Օրվա լրահոսը
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ»՝ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության երեկվա հերթական հանրահավաքը, որն անցավ անձրեւի տակ եւ բարձրախոսների բացակայությամբ, նախորդներից ամենասակավաթիվն էր ու ամենակարճն էր իր տեւողությամբ: Մասնակիցները դա բացատրեցին եղանակային պայմաններով եւ բարձրախոսների բացակայությամբ: Հանրահավաքի կազմակերպիչների մատուցմամբ, բարձրախոսները միացված չէին անվտանգության նկատառումներից ելնելով: Ընդամենը երկու ելույթ հնչեց, թեեւ հավաքվածները պահանջում էին «կարճ չկապել» եւ հայտարարում, թե իրենք պատրաստ են անձրեւի
Ֆրիդ. «Պետք չէ վտանգել թրքահայերին»
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագիծը երկու օր առաջ ներկայացվել է ԱՄՆ Սենատ: Ինչպես եւ կարելի էր սպասել, նախագծի ներկայացումից անմիջապես հետո Սպիտակ տունն ու Պենտագոնը եռապատկել են դրա ընդունման դեմ ուղղված ջանքերը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, նախօրեին նախագծի դեմ հանդես են եկել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական
ԱՄՆ-ում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը
Երեկ «Փաստարկ» ակումբում ենթադրեց ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը ԱՄՆՊետքարտուղարության մարդու իրավունքների մասին 2006թ.-ի զեկույցում տեղ գտած «Հայաստանը շարունակում է օկուպացված պահել Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի 7 շրջանները» արտահայտությունը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ ասուլիսում դիտարկեց «պատմությունը կրկնվում է» համատեքստում: Ըստ նրա՝ հայ-ամերիկյան հանդարտ զարգացող հարաբերությունների խաղաղ երկնակամարում ժամանակ առ ժամանակ կայծակի պես ճայթում
ԿԵՆԱՑՆԵՐԸ ՆՈՐ ԵՆ ՔԱՂՑՐԱՆԱԼՈՒ
ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն սկսել են խրամատավորվել Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախընտրական լուռ մրցակցությունը սկսում է նոր նրբերանգներ ստանալ եւ վերածվել ավելի լուրջ դիմակայության: Բանն այն է, որ մարտի 8-ի կանանց տոնի կապակցությամբ Էրեբունի համայնքի ԲՀԿ տարածքային կառույցի անդամները ակցիա էին նախաձեռնել եւ համայնքի կանանց ծաղիկներ էին նվիրել: Դա, ըստ ամենայնի, դուր չէր եկել
«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ Է»
Ասում է ԲՀԿ անդամ Սերգեյ Բագրատյանը – Թիվ 39 ընտրատարածքում ձեր մրցակիցը Վայոց ձորի մարզպետն է, ում թեկնածությունը պաշտպանում է ՀՀԿ-ն: Վերջերս նա հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ ինքը արձակուրդում կլինի եւ իր վարչական լծակները չի օգտագործի: Եթե այդպես լինի, իրոք պայքարը նորմալ ընթացք կստանա: Որպես մրցակից՝ հավատո՞ւմ եք, որ ընտրությունների ժամանակ վարչական լծակներ չեն օգտագործվի:
ՄՐՑԱՆԱԿ՝ «ԱՌԱՎՈՏԻ» ԼՐԱԳՐՈՂԻՆ
Երեկ Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներ Արեւիկ Սարիբեկյանն ու Նարեկ Թովմասյանը (լուսանկարում) ՀՀ կառավարության եւ պետական այլ կառույցների ծրագրերը լավագույնս լուսաբանելու համար մրցանակի են արժանացրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանին, որը հաղթող ճանաչվեց «Լրատվամիջոցների դերը կառավարության լուսաբանման գործընթացում» ծրագրի շրջանակներում անցկացված հեռախոսային հարցման արդյունքներով: Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով Աննան չկարողացավ մասնակցել արարողությանը, եւ լուսանկարում պատկերված պատվոգիրը նա կստանա
ԽՈՅ 21.03-20.04: Անձնական հմայքի շնորհիվ կարիերայում կարող եք առաջ գնալ: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր մեծ է սխալվելու հավանականությունը: Զգուշացեք բամբասանքներից: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Գտեք համախոհների եւ շատ բան կկարողանաք կարգավորել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հարմար օր է նոր աշխատանքի անցնելու համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեզ անհանգստացնող շատ խնդիրներ անցյալի գիրկը կանցնեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ձեզնից առավելագույն զսպվածություն կպահանջվի: ԿՇԵՌՔ 24.09-23.10:
ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունները, որոնց մասնակցում են, համապատասխանաբար, 5 եւ 3 թիմեր: Տղամարդկանց մեջ հաղթողի կոչումը վիճարկում են հանրապետության գործող չեմպիոն «Բանկային Արքան», «Շախմատի ակադեմիան», ՖԻՄԱ-ն, «Հրազդանը» եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանի հավաքականը, իսկ կանանց մեջ՝ Եվրոպայի չեմպիոն «Միկա-Երեւանը», «Գյումրին» եւ «Շախմատի ակադեմիան»:
Անզուգական «Սարոյի» հոբելյանը
Այսօր լրանում է օպերային արվեստի ականավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ավագ Պետրոսյանի ծննդյան 95-ամյակը, ով միայն Սարոյի դերերգը կատարել է շուրջ 900 անգամ: Ա. Պետրոսյանը իր կյանքի շուրջ 60 տարին նվիրել է հայ բեմին: Նա 1947-49թթ. կատարելագործվել է Մոսկվայի Մեծ թատրոնում, սակայն մերժել է այնտեղ մշտապես աշխատելու առաջարկը եւ գերադասել վերադառնալ Հայաստան: Շատ դերերգեր Ազգային
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿՎԵՐԱՀՍԿԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նրանք հայտարարեցին, որ գրանտների ակնկալիք չունեն, ուստի համառորեն պայքարելու են կեղծիքների դեմ: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում մամուլի ասուլիս էր հրավիրել Ընդդիմադիր երիտասարդական խորհուրդը: Ասուլիսի թեման էր՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղական դիտորդական կազմակերպությունների կատարած աշխատանքի անաչառությունը: Նշենք, որ ընդդիմադիր երիտասարդական խորհրդի կազմը, որտեղ ընդգրկված են «Հնչակյան» կուսակցության, ԱԺԴ-ի, ՀԺԿ-ի, «Հանրապետության», «Օրենքի ուժ» հ/կ-ի եւ այլ ուժերի
Դպրոցը՝ կռվախնձոր
Դպրոցի տնօրենը դատարանով վերականգնվել է իր պաշտոնում, բայց չի կարողանում անցնել աշխատանքի: Շիրակի մարզի Հողմիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռազմիկ Խաչատրյանը 4 ամիս է՝ չի կարողանում անցնել իր պարտականությունների կատարմանը: Նախկին տնօրեն Արմենուհի Աղեկյանը հրաժարվում է հանձնել դպրոցի կնիքն ու պաշտոնական փաստաթղթերը: «Ինձ հետ պայմանագիրը 3 տարով է կնքվել: Դրա մեջ չկա այնպիսի մի կետ,
«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԳՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՄԱՇԿԻ ՎՐԱ»
Ադրբեջանցի եւ հայ լրագրողների մասին նման կարծիք հայտնեց ադրբեջանական «Գյուն Սահար» թերթի գլխավոր խմբագիր Արիֆ Ալիեւը: Մարտի 14-15-ին Երեւանի մամուլի ակումբը կազմակերպել էր «Ժուռնալիստական էթիկան որպես որակյալ լրատվամիջոցների հիմք» խորագրով սեմինար, որին մասնակցում էին հայկական եւ օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Երեկ Ռումինիայի Անկախ ժուռնալիստիկայի կենտրոնի տնօրեն Իոանա Ավադանին եւ Բուլղարիայի ԶԼՄ-ների զարգացման կենտրոնի տնօրեն Օգնյան Զլատեւը
Ինժեներն ու հաշմանդամը՝ մուրացկան
Ռաֆայելի եւ Վաչագանի ընտանիքների գոյությունը կախված է անցորդների մեծահոգությունից: Արդեն քանի տարի է՝ 35-ամյա Վաչագան Ալմասյանը մայրաքաղաքի փողոցներում մուրացկանություն անելով է գումար վաստակում: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցելուց ի վեր՝ Վաչագանի «աշխատավայրը» եկեղեցու աստիճաններն են: Նրա պատմելով, այդ հատվածը մարդաշատ է եւ, բացի այդ, «եկեղեցի գնացողները խղճով են»: Վաչագանը մանկուց հաշմանդամ է, նա չի կարողանում
ՊՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴԱԳԱՂՆԵՐԸ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՉԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ
Շատ թաղապետարաններ չգիտեն էլ, որ օրինախախտ դագաղագործներին ու վաճառականներին կարգի հրավիրելու գործն իրենց վրա է դրված: Անցյալ տարվա փետրվարից ուժի մեջ է մտել «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ արգելվում է փողոցներում բացեիբաց ցուցադրել դագաղներ, ծաղկեպսակներ եւ սգո այլ պարագաներ: Դրանց վաճառքը կարող է իրականացվել միայն վարագուրապատված կամ մգեցված
ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՎՈՒՄ
«Այսօր անհամեմատ ավելի մեծ նշանակություն ունի լավ ընտրություններ անցկացնելու խնդիրը՝ հենց Հայաստանի՛ համար,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը:- Առաջիկա ԱԺ ընտրություններն ունեն բացառիկ նշանակություն Հայաստանի ապագայի համար, եւ պայմանավորված այն հանգամանքով, թե բոլոր քաղաքական ուժերն իսկապե՞ս սա կգիտակցեն՝ այս գիտակցության չափից է կախված, թե ընտրությունները կլինե՞ն այդպիսին, թե՞ ոչ»: «Առավոտը»
Շտաբները ձեւավորվում են
Խոսքը, մասնավորապես, ընդդիմադիր ուժերի մասին է ՀՀԱԺ ընտրություններին համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով մասնակցող քաղաքական ուժերն ու անհատներն իրենց նախընտրական արշավը, շտաբների ձեւավորումը, ըստ օրենքի, կարող են սկսել ապրիլի 8-ից, երբ ավարտված կլինի թեկնածուների գրանցման փուլը: Այդուհանդերձ, կուսակցություններում այսօր արդեն գոնե մոտավոր կամ հաստատ պատկերացում ունե՞ն, թե ով է ղեկավարելու իրենց նախընտրական շտաբը եւ ՀՀ տարածքում
«ԵՍ ՏԵՂՈՎ ԶԵՆՔ ԵՄ, ԶԵՆՔԸ ԻՆՉԻ՞Ս Է ՊԵՏՔ»
Հերքելով լուրերը, որ ինքը կրակել է ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ, ասաց գեներալ Սեյրան Սարոյանը – Դուք հայտնի եք որպես զինվորական կենսագրություն ունեցող մարդ, ղարաբաղյան պատերազմի հերոս եւ 4-րդ ամենամեծ կորպուսի հրամանատարն էիք, ի՞նչը ձեզ ստիպեց թողնել այդ ամենը եւ զբաղվել քաղաքականությամբ: – Ես դուրս էի եկել քաղաքականությունից եւ մտել էի բանակաշինության մեջ: Պատերազմում հաղթելուց հետո
«ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՄ «ՆԻԳ ԱՊԱՐԱՆԻ» ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
Ասում է «Ժողովրդավարական ուղի» կուսակցության 3-րդ համարը՝ այժմ անկուսակցական, իսկ նախկինում՝ «Ազգային միաբանության» անդամ Աղասի Արշակյանը, որն առաջադրված է նաեւ 6-րդ ընտրատարածքում: – Դո՞ւք էլ միացաք այն գործիչներին, որոնք ցուցակում հետին տեղեր գրավելու պատճառով մեկ օրում հրաժարվեցին իրենց կուսակցությունից, դավանած գաղափարախոսությունից ու ընկերներից եւ արագորեն հայտնվեցին մեկ այլ ուժի ցուցակում: – Մի քիչ տհաճությամբ կպատասխանեմ
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻՆ
ԱՄՆ Պետքարտուղարության Մարդու իրավունքների վերաբերյալ 2006-ի զեկույցում տեղ գտած ձեւակերպումը, ըստ որի՝ Հայաստանը շարունակում է օկուպացնել Ադրբեջանի տարածքները՝ Լեռնային Ղարաբաղը եւ 7 շրջանները, «շատ կոպիտ եւ անընդունելի» է. երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Ըստ նրա, այդ ձեւակերպումը բացարձակապես անընդունելի է նախ, քանի որ որեւէ կապ չունի այն խնդիրների հետ, որոնք պիտի արծարծվեին
ԹԵՆԻՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՎԵՐԱԾՆՎԻ
Վստահեցնում է հանրապետության թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը – Պարոն Փամբուկյան, մրցաշրջան 2007-ը նախորդներից էականորեն տարբերվելու է թե՛ անցկացվելիք մրցումների քանակի եւ թե՛ մակարդակի առումով: Ի՞նչ է նախատեսվում եւ այդ աշխուժացումն ինչո՞վ է բացատրվում: – Իսկապես: 2007-ին կազմակերպվելիք զանազան մրցաշարերը թենիսի ֆեդերացիայի առօրյան դարձնելու են անհամեմատ հագեցած: Ավանդական մրցումներին, որ անցկացվում են ամեն տարի, ավելանում
ԶԼՄ-ները կհամախմբվեն ընդհանուր գաղափարի շուրջ
Երեկ «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Ժուռնալիստական էթիկան որպես որակյալ լրատվամիջոցների հիմք» խորագրով սեմինարը, որ կազմակերպել էր Երեւանի մամուլի ակումբը: Միջոցառմանը մասնակցում էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրեն Վլադիմիր Պրյախինը, ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի ավագ խորհրդատու Ալեքսանդր Բոլդիրեւը, ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը եւ այլք: Սեմինարի ընթացքում, որը վարում էր ՀԺՄ նախագահ Աստղիկ Գեււորգյանը, արտահայտվեցին ԶԼՄ-ների պատասխանատվության,
«ՄՈԴԵԼԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԿԱՇԱՌՔ ՉԿԱ»
Հավաստիացնում է այս տարվա փետրվարին Մարոկկոյում կայացած «Էլիտ մոդել լուք» մրցույթի մասնակից Արփի Վանյանը: 2006թ. Հայաստանը եւս իրավունք ստացավ մեր երկրում անցկացնել աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը՝ «Էլիտ մոդել լուքը»: Մոդելային բիզնեսը սպասարկող «Էլիտ մոդել լուքի» գրասենյակներ կան շուրջ 35 երկրում: Հայաստանյան գործակալության գրասենյակը ղեկավարում է «Վիցե միսս Եվրոպա» Լուսինե Թովմասյանը: Հիշեցնենք, որ առաջին հայաստանյան մրցույթը
Գառ՝ տեղեկատվություն տրամադրելու դիմաց
Շիրակցի գյուղապետերը համայնքի բյուջեի ու ավագանու որոշումները տրամադրելու փոխարեն՝ պատրաստ են գառ պատիվ տալով պրծնել: Մոտ մեկ ամիս առաջ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դատի էր տվել այն գյուղապետերին, ովքեր խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը՝ հրաժարվել էին «Ասպարեզին» տրամադրել 2005-2006թթ. ավագանու որոշումներն ու 2006թ. բյուջեի մասին տեղեկատվություն: Օրերս «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ ամփոփելով դատական պրոցեսի
ԻՆՉՈ՞Ւ ԲԱՐՁՐԱՑԱՎ ԴՈԼԱՐԻ ԿՈՒՐՍԸ
Համենայնդեպս, այս անգամ պատճառը տրանսֆերտները չեն Վերջին երկու օրերին դոլարի փոխարժեքը մի քանի դրամով բարձրացել է: Երեկվա դրությամբ՝ փոխանակման կետերում 1 դոլարը վաճառվում էր 358 դրամով, մինչդեռ ընդամենը օրեր առաջ այդ թիվը 350 էր: Թե ինչն է փոխարժեքի նման կտրուկ փոփոխության պատճառը՝ տնտեսագետները դժվարանում են որեւէ տնտեսական գործոնով պայմանավորել՝ ավելի շատ կապելով քաղաքական դրդապատճառների հետ:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՄՐՑԱԿԻ՞Ց ՉԷ
Երեկ «Հայելի» ակումբում բանավիճող ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը եւ Վահան Շիրխանյանը համակարծիք էին, որ այս ընտրություններում գաղափարական պայքարի մասին խոսելն ավելորդ է, քանի որ Հայաստանում վերջին գաղափարական պայքարը տեղի է ունեցել 1991 թվականին, երբ քաղաքական ռինգում էին ՀՀՇ-ն եւ կոմունիստները: Իսկ ըստ Սամվել Նիկոյանի՝ այս ընտրություններում իշխանություն-ընդդիմություն սուր պայքար չկա. «Մայիսի 12-ի ընտրություններում հիմնական
«Անցումային» գործընկերություն
Ըստ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովի, Ռուսաստանում հայերի սպանությունները «քսենոֆոբիայի հետեւանք» չեն: «Ցավալի է, որ այդպիսի դեպքեր են տեղի ունենում, եւ մենք գիտենք, թե որքան սուր է դա ընկալվում Հայաստանում»,- երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է դեսպանը, հավելելով, թե Ռուսաստանի իրավապահ մարմիններն անում են հնարավորը՝ հանցագործներին հայտնաբերելու եւ պատժելու համար: Պավլովը կարծիք
Դիտորդներին էլ հրավիրեցին
ՀՀ ԿԸՀ-ն երեկ որոշում ընդունեց միջազգային դիտորդական առաքելություններին հրավիրել մեր ընտրություններին հետեւելու: Երեկ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում ընդունեց մայիսի 12-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու մասին: Համաձայն այդ որոշման, ԱԺ ընտրություններին հետեւելու համար հրավերներ կուղարկվեն ՀՀ-ում ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին, ՀՀ-ում հավատարմագրված եւ Երեւանում նստավայր ունեցող օտարերկրյա դեսպաններին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին,
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԿՐՔԵՐՆ ԱՐԴԵՆ ՇԻԿԱՑԱԾ ԵՆ
Ընտրություններին մասնակցելու է երեք հայտնի եւ մեկ անհայտ թեկնածու Նախընտրական Էջմիածնի արտաքին տեսքը դեռ չի փոխվել, «օրենքով քարոզչությունը» դեռ չի սկսվել: Սակայն բոլորն էլ Էջմիածնում գիտեն, թե որտեղ են տեղավորված պատգամավորության թեկնածուներ Հակոբ Հակոբյանի (Ճոյտ), Սուսաննա Հարությունյանի կամ Սեյրան Սարոյանի գրասենյակները, որոնք կվերածվեն նախընտրական շտաբների: «Նորաթուխ» Հակոբ Հակոբյանի (ոչ Ճոյտ) շտաբի մասին ինձ պատահած էջմիածինցիները
ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Ասում է թիվ 39 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Վայոց ձորի մարզպետ Սամվել Սարգսյանը: – Ինչո՞ւ որոշեցիք մարզպետի աթոռը փոխարինել պատգամավորական մանդատով: Արդյոք պատճառը մտավախությո՞ւնը չէր, որ ԱԺ ընտրություններից հետո առանց այդ էլ կկորցնեք այդ պաշտոնը: – Նման մտավախություն բացարձակապե՛ս չկա, քանի որ ես ե՛ւ ժողովրդի, ե՛ւ կառավարության գնահատականով՝ շատ նորմալ եմ աշխատում: Եվ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՌԻՍԿ
Լրագրությունը, ինչպես հայտնի է, վտանգավոր մասնագիտություն է: Մանավանդ՝ ընտրություններից առաջ, մանավանդ՝ Էջմիածնում, որտեղ կա գեներալներին ծառայող «լավ տղերքի» մի ամբողջ բանակ: Վերոհիշյալ «տղերքը» փորձում էին խոչընդոտել «Առավոտի» թղթակցին, երբ վերջինս լուսանկարում էր գեներալ Սեյրան Սարոյանի ապագա նախընտրական շտաբը (վերեւում) եւ նրա «համեստ բնակարանը» (ներքեւում): Նախընտրական Էջմիածնից ռեպորտաժը՝