Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Բրյուսել այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է առկա մարտահրավերների հաղթահարման հարցում Հայաստանի տեսլականն ու մոտեցումները՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա: Անդրադարձ է

Հունվարին 729 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 189.5 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 729 դեպք և արձանագրվել է 189.5 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 5 դեպքով 5 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 7 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների

«Միջին խավը» ժողովրդավարության երաշխավորը չէ

1990-ականների հերթական պատրանքի քողազերծում 2001 թվականին մեր երկրում ստեղծվեց նոր կուսակցություն, որը կոչվում էր ՀԺԱՄ՝ Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն: Այդ կուսակցության հիմնական կարգախոսն էր՝ «Ձեւավորենք միջին խավ»: Հավանաբար, նորաստեղծ քաղաքական ուժը հավակնություն ուներ ներկայացնելու այդ խավի շահերը: Ի դեպ, 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով այդ կուսակցությունն ԱԺ չանցավ, չնայած, որքան գիտեմ, վայելում էր նախագահականի աջակցությունը:

Բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը․ Վահան Քերոբյանը հայտարարել է հրաժարականի մասին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ! Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-16-ին սպասվում է, 17-19-ին հնարավոր է կարճատև անձրև, 15-16-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 16-19-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, 15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի

Դիլիջանում բասկետբոլի խաղադաշտ կառուցելու համար դրամահավաք է սկսվել

Դիլիջանում կա բարձրակարգ սպորտային ենթակառուցվածքների մեծ պակաս: Զբոսայգու զարգացման ծրագրի շրջանակներում և տեղի համայնքի առաջարկով նախատեսվում է կառուցել բասկետբոլի համալիր և անվտանգ խաղադաշտ։ Այն իրականացնելու համար «reArmenia» հարթակում սկսվել է դրամահավաք։ Յուրաքանչյուր նվիրատվություն ներդրում է հայկական սպորտի զարգացման գործում։ 2022 թվականին «Դիլիջանի զարգացման հիմնադրամի» («Dilijan Development Foundation») նախաձեռնությամբ և Գևորգյանների ընտանիքի ֆինանսական աջակցությամբ Քաղաքային զբոսայգում

Երջանիկ եմ, որ կարողացա ուրախություն պարգևել հայ ժողովրդին. 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին. ArmSport

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը, որը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում, ArmSport–ին տված բացառիկ հարցազրույցում կիսվել է տպավորություններով: 55 կգ քաշային հայ մարզուհին երկամարտի 196 կգ արդյունքով կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ «Հրում վարժության երկրորդ մոտեցումից հետո արդեն կհաղթեի, եթե մրցակիցս՝ Իտալիայի ներկայացուցիչը չբարձրացներ 111

«Ահաբեկչության նախապատրաստության դեպքի բացահայտման» գործով որոշ մանրամասներ կան

2023 թվականի նոյեմբերին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց ահաբեկչության նախապատրաստության դեպքի բացահայտման մասին: Ըստ հաղորդագրության՝ «Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական եւ վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի եւ քննությամբ դեռեւս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու եւ դիտավորությամբ այլ պայման

Բաքուն անհետ կորածների որոնման հարցում Երևանի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել

«Ազատություն». Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե պատրաստ է համագործակցել Երևանի հետ երկու կողմից անհետ կորածների որոնման աշխատանքներում: Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովը ողջունում է հայկական կողմի համապատասխան կառույցի պատրաստակամությունը և ընդգծում, որ նպատակահարմար է միավորել ջանքերը այս ուղղությամբ: Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովն օրերս արձագանքելով

Պետությունը կարիք ունի նոր փուլի, իսկ դա հնարավոր է բացառապես Նիկոլի հեռացումով. Վահե Հովհաննիսյան

Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ. մաս 1 Քաղաքագիտությունից մինչև դավադրությունների տեսություն միջակայքում գտնվող այս հարցը՝ երբ կգնա Նիկոլը, ունի պարզ պատասխանների մի քանի տարբերակ. Մի օր Նոր աղետից հետո Երբ էլ գնա, իր հետ կտանի նաև Հայաստանը Երբ էլ գնա, հեռանալուց հետո կթողնի վերականգնման անունակ, անհեռանկար մի կիսապետություն Կգնա տեսանելի ժամկետներում, առանց արհավիրքների

Բնակվում է Սինգապուրում եւ Մալայզիայում, գործունեություն ծավալում ողջ աշխարհում

Հարցազրույց դաշնակահար, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանի հետ – Պարոն Բաբախանյան, շուրջ երեք տարի է բնակվում եւ ստեղծագործում եք Սինգապուրում եւ Մալայզիայում։ Իհարկե, որոշ լուրեր ունենք արտասահմանում ձեր գործունեության մասին, բայց կուզեինք դուք ներկայացնեք։ Կուզեինք նաեւ, ի վերջո, բարձրաձայնեք հայրենիքից հեռանալու ձեր պատճառները։ Յուրաքանչյուր բարձրակարգ մասնագետի, ձեր դեպքում՝ դաշնակահարի եւ պրոֆեսորի, երկրից հեռանալը իսկապես կորուստ է։ –

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհուրդը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ դիտարկելու մուտքի արտոնագրերի ազատականացման հնարավոր տարբերակները

Ընդգծել են նաև Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը

«Մարդկանց փոխանցվել է Արցախ վերադառնալու հույսը». քահանաների ձեռքին խորհրդանշական նվերներ էին՝ Արցախի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի պատկերով կանթեղներ ու ժենգյալով հաց

Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականները և հավատացյալները, շրջելով մայրաքաղաքում, լույս, ջերմություն ու Աստծո օրհնությունն են փոխանցել անցորդներին: Քահանաների ձեռքին խորհրդանշական նվերներ էին՝ Արցախի հայտնի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի պատկերով կանթեղներ ու արցախյան ժենգյալով հաց։ Միջոցառումն իրականացվել է Տեառնընդառաջի նախատոնակի առթիվ՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ։ Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի

Ադրբեջանցի պատգամավորը Հայաստանը ամբողջությամբ զինաթափելու կոչ է անում. Տաթևիկ Հայրապետյան

Սա հիշեցնում է Արցախի ՊԲ-ն զինաթափելու մասին կոչերն ու տարվող քարոզչությունը

Մեր փառատոնը հնարավորություն է տալիս մասնագիտորեն ճիշտ ներկայացնել վոկալ արվեստը

Հարցազրույց «Ռոմանոս Մելիքյանի անվան ակադեմիական երգեցողության հանրապետական մրցույթ-փառատոնի համահիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, «Արտպրոգրես» մշակութային ՀԿ-ի նախագահ Արտյոմ Հարությունյանի հետ – Ինչպե՞ս ծնվեց Ռոմանոս Մելիքյանի անվան ակադեմիական երգեցողության հանրապետական մրցույթ-փառատոն հիմնադրելու գաղափարը: – Ռոմանոս Մելիքյանի անվան ակադեմիական երգեցողության հանրապետական մրցույթ-փառատոնը, Երեւանի Ռ. Մելիքյանի անվան պետական քոլեջի եւ «Արտպրոգրես» մշակութային ՀԿ կողմից հիմնադրած մշակութային ծրագիր է, որը

Որոշ պետություններ օգտագործում են հայ-ադրբեջանական սահմանին բախումների բարձր ներուժը՝ Կասպից ծովի ռեսուրսներ և դեպի Կենտրոնական Ասիա մուտք ձեռք բերելու համար. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

«Որոշ պետություններ օգտագործում են հայ-ադրբեջանական սահմանին առկա բախումների բարձր ներուժը՝ Կասպից ծովի ռեսուրսներ և դեպի Կենտրոնական Ասիա մուտք ձեռք բերելու համար»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը: «Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի հետհակամարտային կարգավորման վրա՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին»,- ասել է նա: Ըստ Սերդյուկովի՝ ԱՄՆ-ի ապակառուցողական գործունեությունը ՀԱՊԿ-ի

Մուշեղ Շուշանյանի խափանման միջոցը փոփոխվել է տնային կալանքի

Քիչ առաջ տեղեկացանք, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող փաստաբան Մուշեղ Շուշանյանի խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոփոխվել է տնային կալանքի: Ազգային-ժողովրդավարական բևեռ

Ադրբեջան-Նախիջեւան տրանսպորտային կապը` ռուսների վերահսկողությամբ

Իսկ Ալիեւն Արցախում «հակաահաբեկչական գործողություն է իրականացրել», Մոսկվան կրկնեց Բաքվի գնահատականը Ռուսաստանցի երկու պաշտոնյաներ օրերս հանդես են եկել ուղերձների հերթական չափաբաժնով: Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը շեշտել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացում Մոսկվայի դերն այլընտրանք չունի։ «Հենց Ռուսաստանի հովանու ներքո, հենց նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ստեղծվեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարգավորման հիմքերը:

«Հայանպաստ դիրք գրավելով, պատնեշ է ստեղծում». Բաքուն դատապարտել է Բորելի հայտարարությունները

«Ազատություն». Բաքուն դատապարտել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ երեկ «Ադրբեջանի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները»։ Բորելը երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպումից ու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո իր հայտարարությունում ցավալի էր համարել ադրբեջանցի զինվորի վրա հայկական կրակոցը, միևնույն ժամանակ Ադրբեջանի արձագանքն էլ անհամաչափ որակել։ Ադրբեջանի արտգործնախարարությունը Բորելին մեղադրել է «Հայաստանի կողմից

Օտարները անշուշտ գոհ են, որ մեր հարցին «լուծումը» կրկին իրենց յանձնուած է եւ մենք, անգամ մը եւս, ապուրի ամանին դիմաց կանգնած ենք թղթէ շերեփով. «Ասպարեզ»

Պատմութիւնը հայերուս 26 տարի առիթ ընծայեց (մինչեւ Սեպտեմբեր 2020), որպէսզի կերտենք արդիական հզօր բանակ, նոր օրերու ռազմական արհեստագիտութեամբ: Մեր հայրենի ղեկավարները այդ չըրին:

Մալխաս Ամոյան. Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին. Armsport

Armsport. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը Բուխարեստում անցկացված առաջնության ոսկե մեդալը նվաճելուց հետո բացառիկ մեկնաբանություն է տվել ArmSport-ին և կիսվել չեմպիոնական հույզերով: «Ուրախ եմ, որ կարողացա դառնալ Եվրոպայի եռակի չեմպիոն: Այս տարի մի փոքր ավելի բարդ ստացվեց: Չորս գոտեմարտ անցկացրեցի, ընդ որում մեկ քառորդ և կիսաեզրափակիչ գոտեմարտերը մի փոքր ծանր տրվեցին:

«Կովկասին մէջ կայ բռնատիրական երկիր մը, որուն նկատմամբ Եւրոպա հանդուրժողութիւն ցոյց կու տա՝ հմայուած քարիւղով ու խաւիարով». «Ասպարեզ»

France 24 պատկերասփիւռի կայանը Երկուշաբթի, 12 Փետրուարին, տեղեկագրական-վաւերագրական հաղորդումներուն շարքը (Reporters) լուսարձակի տակ բերաւ Ատրպէյճանի բռնատիրական վարչակարգին եւ անոր բռնապետին հակաժողովրդավար ընթացքը, մարդու իրաւունքներու աղաղակող ոտնակոխումի փաստերը եւ այլ բաներ: Ժապաւէնին բացումը կատարուեցաւ Ալիեւի ու վարչախումբին հակառակորդ եւ Ֆրանսա ապաստանած երիտասարդի մը հետ զրոյցով (որմէ մասնիկներ տրուեցան նաեւ աւելի ուշ): Ան բանտարկուած է եւ ծանր

Խախտել են պետության սահմանը՝ իրենց կրակին պիտի կրակով պատասխանվեր, ոչ թե էլի զիջողություն: Էլի հայ զինվորին կդատեն՝ կասեն սադրել է. «Հրապարակ»

Պարեկը քաղաքում ավտո քշելով 500 հազար ստանա, իսկ պոստ պահող տղերքը, որ կյանքը վտանգի տակ է, մազից կախված է, 160-180 հազար են ստանում

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի. ԱՄՆ պետքարտուղարություն

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մտահոգություն է հայտնել այս օրերին արձանագրված հայ-ադրբեջանական սահմանային բախումների վերաբերյալ ու ընդգծել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցություններն են: Պատասխանելով լրագրողի հարցին՝ Միլլերը նշել է. «Մենք մտահոգված ենք մահացու ելքով ռազմական բախումների մասին տեղեկությամբ, որոնք հանգեցրել են մի քանի զոհերի։ Մենք մեր խորին ցավակցությունն

Արտակ Բուդաղյանը՝ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՏԱԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ ԶՈՐՔԵՐԻ (ՈՒԺԵՐԻ) ՄԻԱՑՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ նշանակել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Հայաստանը անմշակ տախտակ է, որից ամեն ինչ կարող ես պատրաստել՝ կացնի պոչ, դագաղ, կահույք։ Կախված է նրանից, թե երկրի ղեկավարն ինչ է ուզում ստանալ. Մանվել Եղիազարյան. «Հրապարակ»

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը՝ Փաշինյանի հայտարարած «խաղաղության» ճանապարհին, զինվորականի խոսքով, ուղղակի ծիծաղելի է

Արթուր Երոյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐԹՈՒՐ ԵՐՈՅԱՆԻՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արթուր ԵՐՈՅԱՆԻՆ նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի

ՍԱՏՄ-ն պաշտոնական տեղեկատվություն չի ստացել «Ջերմուկ»-ի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին

23 տարվա ընթացքում Հայաստանից արտահանված հանքային ջրից թունավորման թեկուզ և մեկ դեպք չի արձանագրվել, ուստի խիստ տարօրինակ է, արտադրության ընթացքի մեջ որևէ բացասական տեղաշարժ չլինելու պայմաններում, «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին հնչեցված որոշումը։

Կամո Քոչունցն ազատվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՄՈ ՔՈՉՈՒՆՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031