Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆՔ ԱՐԵԼ ԱՆՑԱԾ ՓՈՐՁԻՑ»

Ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը – Ընդդիմությունն այդպես էլ չմիավորվեց եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին-առանձին, եւ այդ չմիավորման համար ձեր գործընկերները առաջին հերթին մեղադրում են ձեզ: Գրեթե բոլոր ընդդիմադիրները համարում են, որ ընդդիմության չմիավորվելու գործում մեղքի մեծ բաժինը ՀԺԿ նախագահինն է: Ինչո՞ւ այդքան ծանր մեղք վերցրեցիք ձեր ուսերին եւ խափանեցիք ընդդիմության միավորումը: –

«ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՆ»

Այսպես մտածում են մարտի 25-ին Արմավիր քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված երկու թեկնածուներն էլ: Մարտի 25-ին Արմավիր քաղաքում քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենալու, որտեղ առաջադրված երկու թեկնածուներն էլ կուսակցականներ են: Նրանցից մեկը՝ գործող քաղաքապետը, ՀՀԿ Արմավիրի մարզային կառույցի նախագահի տեղակալն է, ու բացի այն, որ ունի այդ կուսակցության աջակցությունը, նաեւ ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի մտերիմն

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿԱՆԱՅՔ ՉԿԱՆ

Օրերս Նյու Յորքի դատարանը 5 օրվա ուղղիչ աշխատանքների է դատապարտել բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմբելին։ Վերջինս, բարկանալով իր սպասուհու վրա, նրա ուղղությամբ է շպրտել իր բջջային հեռախոսը՝ կնոջը պատճառելով մարմնական վնասվածքներ: Նաոմին 5 օր ավլելու է աղբահավաք մեքենաների կայանատեղին:

Աշակերտ «հավաքիր», որ աշխատես

Վաղուց այս սկզբունքով են առաջնորդվում երաժշտական դպրոցների դասատուները Երաժշտական դպրոցների դասատուները, երեխաներին կրթելուց բացի, այսօր ստիպված են նաեւ աշակերտներ «հավաքել», քանի որ դասարանում եթե գոնե 9 հոգի չսովորի, ստիպված են ինքնակամ կամ տնօրենի պահանջով ազատվել աշխատանքից: «Այս հարցը տնօրեն-ուսուցիչ հարթությունից դուրս է, քանի որ այսօր նվազագույն աշխատավարձ ապահովելու խնդիր ունենք: Իսկ այն 20000 դրամից պակաս

«ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՍՊԱՍԵՔ»

Ասում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի նորանշանակ գլխավոր բալետմայստեր Հովհաննես Դիվանյանը: «Առավոտը» տեղեկացրել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում օրերս կատարված կադրային փոփոխության մասին: Գլխավոր բալետմայստեր Արմեն Գրիգորյանի պաշտոնն այլեւս կվարի ճանաչված բալերոն, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը: Հարկ է նկատել, որ այս նշանակումը վերջին տարիներին

Հատուկ դպրոցի ոդիսականը

Վաղարշապատի թիվ 1 դպրոցը զրկվել է ճաշարանից, իսկ առաջիկայում՝ հնարավոր է նաեւ ուսուցիչներից եւ աշակերտներից: Կառավարության 2004թ. որոշմամբ՝ Վաղարշապատի թիվ 1 հատուկ դպրոցի կցակառույցը, որտեղ տեղակայված էր դպրոցի ճաշարանը, հանձնվել է Մայր աթոռին: Դպրոցի կոլեկտիվը, բնականաբար, համաձայն չի եղել որոշմանը եւ հոժարակամ շենքը եկեղեցուն չի հանձնել: 2006թ. եկեղեցին դատի է տվել դպրոցին եւ դատը շահել:

ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ

Այս անգամ էլ Հայաստանի համար մխիթարական քիչ բան կա Երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2006թ. տարեկան զեկույցը՝ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի մասին: Զեկույցում միայն 17 էջ վերաբերում է Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա վիճակին, որտեղ նախ գնահատական է տրված 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաեւ 2005թ. սահմանադրական հանրաքվեին՝ հիշեցնելով, որ դրանց ընթացքում

«ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելլը»՝ իրար դեմ

Այս երկու ընկերություններն էլ իրար մեղադրում են դեմպինգային գներ կիրառելու մեջ «ԱրմենՏելն» օրերս դիմում-բողոք է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ իր մրցակցի՝ «ՎիվաՍելլի» դեմ: Ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը հանձնաժողովին բողոքել է, որ բջջային կապի շուկայում «ՎիվաՍելլն» այնպիսի ցածր սակագներ է կիրառում եւ բաժանորդային այնքան ցածր վարձեր է սահմանում, որոնք դուրս են ընկերության՝ պաշտոնապես հրապարակած

ՁԱՅՆ՝ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԴԻՄԱՑ

Նախընտրական «նվերներ» Շիրակի մարզում Հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքական կուսակցությունները ջանք ու փող չեն խնայում շիրակցիներին գոհացնելու համար: «Օրինաց երկիր» կուսակցությունը պատրաստվում է ռուսական կաբելային հեռուստաալիքներ «քաշել» գյումրեցիների բնակարաններում՝ պայմանով, որ իրենց ձայն են տալու: Աշոցքի տարածաշրջանից ընտրված հանրապետական Աշոտ Աղաբաբյանը գյուղացիներին «լուսավորելու» է Աշոցքի տարածքում հեռուստաաշտարակ տեղադրելով, որպեսզի մարդիկ հանրայինից բացի, այլ հեռուստաալիքներ

Հաշտվել՝ առանց զիջումների

Ամերիկյան New York Times հեղինակավոր պարբերականը նախօրեին հանդես է եկել մի հրապարակմամբ, որում նշվում է, թե ԱՄՆ նախագահի վարչակազմը մշակել եւ արդեն իսկ մասամբ գործի է գցել «Ռուսաստանի հետ հաշտեցման հատուկ ծրագիր»: Հղում անելով Սպիտակ տան անանուն աղբյուրին՝ թերթը տեղեկացնում է, որ այդ ծրագիրը Ռուսաստանի հետ համակողմանի բացատրական աշխատանքներ տանելուն միտված միջոցառումների մի պատկառելի շարք

Ինչպես բաժանել երկիրը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ

Այն, որ մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամենաթեժ ու անզիջում պայքարն ընթանալու է իշխանական երկու կուսակցությունների՝ «Բարգավաճ Հայաստանի» եւ «Հանրապետականի» միջեւ՝ թերեւս, կասկած այլեւս չի հարուցում: Ըստ ամենայնի, նաեւ հենց այս է պատճառը, որ ընտրությունների թեման հիմա՝ առավել եւս ընդդիմության միավորման ձախողումից հետո, հիմնականում այն է, թե հիշյալ կուսակցություններից ով եւ ինչպես է ներկայացված

ԲՈԼՈՐՆ ԷԼ ՈՒՆԵՆ ՄԵՂՔԻ ԻՐԵՆՑ ԲԱԺԻՆԸ

Ընդդիմության չմիավորվելու կապակցությամբ ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը – ԱԺՄ-ն որոշեց չմասնակցել ընտրություններին: Բայց մի՞թե Ձեզ չի արվել որեւէ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու առաջարկ: – Եղել է առաջարկություն: Բայց մեր նպատակն, ի վերջո, միայն պատգամավոր լինելը չէ. ես 4 անգամ եղել եմ պատգամավոր, եւ ԱԺՄ-ն ունեցել է խմբակցություն: Ժողովրդի ճնշող մեծամասնությունն ընդդիմադիր է գործող

ԸՆՏՐԱԽԱՂԵՐ ԵՆ, Ո՞Վ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ

Այդպես բնութագրեց ՀԺԿ որոշ կառույցների «կազմալուծման» մասին լուրերը Կամարիս գյուղի կառույցի ղեկավար Սարգիս Խաչիկյանը: Վերջերս էլ մամուլում հրապարակվեց, որ Կոտայքի մարզի մի շարք գյուղերի կառույցներ դուրս են եկել ՀԺԿ-ից. թվարկվածների մեջ էին Գառնին, Ջրվեժը, Կամարիսը, Գողթնը եւ էլի մի քանի գյուղեր, ընդհանուր թվով՝ 12 գյուղի անուն: Սակայն երեկ այս գյուղերի տարածքային կառույցների ղեկավարները եկել էին

ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ, ԿԵՂԾ ՈՒ ՇԻՏԱԿ

Չնայած երկուշաբթի օրը տեղի ունեցած Կոնդոլիզա Ռայս-Վարդան Օսկանյան հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, Կոնդոլիզայի ղեկավարած գերատեսչությունը՝ Պետդեպը, իր տարեկան զեկույցում խստորեն քննադատեց Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված վիճակը: Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ մեր երկրում շարունակվում են լրագրողների նկատմամբ սպառնալիքներն ու բռնությունները (որպես օրինակ բերվում են Էդիկ Բաղդասարյանի եւ Գագիկ Շամշյանի դեպքերը), ինչպես նաեւ «Ա1+»-ի եթերազրկված

ԽՈՅ 21.03-20.04: Համընդհանուր ներդաշնակության շնորհիվ օրը երջանիկ կլինի: ՑՈՒԼ 21.04-21.05: Մեծ ազատության համար հարկ կլինի անձնականից որոշ զոհողությունների գնալ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Գործերը հաջող կընթանան հատկապես արտասահմանցիների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Մարդասիրությունն այսօր անձնական շահերի սահմանը չի անցնի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Կարողացեք վերահսկել ձեր խոսքն ու մտածելակերպը եւ դիմացինին անհարմար վիճակի մեջ չգցել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Մտավոր գործունեության ոլորտում

ՎԻԿԸ ԲՈՒՐԳՈՍԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՈՒՂԱՐԿԵՑ

Վանաձորցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 50,802 կգ) IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը շաբաթ օրը՝ մարտի 3-ին, Կալիֆոռնիայի նահանգի Կարսոն քաղաքի «Հոում Դեպո Ցենտր» մարզասրահում հերթական անգամ հաջողությամբ պաշտպանեց չեմպիոնական իր գոտիները՝ մարտն ավարտելով ժամանակից շուտ: Ու այն էլ ինչպե՜ս: Այս անգամ նրա մրցակիցը մինչեւ 49 կգ քաշային կարգում աշխարհի

«ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հայեցի են եւ որձ»

Երեկ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում Արմեն Մազմանյանը անդրադարձավ ոչ միայն Տ. Կարապետիչին, այլեւ այլ քաղաքական ուժերի եւ գործիչների: «Տիգրան Կարապետյան, հայտարարում եմ, որ դուք տգետ եք: Ինձ նորից դատի տվեք»,- երեկ «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանի հասցեին այսպես արտահայտվեց ռեժիսոր Արմեն Մազմանյանը: Ռեժիսորի պաշտպան Հայկ Ալումյանի կարծիքով՝ առաջին ատյանի դատարանի վճիռը (Տ. Կարապետյանին վիրավորելու եւ

«ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴԸ» ԿԱՅԱՑԱՎ

Մասնագետները չցանկացան Գեղամ Գրիգորյանի բեմադրությունը համեմատել նախորդների հետ Մարտի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի լեփ լեցուն դահլիճում կայացավ Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի պրեմիերան: Տեղեկացնենք, որ «Արշակ Երկրորդի» առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1950-ականների սկզբին՝ Արմեն Գուլակյանի ռեժիսուրայով (դիրիժոր՝ Միքայել Թավրիզյան): 1956թ. Չուխաջյանի գլուխգործոցին անդրադարձել է բեմադրիչ Վավիկ Վարդանյանը (դիրիժոր՝ Սուրեն

Լեջանցի Արծրունու մահճակալում՝ նռնա՞կ

Արծրունի կինը ամուսնուն օրեր առաջ հասցրել է դատարանի դուռը՝ իր կյանքին սպառնացող իրեղեն ապացույցն էլ՝ տանը պահվող «Ֆ-1» տեսակի ձեռքի բեկորային նռնակը հանձնելով: Լոռու մարզի Լեջան գյուղի բնակիչ, 39- ամյա Արծրուն Վարոսյանը երկու տարի առաջ ամուսնացել է ջրաշենցի Օլգա Գրիգորյանի հետ: Ամուսնական կյանքը ինչ-ինչ պատճառներով հարթ չի ընթացել: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում Օլգան պնդում

ՄԵԿԻՆ՝ ԱՆՎՃԱՐ, ՄՅՈՒՍԻՆ՝ 40.000 ԴՐԱՄ

Դպրոցների կաթսայատների փորձաքննություն անցնելը թյուրիմացությունների տեղիք է տվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ է մտել 2006-ի հունվարի 1-ից: Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող կազմակերպությունները պարտավոր են մինչեւ 2006-ի սեպտեմբերի 1-ը գրանցվել ու պայմանագիր կնքել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ենթակայությամբ գործող փորձաքննություն իրականացնող Տեխնիկական անվտանգության

Բնակիչների աչքը վախեցած է

Հերթական օբյեկտը՝ բակի հաշվին «Հերմինե Նաղդալյանը, իր սուպերմարքեթով չբավարարվելով, մեր շենքի բակային տարածքի հաշվին ուզում է նոր օբյեկտ կառուցել, արդեն գեոդեզիայի ինստիտուտից մասնագետներ են եկել եւ տարածքում չափագրումներ կատարել, թե կոնկրետ ինչ են սարքելու՝ խանութ, ռեստորան, թե բար՝ չեն ասում: Շաբաթ օրն էլ մի խումբ տղամարդիկ եկան, տարածքն ուսումնասիրեցին, երբ հարցուփորձ արինք, թե ի՞նչ են

ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 28 քաղաքական ուժ եւ 173 անհատ Մարտի 3-ին սպառվեց մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով առաջադրումների վերջին ժամկետը: Արդյունքում առաջադրման հայտ են ներկայացրել 28 կուսակցություն եւ ՀՀ ԱԺ պատգամավորի 41 մանդատի 173 հավակնորդ: Առաջադրումների վերջին օրը ե՛ւ համամասնական, ե՛ւ մեծամասնական ընտրակարգերում եղան ինչպես չկանխատեսված առաջադրումներ, այնպես

«Ամեն մարդ պիտի կարողանա իր մեջ հաղթահարել աթոռի եւ մանդատի հետ կապված հոգեկան ակտը»

Վերջին օրերին հաճախ էին պնդումներ հնչում այն մասին, թե ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Գեւորգյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է թիվ 5 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արաբկիր համայնքի մի մասը եւ Դավիթաշեն համայնքն ամբողջությամբ: Սակայն առաջադրումների համար սահմանված ժամկետն ավարտվեց, իսկ ԵԿՄ վարչության անդամ Ռուբեն Գեւորգյանն այդպես էլ չառաջադրեց իր թեկնածությունը: Այդ ընտրատարածքում

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԼՌՈՒՄ ԵՆ

Քարոզել կարելի է թե՛ ապրիլի 8-ից առաջ եւ թե՛ դրանից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական պաստառներից թերեւս ամենամեծը «Հայաստան» հանրախանութի շենքի վրա է՝ մարդաբոյ տառերով եւ Գագիկ Ծառուկյանի հսկայական նկարով: Երեկ մենք հարց ուղղեցինք «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Հայրապետ Հայրապետյանին, թե ինչո՞ւ է իր տարածքի վրա այդքան մեծ պաստառներ փակցնելու համաձայնություն տվել, ասաց, որ ինքը ԲՀԿ-ի

ՓԱԿԱՆԱԳՈՐԾԸ, ԷԼԵԿՏՐԻԿԸ ԵՎ ԽՈՀԱՐԱՐԸ ԿՀԱՅՏՆՎԵ՞Ն ԱԺ-ՈՒՄ

Ավելի հետաքրքիր կլիներ, եթե պատգամավոր դառնար ՄԻԱԱԿ կուսակցության 2-րդ համարը՝ «Քոմեդի Քլաբ»-ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը: Ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցության հայտ են ներկայացրել 27 կուսակցություն եւ մեկ դաշինք, որոնք պատգամավորական 90 տեղերի համար առաջադրել են ընդհանուր թվով 1497 թեկնածուների: Ահա թե ուշագրավ ինչ տեղեկություններ առանձնացրեցինք՝ ուսումնասիրելով այդ ցուցակներում առաջադրված թեկնածուների մասին տվյալները: ԱԺԿ ցուցակում 4 կուսակցականի

ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԸ «ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ԲԱՌԵՐ» Է ԱՍԵԼՈՒ

Երեկ «Հանրապետություն» կուսակցության անդամների եւ ԵԿՄ-ի ներկայացուցիչների հետ Եռաբլուր՝ Վազգեն Սարգսյանի շիրմին այցելած պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին «Ազատության» թղթակիցը հարցրեց, թե հավատո՞ւմ է, արդյոք, ազատ եւ արդար ընտրություններին: «Պրոֆեսիոնալներ շատ կան: Ինձ թվում է, կլինեն,- կեղծիքների հավանականությունը հաստատեց գեներալը:- Հարյո՛ւր տոկոսով»… Եվ հարցին էլ, թե ո՞ւմ օգտին՝ պատասխանեց. «Ամեն մարդ իրա»: Մանվել Գրիգորյանը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ   Գիրք չորրորդ  Գլուխ տասներորդ ՍՐՏԱԿԵՂԵՔ ԽԱՂԵՐ – Պայքարը պարտավոր ա պայքարել,- ծիծաղեցի ես: – Հիմի արդեն ձեռ չես առնում, չէ՞,- ժպտաց Ռոլանդը: – Ի՞նչ ձեռ առնել,- ասացի ես.- փաստորեն, էս գործն իննսուն տոկոսով էղած գործ ա: – Հա,- ասաց Ռոլանդը:- Որ առաջին կամ երկրորդ կարգ հաստատվի, առնվազն մի հատ «Ժիգուլի» էլ քեզ

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ձեր կամային որակները բարձր լինելու հաշվին կաճի նաեւ շրջապատի վրա ազդեցությունը: ՑՈՒԼ 21.04-21.05: Ոչնչից պետք չէ հակասությունների մեջ մտնել շրջապատի մարդկանց հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Անցյալի ապրումները ձեզ կօգնեն ավելի ճիշտ հասկանալ ապագան: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը կանցնի արկածներով ու անսովոր իրադարձություններով հագեցած: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Աշխատավայրում կարելի է դարակները կարգի բերել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Փորձեք

Մարզական անցուդարձ

Դարչինյան-Բուրգոս. կրքերը բորբոքված են Այս գիշեր թեթեւագույն (մինչեւ 50,802 կգ) քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն, վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանը, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 27 մենամարտերն էլ գրանցել է իր օգտին, ընդ որում 21-ը՝ նոկաուտով, Կալիֆոռնիայի Կարսոն քաղաքում մեքսիկացի Վիկտոր Բուրգոսի հետ մենամարտում պաշտպանելու է իր չեմպիոնական գոտիները: Վիկը չի կասկածում, որ

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԿՐՔԵՐ

Ի՞նչ կտա Լինարեսը Երեկ աշխարհի ուժեղագույն շախմատիստներից ութը՝ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա). նա վերջին պահին փոխարինել է մասնակցությունից հրաժարված ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, Պետեր Լեկոն (Հունգարիա), Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Մորոզեւիչը (երկուսն էլ՝ Ռուսաստան) եւ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Իսպանիայի Լինարես առողջարանային քաղաքում վերսկսեցին պայքարը շախմատի 20-րդ կարգի միջազգային

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031