Օրվա լրահոսը

Հարցազրույց

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ ՀԱՅԵՐԻՑ Է ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ» Հարցազրույց «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ, ԵԿՄ վարչության անդամ Սասուն Միքայելյանի հետ ԱԺ «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ, ԵԿՄ վարչության անդամ Սասուն Միքայելյանը խմբի այլ անդամների հետ առայժմ դուրս չի եկել ՀՀԿ-ից։ Մի տեսակ սպասողական վիճակ է։ Փարիզ մեկնելուց առաջ նախագահ Ռ. Քոչարյանը «Հայաստան» պատգամավորական խմբին հրավիրել էր զրույցի։ Ըստ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈ՞ՒՆՆ ԱՅՆ ՉԷ

 Թե՞ մոռացկոտության դրդապատճառներն այլ են եւ նա ուրիշ փաստարկ չունի, քան «Հոկտեմբերի 27»-ի մեղադրական եզրակացությունից քաղած տվյալները «հնարանք» պիտակավորելը։ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով խոսել է հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջման փորձի մասին, բայց մի կարեւոր խնդրի այդպես էլ չի անդրադառնում։ Այդ հարցը երեկ ուղղեց նրան «Առավոտը». «Նախկինում Ձեր ղեկավարած գերատեսչությունը լիովին հնարավորություն ուներ կանխել

ԻՐԱՆԱՀԱՅ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵԿԻՑԸ

ԻՐԱՆԱՀԱՅ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵԿԻՑԸ Այս տարի լրանում է Իրանում հրատարակվող «Րաֆֆի» օրացույցի 60-ամյակը։ Այս օրացույցի հրատարակումը 1941թ. նշանավորվեց հատկապես նրանով, որ դրանից 6 տարի առաջ Իրանում փակվել էին հայկական բոլոր դպրոցները, արգելվել հայկական բոլոր հրատարակությունները։ «Րաֆֆի» օրացույցը փաստորեն առաջին փորձն էր, որն իրականացվեց իրանահայ մտավորական, ազգային, հասարակական եւ մշակութային գործիչ Տաճատ Պողոսյանի ջանքերով։ Օրացույցը տարեցտարի հետեւել

ԻՐԱՆԱՀԱՅ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵԿԻՑԸ

ԻՐԱՆԱՀԱՅ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵԿԻՑԸ Այս տարի լրանում է Իրանում հրատարակվող «Րաֆֆի» օրացույցի 60-ամյակը։ Այս օրացույցի հրատարակումը 1941թ. նշանավորվեց հատկապես նրանով, որ դրանից 6 տարի առաջ Իրանում փակվել էին հայկական բոլոր դպրոցները, արգելվել հայկական բոլոր հրատարակությունները։ «Րաֆֆի» օրացույցը փաստորեն առաջին փորձն էր, որն իրականացվեց իրանահայ մտավորական, ազգային, հասարակական եւ մշակութային գործիչ Տաճատ Պողոսյանի ջանքերով։ Օրացույցը տարեցտարի հետեւել

ՆԱԽԱԳԻԾՆ ՈՒՇԱՑԵԼ Է, Ո՞ւՄ ՄԵՂՔՈՎ

ՆԱԽԱԳԻԾՆ ՈՒՇԱՑԵԼ Է, Ո՞ւՄ ՄԵՂՔՈՎ Արաբկիր համայնքի Փափազյան փողոցում գտնվող կիսակառույց շուկայի տեղահանմանը «Առավոտն» արդեն անդրադարձել է։ Շուկայում առեւտուր անողների մեծ մասը երկրապահների, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ էին։ Օրերս նրանց բողոքարկման արդյունքում քաղաքապետարանը որոշում է կայացրել քննարկել շուկայի քանդման հարցը։ Նշենք, որ շուկան արդեն մի քանի տարի է՝ գտնվում է Երկրապահների միության ենթակայության տակ։ Շուրջ

ՄԻ ՔԻՉ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԼԻՆԵՆՔ

ՄԻ ՔԻՉ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԼԻՆԵՆՔ «Առավոտի» փետրվարի 14-ի համարում տպագրված պրոֆեսոր Պողոս Լեւոն Զեքյանի նամակը, որում վերջինս կոչ էր անում հանգիստ թողնել Ստամբուլի հայ համայնքին եւ փաստարկում իր նկատառումները, մեծ արձագանք է գտել հատկապես Սփյուռքում։ «Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել Զեքյանի հայտարարությանը։ Իսկապես, ոչ մի հայ չի ցանկանա, որ 60-70 հազարանոց այդ փառավոր համայնքը, որ այսօր

Փետրվարի 20-21-ը Եվրամիության քաղաքական եռյակը առաջին անգամ կայցելի Կովկասյան տարածաշրջան։ Ինչպես հա

Եվրամիությունից կայցելեն Հայաստան Փետրվարի 20-21-ը Եվրամիության քաղաքական եռյակը առաջին անգամ կայցելի Կովկասյան տարածաշրջան։ Ինչպես հայտնի է, Եվրամիությունում ռոտացիոն սկզբունքով նախագահում են միության անդամ-երկրները։ Այժմ նախագահում է Շվեդիան՝ ի դեմս Շվեդիայի արտգործնախարար Աննա Լիդի։ Հենց տիկին Լիդն էլ գլխավորելու է Եռյակի այցը տարածաշրջան։ Նրա հետ Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան կայցելեն նաեւ Եվրամիության ընդհանուր արտաքին եւ անվտանգության

Կանխատեսում

ՄԵԿ-ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ «ՎՏԱՐԱՆԴԻ ԵՐԿԻՐ» Կանխատեսում է «Արմատ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Ստեփան Գրիգորյանը Դասական իմաստով «վտարանդի երկիր» (րՑՐՈվՈ-ՌջչՏռ) է համարվում այն պետությունը, որի դեմ կիրառվում են պատժամիջոցներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով: Այդպիսի պետություններ են, օրինակ, Իրաքը եւ Լիբիան: Բազմաթիվ այլ երկրների նկատմամբ նույնպես պատժամիջոցներ են գործադրվում տարբեր մակարդակներով: Ասենք, Կուբայի դեմ այդպիսի քաղաքականություն

«Ուզում ենք հարցնել Սերժ Սարգսյանին. գիտի՞, թե՞ ոչ» (7.02.2001թ., «Առավոտ») հրապարակման մեջ մենք անդ

Հոսպիտալի բժիշկները արդարություն են փնտրում «Ուզում ենք հարցնել Սերժ Սարգսյանին. գիտի՞, թե՞ ոչ» (7.02.2001թ., «Առավոտ») հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալում ստեղծված իրավիճակին, երբ միաժամանակ գործազուրկի կարգավիճակում հայտնվեցին հանրապետությունում հայտնի բժիշկներ՝ կապված նոր պետի նշանակման հետ։ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Էռնա Հայրիյան) բժիշկները արդարություն են փնտրում։ Նրանք գտնում

Հետգրության փոխարեն

ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԵՌԻ ՏԱԿ Հետգրության փոխարեն Խորհրդակցական սենյակ մտնելով, դատավոր Սուրեն Ալեքսանյանն ու երկու կին ատենակալները պարտավոր են պահպանել այն կարգը, որը նախատեսված է քրդատօրենսգրքով։ Նրանք չպետք է օգտվեն կապի միջոցներից եւ, որ ամենագլխավորն է, դուրս չպիտի գան այդ սենյակից մինչեւ դատավճռի կայացումը։ Ասել է թե, կմնան իրենք իրենց հետ, այն ապացույցների, որոնցով մեղադրանք էր առաջադրվել

Երեկ

Բնակչությունը գնահատում է տնտեսական իրավիճակը Երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացավ հերթական կլոր սեղանը, որի թեման էր՝ «Բնակչության վերաբերմունքը Հայաստանում ընթացող տնտեսական բարեփոխումների նկատմամբ»։ 2000-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ կառավարության «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնի» նախաձեռնությամբ «Հայկական սոցիոլոգիական ընկերության» մասնագետների ուժերով անցկացվել է հասարակական կարծիքի ուսումնասիրություն, որի նպատակն էր պարզաբանել բնակչության վերաբերմունքը երկրում ընթացող տնտեսական բարեփոխումների նկատմամբ։ Ընկերության

Կարծում են որոշ էներգետիկներ

«ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԱՖԻԱՆ» ԿՐԿԻՆ ՀԱՂԹՈՒՄ Է Կարծում են որոշ էներգետիկներ Որոշ էներգետիկներ, որոնք չհամաձայնեցին հրապարակել իրենց անունները, համարում են, թե բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցումը գրեթե տապալված է։ Կառավարության կողմից 2000թ. հոկտեմբերի 19-ին հաստատված ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը չի կատարվել, իսկ մասնավորեցման մրցութային հանձնաժողովը, փաստորեն, անտարբեր կեցվածք է ընդունել (կամ խուսափում է) ռազմավարական

ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՄԱԿՐԵԼԻ ԴԱՐՁԱՎ

ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՄԱԿՐԵԼԻ ԴԱՐՁԱՎ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն «Առավոտին» հայտնեց, որ որեւէ փոփոխման չի ենթարկվել ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուի վերաբերյալ իրենց որոշումը։ «Ասեմ, որ մտահոգ ենք ընտրություններից,- խոստովանեց նա։- Խնդիրը ոչ թե այն է, թե ով կընտրվի այս անգամ, այլ, որ որոշակիորեն զգալի է դառնում, թե խորհրդարանում անձնային մոտեցումներն

Այն պահին, երբ տեղի էր ունենում «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը,

«Հայրիկյանը Քոչարյանի խոսափողն է» Այն պահին, երբ տեղի էր ունենում «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը, նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը մամուլի ասուլիս էր հրավիրել եւ իբրեւ թե իմիջիայլոց, հոկտեմբերի 27-ի զոհերի՝ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հասցեին լուտանքի խոսքեր էր արտասանում։ Պատգամավոր Էմմա Խուդաբաշյանին, «Միասնություն» դաշինքի պատգամավորներին, ինչպես նաեւ ՀԿԿ ներկայացուցիչներին անչափ վրդովեցրել էր

«Հոկտեմբերի

ՎԿԱՅՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԸ «Հոկտեմբերի 27»-ի գործով հիմնական վկաների շարքում են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը։ Նախ, ինչպես պաշտոնական աղբյուրներն են գնահատում, Ռ.Քոչարյանի դերակատարումը ահաբեկիչների հանձնվելու ու պատանդներին ազատ արձակելու գործում վճռորոշ է եղել։ Բացի այդ, երկրի նախագահն անմիջական եւ առանձին բանակցություն էր վարել Նաիրի Հունանյանի հետ։ Ինչ վերաբերում է Ս.Սարգսյանին, ապա

Բայց

ՆԵՐԿԱ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՏՈՒՆ ՉՈՒՆԵՆ Բայց նախկին նախարարները տներ ունեն աշխարհի այլ քաղաքներում Ակնհայտ էր, որ Փարիզում տուն ունեցող կառավարության անդամի վերաբերյալ տեղեկությունն ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանին փոխանցող նրան ուղղակի հարվածի տակ էր դրել։ Խորեն Սարգսյանն այժմ ասաց, որ եթե նախապես իմանար, որ այդ դեպքը վերաբերում է քաղցկեղով հիվանդ երեխայի համար տուն վարձելուն. «Ես այդքան

Ասում է կանանց ակումբի նախագահը

«Մենք ֆեմինիստներ չենք» Ասում է կանանց ակումբի նախագահը Երեկ լրացավ «Էսպերանսա» (ինչը թարգմանաբար նշանակում է հույս) կանանց ակումբի ծննդյան առաջին տարելիցը։ «Էսպերանսան» նման չէ հանրապետությունում գործող բազմաթիվ ու բազմաբնույթ կանանց կազմակերպություններին ու միավորումներին, որոնցում հավաքվածների մեջ երիտասարդների թիվը շատ փոքր տոկոս է կազմում, քանզի երիտասարդ կանանց շատ ավելի քիչ է հետաքրքրում տեղական ինքնակառավարման մարմիններում կամ

Իսկ կանանց կատարած հանցագործությունները՝ նվազել

Բռնաբարության դեպքերն աճել են Իսկ կանանց կատարած հանցագործությունները՝ նվազել Կանանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների թիվը վերջին տարում նվազել է. 1999թ. յուրաքանչյուր 100 հանցագործներից 8-ը եղել են կանայք, իսկ 2000թ.՝ 7-ը։ 1999թ. գրանցվել է կանանց կատարած հանցագործության 377, իսկ 2000թ.՝ 347 դեպք։ Այս եւ հետագա տվյալները մեջբերում ենք ՆԳՆ պաշտոնական տեղեկանքից, որն ամփոփում է 2000 թվականի հանցավորության

Ցողիկ Վարդանյանը 1992 թվականից աշխատում էր ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Արաբկիրի

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ՄԻՋՈՑԸ Ցողիկ Վարդանյանը 1992 թվականից աշխատում էր ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Արաբկիրի տարածքային կենտրոնի կենսաթոշակների նշանակման բաժնում։ Վարդանյանը «Առավոտին» ուղարկած դիմում-բողոքում գրում է, որ 2000թ. նոյեմբերի կեսերին կենտրոնի նորանշանակ տնօրեն Անժելա Հարությունյանը կենսաթոշակների նշանակման բաժնի բոլոր աշխատակիցներից պահանջել է աշխատանքից ազատվելու դիմում գրել։ Աշխատակիցների կասկածները ցրելու համար տիկին Հարությունյանը նրանց հանգստացրել

«Տրավիատան»՝ Հայաստանի այցետոմս Լիբանանում

«Տրավիատան»՝ Հայաստանի այցետոմս Լիբանանում «Լիբանանի «Կազինո» թատրոնում լիբանանցիները վայելած էին լիրիկական ռեպերտուարի ամենահանրածանոթ եւ ամենափառավոր ստեղծագործություններից մեկը՝ Վերդիի «Տրավիատան» (ի դեպ, այս տարի լրանում է հռչակավոր կոմպոզիտորի մահվան 100-ամյակը)»,- գրում է լիբանանյան «L8217orient le Tour» թերթը (9.02.01)։ «Տրավիատայով» Երեւանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը բացումն արեց Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված արտերկրներում կազմակերպվող միջոցառումների։ Փետրվարի 8-ին, 9-ին

Պարույր

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ Պարույր Հայրիկյանի հաճախակի ասուլիսները արդեն նոր երեւույթ չեն, ինչպես ԱԻՄ-ի այն սովորույթը, որ մտքով անցած յուրաքանչյուր քայլ գովազդում են առ աշխարհ։ Երեկվա ասուլիսով Պ. Հայրիկյանը հայտարարեց, թե այս տարի լրանում է «Փետրվարյան ապստամբության, ավելի ստույգ՝ բոլշեւիկյան լծից հայ ժողովրդի ազատագրման 80-ամյակը», եւ փետրվարի 18-ին ԱԻՄ-ականները կայցելեն ԱՄԿ հիմնադիր Հայկազ Խաչատրյանի,

Բողոքում են մայրաքաղաքի դպրոցների տնօրենները

«ՄԵԶ ԿԱՅՈՒՆ ՎԻՃԱԿ Է ՊԵՏՔ» Բողոքում են մայրաքաղաքի դպրոցների տնօրենները Վերջին մի քանի ամիսների ընթացքում Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը հասցրեց երեք պետ փոխել։ Բնականաբար, կրթության փխրուն բնագավառի վրա ղեկավարների փոփոխության նման տեմպերը չեն կարող լավ ազդեցություն թողնել։ Սա մեր՝ կողքից դիտողի կարծիքն է, հիմնված զուտ պատկերացումների եւ տրամաբանության վրա։ Սակայն, ավելի ճիշտ գնահատական այդ երեւույթին

Որքա՜ն լավ կլիներ, եթե Երեւանը Մոսկվայի չափ մեծ քաղաք լիներ: Այդ դեպքում կվաճառվեին բոլոր թերթերը, ի

Հայկական համակրանքի մասին Որքա՜ն լավ կլիներ, եթե Երեւանը Մոսկվայի չափ մեծ քաղաք լիներ: Այդ դեպքում կվաճառվեին բոլոր թերթերը, իսկ երիտասարդությունը մի փոքր ավելի կարդացած կլիներ: Մոսկվայում ճանապարհի վրա մեկ ժամից քիչ չի ծախսվում: Այդ պատճառով ամեն տեսակի տրանսպորտում տեսնում ես կլանված կարդացող մարդկանց, նույնիսկ «խուժանները», որոնց նայելիս կյանքում չես հավատա, որ նրանք երբեւիցե որեւէ գիրք

Նկարում պատկերված «NAN» մանկական սնունդը մաքսանենգ ճանապարհով Վրաստանից մտել է Հայաստան եւ հայտնվել

ԱՆԼԵԳԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ Է ՎԱՃԱՌՎՈՒՄ Նկարում պատկերված «NAN» մանկական սնունդը մաքսանենգ ճանապարհով Վրաստանից մտել է Հայաստան եւ հայտնվել «SAS» սուպերմարկետում։ Թերեւս միայն տուփի վրա գրված վրացերեն տառերը բավական են համոզվելու համար, որ «Նեսթլե» ֆիրման այն արտադրել է հենց Վրաստանի համար։ Համեմատության համար նշենք, որ «Նեսթլե» ֆիրմայից օրինական ճանապարհով Հայաստան ներկրվող մանկական սննդի տուփերի վրա հայատառ

Համոզված

«Մեր փրկությունը ներսում պետք է փնտրել եւ ոչ դրսում» Համոզված է հայկական դիմադրության նախաձեռնող խմբի քաղաքական ներկայացուցիչ, «Դարձ» պարբերականի խմբագիր Մուշեղ Լալայանը։ Պրն Լալայանի կարծիքով, Ալիեւի եւ Քոչարյանի՝ Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ նախապատրաստվող պայմանագրի ստորագրումը խիստ մտահոգիչ է, քանզի կարող է իրականություն դառնալ, եթե հայ հասարակության կողմից լուրջ դիմակայություն չլինի։ «Պայմանագրի ստորագրումով՝ Ղարաբաղը Ադրբեջանի հետ

Ըստ Գրետա Սարգսյանի, այդպես էր միշտ ասում իր որդին՝ Վազգեն Սարգսյանը

«Իմ երկրում թշնամիներ չունեմ» Ըստ Գրետա Սարգսյանի, այդպես էր միշտ ասում իր որդին՝ Վազգեն Սարգսյանը – Դուք դատարանի դահլիճում չեղաք։ Ինչո՞ւ։ – Հնարավորությունն ունեմ, բայց ես ֆիզիկապես ի վիճակի չեմ դահլիճում լինել։ Ես չէի կարող նայել այդ ճիվաղների, ոճրագործների, մարդասպանների երեսին, որոնք գնդակահարել են մի ամբողջ ժողովուրդ։ Ես նրանց որպես մարդ չեմ ճանաչում։ Ոչ դեմքով

Երեկ

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓՈՂՈՑՈՒՄ Երեկ վաղ առավոտից ոստիկանները շրջափակել էին վճռաբեկ դատարանին հարակից բոլոր փողոցները։ Ուստի, պաստառներով «զինված» ցուցարարները հավաքվել էին Վազգեն Սարգսյանի փողոցում։ Հավաքվածների մի մասը ՀԺԿ-ականներ էին, մյուս մասը՝ երկրապահներ։ ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանն «Առավոտին» հայտնեց, որ իրենք որեւէ երթ կամ ցույց չեն կազմակերպել. «Ուղղակի մարդկանց ցանկությունն էր՝ այստեղ լինել, փորձել ինչ-որ մի

«Առաջնայինը արտաքին ուժերն են»

«Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների վերաբերյալ գտնում է նախկին նախարար Վահան Շիրխանյանը, որը քիչ հավանական է համարում կազմակերպիչների բացահայտումը։ – Դուք «Հոկտեմբերի 27»-ի գործի նյութերին ծանո՞թ եք։ – Ո՛չ։ – Այսինքն, այս գործի մասին Ձեր դատողությունները եւս ենթադրությունների եւ վերլուծությունների մակարդակո՞վ են։ – Միա՛յն։ Ոչ մի մանրամասնի տեղյակ չեմ։ Ենթադրություններ են միայն։ – Ըստ Ձեր ենթադրությունների՝ պետական

«Հոկտեմբերի

«ԴԱՏԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԶԳԱ՝ ԻՆՉ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ» «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարությանը դրսում հետեւող Արամ Սարգսյանն իր դրսում եւ ոչ թե դատարանի դահլիճում լինելը բացատրեց նրանով, որ չի կարող նստել մի դահլիճում, որտեղ գտնվում է իր եղբորը սպանողը։ Պարոն Սարգսյանն ասաց, որ ինքն իրեն ասիացի է համարում եւ չի կարող հանգիստ նայել մարդասպաններին։ Արամ Սարգսյանի

«Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարությունը սկսված է։ Վազգեն Սարգսյանի փողոցում մարդիկ հավաքվել էին վաղ

«ՄԱՐԴԿԱՆՑ ԱՉՔԵՐԻՆ ՆԱՅԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՍ» «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարությունը սկսված է։ Վազգեն Սարգսյանի փողոցում մարդիկ հավաքվել էին վաղ առավոտից։ Դատարանի դահլիճ մտնողներին վեց անցագրային կետերում ստուգում էին։ Դահլիճ մտնելուց առաջ մետաղորսիչ սարքով ստուգում էին բոլորին։ Առաջին նիստը տեւեց մոտ երկու ժամ, բայց այդքանն էլ բավական էր, որ «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հարազատները կրկին վերապրեին իրենց վիշտը։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031