Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանի աներձագը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը

Հոկտեմբեր 10,2018 10:58 Share

Խորհրդարանի արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարող հայտարարությանը միացել է ևս երկու պատգամավոր:

Հայտարարության տակ ստորագրել են նաև Մարտուն Գրիգորյանը, որը «Առավոտին» տված հարցազրույցում հայտնել էր, որ դուրս է գալու ՀՀԿ խմբակցությունից և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, որը, հիշեցնենք՝ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագն է:

Այսպիսով` հայտարարությանը միացած պատգամավորների թիվը հասավ 18-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031