Օրվա լրահոսը
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՂԱԼԻՔ ՉՊԻՏԻ ԴԱՌՆԱ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՂԱԼԻՔ ՉՊԻՏԻ ԴԱՌՆԱ» Այս կարծիքին են խորհրդարանական քաղաքական ուժերը Ակնհայտ է, որ Վրաստանում նախագահական ընտրությունները հեշտ ու խաղաղ չեն անցնելու, մասնավորապես, այն պատճառով, որ Ռուսաստանը ձգտելու է լուրջ դերակատարություն ունենալ։ Ըստ որոշ պնդումների, Ռուսաստանը ունենալու է նախագահի իր թեկնածուն Վրաստանում, նաեւ պարտադրելու է Հայաստանին՝ աջակցել Ռուսաստանի թեկնածուին։ Ոմանք նույնիսկ պնդում են, թե Վլադիմիր Պուտինը
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոնը օգոստոսի 8-ին դիմել է արդարադատության նախարարին: Բանն այն է, որ 2002-ի մայիսի 23-ին կառավարությունը որոշում է ընդունել երթեւեկության կանոնները կարգավորելու մասին: Սակայն այդ որոշումը 2003-ի հուլիսի 1-ից իր ուժը կորցրել է: Քանի որ «Աքիլեսն», ըստ ամենայնի ցանկանում է երթեւեկել կանոննեներով, նա դիմել է նախարարին, որպեսզի վերջինս միջեցներ ձեռնարկի՝
Որքան շատ, այնքան որակով
Որքան շատ, այնքան որակով Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ օպտիմալացման արդյունքում աշխատանքը կորցրել էր մոտ 3600 ուսուցիչ, որոնցից 970-ը կենսաթոշակային տարիքի են, մոտ 1000-ը՝ ոչ մանկավարժական կրթությամբ, 900-ը՝ մանկավարժներ, որոնք համապատասխան մասնագիտություն չունեն: Այս տվյալները մեզ հայտնեց ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նորիկ Ղուկասյանը եւ հաստատեց, որ դեկտեմբեր-հունվար ամիսներին կրճատված ուսուցիչների թիվը կհասնի 4500-ի: Ըստ վարչության պետի,
Էլիզաբեթ 2-րդի թոռնուհին հանդես կգա՞
Էլիզաբեթ 2-րդի թոռնուհին հանդես կգա՞ օլիմպիական խաղերում Զառա Ֆիլիպսը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդի թոռնուհին, արքայադուստր Աննայի եւ կապիտան Մարկ Ֆիլիպսի դուստրը, ընդգրկվել է երկրի նժույգավարական եռամարտի հավաքական։ 22-ամյա մարզուհին ազգային ընտրանու կազմում արդեն սկսել է նախապատրաստվել Աթենքում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին։ Ներկայումս նժույգավարման եռամարտի հավաքականը կազմված է 14 հոգուց, սակայն նրանցից միայն հինգին կվստահվի
Խաչատրյանական տարվա բուռն եզրափակում
Խաչատրյանական տարվա բուռն եզրափակում «Տաղ» ստուդիայի «խաչատրյանական շաբաթը»՝ դեկտեմբերի 8-ից «Խաչատրյանական տարին ավարտվում է եւ պիտի նկատենք, որ այն աշխուժացավ աշնանը, երբ անցկացվեց կոմպոզիտորի անունը կրող դաշնակահարների առաջին միջազգային մրցույթը։ Ինչ խոսք, հոբելյանական տարվա իներտ ֆոնի վրա ժամանակ առ ժամանակ առկայծումներ էլ եղան»,- փաստեցին հայկական հեռուստատեսության «հնաբնակներ»՝ հեռուստալրագրող, «Տաղ» ստեղծագործական խմբի ղեկավար Մարկ Պետրոսյանն ու
ՕՊԵՐԱՆ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է
ՕՊԵՐԱՆ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է Դեկտեմբերի վերջին (օրը դեռ ճշտված չէ) Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսի առաջ կներկայանա վերանորոգված տեսքով։ Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հավաստմամբ, բացումը կնշանավորվի մեծ գալա համերգով, կլինեն հյուրեր Մոսկվայի Մեծ եւ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոններից։ «Շատ ենք ուզում, որ գեղեցիկ գալա համերգ լինի, որովհետեւ սկսում ենք
«Կարենը կատակով սպանեց Արայիկին»
«Կարենը կատակով սպանեց Արայիկին» «Անզգույշ սպանություն» հրամանատարի զենքով, հրամանատարի սենյակում Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում լսվեց Վայքի N զորամասում հրազենային կրակոցից սպանված Արայիկ Ավետիսյանի գործը։ Սպանվածը ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո մեկուկես տարի ծառայել է որպես վերոնշյալ զորամասի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի դասակի հրամանատար։ Սպանության մեջ մեղադրվող Կարեն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը
ՄԵԿԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է, ՄՅՈՒՍԸ՝ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ
ՄԵԿԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է, ՄՅՈՒՍԸ՝ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Մամուլի ազգային ակումբը եւ Երեւանի մամուլի ակումբը տրամագծորեն տարբեր կարծիքների են «ԶԼ մասին» կառավարական նախագծի վերաբերյալ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ անցնելու փաստը տարբեր ձեւով ընդունեցին լրագրողական կազմակերպությունները: Եթե Երեւանի մամուլի ակումբը դա համարեց հաղթանակ, ապա Մամուլի ազգային ակումբը հայտարարեց, որ եթե այս օրինագիծն օրենք դառնա, ապա «ՄԱԱ
Հուզականից մինչեւ սեռական
Հուզականից մինչեւ սեռական Բռնությունը հայ ընտանիքի անբաժանելի մասն է Երեկ Ամերիկայի հայկական համագումարի հասարակական կազմակերպությունների կենտրոնում տեղի ունեցած «ՀԿ-ները ընդդեմ կանանց եւ երեխաների հանդեպ բռնության» թեմայով քննարկումն առնչվում էր կանանց եւ երեխաների նկատմամբ կիրառվող բռնության մշակութային, ազգային եւ տարածաշրջանային ասպեկտներին, ընկանեկան բռնությանը եւ տրաֆիկինգին։ «Ակունք» էթնոսոցիոլոգիական հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Միհրան Գալստյանի ներկայացմամբ, առաջին
ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԲԵԼ
ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԲԵԼ Ըստ Հայաստանի ստորագրած միջպետական պայմանագրի, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններն ու նրանց հավասարեցված անձինք ունեն զգալի արտոնություններ, որոնց մասին, սակայն, ոչինչ չգիտեն: «Առավոտն» արդեն գրել է, թե ինչպես էր անտեսվում «Հայրենական Մեծ պատերազմի հաշմանդամների եւ մասնակիցների եւ նրանց հավասարեցված անձանց արտոնյալ փոխադրման իրավունքի փոխադարձ ճանաչման մասին ԱՊՀ միջպետական համաձայնագիրը»: Վերջերս վետերաններից տեղեկացանք,
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ Զոհված զինվորների հարազատները երեկ դարձյալ եկել էին ԱԺ, թեեւ նրանցից շատերին նախորդ հավաքից հետո տարել էին ոստիկանություն: «Քոչարյան Սանամին, որի միակ որդին բանակում զոհվել է, տարել էին, 3 ժամից ավելի մնացել էր Մաշտոցի ոստիկանությունում: Հունանյան Էմմային տարել էին Շահումյանի քաղմաս,- իրար հերթ չտալով անուններ էին թվարկում կանայք:- Պահանջել էին, թե էլ
ԵՄ-Ն ԿԶԲԱՂՎԻ՞ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐՑՈՎ
ԵՄ-Ն ԿԶԲԱՂՎԻ՞ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐՑՈՎ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի մանդատում պետք է ներառվի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը, քանի որ այդ հարաբերությունները տարածաշրջանի անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչն են: Այդ մասին երեկ Թեքեյան կենտրոնում կայացած «ԵՄ կառուցվածքը. կառավարման մարմինները, նրանց գործառույթները եւ համագործակցությունը որոշումների կայացման գործընթացում» թեմայով սեմինարի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը: Ըստ նրա, Հայաստանը
Արդարացման դատավճիռ
Արդարացման դատավճիռ Արմեն Սարգսյանի պաշտպաններն այս են ակնկալում Վերաքննիչ դատարանից Երեկ լրացավ Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 18.11.03թ., կայացրած դատավճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը: Այս քրգործով դատապարտված Ֆելիքս Առուստամյանի եւ Արմեն Սարգսյանի պաշտպաններն օգտվել են իրենց իրավունքից եւ օրենքով սահմանված ժամանակահատվածում Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել: Ինչ վերաբերում
ԿՈԱԼԻՑԻԱՆ ՆՈՐԻՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԷՐ
ԿՈԱԼԻՑԻԱՆ ՆՈՐԻՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԷՐ ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի» ջանքերով երեկ չհաստատվեց «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ ծրագրի կատարման 2002-ի տարեկան հաշվետվությունը: Իրավական առումով՝ որեւէ հետեւանք չի թողնելու այն, որ հաշվետվությունը չընդունվեց. կողմ քվեարկեցին միայն ՀՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ «Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամները: Սակայն անհնար է թերագնահատել տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը: Մեր դիտարկմանը՝ գուցե բնակա՞ն էր, որ
«ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԲԱՆՏ ՆՍՏԵԼ»
«ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԲԱՆՏ ՆՍՏԵԼ» Վստահեցնում է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը – Քաղաքական դաշտը այսօր այնպիսի կերպարանք է ստացել, որ գործիչները անցել են բացառապես անձնական վիրավորանքների։ Դուք համամի՞տ եք, որ Գեղամյանի եւ ձեր հեռակա բանավեճը ամենեւին էլ քաղաքական հարթության վրա չէ։ – Ընդհանրապես, ես ձեզ հետ համաձայն եմ եւ, ինչպես արդեն առիթ
ԱՊԱԳԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԱՊԱԳԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ Վերջին օրերը հագեցած էին ֆուտբոլային աշխարհի համար կարեւոր իրադարձություններով։ Նոյեմբերի վերջին օրը «Եվրո-2004»-ի կազմակերպիչ երկրի մայրաքաղաք Լիսաբոնում (Պորտուգալիա) անցկացվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարի վիճակահանությունը։ 16 երկրների հավաքականները բաժանվեցին չորս խմբի, յուրաքանչյուրում չորսական ազգային հավաքական եւ շուտով սկսելու են նախապատրաստվել եկող տարվա հունիսի 12-ին մեկնարկող պատասխանատու հանդիպումներին։ Ֆուտբոլասեր հասարակությունը պակաս անհամբերությամբ չի սպասում
Նոր թատրոնի ժամանակը
Նոր թատրոնի ժամանակը Արվեստագետի վաստակը՝ ժամանակի նժարով Հրաչյա Ղափլանյան գործիչը «վաթսունականների» ծնունդ էր, նախկին խորհրդային կայսրությունում այլախոհության եւ մշակութային «բունտերի» զավակ, երբ կապանված միտքը՝ գեղարվեստական թե այլաբնույթ, այլեւս ելք էր որոնում ազատագրվելու։ Դրա շորշոփները թափանցեցին նաեւ թատրոն։ Արեւմուտքում վաղուց սկսվել էր բեմարվեստի բարենորոգումների ալիքը, հարմարավետության եւ քնած գիտակցության դեմ ծառացող ապատրամաբանված աբսուրդ Անտիթատրոնը Ֆրանսիայում, Բ.
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՕՊԵՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՕՊԵՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ Ասում է երգչուհի Վարդուհի Խաչատրյանը Հոկտեմբերի 7-ին, 9-ին եւ 11-ին իտալական Սարդինիայի Սասսարի քաղաքի օպերային թատրոնում տեղի ունեցավ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի պրեմիերան։ Ներկայացմանը Օլգայի դերերգով հանդես եկավ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Վարդուհի Խաչատրյանը: Ներկայացումը ղեկավարում էր նույն թատրոնի
«Հիմա տեղի է ունեցել այլասերում»
«Հիմա տեղի է ունեցել այլասերում» Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վերլուծեց ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը «Վերջին 5 տարում 320 հազար գյուղացիական ակտիվ տնտեսությունից մնացել է կեսը: 1/3-ով ոչնչացրել են հողային ռեֆորմի արդյունքները: Անհող գյուղացիությունը նշանակում է պետության վերջ: Հիմա գյուղացին զիջում է հողերը՝ մշակելու դժվարություններ ունենալու պատճառով, լեռնային գյուղերում ջրի գնով առնում են գյուղացու հողերը, իսկ նա
6 ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԻՆ՝ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
6 ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԻՆ՝ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ Ըստ դատավճռի, Աշոտ Կնյազյանը «27»-ի գործում երկրորդական դերակատար չէր «Հոկտեմբերի 27» քրեական գործով երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը հրապարակեց ամբաստանյալներ Նաիրի եւ Կարեն Հրաչիկի Հունանյանների, Էդուարդ Գրիգորի Գրիգորյանի, Վռամ Վարազդատի Գալստյանի, Դերենիկ Գրիգորի Բեջանյանի, Աշոտ Զավենի Կնյազյանի եւ Համլետ Հրաչիկի Ստեփանյանի դատավճիռը։ Դատարանը վճռեց ցմահ
«Դուխով տղան դղրդոցով կգա»
«Դուխով տղան դղրդոցով կգա» Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության հիմնադիր համագումարն այդպես բնութագրեց Մանուկ Գասպարյանը Երեկ իր ներկայությամբ պատվելով Արամ Կարապետյանի «Նոր ժամանակներ» կուսակցության հիմնադիր համագումարը, ԱԺ պատգամավորը հավաստիացրեց, որ «սա (նկատի ուներ Ա. Կարապետյանին- Ն. Գ.) գալիս է դղրդոց անելու»։ Նա նաեւ մտավախություն հայտնեց, որ իրեն մրցակից է հայտնվել, քանզի խելք ու կրթություն ունենալուց բացի՝
ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ ԾԱՆՐԱՆԱԼՈՒ Է
ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ ԾԱՆՐԱՆԱԼՈՒ Է Կառավարության վերջին նիստում ընդունված հարկային փոփոխություններից մեկը կարող է տակնուվրա անել տնտեսությունը։ Կառավարությունը ցանկանում է, որ վնասով կամ քիչ շահութաբերությամբ աշխատող ձեռնարկությունները 5% շահութաբերության հաշվարկով հարկ մուծեն։ Օրինագծի համաձայն, վերոհիշյալ 5%-ը պետք է հաշվարկվի համախառն եկամտից։ Իր այս դիրքորոշմամբ կառավարությունը համարում է, որ Հայաստանում վնասով կամ 5%-ից պակաս շահութաբերությամբ աշխատող տնտեսվարող
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔ ԱԺ-ն երեկ քննարկեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները: 1-ին ընթերցումից հետո ավելացել էր մի նոր հոդված, ըստ որի՝ Ազգային հանձնաժողովում կամ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում թափուր տեղերն այսուհետ պիտի համալրվեն մրցույթով եւ ՀՀ նախագահը պիտի ընտրություն կատարի առաջադրված թեկնածուների միջեւ: Ըստ օրինագծի համահեղինակ Վազգեն Խաչիկյանի՝ սա ավելի ժողովրդավարական է դարձնում այս կառույցների նշանակման
ԹԲԻԼԻՍԻՆ՝ ԸՆԴԴԵՄ «ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԻ»
ԹԲԻԼԻՍԻՆ՝ ԸՆԴԴԵՄ «ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԻ» «Թբիլիսին կարող է սանկցիաներ կիրառել «ղարաբաղյան անջատողականների» նկատմամբ: Այդ հարցը Ադրբեջանն ու Վրաստանը պետք է լուծեն միջպետական մակարդակով»,- այսպիսի կարծիք է հայտնել «Բուրջանաձե-ժողովրդավարներ» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Դաթո Թքեշելաշվիլին: Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Վրաստանի նոր իշխանությունները փոխեն իրենց վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, Թքեշելաշվիլին հայտարարել է՝ «այդ առնչությամբ որեւէ
«Կույր պետք է լինել» շարքից
«Կույր պետք է լինել» շարքից Վրաստանյան իրադարձություններին եւ Հայաստանի ընդդիմության՝ այդ իրադարձություններին տված գնահատականներին հետեւեց Ռ. Քոչարյանի խիստ ինքնատիպ հեռուստաանդրադարձը: Զարմանալիորեն, վերջին օրերին այն լայնորեն քննարկվում է մամուլում, հարկադրելով մտածել, թե դրանում՝ գուցե թե իսկապես, արժեցող մտքեր են արտահայտվել, ու թերեւս իմաստ ունի Հայաստանում եւ Վրաստանում ձեւավորված իրողությունների միջեւ մեկ անգամ եւս ուշադիր եւ անաչառ
Ուրիշ պատիժ չունեի՞նք
Ուրիշ պատիժ չունեի՞նք Քաղաքական գործիչները գնահատում են երեկ հնչած «27»-ի գործով դատավճիռը ՀԺԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի գնահատականը հետեւյալն է. «Տպավորությունն այն է, որ այդ մարդը (խոսքը Ռ. Քոչարյանի մասին է.- Մ. Ե.) պատանդ է ոճրագործների ձեռքին եւ անընդհատ ինչ-որ երաշխիքներ է տալիս։ Մեր գնահատականները հայտնի են՝ ամեն ինչ արվեց «27»-ի գործը կոծկելու,
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԿԱԽՎԱԾ ԼԻՆԻ
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԿԱԽՎԱԾ ԼԻՆԻ ԱՅԼ ԵՐԿՐԻՑ» Վրաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները քննելով՝ հարցնում է ԱԺ պատգամավոր, Եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրման հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյանը: – Դուք այն համոզումն էիք արտահայտել, թե վրացական սցենարը չի կրկնվի Հայաստանում, սակայն պատճառաբանությունը բավական յուրօրինակ էր, թե այն արդեն իսկ իրականացվել էր Հայաստանում 1988-ին: Խնդրեմ մանրամասնեք: –
ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ~ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԻՋՈՑՈ՞Վ
ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ~ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԻՋՈՑՈ՞Վ Վերջին շրջանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման կրկին բուռն քննարկումների փուլ է թեւակոխում: Դրան զուգահեռ իշխանական շրջանակների կողմից կարծես փորձ է արվում շրջանառության մեջ դնել հետեւյալ նախաձեռնությունը. հակամարտության կարգավորման մեզ առաջարկվող տարբերակներն ամփոփել մի հարցադրման մեջ եւ դնել համաժողովրդական հանրաքվեի: Հարցի լուծումը ժողովրդի պատասխանատվությանը թողնելու նպատակահարմարությանն անդրադառնալով ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանը նկատեց.
Հանուն կոռուպցիայի զարգացման
Հանուն կոռուպցիայի զարգացման ԱԺ նախագահին ուղղված իմ 15.09.2003թ. դիմումով հայտնել էի, որ Երեւանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի ղեկավարությունը, խախտելով 1995 թվից գործող ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածը, որտեղ գրված է. «Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է», պահանջում է դպրոցի աշակերտներից վճարել՝ ամեն ամիս 200 դրամ դպրոցի ֆոնդի համար, 100-ական՝ հավաքարարներին վճարելու համար, 500-ական՝
Պտուղը ծառից հեռու չընկավ
Պտուղը ծառից հեռու չընկավ Կարծում է Արամ Խաչատրյանի որդին՝ արվեստաբան Կարեն Խաչատրյանը Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների առաջին միջազգային մրցույթի կազմակերպիչների հրավերով Երեւան էր ժամանել աշխարհահռչակ կոմպոզիտորի որդին՝ Կարեն Խաչատրյանը։ Նա հաճույքով համաձայնեց հարցազրույց տալ «Առավոտին»։ «Մայրս, որ մասնագիտությամբ դաշնակահարուհի էր, միշտ երազում էր ինձ տեսնել բեմում։ Սակայն ես ինձ չէի պատկերացնում անգամ դաշնակահարի դերում։ Հայրս


















































