Լրահոս
Օրվա լրահոսը

Տատիկ-պապիկների ջերմ սիրուց առավել կարեւոր բաներ կան՝ գիտակ, մտածող, համարձակ մարդկանց կարծիքները. «Հրապարակ»

Հոկտեմբեր 10,2018 11:43 Share

Շատ լավ է, իհարկե, որ էջմիածինցի Վարդուշ տատը գրկում եւ չլմփոցով համբուրում է մեր վարչապետին, իսկ նրա հարսը երեխային մոտեցնում է, որ Փաշինյանը ձեռքը գլխին դնի՝ համարելով, որ վարչապետական օրհնությունը քրիստոնեական մկրտությանը համազոր բան է։ Լավ է, որ ջահելներն ու ահելներն իրար բրթբրթում են Փաշինյանի ձեռքսեղմումին արժանանալու համար, իսկ մանկավարժներն ու գիտնականները բաց նամակներ են հղում ՀՀ վարչապետին՝ հույսով, որ իրենց խնդիրները նա կլուծի։ Լավ է, որ մեր հասարակությունը հուսադրվել է, հանձին վարչապետի՝ փրկչի է տեսել եւ կարծում է, որ նա երկիրը հանելու է փոսից ու բարելավելու է մեր կյանքը։ Բայց շատ կարեւոր է, որ այս անափ սիրո ու խանդավառության մեջ լսվեն նաեւ ողջամիտ ձայներ, քննադատություն, խորհուրդներ։

Ինձ համար, օրինակ, տատիկ-պապիկների ջերմ սիրուց առավել կարեւոր բաներ կան՝ գիտակ, մտածող, համարձակ մարդկանց կարծիքները, որոնք այս աղմուկի մեջ, ցավոք, չեն լսվում։ Ասենք՝ Դավիթ Շահնազարյանի կարծիքը, ով տասնամյակներ առաջ զրկվել է պաշտոնից, բայց այս տարիներին լուրջ վերլուծաբանի, անկախ քաղաքագետի իմիջ է ձեռք բերել, հատկապես ղարաբաղյան խնդրի ու բանակցային գործընթացի հետ կապված։ Ինձ համար արժեքավոր է տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքը, որը խիստ բացասաբար է վերաբերվում այս կառավարության տնտեսական քաղաքականությանը եւ տագնապ ունի մեր երկրի ապագայի հետ կապված։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031