Օրվա լրահոսը
Տիմոշենկոն պատրաստ է հակահարված տալ Յանուկովիչին
Կիեւը շրջապատված է գրոհայիններով, որոնք պատրաստ են իշխանությունը զավթելու ցանկացած տարբերակի: News.am-ի տեղեկություններով, նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի վարչապետ եւ նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն: Նրա համոզմամբ, այդ «գրոհայինների» օգտագործումը, որոնք, իբր, գտնվում են Կիեւի մոտակայքում տեղակայված «հանգստյան տներում», իր մրցակից Յանուկովիչի բնորոշ ձեռագիրն է: Տիմոշենկոն նաեւ նկատել է, որ գրոհայինները Յանուկովիչի միակ ռեսուրսը չեն։
ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԵՏ
ԿԳՆ կայքէջից տեղեկանում ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հունվարի 25-28-ը պաշտոնական այցով գտնվում էին Ավստրիական Հանրապետությունում եւ ստորագրել են համագործակցության մասին հուշագրեր: Կրթության եւ գիտության բնագավառին առնչվող հուշագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի շահագրգիռ կազմակերպություններին եւ անձանց առավել մեծ ծավալով օգտվել ավստրիական փոխանակման ծրագրերից եւ ընդլայնել
Սովորել, սովորել, սովորել
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանրապետության մի խումբ դպրոցականների հրավիրել էր խորհրդարան եւ հանդիպման ժամանակ հորդորեց լավ սովորել, հայտարարելով, որ ինքն «անգամ այս տարիքում եւ այս պաշտոնում» երբեք չի ամաչել սովորել, եւ «մեծամիտ» որակեց նրանց, ովքեր ունենալով բարձր պաշտոն՝ չեն մտածում սովորելու մասին: ԱԺ նախագահի որոշմամբ՝ այսուհետեւ յուրաքանչյուր նստաշրջանի առաջին նիստի օրը խորհրդարան կայցելեն ոչ միայն
ՍՈՓԵՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ
Եվ այս ամենը «փաթեթավորված» է ավագ դպրոցների համակարգի ներդրում կոչվող կրթական հերթական բարեփոխմամբ: Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոց ՊՈԱԿ-11 կրճատված ուսուցիչներ հակամարտությունը դատական նիստից դատական նիստ՝ նոր որակներ է ձեռք բերում: Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում երեկ եւս լսվեց դպրոցի նախկին 11 ուսուցիչների հայցն ընդդեմ դպրոցի՝ իրենց աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու,
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ
Վանաձորում գործող լրագրողների «Սելեն» ակումբի նախաձեռնությամբ, «Երիտասարդությունը՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում օրերս տեղի ունեցավ «Ո՛չ կոռուպցիային» խորագիրը կրող համերգային քարոզարշավ: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմից ելույթներով ներկայացան «Դրախտային աղջիկներ» պարային համույթի պարուհիները, Վանաձորի երգի թատրոնի մեներգիչները, անհատ կատարողներ եւ պարային խմբեր: Հանդիսատեսի շարքերում էլ քաղաքի ուսումնական հաստատությունների ուսանողներն ու ակտիվ երիտասարդություն էր:
ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ, ԲԱՅՑ…
«Առավոտը» 2009 թվականի հոկտեմբերի 9-ի «Դատարանում գործ ունենք» հրապարակմամբ տեղեկացրել է, որ Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցի գործադիր տնօրեն Աբգար Գյուլումյանին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը 2009թ. օգոստոսի 7-ի երկու դպրոցների միավորման արդյունքում ազատել էր աշխատանքից, տնօրենն էլ դիմել էր դատարան եւ պահաջել իրեն վերականգնել աշխատանքում: Տեղեկացրել ենք նաեւ, որ այս
«Լիր արքայի» ճակատագիրը՝ Վանաձորում
Պետական միջոցներով բեմադրության ձգձգումը լուրեր, բամբասանքներ եւ բողոքներ է ծնում Դեռեւս 2009 թվականի հունիսի 10-ին ՀՀ մշակույթի նախարարությունը «Ստեղծագործական պատվերների իրականացում» ծրագրով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ պայմանագիր կնքեց եւ հատկացրեց 4 միլիոն դրամ՝ Ուիլյամ Շեքսպիրի «Լիր արքան» բեմադրելու համար: Բեմադրական ծախսերի համար անմիջապես հատկացվեց 2 միլիոն դրամ, իսկ մնացած գումարը փոխանցվեց
914 ՀԱՄԱՅՆՔ՝ 15.039 ՈՐՈՇՈՒՄ
Հայաստանի համայնքների մոտ 10 տոկոսը մեկ տարում ոչ մի որոշում չի ներկայացրել մարզպետարան 2009 թվականի սեպտեմբերի 3-ին՝ «Մարզպետներն ու ՏԻՄ-երը» հրապարակմամբ ներկայացրել ենք Հայաստանի համայնքների ղեկավարների ընդունած իրավական ակտերի նկատմամբ մարզպետների իրականացրած իրավական հսկողության արդյունքները՝ ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից ստացած տվյալների: Ներկայացված էր 2008-ը եւ 2009-ի առաջին կիսամյակը: Պատկերը հետաքրքիր էր: Օրինակ՝ եթե համայնքի
Դեռ փնտրում են
2009 թվականի հոկտեմբերի 30-ին «Ժայռաբեկորները փակել են ճանապարհի կեսը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ անձրեւային եղանակի պատճառով քարաթափ է տեղի ունեցել Տավուշի մարզից դեպի Ճամբարակ տանող հանրապետական նշանակության ճանապարհին, եւ երթեւեկելի գոտիներից մեկը փակվել է ժայռաբեկորներով: Նոյեմբերի 3-ին հրապարակեցինք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պարզաբանումը, ըստ որի՝ «անձրեւի պատճառով Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ճանապարհից դեպի Գոշավանք տանող
Թեղուտցի աղջիկը՝ երրորդ մրցանակակիր
2009 թվականի դեկտեմբերի 8-ին Բեյրութի ՅՈՒՆԵՍԿՕ-ի սրահում կայացել է երեխաների նկարների 3-րդ միջազգային փառատոն-ցուցահանդեսը, որին մասնակցել են ավելի քան 30 երկրի երեխաներ: Ներկայացված 1700 նկարների մեջ էին հայաստանցի 20 շնորհալի երեխաների ստեղծագործություններ: 10-14 տարեկան երեխաների մեջ երրորդ մրցանակին է արժանացել Տավուշի մարզի Թեղուտ գյուղից Լիլիթ Թամրազյանը: Սակայն Լիլիթը ներկա չի եղել եւ Լիբանանի մշակույթի նախարարության
Դպրոցներ եւ ջուր՝ Մարտունու գյուղերին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ 2009 թվականի հոկտեմբերից մեկնարկել են ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման եւ չգործող հին ջրամբարի վերանորոգման աշխատանքները: Արդեն պատրաստ է 7,6 կիլոմետր ներքին ցանցը, իսկ այս ամիս կսկսվի հին ջրամբարի վերանորոգման եւ բաժանարար հորերի կառուցման աշխատանքը: Սոս համայնքի ղեկավար Իգոր Ղահրամյանի խոսքով՝ իրենք օգտվում են
ԱՎԱԳԱՆԻՆ՝ ԸՆԴԴԵՄ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ՞
Կապանի քաղաքապետն ու ավագանու անդամները հոգատարության տարբեր պատկերացումներ ունեն Արտուր Աթայանը «մեկն՝ ընդդեմ բոլորի» վիճակում էր: Հունվարի 29-ին Կապանի քաղաքապետարանում կայացած ավագանու արտահերթ նիստն ընթացավ նախորդներից տարբերվող անհաշտ եւ լարված մթնոլորտում: Ներկա էին ավագանու 11 անդամից 8-ը, որոնք էլ դեմ էին օրակարգում ընդգրկված վեց հարցերից մեծ մասին: Նման բան ավագանու նախորդ նիստերին չէր լինում: Արտահերթ
Դատարանում հաղթեց տեղեկություն ստանալու իրավունքը
Հունվարի 29-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ) վճռեց ամբողջությամբ բավարարել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցը՝ ընդդեմ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ վերջինիս պարտավորեցնելով 5-օրյա ժամկետում տրամադրել մերժած ողջ տեղեկատվությունը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ. սեպտեմբերի 17-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանին՝ խնդրելով
ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացրին, որ այդ թվում արձանագրվել է դիպուկահար զենքից գնդակոծման 65 եւ խոշոր տրամաչափի զենքից գնդակոծման՝ 20 դեպք: 2009 թ. Ադրբեջանը 4600 անգամ խախտել է ՀՀ եւ ԼՂՀ-ի հետ հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով 7 մարդ սպանվել է (1 քաղաքացիական անձ) եւ 20-ը՝ վիրավորվել (2 քաղաքացիական անձ): 2008-ին արձանագրվել է 3500
ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ
Հունվարի 31-ին Գյումրիի շտապօգնության ծա֊ռայությունից տեղեկություն է ստացվել, որ գազից թունավորումով իրենց է դիմել նույն քաղաքի Տիգրան Մեծի 13/5 հասցեի բնակիչ՝ 14-ամյա Սուրեն Սահակյանը: Տուժածը, առաջին բուժօգնություն ստանալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:
ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
«Առավոտի» տեղեկություններով, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծեծի է ենթարկվել ազատամարտիկ, կալանավոր Գուրգեն Նավասարդյանը: Ըստ նախնական վարկածի, շաքարախտով հիվանդ կալանավորը «պատժվել» է, քանի որ հրաժարվել է ստորագրել ինչ-որ փաստաթղթի տակ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա հացադուլ է հայտարարել եւ պահանջներից մեկն էլ այն է, որ իրեն այցելեն լրագրողներ եւ իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչներ: Ի դեպ, կառավարության վերջին նիստի
ԵՐԵՔ ԶՈՀ՝ ՄԻ ԳՈՐԾՈՎ
ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ հունվարի 30-ին Լենինգրադյան փողոցի թիվ 22 շենքի մոտ հայտնաբերվել է 1945 թ. ծնված Գալինա եւ 1972 թ. ծնված Մարիաննա Ալեքսանդրյանների դիակները՝ հրազենային վնասվածքներով:Դեպքի վայրից շուրջ 20 մետր հեռավորության վրա գտնվող ավտոտնակներից մեկի հետնամասում հայտնաբերվել է 1968 թ. ծնված Մամիկոն Հարությունյանի դիակը՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով:Հարությունյանի ձեռքում եղել է կարճեցված երկփողանի
Եռագույնի վրա
Արտաշատի խճուղի 15/1 հասցեում է գտնվում «METEXIM» գործարանը: Գործարանի պատին հայրենի խորհրդանիշն է՝ Եռագույնը: Սակայն տարօրինակ է, որ Եռագույնն անվանում ունի եւ դա գործարանի անունն է: Լավ է, որ մսամթերքի, դույլեր կամ այլ արտադրություն իրականացնող որեւէ հիմնարկ խորհրդանիշը չի անվանակոչել: Թե չէ արդյունքում կունենայինք Եռագույնի վրա գրված «32 կահույք», «Միս՝ միայն հայ սպառողի համար», «Ջրի
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ
Ձորաղբյուրցիների ճանապարհը դեռ փակ է Ձորաղբյուրի ամառանոցներն ունեն պետականորեն նախատեսված եւ նախագծված ընդհանուր օգտագործման ճանապարհներ, որից մարդիկ օգտվել են երկար տարիներ։ Բայց մի քանի տարի առաջ ոմն Ժորա փակում է ճանապարհի մի հատվածը, միացնում իր հողակտորին, միաժամանակ հայտարարում, թե՝ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է հանձնարարել մեծացնել հողակտորը՝ բանակին կերակրելու համար ինչ-որ բան ձեռնարկելու
Տուգանվել են
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկվա նիստում «ԱրմՖարմ», «Ֆարմ Գոհար», «Դեղաբազա Երեւան» եւ «Ալեքս Գրիգ» ընկերությունները տուգանվել են 500 000-ական դրամով: Այս մասին տեղեկացնում են Հանձնաժողովից՝ հայտնելով, որ նշյալ ընկերությունները պահանջած տեղեկատվությունը սահմանված ժամկետում չեն ներկայացրել: Առաջին 3-ը դեղորայքի շուկայում գործող ընկերություններ են, որոնց կողմից տեղեկատվության չտրամադրումը կամ ուշացնելը խոչընդոտել է դեղերի շուկայում հակամրցակցային
Մերոնք տուժել են
Ըստ օտարերկրյա լրատվամիջոցների, Հայաստանի 7 քաղաքացի է տուժել Եգիպտոսում հունվարի 30-ին 4 ավտոբուսային վթարների հետեւանքով: Վթարների պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները՝ ավազի փոթորիկը: Ընդհանուր առմամբ վթարներից տուժել է 55 մարդ՝ 20 զբոսաշրջիկ եւ 35 եգիպտացի: Առավել լուրջ վնասվածքներ՝ կոտրվածքներ են ստացել Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները: Իսկ Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «Արմինֆոյին» տեղեկացրել
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՎԱՐԱԿ՝ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ըստ Ջավախքից ստացված լուրերի, Վրաստանի Ծղնեթիի բնակավայրում Միավորված ազգերի կազմակերպության նախաձեռնած սեմինարի 34 մասնակից վարակվել է A/H1N1 վիրուսով: Վարակվածների մեծ մասը Ախալցիխեից եւ Քվեմո Քարթլիից են: Սեմինարին մասնակցում էին 18-26 տարեկան երիտասարդներ: Բոլորի մոտ էլ նկատվել է հազ, տենդ եւ բարձր ջերմաստիճան, բոլորին էլ տեղափոխել են հիվանդանոց, սակայն կարճ ժամանակ անց դուրս գրել՝ բուժումը տանը
ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԱԹՈՌՆ ԱՆՑԱՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Երեկ Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքում տեղի ունեցան գյուղապետի ընտրություններ, որի արդյունքում ՀՅԴ ներկայացուցիչ Հովիկ Պողոսյանը 212 ձայնով առաջ անցավ իր հակառակորդից՝ անկուսակցական Մանվել Ղազարյանից: Վերջինս հավաքել էր 275 ձայն, իսկ դաշնակցականը՝ 487: Տեղեկացնենք, որ Հովիկ Պողոսյանը զբաղեցնում էր գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, եւ դեռեւս 2 ամիս առաջ հայտնի էր, որ հենց նա է ապագա գյուղապետը:
Քաղաքապետի հետ հույս չեն կապում
Բաղրամյան 3-րդ նրբանցքի հարեւանությամբ գտնվող պուրակի հաշվին «ՀայՌուսգազարդի» փոխտնօրեն Վարդան Հարությունյանը պատրաստվում է երեք հարկանի առանձնատուն կառուցել, ինչը վրդովեցրել է թաղամասի բնակիչներին, որոնք իրենց ձեռքերով են այնտեղ ծառեր տնկել ու գեղեցիկ պուրակ կառուցել: Նախօրեից կառուցապատողները մոտ 2000 քմ տարածքով պուրակի մի մասում շինաշխատանքներ են սկսել իրականացնել եւ արդեն 17 հաստաբուն ծառ են հատել: Երեկ բողոքող
ԵՐԻԿԱՄԻ ԴՈՆՈՐԻ ԿԱՐԻՔ ԿԱ
Քանի դեռ մեր երկրում օրենքը թույլ չի տալիս դիակից օրգաններ վերցնել, երիկամի փոխպատվաստումը հայերի համար խնդիր է: 21-ամյա Քրիստինե Հայրապետյանի երիկամը Արաբկիր բժշկական կենտրոնում վերջերս փոխպատվաստել են: Նրա պատմելով՝ իմանալով, որ երիկամային անբավարարություն ունի եւ անհրաժեշտ է փոխպատվաստում կատարել, խուճապի մատնվեց եւ «տեղը չէր գտնում»: Քրիստինեի խոսքերով՝ «4 տարեկան տղա ունեմ ու նրա համար էի
«SAS»-ը զեղչերից պահումներ է անում
5 տոկոսանոց զեղչի քարտեր ունեցող հաճախորդները դժգոհում են, որ իրականում զեղչն ավելի պակաս չափով է տրամադրվում: Մայրաքաղաքի սուպերմարկետներում սպառողներին գայթակղելու համար վերջերս շատ տարածված մեթոդ է դարձել զեղչային քարտերի ներդրումը: Որոշակի գումարի չափով գնումներ կատարելիս սպառողին տրամադրվում է քարտ՝ հետագայում մի քանի տոկոս զեղչով գնումներ կատարելու համար: Ճիշտ է, զեղչի տոկոսները շատ ցածր են, հիմնականում՝
Գազի գինը բարձրացնում են՝ որակը թողնում նույնը
«Աբսուրդ է գազի գինը բարձրացնել, եթե գազի որակը մնում է նույնը: Երբ կալորիականությունը բարձրացնում են գների հետ, դա ինչ-որ տեղ արդարացված է, բայց պետք է նշեմ, որ Հայաստանում նույնիսկ որակի տեսչությունը չունի համապատասխան լաբորատորիա, որը կստուգի գազի որակը, բոլորը հիմք են ընդունում «ՀայՌուսգազարդի» լաբորատորիական ցուցանիշները»,- երեկ գազի սակագների թեմայով հրավիրած քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց փորձագետ
ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՆՅԱՐԴԵՐԻ ՀԱՇՎԻՆ «ԳՐԴՈՆ» ԵՆ ԱՆՈՒՄ
Գյումրի մեկնող միկրոավտոբուսների վարորդները կանգառներից մարդ են հավաքում եւ ուղիղ Գյումրի գնալու փոխարեն գյուղերով պտտվում: «Այրարատ» կ/թ-ի մոտից Գյումրի գնացող միկրոավտոբուսներից մեկն է: Սա Գյումրիի ավտոկայարանն է, որտեղ կայանած այս սպիտակ պետհամարանիշներով բոլոր մեքենաները ծառայում են որպես տաքսի: Երեւանից Գյումրի եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող միկրոավտոբուսների ուղեվարձը 1500 դրամ է: Երբ միկրոավտոբուսի բոլոր տեղերը զբաղված են
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ
«Չի բացառվում, որ իրավիճակը Lեռնային Ղարաբաղում դուրս գա մեծ տերությունների վերահսկողությունից»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ՝ համոզված են ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի փորձագետները։ Նրանց պնդմամբ՝ իրավիճակի լարվածության հիմնական պատճառներից են երկու կողմերից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները։ «Նախկինում այդպիսի հայտարարությունները հիմնականում Ադրբեջանից էին լսվում, այսօր արդեն Հայաստանում էլ չեն բացառում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը»,- կարծիք են հայտնել ամերիկացի
Գնացին մեղսակցային գործարքի
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, ԵԽԽՎ պատվիրակության կազմի փոփոխությունը «վախկոտություն էր, ծայրահեղ մեղսակցային, մարտնչող վախկոտություն»: «Սա մարտակոչ է Հայաստանի հասարակությանը, Հայաստանի քաղաքացուն եւ ընդդիմադիր ուժերին, որ ամեն մեկը չկարծի, որ ինքն է միակ ներկայացուցիչը: Ոչ «Ժառանգությունը», ոչ ՀԱԿ-ը, ոչ Դաշնակցությունը կամ որեւէ այլ ընդդիմադիր ուժ միակը չէ եւ միակը չի կարող լինել: Հիմա խնդիրն այն է, որ


















































