Օրվա լրահոսը
Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արամ Խաչատրյանը
Այսօր Լոռու մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ փոխմարզպետ Արամ Խաչատրյանը աշխատակիցներին ներկայացավ մարզպետի ժամանակավոր պաշտոնում: Լոռու մարզպետն ուներ 3 փոխմարզպետեր: Օրենքի համաձայն, մարզպետի պաշտոնում նշանակվում է այն տեղակալը, որը ժամանակային առումով շատ ավելի վաղ է անցել աշխատանքի: Արամ Խաչատրյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը պատրաստվում է ամբողջ ներուժով աշխատել հանուն
ՊԵԿ. հայտնաբերվել է 3,5 կգ «կոկային» տեսակի թմրանյութ
Օտարերկրյա քաղաքացիները Սան Պաոլո-Դուբայ-Երևան ճանապարհով փորձել են խոշոր չափի թմրանյութ տեղափոխել Թուրքիա
Ժան-Մարկ Լավեստ. «Ֆրանսիական համալսարանը ԱԳՆ-ի տրամադրության տակ է դնում շուրջ 400 ուսանողների»
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան -Մակ Լավեստը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը կարեւոր է Հայաստանի համար, նրա ձեւակերպմամբ, Հայաստանն իր նշանակալի տեղն է զբաղեցնելու այդ գագաթնաժողովում: «Հայաստանը Ֆրանկոֆոն բոլոր երկրներին եւ անդամ պետություններին ցույց կտա իր դերը Ֆրանկոֆոնիայի եւ ֆրանսերենի տարածման առումով: Այդ պատճառով մեծ հպարտություն եմ զգում այս երկրի համար, այն
Մակրոնը և Ալիևը պարեկանավերի մատակարարման պայմանագիր կքննարկեն. La Tribune
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևան այցից առաջ մի քանի ժամ կանգ կառնի Բաքվում՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում է ֆրանսիական La Tribune պարբերականը: Բաքու այցելելու հրավեր Մակրոնը ստացել էր դեռ հուլիսի 20-ին՝ Փարիզում Ալիևի աշխատանքային այցի ժամանակ: Թերթը գրում է, որ երկու երկրների նախագահները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, ինչպես նաև Բաքվի և
«Եթե դրամ չունիք, մի ղրկէք դպրոց»
Կրնա՞ք երեւակայել թէ ի՛նչ կրնայ ըլլալ գաղթական մօր մը սիրտը՝ լսելէ ետք այս անպատասխանատու յայտարարութիւնը հայկական վարժարանի տնօրէնուհիի մը կողմէ, որուն յանձնուած է մեր նորահաս սերունդի դաստիարակութիւնը: Վա՜յ քեզ քաղաք, որ թագաւորդ մանուկ է: Ո՞ւր մնացին մեր բեմերէն արտասանուած կոչերը՝ թէ հայ դպրոցն է այն դարբնոցը, ուր պիտի պատրաստուին մեր նորահաս սերունդները՝ Հայ Դատի հետապնդման
Վուտովան վերահաստատել է, որ ԵԽ-ն աջակցում է մեր երկրում իրականացվող կարևորագույն բարեփոխումներին և Նոր Հայաստանի ինստիտուտների ուժեղացմանը
Զրուցակիցները կարևորել են նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունն օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին:
ՀՀԿ-ականների կամիկաձե լինելն ու Փաշինյանի քաղաքական մաչոիզմը. Ի՞նչ շանս ունի ՀՀԿ-ն
Վահրամ Բաղդասարյանը պատմում է, թե «Մարիոթ»-ում ինչ են խոստացել Փաշինյանին Արդեն քանի օր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է սկսել խորհրդարանական ուժերի հետ՝ արտահերթ ընտրությունների հետ կապված, իսկ նախօրեին հայտարարեց, որ դեկտեմբերին լինելու են ընտրություններ: Առայժմ այդ բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել, քննարկումները շարունակվում են: «Առավոտի» հարցին՝ եթե տեսականորեն բանակցութjունները չեն ստացվում, որեւէ համաձայնության չեն գալիս,
Ազգային ժողովի բակում մի խումբ քաղաքացիներ պահանջում են խորհրդարանի լուծարումը. «Ա1+»
Ազգային ժողովի բակում մի խումբ քաղաքացիներ պահանջում են խորհրդարանի լուծարումը: «Հայք» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Հրայր Կոստանյանն ասում է.«Մենք ենք իշխանությունն այսօր Հայաստանում եւ այն այսպես ենք իրականացնում: Մենք պահանջում ենք, որ նրանք լուծարվեն»: Ակցիայի մասնակից Մելինե Ավագյանն էլ պահանջում է ԱԺ լուծարումը, առանց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի: Ակցիան նախաձեռնել է «Հանուն ազգի յուրաքանչյուրիս քայլը» նախաձեռնությունը: Ակցիայի
Վարդուհի Խաչատրյան. « Viva Cello համերգը նվիրվում է Ազնավուրի հիշատակին»
Շվեյցարաբնակ օպերային երգչուհի, ճանաչված մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 12-ին Ժնեւի հեղինակավոր «Վիկտորիա հոլում»` Շվեյցարիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված Viva Cello համերգը նվիրվում է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի հիշատակին: Համերգի կազմակերպիչն է «Ավետիս» մշակութային ասոցիացիան, որ 2011-ին հիմնադրվել է Վարդուհի Խաչատրյանի կողմից` հատկապես հայ մշակույթն ու հայ երաժիշտներին Եվրոպայում ներկայացնելու համար: Հայազգի
Վարչապետի գլխավոր խորհրդական. «Գործարարների համար կարեւոր է, որպեսզի քաղաքական ռեալությունն արձանագրվի»
Կառավարությունում չեն հաշվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետաձգումը որքան վնասներ է հասցնում մեր երկրին:
Շանսոնյեին ճանապարհեցին վերջին ծափահարություններով
Հոկտեմբերի 5-ին Փարիզի Լեզ Էնվալիդ համալիրի բակում սկսվել է Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը: Արարողությանը Շարլ Ազնավուրի ընտանիքի անդամներից բացի, ներկա էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երկրի ողջ պետական վերախավը: Շարլ Ազնավուրի հոգեհանգստյան արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վեհափառը եւ հոգեւոր ու պետական այլ այրեր: Նախագահ Մակրոնը դիմավորեց վարչապետ Փաշինյանին,
Արմինե Հովակիմյան. «Պետբյուջեն արտացոլում է, թե ինչքան է պետությունն իր բյուջեից տրամադրում երեխաներին»
Հոկտեմբերի 5-ին «Մեդիա կենտրոնում» ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ-ը) ներկայացրեց 2018թ. իրականացրած «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատում» թեմայով զեկույցի արդյունքները: ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական պաշտպանության ծրագրի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը նախ պարզաբանեց, թե ինչու է պետք չափել այն գումարները, որոնք ուղղվում են պետական բյուջեից երեխաների համար. «Պետական բյուջեն արտացոլում է պետության բոլոր առաջնահերթությունները, այսինքն, թե ինչքան է պետությունը
Քաղաքապետարանի պաշտոնյային չի մտահոգում, որ մարդիկ փողոցն անցնում են կյանքը վտանգելով
«Առավոտի» (27.09. 2018) «ՃՈ-ն ու քաղաքապետարանը գործը մեկը մյուսի վրա են գցում» հրապարակմամբ անդրադարձել էինք Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Գրիբոյեդով-Նաիրի Զարյան խաչմերուկից քաղաքացիների դժգոհություններին: Այդ տարածքը, ինչպես բնակիչներն են պատմել «Առավոտին», վտանգավոր է, գծանշում չկա, ընդ որում՝ այդ հատվածում երթեւեկությունը լավ չի կազմակերպվում, համապատասխան նշաններ չկան, եւ ամեն անգամ փողոցն անցնելիս հետիոտներն ու վարորդները հայտնվում
Խոնարհվում եմ Ձեր առաջ` մեծ ֆրանսիացի, մեծ հայ, մեծ արվեստագետ, մեծ հումանիստ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության ժամանակ
Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ Պարոն վարչապետ, Տիկնայք եւ պարոնայք խորհրդարանականներ, Տիկնայք եւ պարոնայք կառավարությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Սիրելի Ուլլա Ազնավուր, Ազնավուր ընտանիքի հարգելի անդամներ, Տիկնայք և պարոնայք, Այսօր հավաքվել ենք մեր խոնարհումը բերելու եւ գնահատանքի մեր տուրքը մատուցելու ֆրանսիական շանսոնյեի մեծ վարպետին` Շառլ Ազնավուրին: Ութ տասնամյակ այս անունը
Կայանման արգելում և երթևեկության սահմանափակում մայրաքաղաքում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում կայանալիք գալահամերգի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ին, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության և Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցում, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,
Ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը շուրջօրյա ռեժիմով գործելու է հոկտեմբերի 6-ից 13-ը
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով, 2018 թ. հոկտեմբերի 7-ից 12-ը Երևան քաղաքում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի ծրագրային միջոցառումների ընթացքում պատշաճ հասարակական կարգ պահպանելու և հասարակական անվտանգության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը շուրջօրյա ռեժիմով գործելու է հոկտեմբերի 6-ից 13-ը: Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ ոստիկանության պետի
«Էս քաղաքապետարանի աշխատողներից ամենքի մոտ 15 բանալի կա, ինձ ասել են գումարը տուր` տունը տամ». Բողոքի ցույց Վանաձորում
Այսօր վաղ առավոտից Վանաձորի Լենինգրադյան տնակային ավանի բնակիչները հավաքվել էին Վանաձորի քաղաքապետարանի դիմաց, հանդիպում պահանջելով քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ: Նրանք նշում են, որ արդեն 30 եւ ավելի տարիներ է՝ ապրում են տնակներում, եւ ոչ ոք իրենց ուշադրություն չի դարձնում: Քաղաքացիները պահանջում են, որպեսզի քաղաքապետարանն իրենց տրամադրի համայնքապատկան բնակարանները. «Ընթացքում այդ բնակարանները պակասում են: Նկատում ենք,
Գագիկ Միրիջանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Արմավիրի մարզպետարանում
Այսօր Արմավիրի մարզպետարանում Գագիկ Միրիջանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների, համայնքապետերի, կրթական և առողջապահական հաստատությունների տնօրենների հետ: Նա նախ շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին Ուսուցչի օրվա առթիվ` նրանց մաղթելով հաջողություններ իրենց պատասխանատու գործում, ապա ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել իր պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ` մատնանշելով վերջին չորս ամիսների ընթացքում գրանցված ցուցանիշներն ու ձեռքբերումները: Ամփոփելով հանդիպումը` նա
ՄԻԵԴ-ում հաղթած դատապարտյալի գործով հայրենի դատարանը «վրեժխնդի՞ր» է լինում
ՄԻԵԴ-ում հերթական «Մաթեւոսյանն ընդդեմ Հայաստանի» գործն է ավարտվել դատապարտյալի հաղթանակով, սակայն «հետ ուղարկված» մասով հայաստանյան դատական գործընթացները դատարկ դահլիճում են: Որեւէ վերլուծություն չի արվում, հետեւություն հատկապես առանձնապես ծանր այն քրեական գործերով, ուր խոսք է գնում մեր քննիչների կողմից խոշտանգումներով ձեռք բերված ապացույցների մասին: «Մաթեւոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 52316/09) գործով արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական
Էդուարդ Շարմազանով. Նիկոլ Փաշինյանը «Կարգին Հայկոյի» ընտրությունից ոգեւորվեց
ԱԺ փոխխոսնակի հորդորը`վարչապետին
Ոստիկանության բաժնում խոշտանգում իրականացնելու մեջ մեղադրվողը պնդում է, թե քրգործը շինծու է
Մարդանյանը նախաքննության եւ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել
«Հայկական կողմն ակտիվ աշխատանք է կատարում տանկային պարկի ընդարձակման համար». Զորայր Գաբրիելյան
Հոկտեմբերի 8-ը Տանկիստի օրն է: «Արմենպրես» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ Սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը տեղեկացրեց, որ տոնի օրը պատահական ընտրված չէ և մանրամասնեց. «Հոկտեմբերի 8-ը համընկնում է առաջին տանկային ստորաբաժանման՝ 1992-ին Արցախ մտնելու հետ»: Զորայր Գաբրիելյանն ասաց, որ հայկական կողմն ակտիվ աշխատանք է կատարում
Մինսկը կընդունի շախմատի 2022 թվականի համաշխարհային օլիմպիադան
Բաթումում ընթացող շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադայի օրերին կայացած ՖԻԴԵ-ի համաժողովում որոշվել է, որ 2022 թվականի ՀՕ-ն կանցկացվի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Իսկ դրանից առաջ 2020 թվականի օլիմպիադան կկայանա Ռուսաստանում՝ Խանտի-Մանսիյսկ քաղաքում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ում շատերը կան, որ կարող են վարչապետ աշխատել
«Եթե ճնշումներ կան պատգամավորի վրա, որեւէ օրենք առաջ չի գնում»
Ցոլակյանը դիմում է գրել՝ դադարեցնելու պատգամավորի լիազորությունները
Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ սրանով իրենք նաեւ ուզում են աշխարհին ցույց տալ, որ չնայած ՀՀ-ում իշխանափոխություն է եղել,քաղաքական իրադարձություններ են եղել, բայց պետական համակարգն անխափան աշխատել է ու հորդորեց Եսայանին տոնայնությունը մեղմել, սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում գնալ Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին:
«Կարծես ձեր հրաշք երկիրը հատուկ գաղտնի է պահվում աշխարհից»
Հարցազրույց հայտնի լուսային դիզայներ Քեվին Ուին-Ջոնսի հետ ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 7-ին, 10-ին նշանակված է Մասնեի «Մանոն» օպերայի առաջնախաղը: «Առավոտի» հետ զրույցներում թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը քանիցս հայտնել է, որ Ազգային օպերային թատրոնը ինքնուրույն բեմադրություններից բացի, համագործակցելով հեղինակավոր թատրոնների հետ, վերջիններիս որոշ ներկայացումներ կտեղայնացնի: «Մանոնը» համագործակցության առաջին արդյունքն
Շառլ Ազնաւուրի հիշատակին «Տէր ողորմեա»-ի աղօթք՝ Արեւմտեան Թեմի եկեղեցիներուն մէջ. yerakouyn.com
yerakouyn.com. Երկուշաբթի, 1 Հոկտեմբերին, Ազգային առաջնորդարանը միացաւ աշխարհահռչակ երգիչ-արուեստագէտ Շառլ Ազնաւուրի մահուան սուգին։ Ան տիտանեան երգիչ մըն էր, մարդասէր գործիչ ու Հայաստանի ազգային հերոս, ինչպէս նաեւ՝ Հայոց Ցեղասպանութենէն փրկուած ծնողներու ժառանգորդ։ Այս առիթով, Արեւմտեան թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեան ցաւակցական գիր մը յղեց Լոս Անճելըսի մէջ Ֆրանսայի հիւպատոս Քրիսթոֆ Լըմուանի։ Առաջնորդ սրբազանը Ազնաւուրի մահը մեծ
ԱԱԾ պետի դեմ Ռոբերտ Քոչարյանի որդու հայցը կրկին դատարանում է
Լրատվամիջոցները երեկ տեղեկացրեցին, որ երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ պետի, դատարանը վերադարձրել է: Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանն Aravot.am-ին տեղեկացրեց. «Նախևառաջ հարկ է նշել, որ հայցադիմումի վերադարձման պատճառները եղել են զուտ տեխնիկական, որոնք պատշաճ կարգով շտկվել են, և հայցադիմումը նորից մուտքագրվել է դատարան: Ընդգծենք նաև, որ հայցադիմումի բովանդակությունը և հայցապահանջը մնացել են
«Գիտությունը կոմայի մեջ է». ԿԳՆ-ն անարձագանք է թողել երիտասարդ գիտնականների նամակը. «Փաստ»
Գիտական աշխարհում նոր կառավարությունից ունեցած սպասելիքներն այս ընթացքում դեռ չեն արդարացել: ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը փաստում է՝ ոլորտում առկա խնդիրները դեռ լուծված չեն: «Գիտության, գիտական հանրության նկատմամբ թե՛ նախորդ և թե՛ այսօրվա կառավարությունների քաղաքական վերաբերմունքներն իրարից ոչնչով չեն տարբերվում: Եվ չեն տարբերվելու այնքան


















































