Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Բագրատյան. ՀՀԿ-ն ցանկանում է անկյուն մղել «Ելք»-ին

Հոկտեմբեր 10,2018 12:55 Share

«Չկան սեւեր,  սպիտակներ, կա հանրության մի հատված, որը նախընտրում է, որպեսզի առաջիկա ընտրությունները եւ ընդհանրապես  քաղաքական դաշտի զարգացումները գնան  համախոհության ու ներդաշնակության սկզբունքով»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի սրահում պատասխանելով Aravot.am-ի հարցին`Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ ստորագրված հուշագրից հետո ԲՀԿ-ն այլեւս սեւ ուժ չէ՞, հակահեղափոխականներ չե՞ն, այսպես պատասխանեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Բնականաբար, այն քաղաքական ուժը, որը կխանգարի այդ ընթացքին, կհամարվի  հակառակորդ, կամ մրցակից, ինչպես կուզեք անվանեք,  բայց հասարակության մի մասին  մյուսին  հակադրելը դա մեր ձեռագիրը չէ»,- պատասխանեց նա:

Սերգեյ Բագրատյանի բնորոշմամբ`որոշ քաղաքական ուժեր ժամանակից շուտ հրճվում էին, որ կարողացան սեպ խրել իշխող քաղաքական ուժի եւ մնացած ուժերի միջեւ. «Այսինքն, առճակատման հնարավորություն ստեղծեցին քաղաքական դաշտում, բայց մենք կարողացանք շատ արագ հիասթափեցնել այս շահառուներին, որոնց հեռուն գնացող կամ չմտածված քայլերը մեր  քաղաքական ուժի կողմից չեն դիտարկվել որպես հնարավորություն»:

Մեր հարցին`այդ ուժը ՀՀԿ-ն՞ է, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Այո»:

Հարցին` ովքե՞ր կամ ինչպե՞ս են իրենց ստիպել ԱԺ կանոնակարգ-օրենքի վիճահարույց նախագծին աջակցել, որ հետահայաց այդպիսի հայտարարություններ են անում, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց` իրենք ունեցել են խմբակցության որոշում եւ չեն վիճարկում այդ որոշումը, ինքն առհասարակ է ասում: Իսկ թե ինչո՞վ էր ՀՀԿ-ն ուզում սեպ խրել իրենց եւ ՔՊ-ի միջեւ, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Քաղաքական գործընթացներում կան որոշակի շահեր, եւ բնականաբար քաղաքական դաշտում իրենց արտացոլումն է ունենում: Ընդհանուր դիտարկումը հետեւյալն էր, որ ՀՀԿ-ն մեծ ցանկություն ունի «Ելք» դաշինքին մղելու անկյուն եւ, բնականաբար, եթե որոշակի գործընթացներ կային, որ կարող էր դիտարկվել նման երեւույթ`արագ փարատվեց հուշագրի ստորագրմամբ եւ հասկացան որ ԲՀԿ-ին հնարավոր չէ այդ դաշտում տեսնել»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031