Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևն Արցախի հիմնահարցի մոտալուտ կարգավորման հույս է հայտնել

Հոկտեմբեր 10,2018 11:52 Share

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններն անցկացվել են, անցկացվում են և կանցկացվեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով կառավարության նիստում:

«Այս տարի մենք ձեռնարկեցինք հերթական լուրջ քայլը՝ ուղղված Եվրոպական միության հետ կապերի զարգացմանը: Այս տարվա ամռանը Եվրամիության և Ադրբեջանի միջև ստորագրվեց «Գործընկերության առաջնահերթությունները» փաստաթուղթը, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր քայլ է, կարևոր փաստաթուղթ: Դրանում արտացոլվել են բազմաթիվ կարևոր հարցեր: Այդ թվում, փաստաթղթում դրույթներ կան՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հայ-ադրբեջանական կարգավորմանը, որոնք արդարացիորեն, լիարժեք կերպով արտահայտում են մեր դիրքերն ու շահերը: Փաստաթղթում նշված է, որ Եվրամիությունն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագիրը ևս մեկ անգամ աջակցություն է հայտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Ալիևը հերթական անգամ մեղադրել է հայկական կողմին բանակցային գործընթացը տապալելու և դրա ձևաչափը փոխելու փորձերի մեջ՝ ընդգծելով, որ հակամարտությունը մոտ ժամանակներում պետք է լուծվի «միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, հօգուտ երկրի տարածքային ամբողջականության»:

«Ուստի մենք շարունակում ենք մնալ մեր սկզբունքային դիրքերում: Հույս ունեմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը իր քաղաքականության մեջ կցուցաբերի կառուցողականություն»,- ասել է Ալիևը՝ հույս հայտնելով, որ մոտ ժամանակներում ադրբեջանական հողերը «կազատագրվեն օկուպանտներից»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031