Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ կանանց կատարած հանցագործությունները՝ նվազել

Փետրվար 16,2001 00:00

Բռնաբարության դեպքերն աճել են Իսկ կանանց կատարած հանցագործությունները՝ նվազել Կանանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների թիվը վերջին տարում նվազել է. 1999թ. յուրաքանչյուր 100 հանցագործներից 8-ը եղել են կանայք, իսկ 2000թ.՝ 7-ը։ 1999թ. գրանցվել է կանանց կատարած հանցագործության 377, իսկ 2000թ.՝ 347 դեպք։ Այս եւ հետագա տվյալները մեջբերում ենք ՆԳՆ պաշտոնական տեղեկանքից, որն ամփոփում է 2000 թվականի հանցավորության ընդհանուր վիճակը՝ նախորդ տարվա հետ համեմատած։ 2000թ. հանրապետությունում բոլոր գծերով գրանցված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ աճել են 19,8%-ով (1999թ.՝ 10056 դեպք, 2000թ.՝ 12048)։ Համաձայն տեղեկանքի, «հանցագործությունների աճը հիմնականում տեղի է ունեցել նախորդ տարիներին կատարված եւ քննարկվող ժամանակահատվածում ՆԳ մարմինների կողմից հայտնաբերված հանցագործությունների, ինչպես նաեւ զինվորական ծառայության զորակոչից խուսափելու դեպքերով հարուցված քրեական գործերի թվաքանակի հաշվին»։ Քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունների կազմում 3,4%-ով նվազել է ծանր հանցագործությունների տեսակարար կշիռը (23,1%-ից 19,7% է դարձել)։ Ծանր հանցագործությունները նվազել են 5,6%-ով (1560-ից 1473 է իջել)։ Փոխարենը, 1999թ. համեմատ 2000թ. աճել են սեփականության դեմ ուղղված ոտնձգությունների դեպքերը՝ 58,9%-ից 62,7%։ Ընդ որում՝ աճել է մանր հափշտակությունների (16,2%-ից աճել է 21,4%), դրանով պայմանավորված՝ գողության (19,9%-ով) եւ խարդախության (10,9%-ով) դեպքերի թիվը, բայց նվազել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի հասնող գողությունների թիվը։ Անձնական գույքի հափշտակության դեպքերը աճել են 613-ով, ինչը, ըստ տեղեկանքի՝ «մեծապես պայմանավորված է նախորդ տարիներին կատարված եւ 2000թ. ընթացքում հայտնաբերված անձնական գույքի հափշտակությունների 935 դեպքերով»։ Քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունների կազմում աճել են բռնաբարության եւ բռնաբարության փորձի (21,7%-ով կամ 23-ից 28 է դարձել), դիտավորությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու (3,4%-ով կամ 500-ից 517) դեպքերը։ Սակայն դիտավորյալ սպանությունների թիվը գրեթե մնացել է նույնը (90-91)։ Նվազել են սպանության փորձի (45,5%-ով), ավազակությամբ անձնական գույքին տիրանալու (11,5%-ով), խուլիգանության (9,2%-ով) դեպքերը։ 1999թ. համեմատ՝ 2000թ. 23,2%-ով նվազել են նաեւ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Պաշտոնական պարզաբանմամբ՝ դա պայմանավորված է ապօրինի զենքի եւ ռազմամթերքի հայտնաբերման ու առգրավման հարցում ՆԳ մարմինների ակտիվացմամբ։ 2000թ. ընթացքում ՆԳ մարմիններն առգրավել են 243 միավոր հրազեն, իսկ 1999թ.՝ 191։ Կամավոր հանձնվել է 179 միավոր հրազեն, բնականաբար, պաշտոնական հիմնավորումն է՝ «ՆԳ մարմինների տարած բացատրական աշխատանքների շնորհիվ»։ Այդ նույն ՆԳ մարմինների «աշխատանքների շնորհիվ» 6%-ով կամ 33 դեպքով նվազել է հասարակական վայրերում կատարված հանցագործությունների թիվը։ Տեղեկանքը համեստորեն լռում է, բայց, անկասկած, ՆԳ աշխատողների աշխատանքների շնորհիվ է նաեւ, որ 2000թ. 3,2%-ով աճել է քրեական պատասխանատվության կանչված անձանց թիվը։ Ի դեպ, 2000թ. ընթացքում քրեական հետախուզության գծով քրեական պատասխանատվության ենթարկված անձանցից՝ հանցագործություն կատարելու ժամանակ 649-ը գտնվել է ալկոհոլի, 75-ը՝ թմրանյութերի ազդեցության տակ։ Քրեական պատասխանատվության ենթարկված անձանցից 330-ը ունեցել է բարձրագույն, 87-ը՝ թերի բարձրագույն, 731-ը՝ միջնակարգ-մասնագիտական, 2977-ը՝ միջնակարգ, 650-ը՝ տարրական կրթություն։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728