Հայաստանի գյուղերից մեկում գտնվում է մի մատուռ, որի անունն է Գողգոթա: Ինչո՞ւ Գողգոթա, որովհետեւ հենց այդ անունով լեռան վրա է խաչվել Հիսուս Քրիստոսը: Մատուռում պահվում է մագաղաթե Կտակարան եւ Արեւմտյան Հայաստանում գտնվող սուրբ Կարապետ եկեղեցու տեր հոր խաչը: Այն գաղթի ժամանակ երեխայի նման բարուրած բերել են տանտերերի նախնիները: Գետն անցնելիս նրանք կորցրել են կտակարանը, սակայն նրանցից մեկը մի քանի անգամ երազում տեսել է, որ Արաքսի ափին կա մի ուռենի, որի տակ էլ Կտակարանն է: Այդպես գնացել ու գտել են գիրքը, կառուցել փոքրիկ մատուռ, որտեղ այժմ պահվում է Կտակարանը: Ամեն տարի Զատկի երկրորդ կիրակին համարվում է ուխտի օր, եւ մարդիկ տարբեր տեղերից գալիս են Գողգոթա մատուռ ուխտի:
ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ


















































