Օրվա լրահոսը
ՔՈՉԻՆՅԱՆՆ ՈՒ ՀԵՐՈՅԱՆԸ ՊԱՐԱՊ ՉԵՆ ՄՆԱ
Աշխատանքից ազատվելն առաջինի համար մեծ «սյուրպրիզ» էր, իսկ երկրորդի համար՝ ոչ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախօրեին պաշտոնանկ էր արել Արմավիրի եւ Լոռու մարզպետներ Ալբերտ Հերոյանին եւ Հենրիկ Քոչինյանին: Այն, որ երկու մարզպետն էլ աշխատանքից ազատվեցին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, կարելի է ասել, որ թե՛ Հերոյանը եւ թե՛ Քոչինյանը ոչ թե կառավարության, այլ Հանրապետական կուսակցության սրտով չէին: Բայց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը 2002 թվականից սկսյալ՝ Դավոսյան համաշխարհային տնտեսական տարեկան համաժողովների մշտական զեկուցողներից է: Արմեն Սարգսյանը ելույթով հանդես է եկել նաեւ նոյեմբերի 23-24-ը Թուրքիայում գումարված Համաշխարհային տնտեսական համաժողովում: Մանրամասն՝
ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՆԱԽԱԳԻԾ
Դիտողություններ գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթների վերաբերյալ Ենթադրվում էր, որ հանրապետության նախագահի հրամանով պետական պաշտոնյաների կողմից ստեղծված Գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթներ մշակող հանձնաժողովը (այսուհետեւ՝ հանձնաժողով) պիտի ունենար բարեփոխումների կազմակերպչի գործառույթ, սակայն սեփական իշխանության ընդլայնված իրավունքների պահպանման գայթակղությունը ստիպեց նրանց հանդես գալ բարեփոխումների հայեցակարգի հեղինակների դերում: Ակնհայտ է, որ նվազագույն կոռուպցիոն ռիսկ պարունակող եւ գիտության
Հայկական նուռը՝ հայ-իտալական բարեկամությանը
Իտալիայի Ուդինե քաղաքում կտեղադրվի հայկական գրանիտից կերտված հուշակոթող Իտալիայի առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Ջանի Բրավոյի եւ նրա տիկնոջ՝ Ջինա Բերտոնի, հայաստանցի բիզնեսմեններ Արթուր Պավլովի, Արթուր Մանվելյանի եւ Կարո Շահբազյանի ընկերության ու համագործակցության արդյունքում շուտով իտալական Ուդինե քաղաքի «Արմենիա» այգում կտեղադրվի Հայաստանը խորհրդանշող քանդակ: Վենետիկից 80 կմ հեռավորության վրա գտնվող այս քաղաքում ապրում է փոքր հայկական համայնք՝
«ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐՈՒՄ ՉԵ՛Մ ԵՐԳԻ»
Սա երիտասարդ երգիչ Արամեի սկզբունքներից մեկն է – Հեռուստատեսային հիթ-շքերթներում մշտապես լավագույն հորիզոնականներում ես, ինչո՞վ է դա պայմանավորված: – Կարծում եմ՝ գաղտնիքը լավ աշխատանքի մեջ է: Աշխատում եմ պրոֆեսիոնալների՝ գործիքավորող Արա Թորոսյանի, ռեժիսորներ Հրաչ Քեշիշյանի, Սյոմա Կոդաբաշյանի, երգահան Մարինե Գյուլումյանի եւ այլոց հետ: Վարսահարդարից սկսած մինչեւ տեսախցիկը, ամեն ինչ բարձր մակարդակի վրա է: Դրա համար
Մարմնավաճառի ցուցմունքը
Երեկ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում, Սուրեն Կոստանյանի նախագահությամբ, շարունակվեց կավատության մեջ մեղադրվող Գայանե Մելքոնյանի, Սուսաննա Նիկողոսյանի, Ռուզան Բաղդասարյանի եւ Մայրանուշ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը: Դատարան էր ներկայացել գյումրեցի Նաիրա Սահրադյանը, որն, ըստ մեղադրանքի, տուժող է՝ սեռական շահագործման զոհ: Նա ճանաչեց ամբաստանյալներից միայն Գայանե Մելքոնյանին: Դատարանին երեկ Նաիրան հայտնեց, որ սովորել է Գյումրիի Մխիթար
ԳԻՏՆԱԿԱՆԸ ԿՈՐԱԾ ՄԱՐԴ ՉԷ
ԳԱԱ թղթակից անդամների առաջիկա ընտրությունների շուրջ զրուցեցինք ԵՊՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր Արամ Սիմոնյանի հետ, ով նույնպես թղթակից անդամի թեկնածու է: – Պրն Սիմոնյան, ասում են, որ պատմության բլոկում ի սկզբանե նախատեսված է եղել մեկ տեղ (իսկ թեկնածուները 6-ն էին), եւ քանի որ ընտրվելու մեծ շանսեր ունի պատմաբան Բաբկեն Հարությունյանը, հատուկ Ձեզ համար «վերեւից» եւս
Բրենդը կփոխե՞ն
«ԱրմենՏելի» նոր սեփականատերերն ընկերությունում մի շարք փոփոխություններ են կատարելու Երեկ առաջին անգամ «ԱրմենՏելի» նոր ղեկավարությունը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու ընկերության նոր ռազմավարությունն ու առաջիկա ծրագրերը: «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը մի քանի շաբաթ է, ինչ Հայաստանում է, բայց արդեն նկատել է, թե ինչ վատ որակի կապ է Հայաստանում: Նրա խոսքերով՝ «երբեմն շտապօգնություն կարող է
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՎԱԿՈՒՈՒՄԸ
Երբ կուսակցությունները պասիվ են, նրանց տեղն են զբաղեցնում «վերքաղաքական» միավորումները Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հայաստանյան քաղաքական իրականության բավականին հետաքրքիր պատկեր է ձեւավորվել: Կուսակցությունների մեծ մասը չի զբաղվում իր անմիջական պարտականություններով՝ քաղաքական գործունեությամբ: Եվ սա առաջին հերթին վերաբերում է ընդդիմադիր կուսակցություններին, որոնց առաջնային խնդիրը պետք է լիներ ապագա խորհրդարանական ընտրությունների միջոցով իրագործել յուրաքանչյուր քաղաքական ուժի գերնպատակը՝ օրենսդիր
«ԿԼԻՄԱՔՍԱՅԻՆ» ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ կառավարության հարցուպատասխանի ժամանակ կռիվը թեժացավ ոչ թե ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի՝ ինչպես սովորաբար լինում է, այլ ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ, եւ առիթը Եվրոպական ակադեմիայի շուրջ ծավալված իրադարձություններն էին: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը առաջարկեց պատասխանել խորհրդարանում ծավալվող «լաչառությանը» եւ հարց ուղղեց Եվրոպական ակադեմիայի մասին: Կրթության նախարար
Թղթի պակասն արհեստածի՞ն է
Լրագրողական համքարությունը երեկ չշտապեց միանշանակ գնահատականներից, բայց այդ առնչությամբ կասկածներ հայտնեց: Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողական կազմակերպությունների ղեկավարները՝ ի դեմս «Ժուռնալիստների միության» նախագահ Աստղիկ Գեւորգյանի, «Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանի, «Ինտերնյուս» կազմակերպության ղեկավար Նունե Սարգսյանի, նաեւ «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ «Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի, մտահոգիչ համարեցին այն, որ թերթերի տպագրման համար անհրաժեշտ
«ԲՈԼՈՐԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Վստահ է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը – ՀՀ օրհներգի հետ կապված իրոք տխուր փաստի առաջ ենք կանգնած, ըստ էության, մենք այս պահին չունենք երկրի օրհներգը, եւ ստեղծված իրավիճակը, համաձայնեք` բավականին նուրբ է: Դուք, որպես ԱԺ նախագահ, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը եւ ի՞նչ ելքեր եք տեսնում: – Ցավոք, օրհներգի հետ կապված աշխատանքները շատ թափթփված
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԼՂՀ ԿԸՀ-ԻՆ
ԼՂՀ հանրաքվեին մասնակցելու ձեւ է հուշում ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: ՎՈՒԱՄ-ի արտաքին գործերի նախարարների խորհուրդը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղում սահմանադրության ընդունման հանրաքվե անցկացնելը Ադրբեջանի Սահմանադրության, «միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների խախտում է. ուստի ոչ մի իրավական նշանակություն չի ունենա, եւ նրա արդյունքները կհամարվեն անվավեր»: Մեր խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Վահրամ Աթանեսյանն
ՆԱԽԱԳԱՀԻՆ ԲՈՂՈՔԱՎՈՐՆԵՐԻ ԲԱՆԱԿ Է ՍՊԱՍՈՒՄ
Այսօր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրաշարժի 18-ամյա տարելիցի առիթով կմեկնի Գյումրի: Մեր տեղեկություններով, աղետի գոտում նախագահին անօթեւան եւ վթարային շենքերում բնակվող գյումրեցիների մի հսկա բանակ է սպասում: Պաշտոնական տվյալներով, ներկայումս Գյումրիում 4150 անօթեւան կա: Ինչպես արդեն նշել էինք, աղետի գոտում կառավարության իրականացրած ծրագիրը, որով անօթեւաններին բնակարանի գնման վկայագիր է տրվում, իրեն չի արդարացնում, քանի որ
«Կինը»՝ կնոջ մասին
Դեկտեմբերի 1-ին Երեւանում բացվել էր «Կին» երրորդ միջազգային կինոփառատոնը, որը շարունակվեց մինչեւ դեկտեմբերի 5-ը: Փառատոնի կազմակերպիչ, «Լիզա» հիմնադրամի տնօրեն Մարիամ Օհանյանի խոսքերով՝ ներկայացվել էր 67 աշխատանք՝ 22 երկրից: Փառատոնի շրջանակներում անց են կացվել քննարկումներ՝ «Կինը եւ վիզուալ արվեստները» թեմայով: «Կին» փառատոնը, որ արդեն դարձել է ավանդական, նպատակ ունի վերաիմաստավորել կնոջ դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով
ԽՈՅ 21.03-20.04: Աշխատավայրում հստակեցրեք ձեր անելիքների շրջանակները: Թույլ մի տվեք ձեզ օգտագործի ձեր ղեկավարը: ՑՈՒԼ 21.04-21.05: Լավ տրամադրությունը կօգնի մարդկանց հետ շփումներում: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ձեր ֆինանսական խնդիրներն անակնկալ լուծում կստանան: Հնարավոր է ընկերներին օգնելու անհրաժեշտություն լինի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր անձնական կյանքում էական փոփոխություններ կարող են լինել: Պատրաստ եղեք նույնիսկ վատթարագույնին: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Շարունակեք զբաղվել ինքնակրթությամբ:
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Էդգար Մանուչարյանը մնում է Ամստերդամի «Այաքսում» Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Հոլանդիայի ու Եվրոպայի լավագույն ֆուտբոլային ակումբներից մեկը՝ Ամստերդամի «Այաքսը», մտադիր է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի հետ պայմանագիրը երկարացնել: Ըստ նախնական տեղեկությունների, ակումբը ցանկանում է Մանուչարյանին իր կազմում տեսնել առայժմ մինչեւ 2008 թվականը: Առաջին ոչ-ոքին ու հաղթանակը «Առավոտը» ժամանակին ընթերցողներին տեղեկացրել էր, որ
Կոմպոզիտորների ստեղծագործությունները գնվեցին
Մշակույթի նախարարությունն այս տարի 11 կոմպոզիտորի գործ էր պատվիրել «Չէի ցանկանա դոլարներով խոսել, ստեղծագործության կողքին գումարային թեմաներ առաջ քաշել: Պետության այս քայլը ինձ համար ավելի կարեւոր է, քան այն գումարը, որը չնչին է համաշխարհային երաժշտական պրոֆեսիոնալ գնացուցակով»,- երեկ Կոմպոզիտորների միությունում, երբ տեղի էր ունենում մշակույթի նախարարության կողմից գնված ստեղծագործությունների ունկնդրում, ասաց միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը:
«ԱՐՄԵՆԻԱՆ» ՈՒ ԱՄԻՐՅԱՆ 3-Ը ԼԵԶՈՒ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ
Հոկտեմբերի 23-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Էդուարդ Ավետիսյան) կլսի Ամիրյան 3 շենքի բնակիչների հայցն՝ ընդդեմ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցային համալիրի: 5-6 տարի է՝ «Մարիոթ Արմենիայի» եւ հարեւանությամբ գտնվող Ամիրյան 3 շենքի բնակիչների ջուրը մի առվով չի հոսում: Հյուրանոցային համալիրն ու Ամիրյան 3-ի բնակիչները բազմիցս միմյանց դատի են տվել ու իրար մեղադրում են
Ծրագրի համար փող է պետք
Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի ծնողները վերջին օրերին խուճապի մեջ են: Նրանք չեն դադարում բողոքներով դիմել մեզ՝ ասելով, որ դպրոցում մեծ չափերի դրամահավաք է իրականացվում: Ըստ ծնողների, իրենցից դպրոցում 7000-ական դրամ են պահանջել համակարգիչներ գնելու նպատակով: Ծնողներ կան, որոնք դպրոցում սովորող 2-3 երեխա ունեն, եւ հիմա փաստի առաջ են կանգնել, չեն կարողանում գումարը
ՎԻՐԱԲՅԱՆՆԵՐԻ ՀՈՐ ՆԱՄԱԿԸ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեկ ՀՀ նախագահին է բաց նամակով դիմել Կիեւյան փողոցի 11 ա շենքի 58 բնակարանի բնակիչ Ռաֆիկ Վիրաբյանը: «Ձեզ է դիմում 2006թ. սեպտեմբերի 6-ին ՀՊԾ հարկային օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով ձերբակալված, այնուհետեւ մինչ օրս կալանքի տակ գտնվող Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանների հայրը:Իմ որդիները անազատության մեջ են 2006թ. սեպտեմբերի 13-ից: Չնայած
ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿԻՆ
Որի գլխին կրակել են Երեկ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում (Արտաշատում) շարունակվեց Աբրահամ Ասատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ եւ ճանաչվել է անմեղսունակ: Նա երեկ էլ դատարան էր բերվել դատահոգեբուժական հիվանդանոցից: Մինչ այդ գտնվել է դատապարտյալների հիվանդանոցում: Աբրահամ Ասատրյանին (Գեղցի Աբո) մեղադրում են այս տարվա մայիսի 15-ի միջադեպի կապակցությամբ. նա
Քաղաքապետարանը կատարելագործեց խառնաշփոթը
Ուղեւորները երթուղային են «որսում» տառապանքի գնով Այս լուսանկարներն արված են Ավ. Իսահակյանի արձանի դիմացի կանգառում՝ «Երիտասարդական» մետրոյի հարեւանությամբ: Դրանք մոտավորապես պատկերացում են տալիս, թե Երեւանի օբյեկտների, կրթական հաստատությունների տեղաբաշխվածության եւ բնակչության տեղաշարժի մասին քաղաքային իշխանությունների հաշվարկները որքանով են ճշգրիտ: Ինչ քաղաքապետարանը երթուղայիններին արգելել է սահմանված կանգառներից դուրս կանգառելը, մայրաքաղաքի որոշ հատվածներում, այդ թվում՝ Իսահակյանի արձանին
ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱ, ՓՈՂԸ ՉԿԱ
Պետությունն առայժմ միջոցներ չունի, որ սոցքարտից հրաժարված նպաստառուների կուտակած գումարները վերադարձնի: Վերջերս Սահմանադրական դատարանը թիվ 649 որոշմամբ հակասահմանադրական ճանաչեց սոցիալական քարտերի բռնի պարտադրումը քաղաքացիներին: Համաձայն ՍԴ որոշման, ՀՀ քաղաքացիներն արդեն սոցիալական քարտեր կարող են ստանալ ըստ ցանկության: Մինչ ՍԴ-ի որոշումը, բազմաթիվ քաղաքացիներ սոցիալական քարտ չվերցնելու պատճառով կենսաթոշակ, նպաստ ու աշխատավարձ չէին ստացել: Այն ժամանակ, երբ
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՆՀԱՅՏ «ԵՂԲԱՅՐԸ»
«Առավոտը հրապարակել էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի արձագանքը՝ իրենց սեփականությունից զրկված բնակիչների՝ մամուլին հայտնած տեղեկությանը, թե Կենտրոնի կառուցապատման գործընթացին մասնակից «Գլենդեյլ Հիլզ» ֆիրմայում շահեր ունի նախարարի եղբայրը, եւ նա էր բնակիչների հետ բանակցություններ վարում: «Նաեւ Սահմանադրական դատարանում է հայտարարվել այս մասին, եւ ես ասել եմ, որ նման եղբայր ուղղակի չունեմ,- ասել էր պրն Հարությունյանը:- Խնդրել
Դեմարշ
ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների՝ նախօրեին արտահայտած աննախադեպ մտահոգությունը, ըստ էության, չափազանց մտահոգիչ պետք է լինի հենց Հայաստանի համար: Վերջիններիս ընդունած համատեղ հայտարարությունում «լուրջ մտահոգություն» է հայտնվում դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ եւ պնդվում, որ այն «խախտում է շարունակվող խաղաղ գործընթացը, անցկացվում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման նպատակով եւ մոլորության մեջ է գցում
Կատվի ձագերը դարձան առյուծներ
Երբ Սերժ Սարգսյանը լքեց խորհրդարանի դահլիճը Երեկ բավականին ցայտուն երեւաց որոշ պատգամավորների ընդգծված հատուկ վերաբերմունքը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նկատմամբ: Քանի դեռ պաշտպանության նախարարը խորհրդարանի դահլիճում էր, պատգամավորները խելոք աշակերտների պես նստել էին իրենց տեղերում եւ հատուկ հեղափոխական կոչերով հանդես չէին գալիս եւ չէին բղավում՝ «Սարգսյան, հեռացիր»: Ընդհակառակը, կարծես նույնիսկ ուրախ էին, որ պաշտպանության նախարարը
ՄԵՐ ԶՈՐՔԵՐԸ ԿՄՆԱՆ ԻՐԱՔՈՒՄ
Հարցի քննարկումն անցավ «բարձրաշխարհիկ-փոխադարձ ռեւերանսների մթնոլորտում» Երեկ խորհրդարանը քննարկեց Իրաքում գտնվող հայկական մարդասիրական, խաղաղապահ զորամիավորման աշխատանքի ժամկետը եւս մեկ տարով երկարաձգելու մասին հարցը: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ներկայացնելով երկարաձգման կարեւորությունը՝ նշեց. «Ակտիվ մասնակցությունը այս գործընթացներին նաեւ լրացուցիչ լծակներ է ստեղծում միջազգային կառույցներում եւ պետությունների հետ հարաբերություններում մեր ազգային շահերին հետամուտ լինելու համար»: Եվ քանի որ
ՆԱՀԱ՞ՆՋ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՑ
Այն արձանագրվել է «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների խնդրում Խորհրդարանականները դեռ շարունակում են աշխատանքները «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները եւ լրացումները 2-րդ ընթերցմամբ քննարկման նախապատրաստելու համար: Քանի որ աշխատանքները դեռ ավարտված չեն՝ հնարավոր են փոփոխություններ, մինչեւ այս նախագիծը կքննարկվի արտահերթ նիստում: Սակայն պատգամավորների ընդունված կամ չընդունված առաջարկների ամփոփաթերթիկի մեր ուսումնասիրությունը տեղիք է տալիս կասկածի, որ որոշակի նահանջ կա «Ընտրական
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ՕՐՀՆԵՐԳԻ
Երեկ ԱԺ-ն այդպես էլ չցանկացավ արտաժամյա աշխատել եւ արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկել ու ընդունել «ՀՀ օրհներգի մասին» օրինագիծը: Ուստի Սահմանադրության համաձայն՝ այսօրվանից Հայաստանն այլեւս չունի օրհներգ: Մինչդեռ երեկ ՀՅԴ խմբակցությունը շրջանառության մեջ դրեց իր «ՀՀ պետական օրհներգի մասին» օրենքի նախագծի հավելվածը, որում պահանջվածի պես՝ ներառված է նաեւ «Մեր Հայրենիք» օրհներգի խմբերգային պարտիտուրան: Այն կազմել