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲԱՔՈՒ
Մայիսի 3-ին ՀԱՕԿ-ի, ՀՀ սպորտպետկոմի եւ Ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի պատվիրակությունը մեկնում է Թբիլիսի, այնտեղից՝ Բաքու, որտեղ ՄՕԿ-ի, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) պաշտոնական ներկայացուցիչների, Ադրբեջանի իշխանությունների եւ մարզական ղեկավարության հետ քննարկելու է սեպտեմբերի 17-23-ը Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ազգային հավաքականների մասնակցության հնարավորությունների հետ առնչվող խնդիրները: Կայանալիք այցի մանրամասների մասին «Առավոտը» զրուցեց պատվիրակության անդամ, ՀԱՕԿ-ի առաջին
«Ժառանգությունը» չի քարոզում
Կուսակցության ղեկավարն անցնում է հանրապետության գյուղերով եւ քաղաքներով՝ ժողովրդի ձեռքը սեղմելու համար: «Ժառանգություն» կուսակցության այցն Արարատի գյուղերն ու քաղաքները նման էր էքսկուրսիայի, ոչ թե նախընտրական քարոզարշավի: Կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մարզում շրջագայելու ամբողջ ընթացքում կանգնեցնում էր «Ժառանգության» «լոգոյով» ավտոբուսն ու բարեւում անցորդներին, առաջարկում էր նրանց նաեւ ուղեկցել: Գրեթե բոլոր վայրերում նրան օրհնում էին ու հաղթանակ
ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄՈՏԵՑՈՒՄ՝ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
Թատրոնների սակավաթիվ ներկայացումները «հակամշակութային» տնօրենների հաշվետվություններում «լրացվում» են շենքերի վարձավճարների հաշվին: Անընդհատ փոփոխվող նախարարները շարունակաբար խոստանում են մշակութային օրենքներ, սակայն, ի վերջո, այդ ամենը մնում է բարի ցանկությունների շրջանակում: Մշակույթի նախարարության անվճռականությունն ու Ազգային ժողովի անտարբերությունն իրենց ավերիչ գործն արդեն արել են, հատկապես մեծ հարված հասցնելով թատրոնին, առավելապես՝ մարզայիններին, որոնք անցնելով տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության
Ձեւական քննություն
Որոշ դպրոցների տարրական դասարաններում կանցկացվեն ստուգումներ՝ օտար լեզվից Հայաստանի հանրակրթական դպրոցների 3-րդ դասարանի աշակերտները հունիսի 2-ին կհանձնեն հայոց լեզվից (մայրենի), իսկ հունիսի 5-ին՝ մաթեմատիկայից ավարտական քննություններ, կամ, ինչպես ընդունված է ասել՝ կիրականացվի գիտելիքների ստուգման ավարտական գործընթաց: Շատ են ծնողների դժգոհությունները, թե դպրոցների տնօրինությունները որոշել են իրենց կամքով եւս մեկ քննություն նշանակել օտար լեզվից: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք
«ԴԱՇԻՆՔԻ» ՔԱՐՈԶԱՐՇԱՎ «ՊԱՌԱԴԸ»
Գյումրեցիները Սամվել Բաբայանին դիմավորեցին փուչիկներով, դրոշակներով ու զարդարված մեքենաներով Շաբաթ օրը Գյումրիի տեքստիլագործների ակումբում «Դաշինք» կուսակցության լիդերին տեսնելու էր եկել գրեթե ողջ քաղաքը եւ ոչ միայն այն պատճառով, որ վերջինս գյումրեցիների համար մեծ հետաքրքրություն ներկայացնող անձ է, այլեւ ժողովրդին անվճար ավտոբուսներ էին տրամադրել հանդիպման վայր հասնելու համար: Հիշեցնենք, որ Գյումրիում «Դաշինք» կուսակցության մեծամասնական ցուցակում առաջադրված
Գյումրիում ԺՈՒԿ-ին բոյկոտեցին
Կուսակցության անդամները գյումրեցիներից հույսները կտրեցին Շաբաթ օրը «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը քարոզարշավ էր կազմակերպել Գյումրի: Սովորաբար, անկախ նրանից՝ համակրո՞ւմ են տվյալ կուսակցությանը, թե՞ ոչ, շատ գյումրեցիներ ներկա են լինում քարոզարշավներին՝ հենց միայն նրա համար, որ իրենց վատ ապրելակերպից թեկնածուներին դժգոհեն: Սակայն այս ԺՈՒԿ-ին լսելու՝ անգամ բողոքավորներ չէին եկել: Հրապարակում լրագրողներին էլ հաշված՝ ընդամենը 15-20 մարդ էր
ՀՌԱՀ-Ը ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Քարոզարշավի անցած 3 շաբաթներում նրանք արձանագրել են ընդամենը մեկ խախտում Հեռուստաեթերի դիտարկմամբ զբաղվում են մի քանի կազմակերպություններ, որոնցից Երեւանի մամուլի ակումբն իր վերջին հաշվետվության մեջ «Ընտրական օրենսգրքի» 22 պրիմ հոդվածի պահպանման առումով խնդրահարույց էր դիտել «քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական ծառայող հանդիuացող եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչ անձանց այցելությունների եւ հանդիպումների, նախընտրական միջոցառումներին մասնակցության հեռուստառադիոլուսաբանումը:
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀՈՂԱԿՏՈՐԻ ՀԱՄԱՐ
Ապրիլի 26-ին Վանաձորում վիճաբանություն եւ արդյունքում նաեւ սպանություն էր տեղի ունեցել: Կատարված ողբերգությունը վանաձորցիները կապում էին ընտրությունների հետ՝ նշելով, թե սպանվածը թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վիկտոր Դալլաքյանի համախոհներից է եղել, իսկ նրան սպանող անձինք՝ Դալլաքյանի մրցակից թեկնածու Վահրամ Բաղդասարյանի թիմակիցները: «Առավոտի» ապրիլի 27-ի համարում մենք արդեն անդրադարձել ենք այդ միջադեպին՝ ներկայացնելով ե՛ւ Վ.
Թիրախն էլի «ավտարիտետ» էր
Ապրիլի 28-ին հերթական սպանությունն է արձանագրվել Շաբաթ օրը սպանվել է քրեական աշխարհում հայտնի եւս մի թաղային հեղինակություն, որի անունը դարձյալ կապվում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ եւ պատգամավորության թեկնածու Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» անվան հետ: Այսպես, ապրիլի 28-ին, ժ. 23:15-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին անհայտ անձի կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոմիտաս պողոտայի
«ՄԵՆՔ ՁԵԶ ԵՐԲԵՔ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԵՆՔ ԱՆԵԼՈՒ»
Դիլիջանցիներին ու վանաձորցիներին երեկ վստահեցրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Տղաս, Աստված քեզ ուղարկել է, որ մեր կողքին լինես ու մեր ձեռքը բռնած՝ մեզ տանես դեպի բարգավաճ Հայաստան». ահա այս խոսքերով երեկ Դիլիջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին դիմավորեց դիլիջանցի Պավլիկ պապը, որը «Բարգավաճ Հայաստանին» դիմավորող բազմահազարանոց ժողովրդին խնդրում էր իր համար ճանապարհ բացել, որպեսզի,
«ՉՎԱԽԵՆԱՔ ՀԱՍՏԱՎԻԶՆԵՐԻՑ ՈՒ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՑ»
«Իրականում նրանք վախկոտ են»,- էջմիածինցիներին համոզում էին «Իմպիչմենտի» ներկայացուցիչները Ապրիլի 28-ին ու 29-ին «Իմպիչմենտ» դաշինքը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մեկնել էր Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր: Շաբաթ օրն «Իմպիչմենտին» հյուրընկալեցին գեներալական քաղաքում՝ Էջմիածնում, որտեղ տիրող ակնհայտ վախի մթնոլորտից դատելով՝ այդ օրը քաղաքում «կազարմեննի պալաժենի էր»: Հենց այսպես բնութագրեց Էջմիածինը տեղի բնակիչներից մեկը, երբ նրան հարցրինք, թե
ՏԱՐԱԾՈՂՆԵՐԻ՞Ց Է ՍԱՍ-Ի ԱՐՏԱԿԸ
ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը ապրիլի 28-ին «Տեսակետ» ակումբում հայտարարել է, թե ինչ-որ անհայտ անձինք մարտի կեսերին իրեն են փոխանցել Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի զրույցի ձայնագրությունը, որն օրերս հայտնվեց մամուլում: Հրանտ Խաչատրյանը սղագրությունը տարածողների մասին նույնիսկ հավելյալ տեղեկություններ է հայտնել. «Ֆայլն ունի «properties» բաժին, որտեղ նշվում է ֆայլը բացելու ժամանակը եւ այն կազմակերպությունը, որտեղ գրանցված
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ տասնութերորդ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ ՌԵԿՈՐԴԸ՝ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Ես էսպես թռուցիկ նկարագրեցի իմ կյանքի հիսուներորդ մարտի քսանութը եւ հարկ չեմ համարում նկարագրել հաջորդ օրվա արարողությունը Վալոդի ու Ռոբի խանութում, որովհետեւ էս գրածս ու նաեւ հետագա գրելիքս վեպ է, իսկ վեպի օրենքներն, ըստ ամենայնի, պահանջում են, որ սյուժեն նորմալ եւ կանոնավոր զարգանա ու առաջանա,
Գարնանային նվեր՝ զեյթունցիներին
Մայիսի առաջին տասնօրյակում Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների համար կրկին կսկսի գործել Դավիթ Անհաղթի անվան վերանորոգված ու բարեկարգված պուրակը: Ցուրտ ու մութ տարիներին քանդվելով ու ավերվելով, այն երկար տարիներ համայնքի բնակիչներին զրկել էր իրենց սիրելի վայրում հանգիստն անցկացնելու հնարավորությունից: Համայնքի բնակիչները փորձել են տարբեր միջոցներ ձեռնարկել՝ այն վերանորոգելու համար, նույնիսկ դիմել էին լոսանջելեսաբնակ իրենց հայրենակիցներին՝ ֆինանսական աջակցության
«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ
Երեւանի Գլխավոր պողոտայում տեղակայված «Մալիբու» սրճարանի շրջակայքում գտնվող պուրակը երեկ լի էր «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներով: Այսպիսով, ընկերությունը մեկնարկեց Երեւանում եւ հանրապետության մարզերում իր նախաձեռնությամբ րականացվող մաքրման եւ բարեկարգման աշխատանքները: «ԱրմենՏելի աշխատակազմն իր պարտքը համարեց մասնակցել վերջերս մեկնարկած «Մաքուր կենտրոն» ակցիային, քանի որ մենք գրասենյակներ ու մասնաշենքեր ունենք Երեւանի յուրաքանչյուր համայնքում եւ Հայաստանի բոլոր մարզերում»,- ասաց
«Գազելով» բեռներ չես տեղափոխի»
Արդեն մեկ ամիս է՝ Սառնաղբյուր գյուղի բնակիչները չեն կարողանում իրենց կարտոֆիլն ու կաղամբը Գյումրիի շուկաներ տեղափոխել: Օրերս Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչները «գյուղովի»՝ գյուղապետի գլխավորությամբ, բողոքի ակցիա էին կազմակերպել Շիրակի մարզպետարանում՝ պահանջելով հրատապ երթուղի վերադարձնել իրենց գյուղը սպասարկող ավտոբուսները: Սառնաղբյուրցիների ներկայացմամբ, իրենց «սեւ օրերը» սկսվեցին, երբ Գյումրի-Մարալիկ-Ձորակապ-Սառնաղբյուր երթուղուց անհայտ պատճառներով հանվեց ավտոբուսը, ինչի փոխարեն գիծ
ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԴԱՌՆԱԼ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿԱՏՈՒ
Հայաստանում գործող գրեթե բոլոր տոնավաճառներում կրքերը շիկացած են Տոնավաճառների վաճառականներն իրենց օրվա առեւտուրը թողած՝ ընկած են պաշտոնյաների դռները, գործադուլ ու ցույցեր են անում՝ փորձելով իշխանությունների ուշադրությունը հրավիրել այն հարցի վրա, թե տոնավաճառների աշխատակիցների՝ հարկային դաշտ մտնելու դեպքում քանի ընտանիք սոված կմնա: Տոնավաճառների տնօրեններն իրենց վարձավճարների տերն են ու առեւտրականների հոգսերը նրանց ընդհանրապես չեն հուզում: Որքան
ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՉԵՆ ԱՅՑԵԼՈՒՄ
Վարդենիսի հոգեբուժարանում բուժվողները իրենց ազգականներին շատ են կարոտում Ռուզաննայի հարազատները նրանից հրաժարվել են եւ անգամ տան հասցեն ու հեռախոսահամարներն են փոխել, որպեսզի հիվանդ ազգականի հետ կապը խզվի: Սակայն Ռուզաննան հույսով սպասում է, որ մի օր նրանք իր հետեւից կգան: Գայանեն նեղսրտում է, որ քույրն իրեն մոռացել է ու այցի չի գալիս:
Խաչիկը Ադրբեջանի դեմ միայնակ է պատերազմում
Այս գյուղի բնակիչներին հիշում են միայն ընտրությունից ընտրություն Խաչիկ գյուղը Վայոց ձորի մարզի սահմանամերձ գյուղերից է: Սակայն ինչպես գյուղի բնակիչներ են պատմում, ոչ սահմանային գյուղերի հետ համեմատած՝ իրենք առավել վատ պայմաններում են ապրում: «Մեր գյուղում բարվոք վիճակում միայն ճանապարհն է. որովհետեւ գյուղում զորամաս կա ու բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են այդ ճանապարհով անցնում»,- «Առավոտի» հետ զրույցում
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՁՈՒԿ Է ՍԻՐՈՒՄ
Իսկ ընդհանրապես մեր երկիր այցելած բարձրաստիճան պաշտոնյաները նախընտրում են գառան միս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցեր կատարելիս քմահաճ չէ ոչ սննդի, ոչ էլ հյուրանոցների հարցում: Շատ պետությունների ղեկավարներ այլ երկրներ այցելելիս նախօրոք իրենց «մենյուն» են ներկայացնում, նույնիսկ իրենց խոհարարին են հետները տանում, որպեսզի սրտի ուզածով սնվեն: Սակայն մեր նախագահը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում ուտում
Տնտեսվարողներն արդարանալու ձեւը գտել են
Հարկայինը կպարզի, թե գերշահույթներն ում գրպանն են մտնում Գործարարներն անընդհատ ավելի են «կատարելագործում» բիզնեսի կառավարման մեթոդներն ու սպառողների հաշվին ավելի շատ եկամուտներ ստանալու նորանոր եղանակներ գտնում, ընդ որում՝ օրենքների ակնհայտ խախտումներ թույլ չտալով: Ինչպես հայտնի է, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Ամանորի նախաշեմին հավի ձվի, ցեմենտի, բենզինի, գաջի եւ այլ շուկաներում ուսումնասիրություններ էր արել եւ
«ԽՆԱՅԲԱՆԿԻ» ԱՎԱՆԴՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ՝ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՒՄ ԵՆ
Հաշվառված ավանդատուներից շատերը մահացել են, իսկ թե մյուսները ե՞րբ կստանան իրենց փոխհատուցումը՝ հարց է: Անցյալ տարի «մեծ շուքով» սկսված «Խնայբանկի» ավանդների վերադարձման պետության նախաձեռնած ակցիան, պարզվում է, ընդամենը աջակցություն է սոցիալապես անապահով ընտանիքներին: Սա ընդգծվեց հատկապես այն ժամանակ, երբ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը նախաձեռնել էր ավանդների վերադարձման հարցը, դադարեց իշխանություն լինելուց: Եթե մեկ տարի առաջ
«Եվրատեսիլյան ընկալումը սաղմնային վիճակում է»
Եվրատեսիլագետ Մուրզիկի կարծիքով, ի տարբերություն եվրոպական երկրների, Հայաստանում դեռ շատ ջրեր պիտի հոսեն: Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող «Եվրատեսիլ» մրցույթի առիթով վաղուց գործում են տարբեր ակումբներ, որտեղ մրցույթներն իրարից բաժանող մեկ տարի ժամանակահատվածի ընթացքում լինում են կանխատեսումներ, վերլուծություններ: Նույնիսկ ասպարեզ են եկել նեղ մասնագետներ, որոնց անվանում են եվրատեսիլագետներ: «Առավոտը» պարզեց, որ մեզանում նման մասնագետ առայժմ
ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻՇՏ ԻՆՔՆԱՏԻՊ Է
ԵՊՀ ուսանողների հետ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հանդիպումն էլ չանցավ առանց ժողովրդական ֆոլկլորի մեջբերումների ու լեզվի սայթաքումների: Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց ԵՊՀ ուսանողության հետ: Ձերդ գերազանցությունը (այս քծնողական ձեւակերպմամբ էր նախագահին անընդհատ պատվում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը) իր ներածական խոսքում անդրադարձավ ընտրություններին: Նախագահի կարծիքով, ի տարբերություն նախորդ տարիների, քարոզարշավն այժմ հանգիստ է եւ քաղաքակիրթ,
«Ֆինքան» տոկոսով փոխառություննե՞ր է տվել
Տասնյակ կարիքավորներ դարձել են հարստացման միջոց «Առավոտի» տեղեկություններով, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանի գրասեղանին էր գտնվում ամերիկյան «Ֆինքա» բարեգործական հիմնադրամի գործը: Նախկին վարչապետին դիմել էին 300-ից ավելի քաղաքացիներ, հայտնելով, որ բարեգործական այս հիմնադրամը «իրականացնում է լիցենզավորված հիմնարկին վերապահված գործողություններ, տոկոսով փոխառություններ է տրամադրում բարեգործության կարիք ունեցող անձանց», ինչի արդյունքում
«ՈՐ ԸՆՏՐԵՆՔ, ԼԱՎ ԿԼԻՆԻ՞»
Գեղարքունիքում ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ բնակիչներին հուզում էին բացառապես սոցիալական խնդիրներ: Երեկ Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել էր Գեղարքունիքի մարզ: Քարոզարշավի ընթացքում նրան էին միացել այդ մարզում մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ից առաջադրված Տիգրան Արզաքանցյանը, Մելիք Գասպարյանը եւ Հրանուշ Հակոբյանը, որը ՀՀԿ համամասնական ցուցակում է: Հանրապետականների առաջին
Ով կբարեկարգի՝ նրան էլ ձայն կտանք
ՀՀ քաղաքացիներն աշխատում են այս նախընտրական շրջանից հնարավորինս օգուտ քաղել Հյուսիսային պողոտայի հարեւանությամբ գտնվող Տերյան 3 եւ Տերյան 3ա «էլիտար» շենքերի բակը ծածկված է հսկայական ջրափոսերով: Բնակիչները որքան էլ խնդրի մասին բողոքում են թաղային իշխանություններին, վերջիններս չեն արձագանքում՝ ասելով, որ «այդ շենքերը դեռ հաշվառված չեն համայնքի հաշվեկշռում, ինչի համար մենք ոչինչ անել չենք կարող»: Բնակիչների
ԹՈՔԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ
Նրանց այդ քայլին դրդում է հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրինությունը Աբովյանի հակատուբերկուլյոզային հանրապետական դիսպանսերում այս օրերին խիստ լարված եւ անառողջ մթնոլորտ է: Դիսպանսերի աշխատակիցները հիվանդների հետ միասին բողոքի մեծ ալիք են բարձրացրել հիվանդանոցի տնօրեն Մարինա Սաֆարյանի դեմ, որը մոտ 2 ամիս է՝ ինչ դիսպանսերի տնօրենի պաշտոնն է զբաղեցնում: «Ինչ նա եկել է՝ այստեղ ամեն ինչ խառնվել է
Կալանքի տակ գտնվող թեկնածուն դիմել է ԿԸՀ-ին
Նա ԿԸՀ-ից եւ ՀՀ գլխավոր դատախազից պահանջում է վերականգնել իր՝ որպես թեկնածուի, օրենսդրությամբ ամրագրված իրավունքները: Երեկ Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով եւ քաղաքացիական նախաձեռնությամբ պատգամավորության թեկնածու Վարդան Մալխասյանը, ով կալանավորված է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչ անելու համար եւ դեռեւս գտնվում է ԱԱԾ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, դիմումներ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին,