Օրվա լրահոսը
ՀՀ-Ն ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ՍԻԱՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Եվրոպայի խորհրդի առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցը, որը ԵԽԽՎ-ն քննարկեց ապրիլի 16-ին՝ բավական քննադատական էր: Մասնավորապես՝ նշված էր, որ Ադրբեջանի բնակչության 25 տոկոսն աղքատ է, կոռուպցիայի ծավալներն աճում են, մարդու իրավունքները եւ խոսքի ազատությունը ոտնահարվում են, խախտվում է հավաքների ազատությունը, դատավորները անկախ չեն, խորհրդարանը բավարար լիազորություններ չունի, ընտրությունները կեղծվում են: Նաեւ կարեւորված էր,
ՀԺԿ-ական կրքեր Գյումրիում
Հեղափոխականնե՞րն են դուրս գալիս ՀԺԿ Գյումրիի կառույցի նախկին ղեկավար Արտաշես Կարապետյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ ՀԺԿ-ից դուրս էին գալիս ահա թե ինչու. «Հեղափոխական, իշխանական պայքարի պայմաններում մենք պատրաստ էինք մեր կյանքը, մեր առողջությունը, մեր ամեն ինչը ներդնել այդ գործին, բայց եթե 5 տոկոսի համար է գնում պայքարը, ինչո՞ւ պայքարենք: Դա էլ գալիս էր նրանից,
«ՀՀԿ-Ն ԼԻՆԵԼՈՒ Է ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐԸ»
Վստահ է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը – Պարոն Աբրահամյան, նախ ասեք, թե ի՞նչ ընթացքի մեջ է Վարդան Ղուկասյանի մահափորձի առիթով հարուցված քրեական գործը: ՀՀԿ-ն ունի՞ վարկածներ կազմակերպիչների մասով: – Նախ, ես դատապարտում եմ տեղի ունեցածը, եւ ինչ ենթատեքստ էլ այն ունենա, միանշանակ է, որ նման մեթոդներով հարցեր չպետք է լուծվեն, եւ այդ մահափորձի
ՔՎԵԱՏՈՒՓՈՒՄ ԱՌԿԱ ՊԱՏԿԵՐԸ ՉՊԻՏԻ ՓՈԽՎԻ
Այս ուղերձը երեկ հղեց Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՄԱԿ ներկայացուցիչներին: «Մարդիկ քարոզարշավ են իրականացնում, մենք՝ ուսուցում: Ուզում եմ, որ այս տարբերությունն արձանագրեք,- երեկ ասաց Գուրգեն Արսենյանը:- Այսինքն՝ մարդիկ իրենց ռեսուրսն ուղղել են ձայների ներգրավմանը: Իսկ մենք գտնում ենք, որ շա՛տ ճիշտ է, որ մեր ռեսուրսը հիմա ուղղել ենք ընտրական հանձնաժողովների
ԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԶԱՎԵ՞ՇՏԸ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մի շարք կուսակցություններ քարոզարշավի բաղկացուցիչ են դարձրել բժշկական ծառայությունների մատուցումը: Ասենք, «Բարգավաճ Հայաստանը» բժիշկներով համալրված ջոկատներ էր ուղարկում մարզեր, իսկ ՀՅԴ քարոզարշավին մասնակցում է առողջապահության նախարարը եւ հընթացս տալիս մասնագիտական խորհուրդներ: Ուստի շատ իրական է թվում այն զավեշտը, որը երեկ «Առավոտին» պատմեց մի կուսակցական գործիչ. «Ապարանի տարածաշրջանի գյուղերից մեկի դպրոց են այցելում «Բարգավաճի» ներկայացուցիչները՝ մամոգրաֆիայի
ԽՈՅ 21.03-20.04: Ձեզ համար ժամը 10-12-ը կլինի օրվա ամենահաջող ժամանակը: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր բնական հմայքը կօգնի հասնել ցանկալի արդյունքի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ընտանիքում դրական տեղաշարժեր կկատարվեն ու կհասնեք ներդաշնակության: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ֆինանսական կայուն վիճակը հնարավորություն է տալիս վստահ նայել վաղվա օրվան: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Առավոտյան չնախատեսված ծախսեր կկատարեք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Աստղերն այսօր ձեր կողքին կլինեն ու պատիժները
ԿԿՐԿՆԵ՞Ն ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Այսօր Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկում է ազատ, հունահռոմեական ոճերի եւ կանանց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականները Սոֆիայում հանդես են գալու ամբողջական կազմերով, իսկ կանանց մրցաշարին մասնակցելու է միայն Կարինե Շադոյանը: Ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը թիմում ընդգրկել է. 55 կգ քաշային կարգ՝ Միհրան Ջաբուրյան 60 կգ՝ Արտյոմ Նազարյան 66 կգ՝ Ժիրայր Հովհաննիսյան 74
«Ռիսկով» դեպի «Եվրատեսիլ»
Հայկոն նման տրամադրվածությամբ է մեկնում մրցույթի Երեկ Հանրային ռադիոյի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպեցին երգիչներ Հայկոն, Տիգրան Պետրոսյանը, Գոգան, Հ1-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը եւ գործիքավորող Արա Թորոսյանը: Ասուլիսի թեման մայիսի 12-ին Հելսինկիում կայանալիք «Եվրատեսիլ 2007» միջազգային մրցույթն էր՝ որտեղ Հայաստանը կներկայացնի Հայկոն՝ իր հեղինակային «Anytime You Need» երգով, որի տեքստը գրել է Կարեն Կավալերյանը:
ԻՆՉՈՒ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՔՎԵԱՐԿՈՒՄ
Ինչպես ցույց են տալիս APR Group կենտրոնի հասարակական կարծիքի ուսումնասիրությունները, մայիսի 12-ին կայանալիք ԱԺ ընտրություններին պատրաստվում է մասնակցել մեր բնակչության 50,5%-ը: Հարցվողների 56%-ը մասնակցել է նաեւ 2003թ. ԱԺ ընտրություններին: Փոքր վերապահումներով կարող ենք եզրակացնել, որ ընտրություններին մասնակցելը դառնում է մեր քաղաքական մշակույթի տարրերից: Այլ հարց է, թե ինչ շարժառիթներից ելնելով է մեր բնակչությունը գնում ընտրությունների:
ՄԻԱԿ-ը բարեփոխումներ է խոստանում
Հարկերն ու տուրքերը կվերացվեն, սակայն մարդիկ անվճար կբուժվեն եւ ուսում կստանան Երեկ Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկայացրեց իր ծրագրային որոշ դրույթներ: ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանի ձեւակերպմամբ, իրենք առաջարկում են լրջագույն եւ օրիգինալ բարեփոխումներ, որոնք ապահովելու են կայուն տնտեսական աճ: «Մենք նորաստեղծ կուսակցություն ենք, ուստի խնդիր ունենք լավագույնս ներկայացնել ե՛ւ մեզ,
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ «ԻՆՔՆԱԿԱՄ» ԼՔԵԼ ԵՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԸ
Անվտանգության աշխատակիցները նպաստել են թմրաբիզնեսին Ավարտվեց դատապարտյալներ Խաժակ Ադամյանի, Լեւոն Գրիգորյանի, Արսեն Վարդանյանի, մեկուսարանի անվտանգության աշխատակիցներ Կամո Ավետիսյանի եւ Հակոբ Շուշանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գործն առաջիկայում կուղարկվի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան: Դատապարտյալ Խաժակ Ադամյանը Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2005թ. հոկտեմբերի 17-ի դատավճռով դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ժամկետով
ՀԺԿ-ն լքում են
Կուսակցությունից հեռացածներն իրենց քայլը պայմանավորում են ՀԺԿ-ի լիդերի՝ Ստեփան Դեմիրճյանի անտարբերությամբ: Չորս օր առաջ ՀԺԿ-ի քաղաքական խորհրդի հերթական նիստի ժամանակ խորհրդի 9 անդամներ՝ այդ թվում եւ կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության ղեկավար Արտաշես Կարապետյանը, դիմում ներկայացրին ու հեռացան ՀԺԿ շարքերից: Պատճառը, ինչպես մեր օրաթերթին մեկնաբանեց Ա. Կարապետյանը, Ստեփան Դեմիրճյանի՝ տարիներ շարունակ Գյումրիի նկատմամբ ցուցաբերած «անտարբեր ու
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԸ
Իշխանություններ շատ կգան եւ կերթան, բայց հայ գյուղի եւ գյուղացու վիճակը կմնա նույնը: Սա մեր միտքը չէ, սա քարոզարշավի ընթացքում տարբեր քաղաքական ուժերից ամպագոռգոռ խոստումները լսող գյուղացիների հավաքական տրամաբանությունն է: Մարդիկ, իհարկե, չեն հավատում խոստումներին, բայց եւ մտածում են՝ մեկ էլ տեսար խոստացան եւ կատարեցին: Շամշադինի տարածաշրջանում հոգսերը նույնն են, ինչպես հանրապետության մյուս բնակավայրերում: Օրինակ՝
ՕԵԿ-Ը ՉԻ ԼԻՆԻ ՁԵՎԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ
ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ դիտարկման առաքելությունների հետ ապրիլի 13-ի հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրել էր, որ խորհրդարանում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են բոլոր խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչները՝ բացի «Օրինաց երկրից»: Այս աշխատանքային խմբի քարտուղարությունն ապրիլի 16-ից գրառում է միջազգային դիտորդական առաքելությունների եւ Հայաստանի քաղաքացիների նկատած թերությունները՝ դրանք խմբին փոխանցելու եւ արագորեն
«Պետք է նոր տնտեսական քաղաքականություն»
Վստահ է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հարցերով խորհրդական Արա Նռանյանը – Այս օրերին դուք ընտրողին եք ներկայացնում ձեր ծրագրերը, սակայն, սովորաբար, շարքային ընտրողին չեն հետաքրքրում գաղափարական, ծրագրային հարցերը, շարքային ընտրողն այսօր ավելի հակված է ճշտել, թե կոնկրետ ի՞նչ է ստանալու այս կամ այն ուժից: – Դաշնակցության տնտեսական ծրագիրը, ի տարբերություն շատ այլ ծրագրերի, ուղղակի գեղեցիկ խոսքեր
«ՎԼԵԿՈ՜ՒՏ ԼԻ ՄԵՉՏԻ ՆԵԲԻՎԱԼԻՅԵ՜»
Այս վերնագիրն էր ընտրել «Փաստարկ» ակումբում իր երեկվա ասուլիսի համար Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: «Շարմանկա» երգի այս խոսքերն այնքա՜ն հոգեհարազատ են իմ կերպարին, քաղաքական իմ գործունեությանը եւ հատկապես՝ պատմական այս պահին»,- վերնագրի իր նախապատվությունն այսպես բացատրեց մեր գլխավոր մարքսիստը: Թերեւս հենց հոգեհարազատությունն էր պատճառը, որ «Երկու աստղ» նախագծի ընթացքում Դավիթ Հակոբյանն այնքա՜ն ինքնամոռաց
ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
ԸԸՀ անդամի կրպակին նախընտրական պաստառ են կպցնում՝ նրա կամքին հակառակ Մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված երկու թեկնածուների՝ Հակոբ Հակոբյան-«Ճոյտի» եւ Սուսաննա Հարությունյանի դեմ ուղղված բռնարարքներով, դատական պրոցեսով, ապա նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկու նախընտրական շտաբներում տեղի ունեցած պայթյուններով: Սակայն ամեն քայլափոխի կարելի է հանդիպել
ՆՐԱ ՀԵՏ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԻՃԵԼ
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը երեկ ասուլիսում վերահաստատեց իր համոզմունքը, թե Սերժ Սարգսյանը կորցրել է պատմական պահը եւ չի դառնալու ՀՀ նախագահ: Ըստ նրա՝ եկել է քաղաքական սերնդափոխություն իրականացնելու պահը. «Աբուռը լավ բան է: Եվ, էն Վիննի Պուխը, որ ասում ա՝ «Պիտուշոկ, մյոդ կուշալի, բոչկա պուստա, շյաս սամոյե գլավնոյե՝ վովրեմյա սմիտցա»: Եթե մեզ թույլ տայինք
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր պահանջվում է ինչ-որ հարցում ռիսկի դիմել՝ չվախենալով հետեւանքների մասին: ՑՈՒԼ 21.04-21.05: Լուսաբացն այսօր ձեզ կդիմավորի բարձր տրամադրությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հավանական է, որ օրվա խնդիրները լուծվեն իրենք իրենց: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Երեկոյան ձեզ ֆինանսների հետ կապված հետաքրքիր առաջարկություններ կանեն: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Եթե որեւէ ցանկություն ունենաք, այն կլուծվի առանց լուրջ ջանքերի գործադրման: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Օրվա
Մեկ օր էլ սպասենք
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հանդիպումներից մեկն անպայման պետք է կայանա Երեւանում: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է պայքարել մինչեւ վերջ: Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության որակավորման մրցաշարի «A» խմբում ընդգրկված Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականների միջեւ կայանալիք հանդիպումների անցկացման վայրի հետ կապված խնդիրը կրկին մնաց առկախ: Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ապրիլի 14-ին Նյոնում գտնվող
ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐՋՈՒՄ ՏԵՂԻ ՏՎԵՑԻՆ
Դրեզդենում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական 8-րդ առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում 11 հնարավորից վաստակելով 8,0 միավոր՝ չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն, իսկ կանանց մեջ՝ նույնպես ՌԴ ներկայացուցիչ Տատյանա Կոսինցեւան՝ 10,0 միավոր: Ցավոք, այս անգամ մեր շախմատիստները չարդարացրին սպասելիքները, չնայած մինչեւ նախավերջին տուրը՝ հատկապես Էլինա Դանիելյանը, Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը բրոնզե մեդալների
ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՌԱՑՆԵԼ ՖԻՖԱ-ԻՑ ԵՎ ՈՒԵՖԱ-ԻՑ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ֆուադ Մուսաեւը «ԱՊԱ-Սպորտ» գործակալությանը տված հարցազրույցում քննադատել է իր հետնորդների գործունեությունը՝ կապված Հայաստան-Ադրբեջան հանդիպումների շուրջ առաջացած քաշքշուկի հետ: Նա հետաքրքիր դիտարկումներ է արել, որոնք ներկայացնում ենք որոշ կրճատումներով: «…Հանդիպումները չեզոք դաշտերում անցկացնելը հեշտ չէ: Ո՞ր երկրի ղեկավարությունը նման սկզբունքային խաղեր կազմակերպելու պատասխանատվություն կվերցնի: Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուկիսը հայտարարել
Մոսկովյան համերգ՝ հայկական տնավարիությամբ
«Տաշիր-2007»-ը չտարբերվեց նմանօրինակ միջոցառումներից Կիրակի օրը Մոսկվայի Կրեմլի պալատում կայացավ «Տաշիր-2007» երկրորդ մրցանակաբաշխությունը, որի կազմակերպմանը աջակցել էին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ու «Անելիք» բանկային համակարգը: Միջոցառումը հեռարձակվում էր Հ1-ի ուղիղ եթերով՝ ավելի քանի 5 ժամ, եւ այն դիտելու հնարավորություն ուներ ոչ միայն Հայաստանը, այլեւ Սփյուռքը: Այս անգամ էլ տիրում էր նույն տնավարիությունը, ինչպես
«ԻՄ ԶԵՆՔՆ ԷԼ ԻՄ ՓԱՅՏԻԿՆ Է»
Հայտարարում է գովազդային վահանակներին տեղ չգտած Հովհաննես Չեքիջյանը Այս տարի լրանում է Հայաստանի պետական երգչախմբի 70-ամյակը: Վերջին 46 տարին երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանը: Հոբելյանի կապակցությամբ երգչախումբն իրականացնում է միջոցառումների շարք՝ ապրիլի 19-ից հունիսի 10-ը: Առաջին համերգը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ Հայաստանի պետական երգչախումբը, մենակատարների եւ Ֆիլհարմոնիկ
Առաջին մասնագիտացված հրատարակչությունը ՀՀ-ում
Երեւանում իր գործունեությունն է սկսել առաջին իրավաբանական-գիտական «Իրավունք» հրատարակչությունը: «Իրավունքի» տնօրեն, ՀՀ գերագույն դատարանի նախկին դատավոր, իրավաբան Թաթուլ Բադասյանը ասաց, որ այն այսօր միակ մասնագիտացված հրատարակչությունն է Հայաստանում: Նա փաստեց, որ ժամանակին ԽՍՀՄ ողջ տարածքում ընդամենը մեկ իրավաբանական հրատարակչություն է գործել: Պրն Բադասյանը նկատեց, որ Հայաստանում առայժմ գրականությունն առանց հրատարակչության միջամտության է հրատարակվում. «Սա ընդունված
ԲԱ ՈՐ ՄԱՅԻՍԻ 12-ԻՑ ՀԵՏՈ ՓՈԽՎԻ՞ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Մտահոգված է «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը «Պետական կարիքների զոհեր» եւ «Սեփականության իրավունքի պաշտպանություն» կազմակերպությունների ղեկավարներն ապրիլի 12-ին խնդրել էին վարչապետ Սերժ Սարգսյանին ընդունել իրենց ներկայացուցիչներին՝ քննարկելու Կենտրոնի բնակիչների իրավունքների խախտման հարցերը: Եվ հաջորդ օրն իսկ Սերժ Սարգսյանն ընդունել էր Հյուսիսային պողոտայի բնակիչներին, որոնց լսելուց հետո, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Նկատի ունենալով խնդիրների մեծ
«Պատվաստանյութերից չեն մահանա»
Վստահեցնում են բժիշկները «Առավոտի» խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստացել մայրերից, որ իրենց երեխաների առողջական վիճակը պատվաստվելուց հետո կտրուկ վատթարացել է: Անգամ եղել է դեպք, որ Բյուրեղավանի պոլիկլինիկայում կարմրուկ, կարմրախտ, խոզուկ (ԿԿԽ) հիվանդությունների դեմ պատվաստում ստանալուց վեց օր անց մեկ տարեկան երեխան մահացել է («Առավոտ», 23.06.2006): Սակայն բժիշկները պնդում են, որ պատվաստանյութերը միանգամայն անվտանգ են եւ
ՎԱՐՉԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ
Թալինի քաղաքապետն ու մշակույթի տան տնօրենը իրենց պաշտոնն օգտագործում են ի նպաստ իրենց քաղաքական գործունեության: Թիվ 15 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքն ու եւս 75 համայնք, ԱԺ պատգամավորի աթոռի համար պայքարում է մեծամասնականով առաջադրված հինգ թեկնածու՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Խաչիկ Մանուկյանը, Թալինի քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցութան աջակցությունը վայելող անկուսակցական Մնացական Մնացականյանը,
«Մենք անպայման կստեղծենք շտաբ»
Վստահեցնում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն օրերս ասուլիսում անդրադառնալով ընտրության վերահսկման միասնական շտաբ ստեղծելու առաջարկին՝ թերահավատություն արտահայտեց նման մարմինների գործունեության կապակցությամբ: Մասնավորապես ասաց, որ եթե կա վերահսկելու ցանկություն, ապա պարտադիր չէ ստեղծել հատուկ մարմին: Ավելի վաղ այս առաջարկը հրապարակավ մերժել էր նաեւ «Հանրապետությունը»: Մինչդեռ «Ազգային միաբանությունը» մտադիր էր կուսակցությունների
«ԱՍՏՎԱԾ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է ԵՂԵԼ, ԱՅԴՊԵՍ ԷԼ ԼԻՆԵԼՈՒ Է»
Տավուշցիներին վստահեցրեց վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Սերժ Սարգսյանը կուսակցության նախընտրական քարոզչությունը սկսեց սահմանամերձ Բերդ քաղաքից: Բերդի հրապարակը մարդաշատ էր՝ ակնհայտորեն մարզպետ Արմեն Ղուլարյանը, քաղաքապետը եւ մյուս պետական չինովնիկները օրուգիշեր չէին քնել, որ վարչապետի այցը անցնի ամենաբարձր մակարդակով: Նույնն էր նաեւ Իջեւան, Դիլիջան քաղաքներում եւ ճանապարհի բոլոր գյուղերում: Մարզի բոլոր ճանապարհներին,