Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները ՀՀԿ գրասենյակի մոտ են. պատրաստվում են շրջափակել շենքը

Ապրիլ 11,2018 19:12

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները, ինչպես երեկ արդեն հայտարարել էին, պատրաստվում են շրջափակել Հանրապետական կուսակցության գրասենյակի շենքը, որտեղ այսօր տեղի է ունենալու ՀՀԿ ԳՄ նիստը, եւ որի ընթացքում պետք է որոշվի ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրումը:  Ճակատի անդամների հայտարարության համաձայն, ՀՀԿ-ի շենքի շրջափակելու նպատակը՝ թույլ չտալ ՀՀԿ-ին առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Ավելի վաղ, սակայն, Aravot.am-ը հայտնել էր, որ ըստ որոշ տեղեկությունների, ՀՀԿ-ն որոշել է վարչապետի թեկնածությունն առաջադրել շաբաթ օրը:

Այս պահին ճակատի համախոհները, քաղաքացիական ակտիվիստներն ու «Մերժիր Սերժին» նախաձեռնության պաստառներով Մելիք Ադամյան փողոցում են, որտեղ գտնվում է ՀՀԿ-ի գրասենյակը:

ՀՀԿ-ի գրասենյակ են հիմա ժամանում հանրապետականները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30