Օրվա լրահոսը

Մեր խնդիրն է հաշմանդամություն ունեցող անձանց ներառել, ոչ թե նրանց առջև դռները փակել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը լիարժեք պատրաստ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հայտնել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում կնշանակվի այժմ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Գաբրիել Ղազարյանը: «Ցանկանում եմ ողջունել նորանշանակ նախարարներին՝ Արտակարգ իրավիճակների նախարար

Բավականին երկար դադարից հետո Ազատամուտի դպրոցը վերսկսել է բնականոն դասընթացը

Այսօր առավոտյան, ինչպես նախապես իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, մարզպետ Վահե Ղալումյանը այցելել է Ազատամուտի դպրոց: Բավականին երկար դադարից հետո, դպրոցը վերսկսել է բնականոն դասընթացը, բոլոր դասարանները լիարժեք ներկա են եղել: Մարզպետը շրջել է դպրոցում, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ: Նախատեսված ծրագրից հետ չմնալու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև կիսամյակի ավարտը 9 շաբաթ

Անթալիայում Շարմազանովի ելույթը բարկացրել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին (տեսանյութ). ermenihaber.am

Անթալիայի «Kaya Palazzo» հյուրանոցում մեկնարկած Եվրասիաական պետությունների խորհրդարանների խոսնակների 3-րդ համաժողովին Թուրքայի մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմը ձայնի իրավունք է տվել Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակին։ Հայկական պատվիրակության ղեկավար ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նույնպես մասնակցում էր այդ համաժողովին, ի նշան բողոքի՝ ընդդեմ Կիպրոս կղզու հյուսիսային մասի օկուպացիայի, հայկական պատվիրակության անդամների հետ միասին լքել

Ուղիղ միացում. Դեմ առ դեմ` Հրաչյա Սարգսյան- Անի Խաչատրյան

Առցանց «Առավոտի» եթերում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հյուրերն են՝  Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Հրաչյա Սարգսյանը եւ «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը: Բանավեճի թեման է՝ Երեւանում բիզնեսի խնդիրները, առեւտրի կազմակերպումն ու կոռուպցիան: Հաղորդումը վարում է Հռիփսիմե Ջեբեջյանը: https://www.facebook.com/aravot.am/videos/496818600794435/

«Մեծարենք այսօրվա մշակույթի կղզյակներին` իրենց կենդանության օրոք»

Համոզված է երիտասարդ արվեստագետը Վերջերս Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համերգասրահում կայացած` քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված հերթական հանդիսությանը հանդիպեցինք հայ եւ համաշխարհային պոեզիայի ծրագրերով հանդես եկող երիտասարդ դերասանուհի, համերգավար Թագուհի Ղազարյանին: «Առավոտը» նախկինում եւս անդրադարձել է Թագուհու գործունեությանը: Վերջին քաղաքական փոփոխությունների արդյունքում երիտասարդությունը նոր մարտահրավերների առաջ է կանգնել եւ արագընթաց փոփոխությունները իրենց պահանջն են ներկայացնում նաեւ

Հուշագիրը քաղաքական դաշտին իրական տեսք տվեց. Սերգեյ Բագրատյան

Որոշումը Գագիկ Ծառուկյանը միանձնյա չի կայացրել

ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը չունի քաղաքական ենթատեքստ․հայտարարություն

Հաշվի առնելով վերջին օրերին համացանցում լայն տարածում գտած ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի վերաբերյալ քննարկումները, խտրական, զրպարտող և վիրավորանք պարունակող կոչերը, խեղաթյուրված տեղեկատվությունը, 2018թ-ի հոկտեմբերի 5-ին անցկացված և առաջիկայում նախատեսվող բողոքի ակցիաներն ընդդեմ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի, ինչպես նաև այդ բողոքի ակցիայի ակտիվիստների կողմից մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՔՀԿ-ների և իրավապաշտպանների, մասնավորապես «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նկատմամբ ատելության

Եվրոպայի խորհուրդը և Եվրամիությունը հորդորում են՝ մեղմացնել ցանկացած առկա մահապատժի վճիռ և այն փոխարինել բանտարկության ժամկետով

Եվրոպայի խորհուրդը և Եվրամիությունը հորդորում են՝ մեղմացնել ցանկացած առկա մահապատժի վճիռ և այն փոխարինել բանտարկության ժամկետով Մահապատժի դեմ պայքարի եվրոպական և համաշխարհային օրը Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը (ԵՄ) ընդգծում են մահապատժին իրենց խիստ դեմ լինելը ցանկացած հանգամանքներում և բոլոր դեպքերում: Մահապատիժն անարգում է մարդկային արժանապատվությունը: Այն իրենից ներկայացնում է դաժան, տմարդի և նվաստացնող վերաբերմունք

ԳԱԱ ներկայացուցիչ. «Շատ կարեւոր է, որ գիտության մարդիկ լինեն ԱԺ-ում»

Հայ մտավորականների ֆորումի անդամ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԳԱԱ Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ճարտարագետ Հրաչյա Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններից` նշեց, որ այս փուլում պետք է արժեհամակարգի վերագնահատում իրականացնել եւ ընտրություններում առաջնորդվել այն սկզբունքով, որ խորհրդարանում հայտնվող մարդիկ պետք է կարողանան ստեղծել օրենսդրական դաշտ, որը ապահովի մեր երկրի բնականոն զարգացումը: «Հեղափոխության այս փուլում

Դպրոցներում աշխատանքային կլինեն նոյեմբերի 17-ը և 24-ը

Հարգելի ծնողներ և աշակերտներ, քանի որ կառավարության կողմից աշխատանքային օրեր են հայտարարված հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են աշնանային արձակուրդների հետ, արձակուրդի անընդհատությունն ապահովելու համար, դպրոցներում աշխատանքային կլինեն համապատասխանաբար նոյեմբերի 17-ը և 24-ը։ Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Կրթության եւ գիտության նախարար

ՊԵԿ. քաղաքացու մոտ հայտնաբերվել են շուրջ 153 կարատ ադամանդե քարեր

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն

Թումանյանական ավանդական օր Դսեղում

Ամեն տարի հոկտեմբերի սկզբին «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ Դսեղում տեղի է ունենում «Թումանյանական օր»: Այս անգամ Դսեղ էին եկել Երեւանից, Վանաձորից, հեռու-մոտիկ բնակավայրերից: Օրվա հիմնական բանախոսը «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երցյանն էր, ով նախ ներկաներին փոխանցեց Թումանյանի թոռնուհիների բարեմաղթանքները, ապա նեկայացրեց այն քայլերը, որ իրականացնում է միությունը մեծն լոռեցու ծննդյան 150-ամյակի առթիվ,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 14-15-ն առանձին շրջաններում, 12-13-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև։ Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 10-ին և 11-ին` հատկապես երեկոյան ժամերին, հնարավոր է թույլ անձրև, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի տրամադրած ֆինանսական աջակցությունը վերջին ամիսների ներքաղաքական իրադարձությունների հետեւանք է. «Ժողովուրդ»

Եվ ամենեւին սխալված չենք լինի, եթե ասենք՝ չլիներ թավշյա հեղափոխությունը, ապա հազիվ թե ԱՄՆ-ն նման միջոցներ տրամադրեր։

Երեւանի ավագանու չորս հանձնաժողովի նախագահներն էլ «Իմ քայլը» դաշինքից են

Երեւանի ավագանին ընտրեց հանձնաժողովների նախագահներ

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը զուտ Հայաստան-ԵՄ հարաբերության տեսանկյունից զգալիորեն կորցրել է իր քաղաքական բովանդակության կշիռը Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո. «Ժամանակ»

Հայաստան-Եվրամիություն հարաբերության համար ներկայումս ստեղծված է առանձնահատուկ մի իրավիճակ: Բանն այն է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, որ ստորագրվել էր դեռևս նախորդ տարի նոյեմբերի 24-ին, լինելով շատ մեծ իրադարձություն նույնիսկ ռեգիոնալ մասշտաբով՝ միջազգային որոշակի ընդգրկումով, իրականում զուտ Հայաստան-ԵՄ հարաբերության տեսանկյունից զգալիորեն կորցրել է իր քաղաքական բովանդակության կշիռը Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո: Բանն այն է, որ համաձայնագիրը զուտ

Ինչպես է կառուցվել Գողգոթա մատուռը

Հայաստանի գյուղերից մեկում գտնվում է մի մատուռ, որի անունն է Գողգոթա: Ինչո՞ւ Գողգոթա, որովհետեւ հենց այդ անունով լեռան վրա է խաչվել Հիսուս Քրիստոսը:  Մատուռում պահվում է մագաղաթե Կտակարան եւ Արեւմտյան Հայաստանում գտնվող սուրբ Կարապետ եկեղեցու տեր հոր խաչը:  Այն գաղթի ժամանակ երեխայի նման բարուրած բերել են  տանտերերի նախնիները: Գետն անցնելիս նրանք կորցրել են կտակարանը, սակայն

Մի երկու-երեք շաբաթ առաջ պարոն Ծառուկյանը էլի՞ Նիկոլ Փաշինյանի կողքին էր, երբ վերջինս նրանց հակահեղափոխական էր պիտակավորում. «Հայոց աշխարհ»

Կա նաեւ այլ, առավելապես հռետորական հարց. Գագիկ Ծառուկյանն, իբր այդ ե՞րբ տվյալ օրվա իշխանության կողքին չի եղել: Հա, կար մի կարճ ժամանակահատված, երբ ներգրավվել էր Տեր-Պետրոսյանի «բուրժուադեմոկրատական հեղափոխության» ալիքների մեջ: Ինչով դա ավարտվեց՝ հայտնի է: 

Դատավոր Մակյանը ցավակցություն հայտնեց Խանդոյանի հարազատներին ու ընկերներին

Պավլիկ Մանուկյանը չէր կարողանում զսպել արցունքները, թաշկինակը ձեռքին էր: Մեզ հետ զրույցում Արամ Մանուկյանն ասաց, որ դժվարանում է հիմա խոսել. «Հերոս ենք կորցրել»:

Հովհաննես Վարդանյան. «Ես որոշել եմ ավարտել իմ, որպես վարչական շրջանի ղեկավար, պաշտոնավարումը»

Հարգելի և սիրելի արաբկիրցիներ, հարգելի Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որոշել եմ ավարտել իմ, որպես վարչական շրջանի ղեկավար, պաշտոնավարումը: Այս երկու տարիների ընթացքում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր, որոնք եղել են ի օգուտ արաբկիրցու: Արաբկիրի ղեկավարի պաշտոնն ինձ համար եղել է ոչ թե աշխատանք, այլ հարթակ՝ իմ համայնքը զարգացնելու և հետաքրքիր

Աննա Սարգսյանը շախմատի ՀՕ-ում առաջին անգամ կանանց միջազգային գրոսմայստերի նորմ է լրացրել

Բաթումում անցկացված շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանը, հանդես գալով 3-րդ խաղատախտակի առջեւ, մասնակցեց բոլոր 11 տուրերին եւ ցույց տվեց լավագույն արդյունքը թիմում՝ 7 միավոր: Աննան առաջին անգամ լրացրեց կանանց միջազգային գրոսմայստերի նորմը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ալիևն Արցախի հիմնահարցի մոտալուտ կարգավորման հույս է հայտնել

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններն անցկացվել են, անցկացվում են և կանցկացվեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով կառավարության նիստում: «Այս տարի մենք ձեռնարկեցինք հերթական լուրջ քայլը՝ ուղղված Եվրոպական միության հետ կապերի զարգացմանը: Այս տարվա ամռանը Եվրամիության և Ադրբեջանի միջև ստորագրվեց «Գործընկերության առաջնահերթությունները» փաստաթուղթը, և ես կարծում եմ, որ

Կոնստանտին Զատուլին. «Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած դեպքերը, ԱԺ շենք ներխուժումը մեզ անհանգստացնում է». «Ժողովուրդ»

Անընդունելի է ֆիզիկական եւ բարոյական ճնշումներ գործադրել պատգամավորների հանդեպ եւ մանիպուլյացիայի ենթարկել օրենքը, որպեսզի խորհրդարանը բերեն ինքնալուծարման։ Մենք մեծ անհանգստությամբ ենք այս ամենին հետեւում, որ ներկայիս իշխանությունները այդպիսի քայլերի են դիմում։

Տատիկ-պապիկների ջերմ սիրուց առավել կարեւոր բաներ կան՝ գիտակ, մտածող, համարձակ մարդկանց կարծիքները. «Հրապարակ»

Շատ լավ է, իհարկե, որ էջմիածինցի Վարդուշ տատը գրկում եւ չլմփոցով համբուրում է մեր վարչապետին, իսկ նրա հարսը երեխային մոտեցնում է, որ Փաշինյանը ձեռքը գլխին դնի՝ համարելով, որ վարչապետական օրհնությունը քրիստոնեական մկրտությանը համազոր բան է։ Լավ է, որ ջահելներն ու ահելներն իրար բրթբրթում են Փաշինյանի ձեռքսեղմումին արժանանալու համար, իսկ մանկավարժներն ու գիտնականները բաց նամակներ են

Հայկ Մարությանը զբաղեցրեց քաղաքապետի աթոռը

Երևանի քաղաքապետարանում մեկնարկեց նորընտիր ավագանու նիստը։ Գրանցվել էր ավագանու 58 անդամ։ Նիստը վարող Լիլիթ Պիպոյանը մեկ առ մեկ ներկայացրեց ավագանու նոր անդամներին։ Նշեց՝ քանի որ «Իմ քայլը» ստացել է 50 տոկոսից ավելին այդ դաշինքից քաղաքապետ է դառնում Հայկ Մարությանը: Հայկ Մարությանը զբաղեցրեց քաղաքապետի աթոռը՝ նշելով, որ երևանցիների խնդիրները ամեն օր լինելու են իր ուշադրության կենտրոնում։

Հակահեղափոխության քարոզչական միֆը ցնդեց. ժամանակն է օրակարգերի. «Փաստ»

Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպումը և հանդիպման արդյունքում ստորագրված հուշագիրը մեկ բառով կարելի է անվանել՝ որպես երկրում առկա քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու առարկայական փորձ: Հոկտեմբերի 2–ին տեղի ունեցած իրադարձություններից հետո կար վտանգ, որ քաղաքական ջրաբաժանները կարող են խորանալ, և մենք բոլորովս դրանից դուրս գալ չենք կարողանա: Հայտնի հանդիպումը, սակայն, ցույց տվեց, որ

Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի բարձրագույն ուսումնական հաստատությունները պարտավորվում են վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին տրամադրել ուսման վարձը ամսական մուծելու տարաժամկետ հնարավորություն։ Մինչ այժմ պահանջվում էր վարձը մուծել ուսումնական տարվա սկզբից, կամ դիմումի համաձայն երկու մասով կիսամյակի սկզբից, ինչը մեծ դժվարություններ է

Տարոն Մարգարյանի աներձագը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը

Խորհրդարանի արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարող հայտարարությանը միացել է ևս երկու պատգամավոր: Հայտարարության տակ ստորագրել են նաև Մարտուն Գրիգորյանը, որը «Առավոտին» տված հարցազրույցում հայտնել էր, որ դուրս է գալու ՀՀԿ խմբակցությունից և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, որը, հիշեցնենք՝ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագն է: Այսպիսով` հայտարարությանը միացած պատգամավորների թիվը

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031