Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ ներկայացուցիչ. «Շատ կարեւոր է, որ գիտության մարդիկ լինեն ԱԺ-ում»

Հոկտեմբեր 10,2018 13:13

Հայ մտավորականների ֆորումի անդամ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԳԱԱ Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ճարտարագետ Հրաչյա Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններից` նշեց, որ այս փուլում պետք է արժեհամակարգի վերագնահատում իրականացնել եւ ընտրություններում առաջնորդվել այն սկզբունքով, որ խորհրդարանում հայտնվող մարդիկ պետք է կարողանան ստեղծել օրենսդրական դաշտ, որը ապահովի մեր երկրի բնականոն զարգացումը:

«Հեղափոխության այս փուլում շատ կարեւոր է, որպեսզի մասնագետ մարդիկ, գիտության բնագավառի առաջամարտիկներ լինեն Ազգային ժողովում, եւ կարողանան իրենց փորձառությունը բերել օրենսդրական գործունեության մեջ»,- ընդգծեց ԳԱԱ աշխատակիցը

Մանրամասները` տեսանյութում

Նրա ձեւակերպմամբ. «Նախորդ 20 տարիներին գիտնականները եւ մտավորականները մասնակից չեն եղել գործող վարչախմբի գործունեությանը…Նրանց մասնակցությունը երկրի իրավաքաղաքական շինարարությանը խիստ կարեւոր է եւ անհրաժեշտ»:

Մանրամասները` տեսանյութում

Հրաչյա Սարգսյանը կարծում է, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքը պետք է հղի հանրությանը` կոչ անելով, որ ընտրությունները ընթանան այն սկզբունքով, որ մարդիկ ձերբազատված լինելով նախկին կաշկանդվածությունից (ընտրակաշառքի, վարչական ռեսուրսների կիրառման համակարգ եւ այլն), ճիշտ ընտրություն կատարեն տեղամասում:

«Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցությունը ցածր չէր, բայց ասել, որ բավարար էր, ճիշտ չի լինի: Իրականում հասարակության գրեթե կեսը չցանկացավ գնալ տեղամաս: Սա հավանաբար խոսում է այն մասին, որ քաղաքացին չէր գտնում այն թեկնածուին, որի համար կուզենար լինել տեղամասում եւ ընտրություն կատարեր: Այս իմաստով կարեւոր է, որ նախընտրական քարոզչությունը լինի իսկապես այն խոստումների շրջանակում, որ հնչում է եւ իշխանության կողմից, եւ Ընտրական օրենսգրքի փոփոխության տրամաբանության տեսանկյունից, այն է` հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր քաղաքական ուժերի համար»:

Մեր զրուցակիցը, սակայն, փաստում է. «Ընտրական օրենսգրքում ամրագրված ընտրական գրավի չափը անհավասար պայմաններ է ստեղծում այն քաղաքական ուժերի համար, որոնք այդքան ֆինանսական ռեսուրսներ չունեն: Անհավասար պայմաններ է ստեղծում խորհրդարանում գտնվող եւ խորհրդարանից դուրս քաղաքական ուժերի համար, հետեւաբար արդյունավետ կլինի, եթե արտախորհրդարանական ուժերը կոնսոլիդացվեն հստակ գաղափարաքաղաքական սեգմենտում: Օրինակ, ազգային-պահպանողական ուժերն ունենան մեկ դաշինքի նման կառույց, լիբերալ-ժողովրդավարական ուժերը մեկ ուրիշ դաշինք կազմեն, բայց այնպես լինի, որ խորհրդարանը ներկայացված լինի հասարակության ամբողջ ներկապնակով, եւ ժողովուրդն իր ընտրությամբ նաեւ վստահություն ունենա, որ ապագա ԱԺ-ն գործելու է բացառապես հասարակության եւ պետության շահերից ելնելով»,-հայտնեց Հրաչյա Սարգսյանը:

Մանրամասները` տեսանյութում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031