Օրվա լրահոսը
ՌՈՒՍՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԾԱՂԿԱՁՈՐ
Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքներ անցկացրած Ռուսաստանի ձմեռային մարզաձեւերի ազգային հավաքականները միջազգային մրցասպարեզներում վերադարձնում են իրենց երբեմնի առաջատարի դերը: Փետրվարի 9-ին Հայաստա ն էր ժամանել Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Լեոնիդ Տյագաչովի գլխավորած պատվիրակությունը, որը եղավ Ծաղկաձորում, գործնական հանդիպումներ ունեցավ Հայաստանի սպորտկոմիտեի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահների հետ: Սակայն եւ Հայաստանի, եւ Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցներում այդ այցելության
Վիկը ձեռնոց է նետում Մեննի Պակյաոյի՞ն
Ինչպես հայտնի է, թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը մարտի 3-ին ԱՄՆ-ում չեմպիոնական գոտու պաշտպանության հերթական մարտն է անցկացնելու առաջին թեթեւագույն քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Վիկտոր Բուրգոսի հետ: Վիկը չի կասկածում ժամկետից շուտ տոնելիք իր հաղթանակին եւ Ամերիկայում ավելի հեռու գնացող նպատակներ ունի իրականացնելու: Նա մտադիր է մենամարտի հրավիրել նույն
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ «ՊՏՈՒՂՆԵՐ ՉԵՆ ՔԱՂՈՒՄ»
Ըմբշամարտի որոշ մարզիչների համոզմամբ, պետությունն ու օլիմպիական կոմիտեն իրենց ըստ արժանվույն չեն գնահատում: Հանրապետությունում մարզաշխարհի աշխատողների, հատկապես գործող բարձրակարգ մարզիկների ու նրանց մարզիչների նյութական վիճակը բարելավելու նպատակով վերջին տարիներին գործնական քայլեր արվել են: Եղած հնարավորությունների չափով բարձրացվել է մարզիչների աշխատավարձը, իսկ հավաքական թիմերի անդամների համար, ովքեր նախապատրաստվում են օլիմպիական խաղերին, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, սահմանվել
Արթուր Աբրահամ. «Ռինգում հաղթում է խելքը»
«Յունիբանկի» հրավերով մի քանի օր Հայաստանում է միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ում սեպտեմբերի 23-ին կայացած մենամարտը կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ՛ IBF-ը լավագույնն է ճանաչել վերջին տասնամյակում, իսկ Արթուրը դարձել է պատմության մեջ միակ բռնցքամարտիկը, ով ծնոտի կոտրվածքով կարողացել է մարտը հասցնել հաղթական ավարտի: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Աբրահամը տեղեկացրեց, որ
ՈՐ ՊԵԿԻՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին մնացած 531 օրից յուրաքանչյուրը ծառայելու է օլիմպիադայի մայրաքաղաք Պեկինում Հայաստանի մարզիկների հաջող մրցելույթներն ապահովելուն: – Պարոն Ծառուկյան, հաշվի առնելով «Մրցաշրջան 2006»-ում Հայաստանի մարզիկների մրցելույթները միջազգային ասպարեզներում, ՀԱՕԿ-ի աշխատանքն անցած տարում ինչպե՞ս եք գնահատում: – Համեմատած նախորդ տարիների հետ, առաջընթաց կա թեկուզ նվաճված մեդալների
Ոտնահարվել է սեփականության իրավունքը
Հողամասը մշակելուց հետո Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Գարիկ Հակոբյանը 1991թ. հողերի սեփականաշնորհման գործընթացի ժամանակ, գյուղի ճամփեզրից 65 մ հեռավորությամբ, Մարտունի-Վարդենիս ճանապարհի եզրին 0,12 հա հողակտոր է ստացել: Սակայն մինչեւ 1999 թ. ընտանիքով հողամասը մշակելուց հետո, այլեւս անհնար է դառնում այն օգտագործել: 1998 թ. աշնանը համագյուղացիներ Արթուր եւ Հակոբ Հայրապետյանները Գ. Հակոբյանին պատկանող հողակտորի «պռնկին»
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ ԴԵՌ «ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ» Է
Դատարանն ազդեցիկ բարեկամից վախեցավ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում, նախագահող Ելիզավետա Դանիելյանի նախագահությամբ, 2 օր առաջ լսվեց քաղաքացի Աստղիկ Դանիելյանի հայցն ընդդեմ Աստղիկ Հակոբյանի եւ Գագիկ Սահակյանի: Վերջինս ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի եղբորորդին է, որի անհավանական արկածների մասին պատգամավորը տեղյակ է: Պատմութունը սկսվել է նրանից, որ Աստղիկ Հակոբյանը դիմել է հարեւանուհուն՝ Աստղիկ Դանիելյանին,
Գյուղացուն հալածում են
Տնամերձ հողատարածքի համար ազգային անվտանգությո՞ւնն է խառնվել «Անցյալ տարի հունիսի 1-ին Մասիսի ոստիկանության միլիցիոներ Ղարիբը եկել էր ու ինձ հրավիրում էր Մասիսի դատախազություն՝ ասելով, որ նպաստիս հարցով է: Սակայն ոչ ոստիկանությունից, ոչ էլ դատախազությունից ինձ կանչելու մասին որեւէ պաշտոնական գրություն չկար: Ես չեմ հասկանում՝ նպաստիս հարցով դիմում եմ գրել գլխավոր դատախազությանը, որն էլ մակագրվել է
ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ «ՀՐԱԶԴԱՆՅԱՆ» ԲԻԶՆԵՍՆԵՐԸ
Կովերը, խոզերը, հյուրանոցն ու պարի խմբերը միասին տեղ են գտել ցեմենտի գործարանում «Միկացեմենտի» այս մակետից էլ է երեւում, թե որքան մեծ տարածք ունի այն: Նույնիսկ զուգարանների պատերին փակցված պլակատները գործարանի աշխատակիցներին հիշեցնում են՝ «արտադրանքի որակը ոչ միայն մասնագիտական, այլ նաեւ ազգային պարծանք է»: Ցեմենտի գործարանի գրեթե բոլոր պատերին դեռ փակցված են բանվորների աշխատանքի
Կոյուղին լցվում է փողոց
Իսկ պատկան մարմիններն առայժմ միայն խոստումներ են տալիս, թե խնդրով կզբաղվեն Արդեն քանի ամիս է՝ Աջափնյակ համայնքի 16 թաղամասի թիվ 28 եւ 29 շենքերի բակում հակահիգիենիկ վիճակ է: Այդ բակով անցնել չի լինում, որովհետեւ համայնքի շենքերի կոյուղատար խողովակները խցանվել են եւ կոյուղու ողջ պարունակությունը ինքնահոս դուրս է գալիս դիտահորից ու լցվում փողոց: Բակում արդեն կոյուղու
ԹՈՔԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՀՂԻՆԵՐԻ ՀԵ՞Տ
Շիրակի մարզի առողջապահական հիմնարկների օպտիմալացման նոր ծրագրով տուբերկուլյոզով հիվանդները հաճախելու են այն պոլիկլինիկաները, որտեղ այցելում են հղի կանայք ու երեխաները: Շիրակի մարզում շուտով կմեկնարկի բուժհիմնարկների օպտիմալացման երկրորդ փուլը: Եթե մի քանի ամիս առաջ գյումրեցի բժիշկները հույս ունեին, որ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը մի բան կանի ու իրենց կփրկի այդ «չարիքից» (նա փափուկ բարձ էր դնում
«ԱԶԱՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՈՉ ԹԵ ՔՍԱԿ-ԻՇԽԱՆԻԿՆԵՐԻ ԽՄԲԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»
ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցի ուղիղ հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին – Պարոն Ներսիսյանց, խնդրեմ հակիրճ ներկայացրեք, թե ինչում է կայանում իշխանության տնտեսական կառավարման գաղափարախոսությունը եւ դրան աջակցող ֆիսկալ ռազմավարությունը: – Մենք ընդհանուր առմամբ ընդունում ենք ազատական տնտեսական գաղափարախոսությունը, սակայն ակնհայտորեն խուսափում ենք գաղափարախոսական ծայրահեղություններից: Երկրի տնտեսական կառավարման նկատմամբ ունենք էմպիրիկ մոտեցում եւ սերտորեն առաջնորդվում ենք
Ր. Հովհաննիսյանը համաձայն է «Այլընտրանքի» հետ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը պատրաստ է միանալ «իմպիչմենթի» նախաձեռնությանը Երեկ «Ժառանգություն» կուսակցության փաստացի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ պատրաստ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածությունը, թեեւ առայժմ հայտնի չէ՝ հատկապես ո՞ր ընտրատարածքում: Ր. Հովհաննիսյանի մատուցմամբ, իրեն մեծամասնականով առաջադրվելու առաջարկներ են արվել ե՛ւ Արագածոտնի մարզից, ե՛ւ Երեւանի կենտրոնից: «Հաջորդող օրերին Նալբանդյան փողոցից (ԱԱԾ-ից-
«ՍՐՏԱՆՑ ԵՎ ՀՊԱՐՏ ՏՈՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ»
Երեկ «Առավոտին» ասաց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Առողջապահության աշխատողները երեկ հեղեղվել էին մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով եւ մեծարումներով: «Առողջապահության կազմակերպման միավորում» հասարակական կազմակերպությունը Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճ էր հրավիրել հանրապետության բոլոր բուժհիմնարկների աշխատողներին: Առողջապահության համակարգում 25 հազար մարդ է աշխատում, սակայն, հասկանալի պատճառներով, բոլորը չէին կարող դահլիճում լինել: Միջոցառման նպատակը արցախյան ազատամարտին մասնակցած բուժաշխատողներին շնորհակալություն հայտնելն ու
ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ՝ ԻՐԵՆՑ ՉԽՆԱՅԵԼՈՎ
Հայրենի իրավապահներն այս օրերին ավելի լարված են աշխատում, քան ընտրությունների պատրաստվող քաղաքական ուժերը: Վերջին շաբաթների ընթացքում մենք բազմիցս ենք անդրադարձել հայրենի իրավապահների կողմից առաջիկա խորհրդարանական ընտրությունների շեմին նախապատրաստվող «պրոֆիլակտիկ» գործողություններին: Բայց ինչպես պարզվում է ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից ստացվող տեղեկություններից, մեր իրավապահներն ամեն օր մի նոր բան են մոգոնում՝ մե՛կ ընտրությունների ժամանակահատվածում հնարավոր
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՑՈՒՅՑԸ
Երեկ արդարադատության նախարարության դատապարտյալների հիվանդանոցի բակում մի քանի դատապարտյալներ կարճատեւ «հանրահավաք» արեցին: Բողոքավորների մեջ էին սպիդով հիվանդներ Վրեժ Վարդանյանն ու Վրեժ Կարապետյանը: Նրանք դիմել են ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողովին՝ վաղակետ պայմանական ազատվելու համար: Հանձնաժողովը նրանց օրերս մերժել է: «Առավոտի» տեղեկություններով, «հանրահավաքից» հետո նրանց «արմենիկումի» լրացուցիչ քանակ են սրսկել, իսկ տեղի իրավապահներն էլ սկսել են
ԽՈՅ 21.03-20.04: Ֆինանսական վիճակն այսօր առանձնակի մտահոգության տեղիք չի տա: ՑՈՒԼ 21.04-21.05: Պահանջվում է լինել համբերատար ու կենտրոնացած: Դա է ձեր աշխատանքի բնույթը: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Առօրյա հոգսերի եւ դժվարությունների առջեւ մի ընկրկեք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր պարտավոր եք կատարել ավելի վաղ տված խոստումները: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Երեկոյան ձեր նախընտրած տղամարդուն հյուր հրավիրեք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հնարավոր է, որ
Վերջին գրոհը չկայացավ
Երեկ Մոսկվայում շախմատի «Aeroflot Open» միջազգային մրցաշարը հատեց եզրագիծը: Ավաղ, չորս խմբերից եւ ոչ մեկում Հայաստանը մրցանակակիր չունեցավ, թեեւ ուժեղագույնների «A1» խմբում նախավերջին օրը նման հույսեր դեռ կային: 8-րդ տուրում մեր շախմատիստներից հինգը հաղթանակ տարավ, իսկ Արտաշես Մինասյանը եւ Գաբրիել Սարգսյանը իրադարձությունները հաջող զարգանալու դեպքում անգամ հաղթող դառնալու հեռանկար ունեին: Սակայն վճռորոշ խաղափուլը նրանց մոտ
Չհնացող թեմա
Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում՝ Կարապետիչ-Մազմանյան հակամարտության մասին Չնայած նրան, որ Տիգրան Կարապետյանին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել Արմեն Մազմանյանին 300.000 դրամով տուգանելու մասին, այնուհանդերձ, թեման դեռ «չի հնանում»: Այն քննարկվում է մշակույթի հետ քիչ թե շատ կապ ունեցող բոլոր բուհերում: Օրինակ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող
«ԵՎՐԱՏԵՍԻԼ 2007» ԿՄԵԿՆԻ ՀԱՅԿՈՆ
Հայաստանյան քվեարկությունը վերջնակետին չի հասել, բայց երաժշտական աշխարհում արդեն վստահ են՝ ով է Հայաստանը Ֆինլանդիայում ներկայացնելու: «Առավոտը» տեղեկացրել է Հ1-ի եթերում փետրվարի 23-ին, 24-ին եւ 25-ին կայանալիք «Եվրատեսիլ-Հայաստան» երգի մրցույթի մասին, որի արդյունքում հաղթող երգը կներկայացվի Հելսինկիում կայանալիք «Եվրատեսիլ 2007» մրցույթի եզրափակիչ փուլին: Ժամանակին հայտնել էինք նաեւ, որ Հ1-ը մրցույթին մասնակցելու համար ընդունում է երգերի
Ինչպե՞ս չափել վաստակը
ՀՀ-ում գիտնականների վաստակը եւ գիտական ինստիտուտների արդյունավետությունը գնահատող սանդղակներ չեն գործում, մինչդեռ ամբողջ աշխարհում դա ընդունված ձեւ է: Փետրվարի 1-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթներին եւ նշվել է, որ «գիտության ոլորտում բարեփոխումների հիմնական նպատակը գիտելիքի վրա հիմնված տնտեսության եւ հասարակության ստեղծումն է, որում պետք է վճռորոշ դերակատարություն ունենա
ՈՉ ԹԵ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ, ԱՅԼ ՍՊԱՆՎԵԼ Է
Այս համոզմանն են Տավուշի մարզի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում երկու տարի առաջ հրազենային վնասվածքով սպանված Հայկ Սարգսյանի հարազատները: Արագածոտնի մարզի Ավան գյուղի 22-ամյա բնակիչ Հայկ Սարգսյանը բանակից այդպես էլ տուն չվերադարձավ: Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո նա մեկնեց բանակ: Սպասվածի պես Հայկի համար ծառայությունն այնքան լավ է ընթանում, որ նրան պաշտպանության նախարարության կողմից շնորհվում է
Ցուցարարները կրկին անտեսվեցին
Իրացման գոտու բնակիչների մի մասը սեփականության վկայական դեռ չի ստացել Երեկ կառավարության շենքի առջեւ կրկին ցույցի ելած Կոզեռն թաղամասի բնակիչներին այս անգամ միացել էին նաեւ Կոնդի, Մյասնիկյան պողոտայի, Վերին ու Ներքին անտառային փողոցների բնակիչները: Նրանց բոլորին էլ պետությունը զրկել էր սեփականության իրավունքից: Բողոքի ակցիան տեւեց մոտ 5 ժամ, որի ընթացքում ցուցարարները գոչյուններով դիմում էին վարչապետին,
ՏԱՔՍԻՆԵՐԸ ՍՏՎԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԿԳԱ՞Ն
Լիցենզավորման մասին օրենքի պահանջը շատ «փափախ» տաքսիների կստիպի հարկերից խուսափելու նոր ձեւերի դիմել: Այս տարվա հունվարից ուժի մեջ է մտել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է նաեւ տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու անհատների գործունեությունը: Ըստ այդ օրենքի, այսուհետեւ տաքսիները պետք է լիցենզավորվեն ու միայն այդ դեպքում իրավունք ունենան վճարովի հիմունքներով ուղեւոր փոխադրել: Մեր
ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը դարձյալ դժգոհեց քաղաքական գովազդի համար սահմանված բարձր սակագներից. «Օրենքով 60 միլիոն է նախատեսված նախընտրական հիմնադրամում ունենալու համար. այդքան կարող է ծախսել կուսակցությունը քարոզչության համար: Ուրեմն, այս սակագներով, որոնք սահմանել են Հայաստանի հեռուստաընկերությունները, եթե քարոզչություն արվի՝ ընդամենը 9 ժամ կարող է կուսակցությունը վճարել
Գո՛րծ ենք անում, գո՛րծ
Կեսկատակ արձանագրեց «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում երեկ իր ունեցած ելույթների կապակցությամբ: Երեկ Վիեննայում իր աշխատանքներն է սկսել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի աշխատանքներին չի մասնակցում ԵԱՀԿ ԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Իսկ պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը, որը մեկնել է Վիեննա մեզ հաղորդեց, «Փետրվարի 22-ի առավոտյան Մշտական կոմիտեի (դրա անդամներն են
«ԿՈԱԼԻՑԻՈՆ ՈՒԺԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌՃԱԿԱՏՈՒՄ ՉԿԱ»
Երեկ երկքաղաքացիության քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ՀՀԿ-ն մտահոգված է Երկքաղաքացիության փաթեթի քննարկումներում ՀՀԿ խմբակցությունը պարզապես պարոնյանական հերոսների պես էր իրեն պահում, որը կարելի է այսպես գնահատել. «Դեմ ըլլալով՝ կողմ եղան»: Սամվել Նիկոյանը հայտարարեց. «Ասում են, այս օրենքի նախագիծը քվեարկելուց առաջ մենք պետք է հստակ իմանանք՝ քվեարկությունից առաջ ինչպե՞ս ենք նայելու մեր սփյուռքահայ
«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏԸ» ՉԻ ՎՃԱՐՈՒՄ ՔԱՂԱՔԻ ՀԱՐԿԵՐԸ
Իրավասուները չեն հերքում եւ չեն հաստատում այս տեղեկատվությունը՝ նախընտրելով ուղղակի փախչել պատասխանից: Երեկ օրվա կեսը վատնեցինք մի պարզ տեղեկատվություն ճշտելու վրա: Այն է՝ որ «Մուլտի գրուպ» ընկերությանը պատկանող «Արարատցեմենտ» գործարանը Արարատի քաղաքապետարանի բյուջեին 50 մլն դրամ է պարտք՝ վերջին տարիներին չվճարված հողահարկի եւ գույքահարկի դիմաց: Առաջին հերթին, բնականաբար, դիմեցինք Արարատի քաղաքապետ Հակոբ Թովմասյանին: Նա պատասխանեց,
ԳԵՂԱՄՅԱՆՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԷՍՏՈՆԻԱՅԻՆ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը երեկ Վիեննայում երկու ելույթ է ունեցել: ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերի կոմիտեում իրենց ելույթներում Ռուսաստանի Պետդումայի նախագահի տեղակալ Լյուբով Սլիզկան եւ պատվիրակության անդամ Վլադիմիր Կուլակովն անդրադարձել են Էստոնիայի խորհրդարանում քննարկվող՝ անհայտ զինվորի շիրիմի տեղափոխման հարցին: Եվ Արտաշես Գեղամյանն էլ է ելույթ ունեցել այդ հարցի կապակցությամբ. «Մասնավորապես ասացի, թե
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր զգացմունքներին պետք չէ ազատություն տալ: ՑՈՒԼ 21.04-21.05: Բացառված չէ, որ մտերիմների միջնորդությամբ որոշակի գումար հայտնվի ձեր ձեռքին: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը ծառայեցրեք այլընտրանքային կայուն եկամուտ ունենալուն: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Փորձեք որքան հնարավոր է շուտ կարգավորել ձեր ֆինանսական վիճակը: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Արտակարգ իրավիճակները կարող են հոգեկան ճգնաժամի պատճառ դառնալ: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Նոր ծանոթությունները ձեր կյանքը