Օրվա լրահոսը

ՉԼ կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը կկայանա ապրիլի 13-ին

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումների արդյունքներով որոշվեցին կիսաեզրափակիչ անցած չորս թիմերը: Դրանք են. «Ռեալ» (Իսպանիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Ռոմա» (Իտալիա), «Բավարիա» (Գերմանիա): Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա ապրիլի 13-ին Նյոնում (Շվեյցարիա): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՍԵԿՈՍԵ

Որքան էլ ձիթենու ճյուղը դնում ենք բորենու բերանը, դրանից նրանք խաղաղության աղավնի չեն դառնում: ԱՐԶԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ինչո՞ւ են ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը գնում առճակատման

«Ինչո՞ւ խռովություն արեցին հեթանոսները, եւ ժողովուրդները դատարկ բաներ խորհեցին։ Հավաքվեցին երկրի թագավորները, եւ միավորվեցին իշխաններն ընդդեմ Տիրոջ եւ նրա օծյալի՝ ասելով. «Քանդեք նրանց կապանքները ու թոթափեք նրանց լուծը մեզանից»։ Սա Դավթի երկրորդ սաղմոսի սկիզբն է։ Գրված է, բնականաբար, բոլոր ժամանակների համար, բայց այսօր չափազանց արդիական է դարձել: Աշխարհի «թագավորներն» ու «իշխանները», ակնհայտորեն արհամարհելով բանականության եւ

«Ժխտվում է այն կարծիքը, որ ռուսը պատրաստ չէ վճարել ինտերնետի համար». Միջազգային ֆորում Կալինինգրադում

Ռուսաստանում առցանց ֆիլմեր գնելու թիվը ավելացել է՝ 4 միլիոնից դառնալով 25 միլիոն

Ինչ թվեր օգտագործեն տնտեսագետները՝ Հայաստանի տնտեսությունը բնութագրելիս

Արդեն առիթ ունեցել ենք նշել, որ Հայաստանում արված ներդրումների մասով ՀՀ Վարչապետի և ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի ներկայացրած թվերի միջև կա մեկ միլիարդ դոլարից ավելի տարբերություն:  Ի դեպ, մեր հարցադրմանն այդպես էլ պարզաբանում չտրվեց: Մեզ հետաքրքրում է մեկ այլ ցուցանիշ, որն արդյունք է արված ներդրումների:  Դա աշխատատեղերի քանակն է: ՀՀ ԱՎԾ-ն հայտնել է

Ալիևը հաղթել է ձայների 80 տոկոսով. «Ենի Ադրբեջան»

Իլհամ Ալիևն Ադրբեջանի նախագահի պաշտոնը կզբաղեցնի ևս 7 տարի, գրում է Turan գործակալությունը: Ապրիլի 11-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում Ալիևի հաղթանակի մասին այսօր երեկոյան տեղի ունեցած ամուլի ասուլիսում հայտարարել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը: Ըստ իշխող կուսակցության՝ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 80 տոկոսը: Ահմեդովը նշել է, որ ադրբեջանցիները ճիշտ ընտրություն

Մարիա Կուրսովան եւ Սիրանուշ Ղուկասյանը այսօր հաղթանակ տարան Եվրոպայի առաջնության չորրորդ տուրում

Տատրայում (Սլովակիա) այսօր կայացած շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարան Մարիա Կուրսովան (նկարում) եւ Սիրանուշ Ղուկասյանը: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը բաժանեցին միավորը, իսկ Աննա Սարգսյանը պարտություն կրեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀԿ գրասենյակի դիմաց կազմակերպված ակցիան անվտանգ չէ. Aysor.am

Վնասվել է Aysor.am-ի օպերատորի տեսախցիկը և հագուստը

«Օրրանի» տարեցներն ու փոքրիկները հուզեցին իրենց ելույթներով (Ֆոտոշարք)

Ապրիլի 11-ին «Օրրանի» տարեցների «Ծիածան» երգչախումբը, կազմակերպության փոքրիկները նաեւ Վանաձորի «Օրրանի» դհոլահարները հանդես եկան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Համերգը յուրատեսակ հաշվետվություն էր, նաեւ ապացույց, թե ինչ հոգատարությամբ են շրջապատված օրրանցիները: Համերգի նախաձեռնությունը «Օրրան» բարեգործական կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանինն է, որն ամուսնու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին, ստեղծել է մի տաքուկ անկյուն, որտեղ միայնակ ծերերն ու

«Դուք լրագրո՞ղ եք, թե՞ սուրճի բաժակ նայող». Էդուարդ Շարմազանովին վրդովեցրեց փոշմանելու մասին հարցը

ՀՀԿ խոսնակը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հորդորեց նախ ԵԼՔ խմբակցության անդամներին համոզել:

Ոստիկանները Բաղրամյան պողոտայում պատ էին կազմել. Քայլերթն ավարտվեց

Ցուցարարները վաղը կրկին քայլեթի են դուրս գալու

«Հաստատվում է՝ Սահմանադրական փոփոխություններն արվում էին Սերժ Սարգսյանի վերարտադրության նպատակով». Իրավապաշտպան

«Պնդումները՝ Հայաստանը շարունակում է ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարել, կամ հնարավոր են փոփոխություններ, իրականությանը չեն համապատասխանում». Զարուհի Հովհաննիսյան

Որոշվել է Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան որոշել է, թե ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճայինների պայքարում ովքեր են ներկայացնելու մեր երկիրը: Կասպիյսկում մրցագորգ կմտնեն. 57 կգ քաշային կարգ՝ Միհրան Ջաբուրյան, 61 կգ՝ Գարիկ Բարսեղյան, 65 կգ՝ Վալոդյա Ֆրանգուլյան, 70 կգ՝ Վալտեր Մարգարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 79 կգ՝ Վարուժան Կաջոյան, 86

«Սերժ Սարգսյանն իր վրա է վերցնում ՀՀ-ում կոշտ ավտորիտար համակարգի ձեւավորման պատասխանատվությունը». Սաքունց

«ՀՀԿ-ի որոշումն առավել ցայտուն հիմնավորում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության տված գնահատականը». իրավապաշտպան

«Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամները փակել էին Ամիրյան փողոցի մուտքը

Ցույցի կազմակերպիչները չեն բացառում, որ այլ փողոցներ կարող են փակել

Երաժշտաթերապիայի օգնությամբ բուժվող 19-ամյա տղայի ցնցող ելույթը (Տեսանյութ)

Գյումրու «Հայկական Կարիտաս» Բարեսիրական հասարակական կազմակերպության բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների «Էմիլի Արեգակ» կենտրոն հաճախող ավելի քան 25 երեխաներ, որոնք աուտիզմ ունեն, բուժվում են երաժշտաթերապիայի միջոցով։ Ըստ մասնագետների, երաժշտությունը նրանց համար ինքնադրսևորման լավագույն տարբերակներից է: Այսօր այս կենտրոնում կազմակերպված տեղեկատվական հանդիպման ժամանակ սաներից մեկը՝ 19-ամյա Հայկ Ոսկանյանը երաժշտաթերապևտ Գոհար Շախուլյանի հետ անակնկալ է մատուցել՝

Շարմազանովը հնչեցրեց վարչապետի թեկնածուի անունը

Պաշտոնական որոշումը ՀՀԿ-ն կկայացնի շաբաթ օրը:

Ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և օրինավոր վարք

Քաղաքացիական շարժումների առանձին ներկայացուցիչների կողմից հնչեցվում են հայտարարություններ, որ մայրաքաղաքում փակվելու են փողոցներ, շրջափակվելու են շենքեր, շինություններ: Նմանատիպ գործողություններն անխուսափելիորեն խոչընդոտ կհանդիսանան քաղաքացիների իրավունքների և կազմակերպությունների բնականոն գործունեությանը: Պարզաբանում ենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ուժով հավաքի անցկացումը չպետք է հանգեցնի այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման: Նույն օրենքի 30-րդ հոդվածի

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրեց. ցուցարարները փողոց են փակել

«Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամները նստացույցի են անցել

ՍԱՊԾ-ն պարզաբանում է

ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  2016 և 2017  թվականների գործունեությունն ուսումնասիրելու արդյունքում արձանագրված խնդիրներն առնչվել են օրենսդրական դաշտում առկա բացերին (որոնք համակարգային են) և կիրառված ընթացակարգերին: Ծառայությունը Պալատի հետ քննարկել է արձանագրված յուրաքանչյուր դեպք. ներկայացվել են ինչպես խնդիրների առաջացման պատճառներն ու օրենսդրական առանձնահատկությունները, այնպես էլ նշվել են դրանք վերացնելու ուղղությամբ ներդրված մեխանիզմներն

«Կրթության ու առողջապահության ոլորտում խայտառակ պատկեր ունենք». Մեսրոպ Առաքելյան

«Առաջիկա տարիներին նույնիսկ, եթե գրանցվի տասը տոկոս տնտեսական աճ, այն որեւէ կերպ չի անդրադառնա հասարակության բարեկեցության վրա». տնտեսագետ

ՀՀԿ գրասենյակ տանող փողոցը ոստիկանները փակել են

Իրավիճակը խաղաղ է, հնչում է «Իմ քայլը» նախաձեռնության  երգը, նույնիսկ պարողներ կան. օրինակ՝ Թամար Հովհաննիսյանը:

ՀՀԿ ԳՄ նիստը մեկնարկեց. ներկա է Սերժ Սարգսյանը

Մեկնարկեց ՀՀԿ գործադիր մարմնի (ԳՄ) նիստը: ՀՀԿ կենտրոնական գրասենյակ ժամանեց նաև Սերժ Սարգսյանը: Նա վարում է նիստը: Այսօր իշխող կուսակցությունը քննարկում է վարչապետի թեկնածուի հարցը: Իսկ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի ողջ շրջակայքը շրջապատված է ոստիկանական մեքենաներով: Իսկ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները պատրաստվում են շրջափակել ՀՀԿ գրասենյակը: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նիկոլա Ազնավուրը Արմեն Սարգսյանին է փոխանցել Շարլ Ազնավուրի շնորհավորական ուղերձը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ՝ Քրիստինա Սարկիսյանի հետ: Նա նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել Շարլ Ազնավուրի շնորհավորական ուղերձը, որում ասված է. «Իմ անկեղծ շնորհավորանքը եւ ջերմ մաղթանքն եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Ձեր մեծ

Դատական բժիշկը Սեւանից դիահերձման է մեկնում Բերդ

Գյուղերում ընտանեկան բժիշկներն են մահվան վկայական տալիս

Արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք Արաբկիրի զինվորական կոմիսարիատում. ՀՔԱՎ

Այսօր՝ 2018 թվականի ապրիլի 11-ին, Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցված Մաքս Վարժապետյանի անձնական էջից տեղեկացանք, որ նրան Արաբկիրի զինկոմիսարիատում այսօր առանձնացրել են սենյակում, նրանից վերցրել են հեռախոսը, սպառնացել են, որ անձնական տվյալները կվերցնեն: Ավելին՝ առանձին սենյակ տեղափոխելուց հետո Մաքս Վարժապետյանին վիրավորել են՝ ասելով, որ «իր եւ իր ընկերոջ նմաններին պետք է վառել, փրթել, քանի որ նրանք

Ցուցարարները ՀՀԿ գրասենյակի մոտ են. պատրաստվում են շրջափակել շենքը

Այս պահին Մելիք Ադամյան փողոցում են «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներն ու համախոհները

Հայաստանի 7 կոռուպցիոն սկանդալները ներկայացնող ցուցահանդեսի կազմակերպումը փորձում են ձախողել (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր «Գյումրի Լոֆտ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպվել էր «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» վերնագրով յուրատեսակ ցուցահանդեսը։ Այն ներկայացնում է Հայաստանում վերջին տասնամյակում կոռուպցիոն սկանդալների լուսաբանման պատմությունը։ Այն «Լրատու» մեդիա թանգարանի նախագծերից մեկն է, որի նպատակը ոչ միայն մեդիայի պատմությունը ներկայացնելն է, այլ անցյալի խոշոր իրադարձությունների լուսաբանումը՝ մեդիայի միջոցով։ Գյումրիում դեռևս 5 տարի

Սննդի շղթայում ընդգրկված 5 աշխատակիցների աշխատանքն արգելվել է

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամանակավորապես արգելել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Խաչիկ Եգորյանի հացի արտադրամասի՝ սննդի շղթայում ընդգրկված 5 աշխատակիցների (հացթուխներ, վաճառողներ) աշխատանքը, քանի որ նրանք չեն ունեցել սանիտարական գրքույկներ: Վերջիններիս աշխատանքային գործունեությունը կվերականգնվի միայն նրանց՝ սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելուց և սանիտարական անձնագրեր ձեռք բերելուց հետո: Վերահսկիչը

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728