Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Մակյանը ցավակցություն հայտնեց Խանդոյանի հարազատներին ու ընկերներին

Հոկտեմբեր 10,2018 12:06 Share

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթ նստավայրում «Սասնա ծռերի» գործով դատական նիստն էր: Պավլիկ Մանուկյանը նիստին եկավ հուզված, մի քանի վայրկյան որդու՝ Արամ Մանուկյանի հետ հայացքներով փոխանակվեցին ու սրբեցին արցունքները: «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի անժամանակ մահը հուզել էր նրանց:

Դատավոր Մակյանը ցավակցություն հայտնեց Խանդոյանի հարազատներին ու ընկերներին, ասաց, որ այսօր դատական նիստը հետաձգվում է, քանի որ ամբաստանյալներից ոմանք Արայիկ Խանդոյանի հետ կապված հարցեր ունեն, բայց ուզում են անպայման ներկա լինել նիստին:

Պավլիկ Մանուկյանը չէր կարողանում զսպել արցունքները, թաշկինակը ձեռքին էր: Մեզ հետ զրույցում Արամ Մանուկյանն ասաց, որ դժվարանում է հիմա խոսել. «Հերոս ենք կորցրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031